ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտարարություն ստորագրելը դեռևս իրավական ուժ չի հաղորդում վերջինիս, և Ադրբեջանը վաղ է «հաղթանակ» տոնում. Գեւորգ Դանիելյան 11/14/2020 12:20 | Հարցազրույց
Հանրապետությունում աննախադեպ հուզումների ալիք բարձրացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած կրակի դադարեցման հայտարարության իրավաչափության առնչությամբ օրեր առաջ «Փաստինֆո»-ն խնդրել էր պարզաբանումներ ներկայացնել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից, վերջինս նկատել էր, որ այս հայտարարության իրավաչափությանը անհապաղ արձագանքելը դեռ նպատակահարմար չէ, և արդեն այսօր պատրաստակամություն հայտնեց համալիր անդրադառնալ այդ փաստաթղթին։
- Պարոն Դանիելյան, «հայտարարություն» անվանումով փաստաթուղթը ինչո՞ւ է մեկնաբանվում որպես միջազգային պայմանագիր, սա պարզապես մտադրություններ ամրագրող փաստաթո՞ւղթ չէ։
- Փաստաթղթի անվանումը այս դեպքում չպետք է շփոթ առաջացնի, անվանումը զուտ պայմանականություն է։ Ընդ որում, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, միջազգային պայմանագիր է միջազգային հանրային իրավունքով կարգավորվող ցանկացած համաձայնություն՝ «անկախ դրա անվանումից»։ Հետևաբար, նշված հայտարարությունը դասական իմաստով միջազգային պայմանագիր է։
- Ինչևէ, դատելով վերտառությունից, այդ հայտարարությունը կրակի դադարեցման մասին, սակայն այն առավելապես բովանդակում է տարածքների զիջման, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողությամբ Հայաստանի արևմտյան շրջաններում՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող տրանսպորտային կապը ապաարգելափակելու դրույթներ։
- Ամբողջ խնդիրն էլ այն է, որ այդ միջազգային պայմանագիրը բովանդակում է դրույթներ, որոնք պարզապես կարելի էր արտաքին գործերի նախարարների մակարդակով ամրագրել մի առանձին փաստաթղթով և ստորագրման պահից իրավական ուժ տալ՝ որպես հաստատման ենթակա միջազգային պայմանագիր։ Սակայն այն միաժամանակ բովանդակում է դրույթներ, որոնք չեն կարող իրավական ուժ ձեռք բերել ցանկացած պաշտոնյայի կողմից ստորագրվելու դեպքում։ Այսպես, դրանով արտացոլված որոշ պարտավորություններ անվերապահորեն համարվում են քաղաքական և ռազմական բնույթ կրող։ Իսկ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, պարտադիր վավերացման ենթակա են այն միջազգային պայմանագրերը. «որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ Այս պայմանագիրը պետք է վավերացում անցնի նաև այն հիմքով, որ այն առաջացնում է գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։
Այսպիսով, նշված հայտարարությունը կարող է իրավական ուժ ձեռք բերել բացառապես Սահմանադրական դատարանի դրական որոշման հիմքով Ազգային ժողովի կողմից վավերացվելու պարագայում։ Ընդ որում, եթե միջազգային պայմանագրում առկա է անգամ մեկ կետ, որը ենթակա է վավերացման խորհրդարանի կողմից, ապա վավերացման է ներկայացվում պայմանագիրն ամբողջությամբ։ Այսպիսի դեպքերում՝ Կառավարությունը Սահմանադրությամբ ամրագրված կարգով դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցով, և միայն վերջինիս դրական որոշման դեպքում այն կարող է վավերացման ասպեկտով քննարկվել խորհրդարանում։
- Այսպիսով, Ձեր կարծիքով, հայտարարությունը չէ՞ր կարող զուտ ստորագրման հիմքով ուժի մեջ մտնել։ Ասացեք, խնդրեմ՝ այս վավերապայմանը հավասարապես վերաբերում է նաև ՌԴ֊ին և Ադրբեջանին։
- Յուրաքանչյուր պետություն ունի միջազգային պայմանագրերի վավերացման հիմքերի իր շրջանակը, որոնք միասնական չեն։ Տվյալ դեպքում, եթե անգամ մեկ կողմի պարագայում սահմանված է վավերացման պարտադիր ընթացակարգ, ապա այն բոլոր կողմերի համար ուժի մեջ կմտնի միայն այդ պետության Սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո։ Այդ պետությունների պարագայում վավերացումը պարտադիր չէ՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի պարտավորությունների անհամեմատ նեղ շրջանակը։
- Մյուս կողմից՝ հայտարարությունն առնչվում է այնպիսի կարևորագույն և շուտափույթ լուծում պահանջող հարցերի, ինչպիսիք են՝ կրակի դադարեցմանը, կոնկրետ ռազմագերիների և մյուս անձանց փոխանակմանը, հետագա բախումների կանխարգելման նպատակով խաղաղապահ ուժերի տեղակայմանը։
- Հենց այդ նկատառումով էր, որ նպատակահարմար չէի գտնում անհապաղ անդրադառնալ հայտարարության իրավաչափության ասպեկտին, որպեսզի որևէ կերպ չընկալվեր իբր վաղ հնչած հնարավոր խոչընդոտ։ Բայց խնդիրն այն է, որ այդ մարդասիրական գործընթացները անարգել կարող են իրացվել սույն պայմանագրի վավերացմանը զուգահեռ, քանզի դրանց համար անգամ վավերացված պայմանագրի անհրաժեշտություն չկա, դրանք արդեն իսկ բխում են կողմերի մասնակցությամբ վավերացված միջազգային իրավական փաստաթղթերից։ Բացի այդ, այս փուլում այդ գործընթացներն արդեն ավարտվել են, մինչդեռ՝ սկսվել են այն գործընթացները, որոնք չէին կարող կյանքի կոչվել առանց վավերացման գործընթաց անցած միջազգային պայմանագրի առկայության։
Մի խոսքով, բացառվում է, որ պայմանագիրը Սահմանադրությամբ պահանջվող ընթացակարգի նյութ դարձնելը պատերազմի վերականգնման նյութ դառնա։
- Սեղմ ժամկետները, կարծես, խնդրահարույց են նաև վավերացնելու տեսանկյունից։ Եթե հայտարարությանը իրավական ուժ հաղորդելու համար միանշանակ անհրաժեշտ է Ազգային ժողովի վավերացումը, ապա ինչպես դա կարող է տեղի ունենալ, երբ այդ փաստաթղթում սահմանված են սեղմ ժամկետներ, հատկապես՝ տարածքներ հանձնելու առնչությամբ։
- Այս դեպքում իրավաչափ, օրինական միակ ճանապարհը հետևյալն է՝ հայկական կողմը պետք է անհապաղ ծանուցում ուղարկի եռակողմ միջազգային պայմանագրի երկու կողմերին՝ իրազեկելով սահմանադրական պարտադիր ընթացակարգով նշված պայմանագիրը քննարկելու և վավերացնելու անհրաժեշտության մասին։
Այս հրապարակումը ևս պետք է դիտարկել, որպես ՌԴ֊ի իրավասու մարմիններին ուղղված ահազանգ։ Վստահ եմ, որ ՌԴ֊ն ոչ մի պարագայում չի գերադասի շարունակել գործընթացները, երբ հստակ իրազեկված ու համոզված լինի, որ իրենք գործում են, ըստ էության, իրավական ուժ չունեցող միջազգային իրավական փաստաթղթի հենքով։ Իրենք կհարգեն Հայաստանի Սահմանադրության անքակտերի պահանջները, մանավանդ, որ այս փուլում մարդկանց տարրական իրավունքների խախտմամբ ուղեկցվող հապճեպության, շտապողականության որևէ խնդիր չկա։ Չեմ բացառում, որ այս ընթացակարգի համատեքստում հարկ լինի նաև վերանայել հայտարարության որոշ դրույթներ և դրանք համապատասխանեցնել միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին։ Վերջին հաշվով, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը ոչ միայն կնքվել է ճնշումների ներգործության ներքո և հանգեցնում է խաղաղ բնակչության տեղահանումների, ինչն արդեն սկզբունքորեն անթույլատրելի է, այլև բովանդակում է բազում անորոշություններ և ներքին հակասություններ, ինչպես նաև ՌԴ֊ի առանձին շահերի անտեսում։ Թերևս, պարզ է, որ փաստաթուղթը կազմողները անհրաժեշտ չափով պատկերացում չեն ունեցել տարածքային նրբությունների, դրանում նշված բնակավայրերում բնակվող անձանց կազմի մասին, ինչի արդյունքում մենք այսօր բախվում ենք անգամ կրկնակի բռնագաղթի երևույթի հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/17/2023 11:17
Ադրբեջանում քաղաքացիական բողոք է հասունանում
Տեսադարան
Մամուլ
- 09/28/2023 08:23 Ովքեր են մնացել Արցախում․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:19 Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի հարցով․«Հրապարակ»
- 09/28/2023 08:15 ՌԴ-ն որոշել է պատասխանել ՀՀ իշխանություններին․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:12 Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Ժողովուրդ»
- 09/28/2023 08:07 Ինչ կարգավիճակով են արցախցիներն ապրելու Ստեփանակերտում․ «Հրապարակ»
- 09/28/2023 08:04 «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»
- 09/28/2023 07:59 Հռոմի ստատուտի վերաբերյալ միանձնյա որոշում կա․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/27/2023 17:54 Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ ԼՂ-ում կատարվողը լուսաբանելու համար
- 09/27/2023 16:27 Ոնց կարա՞ գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից. ադրբեջանագետ
- 09/27/2023 16:13 Յուրաքանչյուր հայի ձերբակալությունը Բաքվի ռեժիմի կողմից մեր բոլորի ամոթն ու խարանն է. Սոս Հակոբյան
- 09/27/2023 15:38 Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է, Հայաստանը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով. Իոաննիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
