Թեմաներ
Երեքշաբթի 04 / 13 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/13/2021   19:50 Կարմիր Շուկան ադրբեջանցիների համար էքսիզտենցիալ հարց է. Էլիբեգովա 04/13/2021   19:35 Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան 04/13/2021   19:24 Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու «հրել-ջարդելով» բացել մարզպետարանի մուտքերը 04/13/2021   19:12 Ապրիլի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ 04/13/2021   19:08 Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ 04/13/2021   19:00 Իրանում հայտարարել են, որ ապրիլի 14-ից կսկսեն ուրանի հարստացումը մինչեւ 60 մակարդակի% 04/13/2021   18:57 Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան 04/13/2021   18:57 Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է 04/13/2021   18:46 Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված. Արսեն Բաբայան 04/13/2021   18:42 Շոյգուն հայտարարել Է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն զորքեր են տեղափոխում Ռուսաստանի սահմաններին 04/13/2021   18:39 Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի. քաղաքագետ 04/13/2021   18:30 Իրանում գտնվող Բոինգ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՔԱԿ 04/13/2021   18:21 Պայթյուն հրդեհի բռնկումով 04/13/2021   18:18 Ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը՝ մեր տարածաշրջանը անվտանգ դարձնելու համար.Լենա Նազարյան 04/13/2021   18:15 Տաթևիկ Ռևազյանն էլ Փաշինյանի նման կասի՝ պատասխանատու է, բայց միակ մեղավորը չէ և կգցեն նախկինների վրա. Նավիկ Խաչատրյան 04/13/2021   17:57 ՃՈ-ում իրականացվող պետական գնումների գործընացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր՝ ՀՀ ոստիկանապետին 04/13/2021   17:53 Ալիևը մեզ նաև անվանել է հոգեկան խնդիրներ ունեցող հասարակություն.Կարեն Հովհաննիսյան 04/13/2021   17:52 Երբ ազգերը տգիտությանն իշխանություն են տալիս, սեփական արժանապատվությամբ են հատուցում. Տարոն Սիմոնյան 04/13/2021   17:47 Հայաստանի իշխանությունները չեն օժանդակել Կանադային՝ «Բայրակթարների» վերաբերյալ հետաքննությանը 04/13/2021   17:44 Ակնհայտ քաղաքական նպատակներով ակտիվ շահարկվում է գերիների հարցը, որը նպատակ ունի ապակողմնորոշել հանրությանը և արհեստական լարվածություն ստեղծել պետության ներսում.Անդրանիկ Քոչարյան 04/13/2021   17:26 ՍԴ-ի որոշումը գործող իշխանության երկչոտության, ամլության վկայությունն է. Արման Բաբաջանյան 04/13/2021   17:24 ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին 04/13/2021   17:05 Ալիևի հրահանգով Հայաստանի մոտ 300 քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Թագուհի Թովմասյան 04/13/2021   17:03 Խաբելով ասել են, որ երեխաներին տանում են ապահով վայր, սակայն տեղափոխել են Հադրութ , որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից.Սոֆյա Հովսեփյան 04/13/2021   16:55 Շիրակի մարզից գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը 04/13/2021   16:35 Ծնողները երկրորդ անգամ կորցրին իրենց զավակներին.Նաիրա Զոհրաբյան 04/13/2021   16:31 Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով 04/13/2021   16:13 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին.Սենոր Հասրաթյան 04/13/2021   16:08 «Մի քաղաքականացրեք» պետության կորուստը 04/13/2021   16:00 Պաշտոնեական կեղծիք.Փաշինյանը հայտնում է, թե 70 գերի է պահվում ադրբեջանում, մինչդեռ անգամ ՄԻԵԴ-ում առկա տվյալներով Ադրբեջանում կա 183 հայ 04/13/2021   15:58 Մի օր ադրբեջանցիները կվերադառնան Երևան, բայց դա չի նշանակում, որ մենք ՀՀ-ից տարածքային պահանջ ունենք. Ալիև 04/13/2021   15:56 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 04/13/2021   15:46 Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը.ՍԴ-ն որոշում է կայացրել 04/13/2021   15:41 Դատարանն արդարացրել է քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյին 04/13/2021   15:36 Փայլակ Ֆահրադյանի և Հակոբ Արշակյանի միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվի 04/13/2021   15:14 ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ սկսվել է ծառայողական քննություն. Անի Սամսոնյանը դիմել էր ոստիկանապետին 04/13/2021   15:05 Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն է ընթանում. Պեսկով 04/13/2021   14:59 ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան 04/13/2021   14:54 Փաշինյանը հայտարարել է, թե 70 գերի կա ու վերջ. Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողների հետ կհանդիպի ԱԱԾ տնօրենը 04/13/2021   14:43 Առաջացել է իրավիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ և նա արդարացվել է.դատախազը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300.1-րդ հոդվածով հետապնդումը դադարեցնելու մասին 04/13/2021   14:32 Պարտության մեջ հիմնական մեղքի մասը այն մարդկանցն է, որոնք 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են.Վահագն Ալեքսանյանը 04/13/2021   14:29 Պատերազմի ավարտից 5 ամիս անց էլ զոհվածների ընտանիքների մոտ կեսի սոցիալական երաշխիքներն ապահոված չեն, օրենքով հասանելիք գումարներն այդ մարդկանց վճարված չեն.Վրթանեսյան 04/13/2021   14:19 Արմեն Աշոտյանն առանց մեկ օր ծառայելու փոխգնդապետի կոչում է ստացել. իմքայլական պատգամավոր 04/13/2021   14:05 ԱԺ-ն ընտրում է ՀԾԿՀ անդամ. Քվեարկությունը մեկնարկեց 04/13/2021   14:02 «Այ մարդ, դո՞ւք չէիք մի շաբաթ խոսում թուրքերի ու ազերների հետ բարեկամանալուց». Ռուբեն Մխիթարյան 04/13/2021   13:55 Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ ԱԳՆ 04/13/2021   13:46 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստ է հանձնել 04/13/2021   13:43 Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Թուրքագետ 04/13/2021   13:32 Տեղեկություն կա, որ շարքային քաղաքացիների համար գազի գինը բարձրանալու է. Թագուհի Թովմասյան 04/13/2021   13:26 Բանակցությունները փակուղի են մտել, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր երրորդ անգամ առաջադրվել. պատգամավոր
04/12/2021   20:44 Շուտով զոհեր են լինելու սահմանին, Թուրքիան Նիկոլին 130 մլն $ է տվել ընտրություններում հաղթելու համար 04/12/2021   21:21 Փետրվարին որդու մասունքները հուղարկավորած ծնողները ապրիլին դիահերձարանում գտել են որդու դին ամբողջությամբ. արտաշիրիմում է արվել 04/12/2021   11:02 Կորոնավիրուսից մահացել է Լևոն Որսկանյանը 04/11/2021   22:29 Ադրբեջանցիները գնդացրով կրակել են դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ. Հակոբյան 04/12/2021   18:30 Բաքվում բացվել է ռազմավարների պուրակ. Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանին պատճառվել է 5 մլրդ դոլարի վնաս 04/13/2021   12:45 Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն. Արցախի ՄԻՊ 04/12/2021   17:28 Ունե՞ք խղճի խայթ, Հայկ Մարությա՛ն.Սոնա Աղեկյանի  ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց 04/13/2021   14:54 Փաշինյանը հայտարարել է, թե 70 գերի կա ու վերջ. Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողների հետ կհանդիպի ԱԱԾ տնօրենը 04/12/2021   15:53 Երբ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե 92 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել.Սամվել Բաբայան 04/11/2021   23:51 Ստանիսլավ Պրիտչինը ենթադրել է՝ կարող է արդյոք Քոչարյանը վերադարձնել հայերի վստահությունը 04/12/2021   18:49 «Նիկոլ Փաշինյանը կանհետանա մինչև ընտրությունները». Միհրդատ Մադաթյան 04/12/2021   11:51 Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ. Արշակ Կարապետյան 04/11/2021   21:43 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 04/12/2021   17:53 ԼՀԿ-ն ընդունում է իրավիճակային որոշումներ, ԲՀԿ-ի դեպքում վիճակն ավելի բարդ է. քաղտեխնոլոգ 04/13/2021   00:16 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը»՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ 04/12/2021   16:40 Զորքի տգետ ղեկավարման պատճառով բազմաթիվ զինվորներ են զոհվել և գերեվարվել, մինչդեռ՝ քավության նոխազ է Իշխան Վահանյանը. փաստաբան 04/12/2021   12:00 Գագիկ Ծառուկյանը տուգանվել է՝ որդու հարսանիքին գիշերային ժամին հրավառության համար 04/12/2021   19:02 Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004թվականի ապրիլ 12-ը. սա երկրի ու ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի 1-ի նախաբանը.Նազելի Բաղդասարյան 04/12/2021   22:32 Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը. Միքայել Մինասյան 04/12/2021   16:46 Ապրիլի 7-ին, 30-ամյա տղամարդը գիշերով մտել է համագյուղացու տուն և փորձել բռնաբարել նրա կնոջը.Նախաքննությունը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հայտարարում է կառավարության հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին 11/16/2020   23:19  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով կառավարության հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Նախագահի ուղերձը՝ ստորև․

Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։

Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։

Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։

Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Մենք զավակներն ենք Ցեղասպանությունը վերապրած և հաղթահարած ժողովրդի:

Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ:

Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝ վերագտնելով մեր հաղթանակը և կառուցելով այն պետությունը, որով բոլորս իրապես հպարտ կլինենք:

Եվ մենք դա վստահաբար կարող ենք անել՝ սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թույլ տրված սխալներից և համախմբված լծվելով ազգային վերածնունդին։

Ինչպիսին էլ լինեն անցյալի վերաբերյալ մեր գնահատականների տարբերությունները, ակնհայտ է, որ հայտնվել ենք աննախադեպ խնդիրների առջև:

Արցախը ծանր վիրավոր է:

Ունենք ալեկոծված հասարակություն:

Վիրավոր տնտեսությունը ծանրաբեռնված է սոցիալական վիթխարի խնդիրներով:

Արցախից Հայաստան տեղափոխվածների մեծ հոսքի արդյունքում առկա է մարդասիրական աղետ:

Չափազանց բարդ է նաև համաճարակով պայմանավորված իրավիճակը:

Ի վերջո, խոցված է հայի ոգին՝ աշխարհի ցանկացած անկյունում։

Մեր երկիրն այսօր այլևս այն երկիրը չէ, որն ունեինք սեպտեմբերի 26-ին, և նույնիսկ այն չէ, ինչ ունեինք նոյեմբերի 8-ին:

Մենք չենք կարող անտեսել այս իրականությունը և շարունակել ապրել սովորական կյանքով։

Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ:

Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ակնհայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձությունների շրջան, որում յուրաքանչյուր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկա, քան լինել միասնական և համախմբված:

Այս օրերին մեզանից յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները պետք է դրսևորեն բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ ջանքերը կենտրոնացնելով բացառապես ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու վրա:

Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին:

Դուք այսօր շատ մեծ պատասխանատվություն ունեք՝ նախ և առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր առիթով հիշելով, որ ձեր դիմաց ձեր քույրն է կամ եղբայրը:

Որևէ շեղում, օրենքի և օրինականության որևէ խախտում, անընդունելի և աններելի է: Կոչ եմ անում ձեզ՝ պահպանել ու պաշտպանել օրենքը և օրինականությունը:

Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ձևավորված իմ դիտարկումները հետևյալն են՝

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:

Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող ողջ հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իմ վերոնշյալ դիտարկումները բխում են բացառապես համապետական և համազգային շահերից:

Հուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կգիտակցեն պահի պատասխանատվությունը և արժանապատվորեն կիրականացնեն պատմական առաքելության իրենց մասը։

Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանին հետևում են բոլորը՝ թե՛ մեր բարեկամները, և՛ թե մեր թշնամիները:

Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի մեր երկիրը հզորացնելը:

Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը՝ տուրք չտալով հասարակության պառակտման վտանգ պարունակող որևէ խոսքի և քայլի:

Միայն միասնականությամբ մենք կկարողանանք պարտության բեռի տակ ճկված վիճակից ուղղել մեր մեջքը, և թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին ու համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես զավակներն այն ժողովրդի, որին հաղթելն անհնարին է:

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով և հաղթական դուրս կգա ստեղծված դժվարին իրավիճակից:

Աստված պահապան բոլորիս:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:02 16/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Փաշինյանը բանակցային փաստաթուղթ է ստորագրում ընդամենը Ալիևի բանավոր պահանջներով
22:54 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՍուպեր նախարարը մեզ պետք է բացատրի, թե ինչու՞ ձայն-ծպտուն չի հանում. Վահագն Վարագյան
22:30 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրային Հեռուստաընկերությունը ծառայել է բացառապես իշխանական քարոզին․ «Մեդիա պաշտպան»
22:25 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամ. Փաշինյան
22:19 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին ինքնազգացողությունս լավ է. Պարգև Սրբազան
21:40 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ է արվում արցախցիների խնդիրներն ապահովելու համար․ներկայացնում է ԱՀ պետնախարարը
21:31 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրահավաքը կշարունակվի նոյեմբերի 18-ին
20:53 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵրանի եմ տալիս այն ժամանակներին, երբ իմ խորհուրդներով, վերլուծություններով օգտակար էի լինում բանակին. Տիգրան Աբրահամյան
20:24 16/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ալիևն այցելել է Ղարաբաղ
20:14 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր սիրելի Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել. Մարուքյան

Արխիվ

[]