ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապիտուլյացիոն փաստաթուղթը փշրեց ավելի քան 15 հազար բնակիչների. Հադրութցիները չգիտեն ուր գնան 11/20/2020 23:11 | ԼՐԱՀՈՍ
Արփի Վանյանը հադրութցի է արմատներով։ Հադրութում է գտնվում նրա պապական տունը, պապերի գերեզմանները։ Ասում է՝ հադրութցիները սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հեռացան հայրենի շրջանից ու գյուղերից՝ կարծելով, որ շուտով հետ կվերադառնան, բայց ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը փշրեց ավելի քան 15 հազար բնակիչների նպատակներն ու երազանքները։
«Շատերը տանից դուրս են եկել միայն գիշերազգեստով։ Հադրութից եկածների 90 տոկոսից ավելի բնակիչները իրենց հետ փաստաթղթեր չեն վերցրել, իսկ հիմա ապրելու հնարավորություն չունեն»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է Արփի Վանյանը։
Երբ հոկտեմբերի 10-ին իմացան, որ Հադրութում է թշնամին, հասկացան, որ գուցե էլ հետ չեն վերադառնալու։ Երբ իմացել են, որ Հադրութը այլևս Արցախի կազմում չի լինելու, միմյանց են զանգել ու լուռ արտասվել՝ ոչ մի բառ չեն խոսել։
«Հիմա հադրութցին չի կարող տուն վերադառնալ, որոշներն անգամ վարձով բնակարան չեն կարողանում գտնել։ Շատերը նրանց տանիք էին տվել, բայց մինչև ե՞րբ։ Շատերը չեն կարողանում անգամ տարրական կենցաղային հարց լուծել՝ տանն են թողել տարիների ընթացքում հավաքած իրերն ու ոսկեղենը»։
Արփին պատմեց, որ նրանց հետ փորձում են կապ հաստատել Հադրութի վարչական շրջանից՝ հադրութցիների մասին տեղեկություններ հավաքելու համար, սակայն վստահ չեն, թե դրանով կլուծվի իրենց ապագայի հարցը։ Իրենք՝ ավելի քան 150 հադրութցի կանանցով որոշեցին չարտասվել՝ անցնել գործի։ Սկսեցին շրջեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության դեսպանություններով, նամակ հանձնեցին դեսպաններին, եղան ՄԱԿ-ի և ԵՄ-ի գրասենյակներում: Պայքարելու են Հադրութը Արցախի կազմում վերադարձնելու համար։
«Եթե ստեփանակերտցիները կարող են վերադառնալ, իրենց տները վերանորոգել, շարունակել ապրել, հադրութցին ո՞ւր գնա։ Հադրութը Ադրբեջան չէ, Հադրութը միշտ եղել է ԼՂԻՄ-ի կազմում, միշտ։ Հիմա մի թուղթ ստորագրելով հանձնում են Հադրութը, ինչի՞ համար։ Եթե մյուս շրջանները անվանում էին օկուպացված տարածքներ, չէր կարելի այս պատերազմի ընթացքում գոնե պահանջել դրանցից մեկի հետ Հադրութը փոխանակել։ Թուրքը սկսեց ավիրել մեր գյուղը, հուշակոթողները»։
Հիմա հադրութցիները ընտրության երեք հնարավորություն ունեն՝ շատերը կընտրեն Արցախ գնալու ճանապարհը, շատերն այստեղ կմնան, մյուսներն էլ կբռնեն գաղթի ճամփան։ Հիմա նրանք ունեն աշխատանքի, ապրուստի և ֆինանսական լուրջ խնդիրներ։
«Հադրութցիները պետք է փորձեն կյանքը զրոյից սկսել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ