ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վերջին վատությունս անեմ, նոր գնամ. Արայիկ Հարությունյանը Մշակույթի քոլեջի ԺՊ է նշանակել իրենց մաֆիայի անդամին». Աննա Կիրակոսյան 11/23/2020 22:47 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Մշակույթի և Ջազ քոլեջների միավորմամբ ստեղծված Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախ՝ դեմ էին նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Բաբաթորոսյանին, որը պատճառ հանդիսացավ նոր ընտրությունների։ Նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ ընտրվեց նոր Ժամանակավոր պաշտոնակատար՝ Աննա Կիրակոսյանը։ Հիմա կրկին նախարարությունը նոր պաշտոնակատար է նշանակել։
«Նոր ԺՊ-ի համար տեղ էին պահել, հող էին նախապատրաստում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աննա Կիրակոսյանը։
Նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարի հրամանը նախարարությունը տվել է «մինչև տնօրենի ընտրությունը», իսկ նախկին ԺՊ-ին՝ Աննա Կիրակոսյանին հրաման են տվել՝ ժամկետային հիմունքներով՝ նախ մինչև հոկտեմբերի 21-ը, հետո մինչև նոյեմբերի 23-ը։ Ըստ Կիրակոսյանի՝ նշանակել են ԺՊ մի անձի, որը կազմակերպել է բողոք-գրություն իր դեմ։ Բողոքը գրել են մի ժամանակահատվածում, երբ իրեն չեն ճանաչել։
«Սարգսյան Արամն է նշանակվել ԺՊ։ Երբ բողոքն եկավ նախարարությունից, ես գրեցի պատասխան, աշխատակազմին ևս ներկայացրել եմ այդ բողոքը, բացի պարսավանքից, վատ բառերից, ուրիշ բանի չեն արժանացրել։ Նույն ժամանակ իմացա, որ նույն Արամ Սարգսյանը խաբեությամբ բողոքը գրելիս մարդկանցից կորզել է ստորագրություն։ Աշխատակազմը հետագայում նշեց, որ իմացել են, թե աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու համար են ստորագրում, իբր վերջինս վարկեր ունի դրա համար են ստորագրել։ Կազմակերպիչը, որը հետագայի հետ կապված հեռանկար է ունեցել, ինքը չի ստորագրել այդ բողոքի տակ»,- նշեց Կիրակոսյանը։
Քանի որ հաստատությունը նոր է՝ խորհուրդ պետք է լիներ, որ տնօրեն ընտրեր, սակայն խորհուրդ չձևավորելու պահանջ է եղել նախարարությունից։
«Խորհրդի ձևավորումը նախարարությունը արգելեց, չնայած նման իրավասություն չունեն, թույլ չեն տվել, որ ձևավորենք խորհրդի կազմը։ Ավելին, մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ նախարարությունից զանգահարել են, որ նիստի կառավարման խորհրդի անդամների ընտրության հարցը օրակարգից հանենք։ Ճիշտ է, անօրինական պահանջ էր դա, քանի որ լիազոր մարմինը իրավունք չունի խառնվելու դրան, բայց դա ևս արվել է։ Ենթարկվել ենք, դրանում որևէ բան չենք տեսել»։
Քոլեջից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ նոր ԺՊ-ն Ռոբերտ Ամիրխանյանի սանիկն է, ում նշանակման համար անձամբ է միջնորդել։ Ամիրխանյանն էլ աշխատում է քոլեջում ու ինչպես մեզ տեղեկացրեցին, երկու ամիս աշխատանքի չի ներկայացել և չի վճարվել։
«Ջազ քոլեջի 90 տոկոսը դեմ է տվյալ անձի պաշտոնավարմանը։ Նախարարությունը անօրինականություն է անում սեփական ամբիցիաներից ելնելով ու եթե նախարարը նույնիսկ հեռանում է, ապա որոշեց՝ «վերջին վատությունս անեմ, նոր գնամ»։ «Դա ենք հասկանում։ Ցանկացած պարագայում, երբ հնարավորություն են ունենում՝ իրենք խնամի, ծանոթ, բարեկամով են առաջնորդվում»,- ասացին քոլեջից։
Կիրակոսյանը նշեց, որ այս ցնցումները կատարվում են այն ժամանակ, երբ երկրում ծանր վիճակ է։
«Զարմացել եմ. մեր երկրի կարևորագույն խնդիրը ժամանակավոր պաշտոնակատար փոխե՞լն է և եթե փոխում են պատճառը ո՞րն է, ինչի՞ համար՝ թերացե՞լ եմ, ուսումնական պրոցես չի՞ կատարվել... նույն մաֆիան շարունակեց, հիմա ԺՊ են բերում այդ մաֆիայի անդամին, որը, վստահեցնում եմ, որ չի գործելու»,- ասաց բանախոսը։
Կիրակոսյանի փոխանցմամբ՝ ստիպված ու ամոթով դուրս են գալու ցույցի։ Իրավական ոլորտ դեռ չեն տեղափոխի հարցը, բայց կա պահանջ, կարծում է, այդպես էլ կլինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել