Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ. ՀՀ ՊՆ հայտարարությունը 11/19/2020   21:23  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև  վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Մովսես Հակոբյանը, որ ընդամենը մի կարճ ժամանակահատված, շուրջ կես տարի է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը և այդ ընթացքում իր ստորագրությունն է դրել Հայաստանի և այլ երկրների ղեկավարների և պաշտպանության նախարարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից բխող՝ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի տակ, փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք, որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել է հակառակորդի դեմ։ Այդ պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Նույնիսկ եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցություններն սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին։ Ընդ որում, գեներալ-գնդապետի կողմից նշված մի շարք զինատեսակներ ձեռք են բերվում պարբերաբար, այլ ոչ թե մեկանգամյա գործարքի արդյունք են։

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։ Մասնավորապես՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները դրանց տարածման մասով կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել։ 

Մովսես Հակոբյանը քննադատության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կողմից գերժամանակակից ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների և ռազմական նշանակության այլ միջոցների ձեռքբերումը՝ համարելով դա ոչ արդյունավետ։ Նման պնդումներ անելիս հարկ է մշտապես հիշել այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, բացի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, պարտավոր են պաշտպանել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ թվում նաև հավանական այն հակառակորդներից, որոնց սպառազինության մեջ բազմաթիվ գերժամանակակից մարտական ինքնաթիռներ կան։ ՍՈՒ 30 ՍՄ-ների ձեռքբերումը անհրաժեշտ է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։ Իսկ պնդումը՝ արդյոք այդ ինքնաթիռները կիրառվել են, թե՞ ոչ՝ պարոն Հակոբյանը հնարավորություն է ունեցել ճշտելու պաշտպանության նախարարից և ԶՈՒ ԳՇ պետից, ինչը, անհասկանալի պատճառներով, չի արել՝ մամլո ասուլիսում իր պնդումները հնչեցնելուց առաջ։

Բացահայտ սուտ է նաև Մովսես Հակոբյանի պնդումն այն մասին, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։ Այդ ինքնաթիռները հանդիսանում են սպառազինություն, որը պետք է վերածվեր կարողության։ Գործընթացն իրականացվել է պատերազմից առաջ և ամփոփվել պատերազմի օրերին։

ՀՀ ՊՆ ՌՎԾ նախկին պետը պնդում է, թե հայկական կողմի ձեռք բերած «ՕՍԱ» հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կիրառվել, որ այդ գնումն անօգուտ է եղել, մինչդեռ եթե դրանց փոխարեն ձեռք բերվեին «ՏՈՌ» համակարգեր, հակառակորդի անօդաչուների դեմ պայքարն անհամեմատ արդյունավետ կլիներ։ Այս պնդումը նույնպես հեռու է իրականությունից։ Նախ՝ հայկական կողմի ունեցած ՀՕՊ միջոցների մի մասը, այդ թվում նաև «ՏՈՌ»-եր ու «ՕՍԱ»-ներ, հակառակորդի անօդաչուների կողմից խոցվել են՝ անկախ դրանց տեսակից ու արտադրման տարեթվից։ Խնդիրն այն է, որ մեր դեմ կիրառված հայտնի ԱԹՍ-ները ստեղծվել են բոլորովին վերջերս, և դրանց դեմ հակապայքարի լիարժեք արդյունավետ միջոցները, օբյեկտիվորեն, դեռևս մշակման փուլում են գտնվում։ Այդուհանդերձ, իրականությանը չի համապատասխանում նաև Մովսես Հակոբյանի այն պնդումը, թե «ՕՍԱ»-ները չեն «չեն կրակել»։ Հաստատված թվերով՝ «ՕՍԱ»-ների կողմից խոցվել է հակառակորդի 62 ԱԹՍ։ Ի դեպ, Մովսես Հակոբյանը պետք է լավ հիշեր, որ հուլիսյան դեպքերի ժամանակ «ՕՍԱ»-ից էր խոցվել նաև իսրայելական արտադրության Հերմես-900 գերթանկարժեք ԱԹՍ-ն։

Մյուս կողմից, անթույլատրելի է հայկական բանակի ՀՕՊ համակարգի մասին պատկերացումները ձևավորել բացառապես «ՕՍԱ»-ների վրա ուշադրությունը սևեռելով։ Հայկական բանակի սպառազինության մեջ ՀՕՊ մի շարք միջոցներ են մտնում, որոնց քանակն ու տեսակը անընդհատ ավելացվում և թարմացվում են։

Մովսես Հակոբյանը ևս մեկ, իրականության հետ բացարձակ կապ չունեցող պնդում է անում, ասելով, թե պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորքերի լրահամալրումը։ Սա բացարձակ սուտ է, որը պատիվ չի բերում ռազմական ու մարտական ծանրակշիռ ուղի անցած զինվորականին։ Հազարավոր քաղաքացիներ կհաստատեն, որ պատշաճ կերպով ստացել են զորահավաքի ծանուցագրեր, ներկայացել տարածքային ստորաբաժանումներ, տարբեր ուսումնական զորամասերում անցել նախապատրաստական կարճ դասընթացներ և մեկնել առաջնագիծ։

Ավելին. պատշաճ կարգով զորքերի լրահամալրումն իրականացնելուն զուգահեռ իրականացվել է նաև պահեստազորայիններից բաղկացած ամբողջական նոր զորամասերի կազմավորում։ Ամբողջ այդ գործընթացի մասին բազմաթիվ ռեպորտաժներ են պատրաստվել ամենատարբեր լրատվամիջոցների կողմից և պարբերաբար ցուցադրվել հեռուստատեսությամբ։

Բացարձակ անընդունելի են Մովսես Հակոբյանի դիտարկումները պատերազմի ընթացքում պաշտպանական գերատեսչության կողմից տրված տեղեկատվության՝ «100 տոկոսով սուտ» լինելու մասին։ Ընդ որում՝ պատերազմի ողջ ընթացքում Մովսես Հակոբյանը, հիշեցնենք, բարձր պաշտոն էր զբաղեցնում պաշտպանության նախարարությունում և այս թեմայի շուրջ նույնիսկ ի պաշտոնե կարող էր իր դժգոհություններն ու առաջարկությունները հնչեցնել, ինչը չի արել։ Այդուհանդերձ, համոզված ենք, որ տեղեկատվության տրամադրման առումով պաշտպանական գերատեսչությունն արել է հնարավորը, ինչը չէր վնասի ռազմական գործողությունների ընթացքին։

Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերված կորոնավիրուսին, ապա դա վկայող փաստաթղթերն առկա են և անհասկանալի են վերջինի՝ ակնհայտ փաստերը հերքելու մղումները։

Եվ վերջում. ցավալիորեն ստիպված ենք արձանագրել, որ գեներալ-գնդապետն ասուլիսի ընթացքում արել է նաև մեր երկրի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող հայտարարություններ այնպիսի թեմաների շուրջ, որոնց հրապարակայնացումն անթույլատրելի է։ Առավել քան համոզված ենք, որ Մովսես Հակոբյանը գիտակցում է այս պարզ ճշմարտությունը։ Այդուհանդերձ, գործոնը, որ նախկին բարձրաստիճան զինվորականն այլևս դուրս է եկել համակարգից, որևէ կերպ իրավունք չի տալիս հեռանալուն զուգահեռ՝ խնդիրներ ստեղծել շաբաթը 7 օր և օրը 24 ժամ աշխատող ամբողջ համակարգի համար։

Պաշտպանության նախարարությունը հստակ գիտակցում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում հայկական կողմի գործողություններում եղել են մի շարք սխալներ և թերացումներ, որոնք ներկա փուլում մանրամասն վերլուծվում են։ Դրանք սխալներ ու թերացումներ են, որոնց մի մասը հայեցակարգային բնույթ է կրում և որոնց համար հավասար չափով պատասխանատվություն է կրում նաև նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը՝ առնվազն իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար։

Այդուհանդերձ, համոզված ենք, որ երկրի պաշտպանության համակարգում տարիներ շարունակ ծառայած, կարևորագույն պաշտոններ զբաղեցրած գործիչներին հարիր չէ պահի թելադրանքով, կամ այլ շահերով պայմանավորված՝ մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքեր հնչեցնել մի կառույցի հասցեին, որը շարունակում է կատարել երկրի անվտանգության ապահովման կարևորագույն առաքելությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:50 19/11/2020  |  ՔաղաքականՀոկտեմբերի 12-ին Նիկոլին ասել եմ` զանգի Պուտինին, խնդրի կանգնեցնել պատերազմը. նա մերժեց նաեւ Պուտինին. Շարմազանով
20:41 19/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին. Արցախի ՄԻՊ
20:25 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄովսես Հակոբյանը բացատրություն է տվել՝ նախապատրաստվող նյութերի շրջանակներում
20:10 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
20:00 19/11/2020  |  ՔաղաքականՄովսես Հակոբյանն ասուլիսից հետո հրավիրվել է ՀՔԾ. նյութեր են նախապատրաստվում
19:52 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲաթոյանը Ջոնաթան Լաքոտին ներկայացրել է պատերազմի ընթացքում իրականացված աշխատանքները
19:28 19/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սրանք ինչքան սրբապիղծ կարող են լինել. Մանուել Մանուկյան
18:40 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲանտն էլ է մարդու համար. Մովսես Հակոբյան
18:28 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԴա վիրավորական է. Մովսես Հակոբյանը «էրատո» ջոկատի հարցի մասին
18:01 19/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱՄՆ - ի եւ Ֆրանսիայի մոտ Ղարաբաղի թեմայով խոցելի ինքնասիրություն է դրսեւորվում. Լավրով

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]