ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ով Աննա Հակոբյանին ասի՝ աչքիդ վերև ունք կա, գործ կունենա գլխավոր դատախազի և ՀՔԾ-ի հետ 11/20/2020 13:47 | Վերլուծություններ
Երեկ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսը դեռ չէր ավարտվել, դեռ բանախոսի խոսքը բերանում, պարզվեց, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ դանդաղաշարժ կրիայի իր պատյանը հերոսաբար դեն նետելով, արագի մեջ լծվել է Մովսես Հակոբյանի դեմ նյութեր նախապատրաստելու գործին և նույնքան արագ՝ ասուլիսի տեսագրությամբ հանդերձ՝ այն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՔԾ։
Դատախազությունից հետ չմնալով՝ ՀՔԾ-ն ևս արագության ռեկորդ է սահմանել՝ անմիջապես ասուլիսի ավարտից հետո գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին հրավիրելով ՀՔԾ՝ բացատրություն տալու։
Հիմա, հարց է ծագում՝ վերը նշված իրավապահ կառույցների, ի մասնավորի՝ ՀՀ գլխավոր դատախազության արագ արձագանքման հիմքում ի՞նչ դրդապատճառներ են ընկած, արդյո՞ք նախաձեռնության հեղինակն իրենք են, թե՞, այնուամենայնիվ, վերևից հատուկ հրահանգ է իջեցվել։ Մեր այս մտորումները անհիմն չեն, բնականաբար, դրանք պայմանավորված են այս կառույցի նախորդ 2․5 տարիների գործունեությամբ։
Միայն վերջին փաստերին անդրադառնանք՝ այս օրերի ընթացքում և՛ մամուլը, և՛ ընդդիմադիր պատգամավորներն ու քաղաքական գործիչներն իրենց նկատմամբ իշխանության հրահանգով իրականացված մարդու իրավունքների և ազատությունների խախտման բազմաթիվ դեպքերի մասին են ահազանգել, նրանք հրապարակային հանրահավաքների, հարցազրույցների ընթացքում ներկա իշխանությունների հանցավոր գործունեության, ընդհուպ՝ դավաճանության մասին փաստող գործողությունների և քայլերի մասին փաստող հայտարարություններ են արել։
Ավելին, օրերս իշխանական շրջանակներից իրեն ահաբեկելու փաստի մասին իրավապահներին առ ի տեղեկություն՝ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հաղորդել էր՝ «Ինձ փակ համարով զանգել ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ ու միանգամից անջատել են հեռախոսը»:
Սակայն սրանից հետո էլ դատախազության արձագանքը չլսվեց։
Ի վերջո, պետության ամենակարևոր անվտանգային կառույցի՝ օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած ԱԱԾ տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունը, ուր նա անդրադարձել էր իր ազատման հանգամանքներին, ամբողջության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրականացրած բազմադրվագ հանցագործությունների մասին վկայող փաստաթուղթ էր։
Սակայն, սրա հանդեպ էլ դատախազության արձագանքը տոտալ լռությունը եղավ։
Այս համադրությունների ֆոնին հետաքրքիր է դատախազության արագ արձագանքման պատճառահետևանքային մեխանիկան։ Ինչու՞ հանկարծ․․․
Արդյո՞ք պատճառն այն չէ, որ Մովսես Հակոբյանն ասուլիսի ընթացքում անձամբ պատմեց և հաստատեց պատերազմի ողջ ընթացքում բերնիցբերան անցնող տեղեկատվությունը, թե՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրամանատարական կետում, այսպես կոչված՝ բունկերում բարձրաստիճան զինվորականների շրջապատում, համակարգչի առջև՝ Սամվել Բաբայանի ընկերակցությամբ նստած՝ դիտարկումներ է իրականացրել։ Եվ նրա՝ հրամանատարական կետից դուրս գալու Մովսես Հակոբյանի խնդրանքից հետո վերջինիս այլեւս թույլ չի տրվել մեկնել Արցախ:
Իհարկե, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բազմաթիվ այլ կարևոր փաստերի մասին ևս բարձրաձայնել է, բայց դրանց բոլորին՝ Փաշինյանի մամլո խոսնակը ղեկավարի մեկ նախադասությամբ է պատասխանել, այն է՝ «Հայաստանի վարչապետն իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց»։ Դրանք հետո՝, հրատապ հարցը՝ Աննային ուղղված մեղադրանքին անդրադառնալն էր․․․
Մնում է ասել՝ երանի թե վերը նշված օպերատիվությունը վերը նշված կառույցների ամենօրյա գործելաոճը լիներ՝ բոլոր անհրաժեշտ դեպքերում, այլ ոչ թե՝ ղեկավարի ցուցումով՝ անձնական օգտագործման օծանելիքի ու ժամացույցի գող բռնելու և վարչապետի սիրելի կնոջ՝ աչքի վերև ունք չհանդուրժելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ