ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևակայական ճամփորդություն՝ ճանապարհային քարտեզով 11/23/2020 21:12 | Վերլուծություններ

Այն, որ այս կառավարությունն ավելորդ ժամանակ է ձգում, պարզից էլ պարզ է։ Մինչ պաշտպանության նախարարությունից Կարմիր Խաչ, էնտեղից կրկին ՊՆ են ուղղորդում անհայտ կորած զինվորների ծնողներին՝ օրեր ու շաբաթներ շարունակ ողբերգության մեջ գտնվող մարդկանց հույսի շող անգամ չտալով և իրենց անգործությամբ նվազեցնելով այն ՕԳԳ-ն, որ հնարավոր արդյունք կտար՝ ավելի վաղ կենտրոնացված աշխատանք իրականացնելու համատեքստում, մարդկանց նյարդերը տեղի են տալիս։ Բայց անելանելիությունից անդին այլ ելք չունեն։
Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, որ հետպատերազմական Հայաստանում պետական ոչ մի կառույց չի աշխատում՝ Մարդու իրավունքների պաշտպանից բացի։ Մնացածները՝ աշխատանքի իմիտացիա են ստեղծում՝ կադրային անիմաստ փոփոխություններից սկսած։ Ոստիկանությունը վերածվել է օրենքի շրջանակում՝ խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների հանդեպ կոպիտ ուժ կիրառող սևդիմակավորների, ԱԱԾ-ն լրտեսներով լեցուն Հայաստանը, ի մասնավորի՝ նաև՝ պետական կառույցները դրանցից պաշտպանելը թողած՝ լծվել է ընդդիմադիրներին հանրահավաքից առաջ բռնել, հետո՝ բացթողնելու՝ իմիտացիոն գործին, իսկ երկրի պաշտպանական ամենակարևոր գերատեսչության ղեկավար է նշանակվել 20 տարվա վաղեմություն ունեցող Վաղարշակ Հարությունյանը։ Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, ինչը նշանակում է՝ մեր այս պարտված ու գլխիկոր վիճակի մեղավորներից մեկն էլ ինքն է։ Ընդ որում, շատ ուշագրավ է այն հանգամանքը, որ արդեն երկրորդ անգամ Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար է դառնում մեծ ողբերգությունից հետո։ Ընդհանրապես, իր նշանակումը փրփուրներից կառչելու իսկական օրինակ է։ Իսկ որ այսօր կառավարությունը հենց փրփուրներից կառչողի հոգեբանությամբ սպանում է իր ամեն օրը, երկու կարծիք լինել չի կարող։
Մտածում ես՝ ի՞նչ կարող է անել այս իրավիճակում Վաղարշակ Հարությունյանը․ եկել-բախվել է այն կետին, որ իր պաշտոնավարման շրջանում Մեղրիի թեման ոչ թե երևակայական, ոչ թե իր կողմից՝ Վազգեն Սարգսյանին վկայակոչելով Քոչարյանին վերագրվող, այլ՝ հենց իրեն է վերաբերվում հիմա։ Եվ իրական է, Փաշինյանի ստորագրած համաձայնագրի կետերից մեկն է՝ գրված նրա իսկ ձեռքով։ Այսինքն, հիմա Վաղարշակ Հարությունյանին չի փրկի հետին թվով Մեղրի զիջելը Քոչարյանի հետ կապելը, քանզի Քոչարյանի ղեկավարած 10, հետո՝ Ս․ Սարգսյանի՝ ևս 10 տարիներին նման փաստ չի արձանագրվել։ Մեղրիից ոչ մի թիզ տարածքի մասին նրանք չեն սակարկել։
Այսինքն՝ Վաղարշակ Հարությունյանին այսօր շանս է տրված՝ Մեղրիից չզիջել ոչ մի թիզ՝ ընդհուպ՝ ինչ-որ անհասկանալի տարանցիկ ճանապարհի համար։
Ինչ վերաբերվում է արտգործնախարարին, ապա սա ևս հերթական իմիտացիոն նշանակումն էր, ինչն ուղղակի փաստում է, որ ճամպրուկային վիճակում գտնվող կառավարության բանկում կադրերի մեծ սղություն կա, Փաշինյանն ուղղակի փոխատեղություններ է անում, թե՝ տեսեք-տեսեք իրավիճակի տերն եմ։
Ի վերջո, լրահոսից տեղեկանում ես՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար: Իսկ վերջում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: Այսինքն, սա համարվում է գործ անել։ Սա համարվում է պատասխանատվություն ստանձնել։ Դե իհարկե, ավելի պատասխանատու բան, քան՝ Սամվել Ալեքսանյանի կամ Խաչիկ Սուքիասյանի հետ հանդիպելն է, դժվար էր պատկերացնել՝ հետպատերազմական այս փուլում։
Իսկ հայ զինվորները բետոնի վրա թող քնեն՝ 1000 հիվանդություն ձեռք բերած տուն դառնան։ Կարևորը՝ բանակում ծառայելիս ելակ են կերել։ Սա հենց այն սերունդն է, որ կյանքի գնով, բաց երկնքի ու ԱԹՍ-ների դեմ առանց կասկաների նետվում էր ու հերոսանում, բայց այսօր շատերն են վկայում, որ եթե գոնե նորմալ պաշտպանական հանդերձանք լիներ, մահերը քիչ կլինեին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/15/2021 10:14 Ազգային ժողովում թեժ է լինելու. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 01/15/2021 10:10 Արթուր Դավթյանին չի հաջողվել Մոսկվայում երկու հարց լուծել. ինչպես վերադարձավ ձեռնունայն. «Ժողովուրդ»
- 01/15/2021 09:58 Դեղատներում վերահսկողությունից դուրս վիճակ է. ինչու են դեղերը թանկացել. «Ժողովուրդ»
- 01/15/2021 09:55 Առաջիկայում պաշտոնից կազատվի Արսեն Թորոսյանը. Նա դիմումն արդեն գրել է. «Հրապարակ»
- 01/15/2021 09:50 Ինչ են խոսել Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը. ՀՀ վարչապետը խոստում է տվել «Ժողովուրդ»
- 01/15/2021 08:46 Ավելի կոշտ ակցիաներ կլինեն Վազգեն Մանուկյանը կայցելի մարզեր․ «Հրապարակ»
- 01/15/2021 08:26 Հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից եւ բանակից ոչինչ չհասկացող անձանցով, «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/15/2021 18:01 Էդգար Էլբակյան. Մենք հաղթանակի ղադրը չիմացանք, ու Աստված մեզ հանեց մեր ավետյաց երկրից
- 01/15/2021 17:21 Վստահաբար չեք մարսելու, չենք թողնելու մարսեք. Կոչուբաև
- 01/15/2021 17:18 Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է. Վարդևանյանը՝ «Այբ»-ի գործի մասին
- 01/15/2021 16:49 Նման դատավորների առկայությունը կարճաժամկետ հաջողություն է ապահովելու Նիկոլի համար. փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2021 13:20 Ուշի գյուղի տարածքում 56-ամյա կնոջը միանգամից երկու մեքենա վրաերթի է ենթարկել. Նա մահացել է
- 01/15/2021 10:31 Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 34 մարդ է մահացել
- 01/14/2021 21:25 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
- 01/14/2021 20:36 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
- 10/11/2020 01:16 Քիմ Քարդաշյանը 1 միլոն դոլար նվիրաբերեց Արցախին
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները