ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն այսօր ցինիկ և շահ հետապնդող հոգեվիճակ ունի. հոգեբան 11/21/2020 15:11 | ԼՐԱՀՈՍ

Ռազմական իրավիճակը, լրատվականների սահմանափակումները եղել է միակողմանի և փորձ է արվել կոնկրետ ինֆորմացիա սերմանել ժողովրդի մեջ:Սա շատ լավ հնարավորություն էր Փաշինյանի և իշխանության համար, որպեսզի կարողանային 44 օր խաբել ժողովրդին, բերել մի դաշտ, որտեղ պարտության և կապիտուլյացիայի պատասխանատվությունը դրվեր ժողովրդի վրա,-այս մասին «Փաստինֆո»,-ի հետ զրույցում ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ վերլուծելով պատերազմի օրերին պետական մարմինների կողմից իրականացված տեղեկատվական քաղաքականությունը։
Նշենք, որ խոսքի ազատությունը սահմանափակելով պետական մարմինները պարբերաբար տեղեկատվություններ էին տարածում դասալքության, դավաճանության մասին, իսկ Փաշինյանն էլ՝ Հայաստանում ապրող հայությանը համարեց «անթասիբ»։
Հոգեբանի դիտարկմամբ՝ պատերազմի ողջ ընթացքում փորձ է արվել ժողովրդին մեղադրել նրանում, ինչ լինելու է վաղը, սկսած վարչապետի ՝ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու արտահայտությունից, որը վարչապետը ասել է պատերազմի դեռևս առաջին օրերին, երբ որ պարտության մասին դեռևս ոչ մի խոսք չկար.
«Ինչևիցե այս ամենը միտում ուներ իշխանություն պահելու, այլ ոչ՝ երկիր պահելու:Այսքանից հետո ինձ մոտ տպավորություն է, որ հայրենիքը մատնելու գործընթացը մտադրված էր արվում»,-մեզ հետ զրույցում ասաց Միհրդատ Մադաթյանը:
Անդրադառնալով պատերազմի ընթացքում վարչապետի և իրավապահ մարմինների կողմից դասալքության դեպքերի վրա շեշտադրումներին՝ հոգեբանը նկատում է, որ դասալքության դեպքեր եղել են միշտ.
«Վարչապետը ասում է՝ դասալիքները պետք է պարսավանքի արժանանան, առաջին պարսավանքի արժանացողը հենց ինքը պետք է լինի, որ 92թ-ին օրհասական վիճակում բանակից փախավ, ինքը դասալքությունից խոսելու իրավունքը ընդհանրապես չունի:Մարդու հոգեբանություն է, ամեն մարդ զինվոր չի, շատ մարդիկ կարող են վախենալ կամ փախչել:Սպարապետը 90-ականներին ստեղծեց կանոնավոր բանակ և ֆիդայական խմբերը վերացրեց, սա հենց նրա համար էր, որ գնահատվի մարդու հերոսականության աստիճանը և այն մարդը, ով կարողանում էր պայքարել առաջնագիծ տարվի, իսկ ով վախենում էր՝ տարվի երրորդ գիծ:Իսկ այս պատերազմում մոբիլիզացիա չի եղել, վարչապետն ասում էր՝ ամեն գյուղապետ թող խմբեր հավաքի, գնա առաջնագիծ, բայց ո՞նց են գնահատել այդ մարդկանց մարտունակությունը, կան մարդիկ, որ իսկապես ցանկացել են գնալ և պայքարել, բայց տեղում պարզվել է որ ի վիճակի չեն, մարդկանց մեղադրելու չի, սա հոգեբանությունն է, պարտադիր չի 3 մլն հերոս ունենանք»,-ասաց Մադաթյանը:
Գնահատելով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քայլերը, ելույթներում հնչեցրած արտահայտությունները՝ հոգեբանը նկատում է, որ վարչապետը իր բնույթով կազմակերպվածության աստիճան չունի, խոսքի պատասխանատվություն չի ընկալում.
«Այս մարդուն փողոցը և բարձրախոսը դարձնում է այլ բնույթի մարդ:Նա բազմիցս է արել անպատասխանատու արտահայտություններ՝ԱԺ-ից խոսել է գազի մասին, կարմիր գծերի մասին, սակայն պարզվել է որ այդպես չի, այս մարդը պատասխանատու չէ իր խոսքի համար:Սա եղել է միշտ, նույն ձևով նա Մարտի 1 է կազմակերպել՝ մարդկանց էմոցիաների հետ խաղալով: Իր ագրեսիվ արտահայտությունները հուշում են, որ իրավիճակի միակ մեղավորը ինքն է և իր շրջապատը»:
Դիտարկելով նաև Նիկոլ Փաշինյանի գրառումը, որով կոչ էր անում զինվորականներին գալ և վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը՝ Միհրդատ Մադաթյանը ասաց.
«Ես Արցախում ՔՊ-ական կամ նրանց հարող կռվողների չեմ հանդիպել, մեծամասամբ սահմանները պահում էին ոչ խորհրդարանական ընդդիմադիրները, այն մարդիկ, որոնց այսօր ձերբակալում են:Մադիկ, որոնք այս ընթացքում քննադատել են կառավարությանը վերցրել են զենքը և գնացել են հայրենիքը պահելու, այս մարդիկ չէին գալու և կանգնելու Փաշինյանի կողքին, քանի որ նրանք էին պահանջում վարչապետի հրաժարականը»:
Հոգեբանի խոսքով՝վարչապետը ցինիկ և շահ հետապնդող հոգեվիճակ ունի այսօր և պետականամետության ոչ մի գաղափար չի երևում իր խոսքի մեջ, շարունակում է ժողովրդին բաժանել երկու խմբի, քանի որ այս դեպքում նրան հեշտ կլինի իշխելը և հրահրելը:
« Վարչապետը ակտիվորեն փորձում է քաղաքացիական բախումներ հրահրել, նրա միակ խնդիրը աթոռից կառչած մնալն է:Նրա գիտակցության մեջ իշխանությունը, կառավարությունը «լափաման» է, ոչ մի ուրիշ ուժ իշխանությունը չի դիտարկել որպես «լափաման»։ Այսօր Նիկոլ Փաշինյանը չի ուզում կտրվել դրանից»,-ասաց Միհրդատ Մադաթյանը:
Դառնալով պաշտոնանկություններին՝ հոգեբանը նշեց, որ ի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներով, գրառումներով և նախարարներին հեռացնելով փորձում է շոուն ապահովել:
«Մարդիկ ուրախանում են, որ նախարար փոխվեց, բայց սրանով նա փորձում է բավարարել մարդկանց, որպեսզի մնա իր աթոռին կպած»,-ասաց Մադաթյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/14/2021 10:24 Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ. «Ժողովուրդ»
- 04/14/2021 10:21 ԲՀԿ-ում նախընտրական քաստինգ է. մթնոլորտը շիկանում է. «Իրավունք»
- 04/14/2021 08:35 «Դվինը» դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին. Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» ուժին․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:28 Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:26 Ո՞վ է լինելու ԲՀԿ ընտրացուցակում առաջին կինը․ «Հրապարակ»
- 04/14/2021 08:23 «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը»․ աշխարհի լռությունը՝ գազանության մասին․ «Ժողովուրդ»
- 04/14/2021 08:21 Բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/14/2021 23:54 Խորհրդարանում այսօր հնչեցված մերկապարանոց հայտարարություններից և ոչ մեկին ես չեմ հավատում. Կարեն Հովհաննիսյան
- 04/14/2021 23:27 Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի. Տիգրան Աբրահամյան
- 04/14/2021 22:58 Նիկոլ, այ հենց էսպես էլ Աբգարիս ու Երկնքում գտնվող մեր տղերքի օգնությամբ խեղդելու ենք քեզ ու քեզ ծափահարող օձերին. Գեղամ Նազարյան
- 04/14/2021 22:29 Իսկ կապիտուլյանտը շարունակում է ջանասիրաբար կեղծել, ստել, մեղավորներ փնտրել. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/14/2021 19:50 ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/14/2021 19:23 Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը և տարհանել քաղաքացիներին
- 04/14/2021 18:33 Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» ռեստորանին հարակից շենքի ծխատարում. փրկարարները տարհանել են 30 քաղաքացու
- 04/14/2021 18:22 Հրդեհ Հյուսիսային պողոտայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները