ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաոսի պատճառով մեր հայրենակիցները գյուղ մտած թուրք լամուկներից են իմանում, որ գյուղը պիտի ազատեն. Զոհրաբյան 11/23/2020 15:39 | ԼՐԱՀՈՍ

Բազմաթիվ գյուղերի բնակիչներ՝ թուրքերից են իմանում, որ պետք է գյուղն ազատեն, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ գրավոր դիմել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի ղեկավար Ռուստամ Մուրադովին։
«Գրավոր դիմել եմ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի ղեկավար Ռուստամ Մուրադովին, ցանկանում եմ անմիջապես մեկնել Արցախ՝ նրա հետ հանդիպելու համար, որովհետև շատ մտահոգիչ տեղեկություններ կան։ Այս իշխանությունների քաոսի պատճառով բազմաթիվ գյուղերում, օրինակ՝ Վազգենաշենում և այլ գյուղերում, մեր հայրենակիցները գյուղ մտած թուրք լամուկներից են իմանում, որ գյուղը պիտի ազատեն»,- նշեց նա։
Բացի այդ՝ փորձում են աշխատանքներ տանել Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների կյանքի իրավունքի երաշխիքներ ստանալ միջազգային կազմակերպությունների միջոցով նաեւ։Ն.Զոհրաբյանի փոխանցմամբ՝ տեղեկություն ունեն բազմաթիվ ռազմագերիների մասին, ամենօրյա կապի մեջ է նրանցից շատերի ծնողների հետ, կապ է հաստատվել նաեւ գերեվարված 18 տարեկան Էրիկ Խաչատրյանի հոր՝ Սարիբեկի հետ։ Նշենք, որ Էրիկի գերեւարված լինելու մասին տեսանյութը տարածվել էր օրերս։
«Իրենք ինձ փոխանցում են այն տեղեկատվությունը, որն այս պահին իրենք տիրապետում են՝ որտե՞ղ է եղել, վերջին անգամ կապը որտեղի՞ց է եղել իրենց հետ»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով տեղեկատվությունը փոխանցում է միջազգային կառույցներին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։ Հանձնաժողովի կողմից նաև Կարմիր խաչին է ուղարկել պաշտոնական նամակ, ապա նույնը՝ եվրոպացի այն գործընկերներին, ովքեր զբաղվում են գերիներով, ռազմագերիներով։ Հանձնաժողովի նախագահն օգտագործել է ոչ միայն պաշտոնական խողովակները, այլև անձնական կապերը եվրոպական կառույցներում, որպեսզի փորձեն հնարավորինս ներազդել Ադրբեջանի վրա՝ գերիներին, ռազմագերիներին, քաղաքացիական անձանց չվնասելու և նրանց վերադարձը Հայաստան ապահովելու համար։
«Երբ ծնողը՝ 30 օր իր որդուց լուր չունի և հանկարծ տեսնում է, որ գերի է, ուրախանում է, ասում է՝ «փառք աստծո, որ ողջ է, որովհետև մտածում էինք, որ մեր որդին այլևս չկա»-- արձանագրեց պատգամավորը՝ ավելացնելով. «բնականաբար, հասկանալի է՝ ի՞նչ վիճակի մեջ են մեր գերիները՝ երբ նրանց ստիպում են ասել ինչ-ինչ տեքստեր։
«Որևէ մեկը չի կարող հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում գերին, որին ստիպում են ասել այդպիսի տեքստեր։ Սա արհավիրք է, բայց ծնկներին խփելու, լացուկոծ անելու փոխարեն եկեք ամեն մեկս մեր տեղում մեր գործն անենք։ Խորհուրդ եմ տալիս այն դեմագոգ պատգամավորներին, ովքեր բնակվում են ֆեյսբուքում և ովքեր իրենց արած մի հատ սիսեռահատիկը փորձում են ներկայացնել որպես դարի հերոսացում, պարզապես լռեն և ամոթ ունենան»,- նշեց Ն.Զոհրաբյանը
Բանախոսը ցինիկ գրառում որակեց իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, թե, իբր, Մարդու իրավունքների հանձնաժողովը այս հարցերով չի զբաղվում։ «Տիկին Հովսեփյան, ես չգիտեմ ինչո՞վ եք զբաղվում և ո՞վ եք դուք ընդհանրապես, և ձեր առաքելությունը ի՞նչ է եղել այս տարիների ընթացքում որպես պատգամավոր, հանձնաժողովն անում է իր գործը, հանձնաժողովի իմքայլական պատգամավորները ևս անում են իրենց գործը, շատ դեպքերում գործն այնպիսին է, որ ամեն մի արածը չենք ճպացնում ֆեյսբուքի մեր էջում։ Ամոթ ունեցեք և գոնե հիմա էս դավաճանական կապիտուլյացիային սատարելուց հետո լռեք և կտրեք ձեր ձենը, գոնե հիմա»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/24/2021 20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան
- 01/24/2021 18:50 Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը․ Շարմազանով
- 01/24/2021 18:13 Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի գործարքը. Ավետիք Իշխանյան
- 01/24/2021 17:37 Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ. Հովհաննես Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2021 18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր
- 01/24/2021 11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել
- 01/24/2021 11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է
- 01/24/2021 10:53 ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները