Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

ՍԴ-ի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը իրենից կախված ամեն ինչ արել է Փաշինյանին հաճոյանալու համար, բայց պարտվել ՍԴ աշխատակարգային նիստում. Հրայր Թոդմասյանի ու Արեւիկ Պետրոսյանի առաջարկն անցել է 11/21/2020   22:54  |  Վերլուծություններ

Մեր երկրի, պետականության, մեր ժողովրդի լինելիությանը պատուհասած այս ճակատագրական դաժան օրերին, երբ կենսական անհրաժեշտություն է օբյեկտիվ, անաչառ, բազմակողմանի տեղեկատվությունը, Կառավարությունն իր 27.09.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ սահմանափակեց խոսքի ազատությունն ու լրատվամիջոցների գործունեությունը: Սահմանափակում կարող էր սահմանվել, բայց ոչ անհամաչափ, ինչն էլ, բնականաբար, առաջացրեց հանրային ցասում:

 Ի սկզբանե լրատվամիջոցների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց բողոքն ու դժգոհությունները, ահազանգեցին աղավաղված, կեղծ, ճշմարտությունը կոծկող տեղեկատվության ազգակործան ու պետականակործան վտանգներն ու հետևանքները, ռեալ իրականությունը ներկայացնելու անհրաժեշտությունը, գործուն միջոցներ ձեռնարկելու համար դիմեցին պատկան մարմիններին, որոնցից ցավոք, ուշ, բայց արձագանքեց, միայն Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ):

 ՄԻՊ-ը`  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ու ևս 24 լրատվության միջոցների ղեկավարների հայտարարության, լրատվական գործունեություն իրականացնող այլ երկու տասնյակից ավելի կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունների հիման վրա ս.թ. նոյեմբերի 4-ին դիմեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

 Թվում էր, թե հանրային լայն շրջանակների պահանջից բխող այս կարևորագույն հարցը ՍԴ-ն պետք է քննության առարկա դարձներ և որոշում կայացներ օր առաջ, երբ վիճելի դրույթները գործում և ծանր հետևանքներ են առաջացնում հանրության ու պետության համար:

 Շահագրգիռ ենք, ուշադիր հետևում ենք գործընթացներին, փորձում ենք տեղեկացված լինել, արձանագրել և եզրահանգել:

Գործող քաղաքական իշխանության կողմից կազմավորված ՍԴ-ի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը իրենից կախված ամեն ինչ արել է ՄԻՊ-ի հիշյալ դիմումի ընդունելիության հարցը Փաշինյանին հաճոյանալու, «բարձր կատարողականությամբ», «առանց շտապողականության», «հուշիկ քայլերով» ՍԴ -ի քննությանը ներկայացնելու համար: Նա այդ հարցը ՍԴ քննությանն է ներկայացրել դիմումը ՍԴ մուտքագրվելուց 16 օր հետո միայն, իսկ գործի դատաքննությունն առաջարկել է իրականացնել 2-3 ամիս հետո: Այս առաջարկը կընդունվեր, եթե ...: Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանն անընդունելի են համարել հարցը ՍԴ քննարկմանը ուշ ներկայացնելը, առարկել են Դիլանյանին և առաջարկել գործի դատաքննության օր նշանակել ամենասեղմ ժամկետում, այնուհետև ներկայացրել  վիճարկվող դրույթների գործողությունը մինչև դատաքննության ավարտը կասեցնելու փաստարկված առաջարկություն: Կասեցման առաջարկությանը փորձել է առարկել` Փաշինյանի «թիվ մեկ իրավախորհրդատու» և ՍԴ նախագահ Դիլանյանին և ՍԴ մի շարք դատավորներին կանոն թելադրող Վահե Գրիգորյանը: Այս անգամ չի հաջողել: Այնուամենայնիվ, բավարար ձայներով /դեմ են քվեարկել` Վահե Գրիգորյանը, Արման Դիլանյանը, Արթուր Վաղարշյանը/, ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի գործողությունը` մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնելու մասին ՍԴ աշխատակարգային որոշումը:

ՄԻՊ-ի դիմումի հիման վրա գործի դատաքննության օրը ՍԴ-ում նշանակվել է ս.թ. դեկտեմբերի 4-ը ժամը 11.00-ին:

 Հասկանալի էր ի սկզբանե, թե ինչու էր Փաշինյանն իր իշխանությամբ ՍԴ-ի դեմ առավել, քան մեկ ու կես տարի ծավալում արշավանք. անհրաժեշտ էր օր առաջ ունենալ կառավարելի, գրպանային և կատարող Սահմանադրական դատարան:

Ակնկալում ենք, սակայն, ինչպես այս դատաքննության, այնպես էլ մեր պետության և ժողովրդի համար կարևորագույն բոլոր հարցերում, ՍԴ նորացված և Փաշինյանի իշխանության համար վստահելի կազմը, այնուամենայնիվ ձերբազատվի կապանքներից, դրսևորի վճռականություն, իրականացնի իր սահմանադրական առաքելությունը: Հուսանք, արդարությունը չի մեռնի: Կվերականգնվի, հուսանք:

ՍԴ-ն կասեցրել է ՄԻՊ-ի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման՝ ԶԼՄ-ների վերաբերյալ դրույթները

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:47 21/11/2020  |  ԼՐԱՀՈՍՈրևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը. ՀՀ ՄԻՊ
23:53 20/11/2020  |  Քաղաքացիական իրավունքԴիմակավորված ոստիկանների ներգրավումը ցերեկային ժամերին խաղաղ հավաքը դադարեցնելու համար պետք է բացառվի. ՄԻՊ
18:30 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն կասեցրել է ՄԻՊ-ի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման՝ ԶԼՄ-ների վերաբերյալ դրույթները
17:56 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով
16:12 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են՝ ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանության նպատակով
20:41 19/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին. Արցախի ՄԻՊ
10:38 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային ասպարեզում ունի բարձր ներգրավվածություն․ Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի միջազգային համաժողովի
20:08 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԽրախճանք ժանտախտի ժամանակ. Մինչ հայությունը պատերազմում էր` ՍԴ նորանշանակ նախագահը պարգեւավճարներ էր բաժանում, գումարներ վատնում` սրտի ուզած պետհամարանիշերը ձեռք բերելու վրա
18:16 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ (տեսանյութ)
12:02 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի ապացույցների վրա.ՄԻՊ

Արխիվ

[]