Թեմաներ
Հինգշաբթի 11 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2020   15:55 Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է հանձնվել Շուշի քաղաքը. Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 11/26/2020   15:46 Չէինք կարող կանխատեսել Թուրքիայի այդ աստիճանի մասնակցությունը. Թունյան 11/26/2020   15:45 Ադրբեջանցի զինծառայողները պղծում են հայկական գերեզմանոցները 11/26/2020   15:40 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 11/26/2020   15:36 Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռուսական «Леер-3» համալիրներ 11/26/2020   15:31 Գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական հաշվեհարդարի հետ. Իվետա Տոնոյան 11/26/2020   15:22 Որքան երկար մարդկանց ճնշման ներքո պահեք, այնքան ավելի լուրջ և ծանր հետևանքներ եք ունենալու.Տիգրան ՈՒրիխանյանը՝ իմքայլականներին 11/26/2020   15:19 Բիզնեսմեն կնշանակվի, թե գիտնական՝ ցանկացած թեկնածուի պարագայում քննարկումներ են իրականացվելու. Թունյան 11/26/2020   15:17 Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին.ermenihaber 11/26/2020   15:10 Հումանիտար օգնության արհեստածին պատճառաբանություններով փորձում եք երկիրը պահել ռազմական դրության մեջ. Սամսոնյան 11/26/2020   15:04 Բոլոր կորուստները հետևանք են պատմական մասշտաբի պետական հանցագործության՝ դավաճանության. Ղազինյան 11/26/2020   15:00 Սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել 11/26/2020   14:52 Մահացել է պրոֆեսոր Հենրիկ Բակունցը 11/26/2020   14:47 Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսինը Զինվորի տան հյուրն էր 11/26/2020   14:43 3-րդ նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում` ցավակցությունների, Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված խոսքերի համար 11/26/2020   14:34 Տիգրան Ավինյանի գրասենյակի պարգևավճար ստացած աշխատակիցներն Արցախում որոշակի պրոցեսների են մասնակցել. Թունյան 11/26/2020   14:31 Ֆրանսիան Թուրքիայից պահանջել Է սիրիացի վարձկանների դուրսբերումը Ղարաբաղից 11/26/2020   14:31 Հանձնարարություն Կառավարությանը... 11/26/2020   14:21 «Հայաստան» հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին և կառավարությունն ինքն է որոշում ինչպես ծախսել . Թունյան 11/26/2020   14:14 Երեխան ասումա՝ «մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են».զինվորի մայր 11/26/2020   14:08 Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին 11/26/2020   14:05 Կառավարության նիստ են անում ու «գլուխ են գովում» թե 550 կմ ճանապարհ են կառուցել.Այ աներեսներ, դուք 950 հազար հեկտար հայրենիք եք հանձնել. Էդուարդ Շարմազանով 11/26/2020   13:57 Գոնե սկզբնական հատվածում 15-օրյա ժամկետով հանգիստ ապահովեք մեր երեխաներին, որպեսզի նրանց կարգի բերենք 11/26/2020   13:55 Փաշինյանի աջակիցները խախտել են կանոնները, նրանց ողջունել է վարչապետը, և որևէ պատասխանատվության չեն ենթարկվել. Սամսոնյան 11/26/2020   13:51 Անհապաղ Հայաստանին տրամադրել Սևրի պայմանագրով նախատեսված Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները. Կարեն Արայանն առաջարկում է ֆլեշմոբ սկսել 11/26/2020   13:46 Զինվորը երբ բողոքում է առողջությունից բանի տեղ դնող չկա.՝ ասում են բժիշկ չկա, սպասեք.զինծառայողի հարազատ 11/26/2020   13:32 Վարչապետը, փոխանակ իր վրա վերցնելու պարտության խարանը, փորձում է մեղադրել բոլորին, միայն թե մնա աթոռին. Գորգիսյան 11/26/2020   13:18 Հայաստանում կա աչքը պարգևավճարների վրա անմեղսունակների թիմ, որոնք ձեր ճակատագիրն են տնօրինում. Ստեփան Դանիելյան 11/26/2020   13:13 Ձեր տրամաբանությամբ մենք 94 թվականից ի վեր ու առհավետ պիտի լինենք ռազմական դրության պայմաններում. Գորգիսյանը՝ Իգիթյանին 11/26/2020   13:07 Արցախի անկախությունը ճանաչելու Սենատի բանաձեւը չունի իրավաբանական ուժ. Միջազգայնագետ 11/26/2020   13:03 Պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը.խոսնակ 11/26/2020   12:53 Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ 11/26/2020   12:48 Ես չեմ համարում, որ դիվանագիտության մեջ ունեցել ենք ձախողում.ԱԳ նախարար 11/26/2020   12:42 Ադրբեջանում ռազմական դրությունը կարող է պահպանվել՝ հենց միայն ահաբեկիչների առկայությունը հաշվի առնելով. Գորգիսյան 11/26/2020   12:28 Մարուքյանը պահանջեց գեներալի ներկայությունը, որը պնդում էր, թե ռազմական դրությունը այժմ կարող է հանվել 11/26/2020   12:24 Արցախահայության աջակցության համար հաստատված երկու միջոցառում ունենք.Մեսրոպ Առաքելյան 11/26/2020   12:08 Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք ծանր վիճակում են և չենք կարողանում հիվանդանոցում տեղավորել.Արսեն Թորոսյան 11/26/2020   12:07 Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկում, նշանակում է դրա կարիքը կա. Թևոսյանը՝ Գորգիսյանին 11/26/2020   11:54 Գործում են սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունը չկա, և դա ունենում է տնտեսական հետևանքներ. Գորգիսյան 11/26/2020   11:51 Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ 11/26/2020   11:49 Ներկայիս ճգնաժամը սահմանադրական լուծման մեկ եղանակ ունի, որի առաջին քայլը ռազմական դրության չեղարկումն է.Քրիստինե Վարդանյան 11/26/2020   11:44 Անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներն առաջիկայում կիրականացվեն նաև Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում 11/26/2020   11:38 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին 11/26/2020   11:26 Ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան 11/26/2020   11:21 Հեսա կասեմ՝ դավաճանն ով է.«Իմ քայլի» պատգամավորը՝ ակցիայի մասնակցին 11/26/2020   11:19 Իսկ Բերձորում դեռ չգիտեն՝ ի՞նչ անեն. Թողել եք վերջին օրը բանակցեք, որ մարդիկ չկարողանա՞ն եղածը տեղափոխեն. Աբրահամյան 11/26/2020   11:18 Ըստ ամենայնի, վարչապետը գիշերային մղձավանջներ չի ունենում եւ նահատակների արյունը երազներում չի տեսնում.Արամ Աբրահամյանի այսօրվա խմբագրականը 11/26/2020   11:16 Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել 11/26/2020   11:13 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1785 դեպք 11/26/2020   11:10 ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրության վերացման հարցով. հայտարարվեց ընդմիջում
11/25/2020   20:20 ԱԳՆ-ն հանձնարարել է բոլոր դեսպաններին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով. Ապացույց 11/25/2020   13:10 Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասել 11/26/2020   13:51 Անհապաղ Հայաստանին տրամադրել Սևրի պայմանագրով նախատեսված Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները. Կարեն Արայանն առաջարկում է ֆլեշմոբ սկսել 11/25/2020   21:19 Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Բանաձևն ընդունված է 11/25/2020   11:52 Սամվել Բաբայանը նորովի է մտել խաղի մեջ. միացել է նախկինների վրա սլաքներ ուղղելու Փաշինյանական գծին 11/24/2020   19:24 Հիմա բոլորը Հայաստանի թիվ մեկ դավաճան Նիկոլ Փաշինյանի շնիկներն են, ի՞նչ եք կարծում այդ շնիկներին ես պետք է բացատրություն տա՞մ. Իսագուլյան 11/25/2020   11:21 Mediaport. Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից 11/24/2020   23:39 «Անդրանիկ, դավաճա՛ն». ակցիա պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի բակում 11/25/2020   18:58 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին Yerevan.Today 11/24/2020   22:53 Սահմանն ինչու՞ է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է. Թագուհի Թովմասյան 11/24/2020   18:15 Թուրքերը, թերեւս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է Իգոր Խաչատուրով 168.am 11/25/2020   21:10 Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը 11/26/2020   00:18 Փաշինյանից ազատվելու մեկ ձև կա՝ ընդդիմությունը վայր է դնում մանդատներն ու ստիպում գնալ արտահերթի. Վահան Բաբայան 11/25/2020   13:04 ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանին առաջարկվել է արդարադատության նախարարի պաշտոնը 11/24/2020   15:59 Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ են առաջացել 11/25/2020   17:10 Մարդը արժեք չէ, զինվորն արժեք չէ, հողն արժեք չէ․․․ 11/25/2020   10:22 Կեցցե այն Հայաստանը, որ բերեցիք, դուք արժանի չէիք Արցախ ունենալու.Գևորգ Գևորգյան 11/24/2020   23:52 Արցախը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. սարսափելի ծանր հոգեբանական վիճակ է. Բաբայան 11/25/2020   21:40 Փաշինյան. Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է 11/24/2020   21:39 Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս` Տեր Պետրոս ավագ քահանայի մեքենան․ Մալյան

Հայտարարություն ստորագրելը դեռևս իրավական ուժ չի հաղորդում վերջինիս, և Ադրբեջանը վաղ է «հաղթանակ» տոնում. Գեւորգ Դանիելյան 11/14/2020   12:20  |  Հարցազրույց

Հանրապետությունում աննախադեպ հուզումների ալիք բարձրացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած կրակի դադարեցման հայտարարության իրավաչափության առնչությամբ օրեր առաջ «Փաստինֆո»-ն խնդրել էր պարզաբանումներ ներկայացնել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից, վերջինս նկատել էր, որ այս հայտարարության իրավաչափությանը անհապաղ արձագանքելը դեռ նպատակահարմար չէ, և արդեն այսօր պատրաստակամություն հայտնեց համալիր անդրադառնալ այդ փաստաթղթին։

- Պարոն Դանիելյան, «հայտարարություն» անվանումով փաստաթուղթը ինչո՞ւ է մեկնաբանվում որպես միջազգային պայմանագիր, սա պարզապես մտադրություններ  ամրագրող փաստաթո՞ւղթ չէ։

- Փաստաթղթի անվանումը այս դեպքում չպետք է շփոթ առաջացնի, անվանումը զուտ պայմանականություն է։ Ընդ որում,  «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, միջազգային պայմանագիր է միջազգային հանրային իրավունքով կարգավորվող ցանկացած համաձայնություն՝ «անկախ դրա անվանումից»։ Հետևաբար, նշված հայտարարությունը դասական իմաստով միջազգային պայմանագիր է։

- Ինչևէ, դատելով վերտառությունից, այդ հայտարարությունը կրակի դադարեցման մասին, սակայն այն առավելապես բովանդակում է տարածքների զիջման, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողությամբ Հայաստանի արևմտյան շրջաններում՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող  տրանսպորտային կապը ապաարգելափակելու դրույթներ։

- Ամբողջ խնդիրն էլ այն է, որ այդ միջազգային պայմանագիրը բովանդակում է դրույթներ, որոնք պարզապես կարելի էր արտաքին գործերի նախարարների մակարդակով ամրագրել մի առանձին փաստաթղթով և ստորագրման պահից իրավական ուժ տալ՝ որպես հաստատման ենթակա միջազգային պայմանագիր։ Սակայն այն միաժամանակ բովանդակում է դրույթներ, որոնք չեն կարող իրավական ուժ ձեռք բերել ցանկացած պաշտոնյայի կողմից ստորագրվելու դեպքում։ Այսպես, դրանով արտացոլված որոշ պարտավորություններ անվերապահորեն համարվում են քաղաքական և ռազմական բնույթ կրող։ Իսկ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, պարտադիր վավերացման ենթակա են այն միջազգային պայմանագրերը. «որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ Այս պայմանագիրը պետք է վավերացում անցնի նաև այն հիմքով, որ այն առաջացնում է գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։

Այսպիսով, նշված հայտարարությունը կարող է իրավական ուժ ձեռք բերել բացառապես Սահմանադրական դատարանի դրական որոշման հիմքով Ազգային ժողովի կողմից վավերացվելու պարագայում։ Ընդ որում, եթե միջազգային պայմանագրում առկա է անգամ մեկ կետ, որը ենթակա է վավերացման խորհրդարանի կողմից, ապա վավերացման է ներկայացվում պայմանագիրն ամբողջությամբ։ Այսպիսի դեպքերում՝ Կառավարությունը Սահմանադրությամբ ամրագրված կարգով դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցով, և միայն վերջինիս դրական որոշման դեպքում այն կարող է վավերացման ասպեկտով քննարկվել խորհրդարանում։

- Այսպիսով, Ձեր կարծիքով, հայտարարությունը չէ՞ր կարող զուտ ստորագրման հիմքով ուժի մեջ մտնել։ Ասացեք, խնդրեմ՝ այս վավերապայմանը հավասարապես վերաբերում է նաև ՌԴ֊ին և Ադրբեջանին։

- Յուրաքանչյուր պետություն ունի միջազգային պայմանագրերի վավերացման հիմքերի իր շրջանակը, որոնք միասնական չեն։ Տվյալ դեպքում, եթե անգամ մեկ կողմի պարագայում սահմանված է վավերացման պարտադիր ընթացակարգ, ապա այն բոլոր կողմերի համար ուժի մեջ կմտնի միայն այդ պետության Սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո։ Այդ պետությունների պարագայում վավերացումը պարտադիր չէ՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի պարտավորությունների անհամեմատ նեղ շրջանակը։

- Մյուս կողմից՝ հայտարարությունն առնչվում է այնպիսի կարևորագույն և շուտափույթ լուծում պահանջող հարցերի, ինչպիսիք են՝ կրակի դադարեցմանը, կոնկրետ ռազմագերիների և մյուս անձանց փոխանակմանը, հետագա բախումների կանխարգելման նպատակով խաղաղապահ ուժերի տեղակայմանը։

- Հենց այդ նկատառումով էր, որ նպատակահարմար չէի գտնում անհապաղ անդրադառնալ հայտարարության իրավաչափության ասպեկտին, որպեսզի որևէ կերպ չընկալվեր իբր վաղ հնչած հնարավոր խոչընդոտ։ Բայց խնդիրն այն է, որ այդ մարդասիրական գործընթացները անարգել կարող են իրացվել սույն պայմանագրի վավերացմանը զուգահեռ, քանզի դրանց համար անգամ վավերացված պայմանագրի անհրաժեշտություն չկա, դրանք արդեն իսկ բխում են կողմերի մասնակցությամբ վավերացված միջազգային իրավական փաստաթղթերից։ Բացի այդ, այս փուլում այդ գործընթացներն արդեն ավարտվել են, մինչդեռ՝ սկսվել են այն գործընթացները, որոնք չէին կարող կյանքի կոչվել առանց վավերացման գործընթաց անցած միջազգային պայմանագրի առկայության։

Մի խոսքով, բացառվում է, որ պայմանագիրը Սահմանադրությամբ պահանջվող ընթացակարգի նյութ դարձնելը պատերազմի վերականգնման նյութ դառնա։

- Սեղմ ժամկետները, կարծես, խնդրահարույց են նաև վավերացնելու տեսանկյունից։ Եթե հայտարարությանը իրավական ուժ հաղորդելու համար միանշանակ անհրաժեշտ է Ազգային ժողովի վավերացումը, ապա ինչպես դա կարող է տեղի ունենալ, երբ այդ փաստաթղթում սահմանված են սեղմ ժամկետներ, հատկապես՝ տարածքներ հանձնելու առնչությամբ։

- Այս դեպքում իրավաչափ, օրինական միակ ճանապարհը հետևյալն է՝ հայկական կողմը պետք է անհապաղ ծանուցում ուղարկի եռակողմ միջազգային պայմանագրի երկու կողմերին՝ իրազեկելով սահմանադրական պարտադիր ընթացակարգով նշված պայմանագիրը քննարկելու և վավերացնելու անհրաժեշտության մասին։

Այս հրապարակումը ևս պետք է դիտարկել, որպես ՌԴ֊ի իրավասու մարմիններին ուղղված ահազանգ։ Վստահ եմ, որ ՌԴ֊ն ոչ մի պարագայում չի գերադասի շարունակել գործընթացները, երբ հստակ իրազեկված ու համոզված լինի, որ իրենք գործում են, ըստ էության, իրավական ուժ չունեցող միջազգային իրավական փաստաթղթի հենքով։ Իրենք կհարգեն Հայաստանի Սահմանադրության անքակտերի պահանջները, մանավանդ, որ այս փուլում մարդկանց տարրական իրավունքների խախտմամբ ուղեկցվող հապճեպության, շտապողականության որևէ խնդիր չկա։ Չեմ բացառում, որ այս ընթացակարգի համատեքստում հարկ լինի նաև վերանայել հայտարարության որոշ դրույթներ և դրանք համապատասխանեցնել միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին։ Վերջին հաշվով, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը ոչ միայն կնքվել է ճնշումների ներգործության ներքո և հանգեցնում է խաղաղ բնակչության տեղահանումների, ինչն արդեն սկզբունքորեն անթույլատրելի է, այլև բովանդակում է բազում անորոշություններ և ներքին հակասություններ, ինչպես նաև ՌԴ֊ի առանձին շահերի անտեսում։ Թերևս, պարզ է, որ փաստաթուղթը կազմողները անհրաժեշտ չափով պատկերացում չեն ունեցել տարածքային նրբությունների, դրանում նշված բնակավայրերում բնակվող անձանց կազմի մասին, ինչի արդյունքում մենք այսօր բախվում ենք անգամ կրկնակի բռնագաղթի երևույթի հետ։     
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:17 29/08/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր մի առիթով, փոքր ինչ այլ «աչքերով», անդրադարձա Սահմանադրության նախաբանին, ինչը, ցավոք, հազվադեպ է նկատվում. Դանիելյան
12:09 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Պետությունը պարտավոր է ազգային արժեքների պահպանման առնչությամբ քայլեր ձեռնարկել». Գևորգ Դանիելյան
10:40 11/08/2020  |  ՄեկնաբանությունՍևրի պայմանգրի վավերացումը այս դեպքում որևէ իրավական բեռ չունի. Գևորգ Դանիելյան
16:40 28/07/2020  |  ՀարցազրույցԱյսօր ենք տեսնում, թե ինչ կտրուկ ձևախեղումներ են տեղի ունենում մարդկանց հանրային գիտակցության մեջ. Գեւորգ Դանիելյան
15:05 23/07/2020  |  ՀարցազրույցԲերման ենթարկելիս պարտադիր ձեռնաշղթա հագցնելը, այսպես կոչված՝ ասֆալտին փռելը ընդհանուր ոչինչ չունեն Եվրոպական իրավական չափանիշների հետ. Գեւորգ Դանիելյան
16:07 08/07/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ
16:40 13/06/2020  |  ՀարցազրույցՖիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:11 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան
21:20 13/05/2020  |  ՀարցազրույցԱրջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան
17:17 13/05/2020  |  ՄեկնաբանությունԻնձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան

Արխիվ

[]