ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտության սիմվոլը չի կարող այլևս պատասխանատու լինել երկիրն այս վիճակից հանելու համար. Գորգիսյան 11/18/2020 14:24 | ԼՐԱՀՈՍ
Երբ 2020թ.-ի բյուջեն էինք քննարկում, որում նշված էին ՍՈՒ25-երի, ՍՈՒ-30-ի գնումները, բարձրացնում էի հարցեր այդ մասին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Պատասխանները մոտավորապես այսպիսին էին, որ մենք գիտենք ինչ ենք անում, ամեն ինչ հաշվարկված է և անում ենք։ Երբեմն Անդրանիկ Քոչարյանը, «Իմ քայլ»-ական պատգամավորները մտահոգություններ հայտնել են, բայց երբեք առճակատման չեն գնացել և մեր բարձրացրած հարցերը երբեք չեն սատարել։ Միգուցե եղել են մտահոգություններ, բայց դրանց հետևից գնալու կամք և հետևողականություն չի եղել»,-նշեց պատգամավորը։
Հարցին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փակ նիստերի ժամանակ ուղիղ հարց հնչել է, թե ինչու ՍՈՒ-30-ներ գնել են, իսկ հրթիռներ չեն գրել, Գևորգ Գորգիսյանն ասաց. «Պատասխանում էին՝ ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ ժամանակին գալու է, մենք գիտենք՝ ինչ ենք անում»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք համարում է, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մեղքի մեծ բաժինն ունի, պատգամավորը նկատեց՝ գտնում է, որ ամբողջ կառավարությունը մեղավոր է՝ սկսած դիվանագիտական բլոկից, վերջացրած ՊՆ-ով.
«Փաստորեն մենք պատրաստ չէինք այս պատերազմին ո՛չ սպառազինության, ո՛չ կազմակերպչական հարցերով, ո՛չ զինտեխնիկայով։ Մենք պատրաստ չէինք, բայց դրա պատասխանատուն առաջին հերթին վարչապետն է։ Երբ ասում էինք, որ մեզ պետք է խորհրդարանական երկիր իր փոխզսպումների մեխանիզմներով, վարչապետը դրան շատ ուժեղ հակադրվեց և պնդում էր, որ այն համակարգը սուպերվարչապետական, որն ունենք իրեն ձեռք է տալիս, իսկ դա նշանակում է տոտալ պատասխանատվություն՝ իրողությունների և հետևանքների համար։
Մարդ, եթե ունի արժանապատվություն, պետք է պարտությունը վերցնի ու հեռանա, այդ պարտությունը հեռացնի նաև ժողովրդից, բայց հիմա ինքը հեղինակազրկում է բանակը, հեղինակազրկում է ժողովրդին, հեղինակազրկում է գեներալներին։ Պարտության պատասխանատուն և սիմվոլը չի կարող այլևս պատասխանատու լինել երկիրն այս վիճակից հանելու համար։ Մարդ, ով ստեղծել է խնդիրներ, չի կարող այդ խնդիրները լուծել»,-ասաց Գորգիսյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ