ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ լինելով պատգամավոր` միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 11/18/2020 17:36 | ԼՐԱՀՈՍ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ վարույթի նյութերը, եզրակացրել է, որ խախտվել են Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի պահանջները։
Վարույթի շրջանակներում Հանձնաժողովն ուսումնասիրել է Գագիկ Ծառուկյանի և իր ընտանիքի անդամների կողմից 2011-2019թթ․ ժամանակաշրջանների համար ներկայացրած հայտարարագրերը և հայտարարագրված տվյալները համադրել ՀՀ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից ստացված տեղեկատվության հետ, ինչպես նաև՝ դիմումով բարձրացված՝
անհամատեղելիությանն առնչվող առերևույթ փաստերի հետ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ընկերություններին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրությամբ հնարավոր անհամատեղելիության փաստի առկայությունը ստուգելու նպատակով։
1) «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ընկերություններում գույքային իրավունքները Ս․ Առուստամյանի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը, ցանկացած փաստաթուղթ, որն առնչություն ունի իր մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարմանը, լիազորությունների փոխանցմանը հավատարմագրային կառավարչին։
2) «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․ Առուստամյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, գործառույթների շրջանակը սահմանող ակտեր, փաստաթղթեր, Ս․ Առուստամյանի՝ որպես «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության հավատարմագրային կառավարչի կողմից կնքված բոլոր գործարքները, կայացված որոշումները։
Պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը սահմանված է ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով, որի համաձայն՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Հանձնաժողովը գտնում է, որ մոտ 17 տարի հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և մասնաբաժին ունենալով առևտրային կազմակերպություններում, գործող օրենսդրության շրջանակներում անձն իր իրավունքներն իրացնելուն և սահմանափակելուն ուղղված համապատասխան վարքագիծ դրսևորելու համար բավարար հստակ իրավական հիմքեր է ունեցել։ Բացի այդ, հավատարմագրային կառավարման և իր կառավարչական լիազորությունները հավատարմագրային կառավարչին փոխանցելու պայմանագիրը Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի միջև կնքվել է դեռևս 2017 թվականի մայիսի 20-ին։ Պայմանագրի դրույթները սպառիչ կերպով սահմանել են այն գործողությունները, որոնց առնչությամբ որոշումների կայացման լիազորությունն արդեն իսկ փոխանցված է եղել հավատարմագրային կառավարչին։
Պայմանագրի 3․2․ կետի համաձայն՝ պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում Հիմնադիրը պարտավորվել է զերծ մնալ գույքի նկատմամբ ցանկացած գործողություններից, որոնց կատարումը մտնում է հավատարմագրային կառավարչի իրավասության մեջ։ Հանձնաժողովը գտնում է նաև, որ վարքագծի կանխատեսելիության հնարավորությունն առկա է եղել նաև հավատարմագրային կառավարչի կողմից իր լիազորությունները կատարելու անհնարինության առկայության դեպքում։
Մասնավորապես՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 966-րդ հոդվածի համաձայն՝ հավատարմագրային կառավարչի կողմից գույքի հավատարմագրային կառավարումն անձամբ իրականացնելու անհնարինության դեպքում հիմնադիրը կարող է հրաժարվել պայմանագրից։ Իր դիրքորոշման մեջ վարույթի մասնակիցը չի ներկայացրել այն հիմքերը և ժամկետները, որոնցով պայմանավորված ծագել է Հավատարմագրային կառավարչի կողմից իր լիազորությունների իրականացման անհնարինությունը, ինչպես նաև այնպիսի փաստեր, որ հիմնադիր ժողովին մասնակցելը, անձամբ տնօրեն նշանակելու լիազորություն իրականացնելը եղել է այն միակ ծայրահեղ միջոցը, որն անհրաժեշտ էր գործադրել այլ անձանց, պետությանը հասցվող հնարավոր վնասները կանխելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ