ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը՝ ԱԱԾ խոշորացույցի տակ է. Համբարձումյանը բացահայտեց 11/13/2020 22:17 | Վերլուծություններ
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի և Հայաստանի թիկունքում ստորագրած նվաստացուցիչ, խայտառակ համաձայնագրին նախորդեց բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանի հրաժարականը՝ այդպիսով իսկ օդում կախված բազմաթիվ հարցեր թողնելով: Նախօրեին Մ. Համբարձումյանն անդրադառնալով իր հրաժարականի պատճառներին և առիթներին, բավական ուշագրավ մանրամասներ է ներկայացրել, որոնց զգալի մասին, վստահաբար, ներկա կառավարության մեջ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս համաձայն կլինեին: Այն, ինչ նկատել է ԱԱԾ պետը, գուցե հատուկ դիտողունակություն չի պահանջում, բայց ամեն մեկը չէ պետական համակարգում, որ կհանդգնի բարձրաձայնել:
Մի կողմից նրբանկատորեն անադար համարելով Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելը, նա պատկերավոր կերպով ներկայացրել է, թե ինչպիսի վարչապետ է ընտրել ժողովուրդը: «Այո', նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ»:
Այսինքն, վատ կառավարիչ -վարչապետ ունենալն արդեն իսկ լրջագույն խնդիր է, քանի որ վարչապետն առաջին հերթին հենց լավ կառավարիչ է, որ պիտի լինի: Բայց չլինելով այդպիսին, նա, պարզվում է և՛ իր մարդկային որակներով, և՛ հմտություններով ու գիտելիքի պաշարով, ավելին, որոշումներ կայացնելու ընթացքում՝ արդարության սկզբունքով չառաջնորդվելով բազմաթիվ սխալներ է գործում, որոնք ճակատագրական են լինում պետության և ազգի համար:
Մեր ժողովուրդը ճակատագրական օրեր է ապրում, որի պատասխանատուն այսօր հենց գերագույն գլխավոր հրամանատար համարվող Փաշինյանն է: Որքան էլ նրան հաճոյանան իր շրջապատի մարդիկ, այնուհանդերձ հստակ է՝ նա բավարար ռազմական փորձ ու հմտություն չունի: Այսինքն, այս բնագծում նույնպես տանուլ է տալիս Փաշինյանը: Ցավոք, ԱԱԾ պետը նկատել է, որ իբրև դիվանագիտական հարթության մեջ էլ նա կաղում է, քանզի ոչ ճկուն է, ոչ հեռատես, ավելին, շատ հստակ սահման է դնում յուրայինների և ոչ յուրայինների միջև՝ առաջինների հանցանքներն իսկ ներելով, իսկ երկրորդների հանդեպ չնչին սխալների համար անգամ խիստ միջոցներ կիրառելով: Ընդ որում, նրա այդօրինակ սխալները ճակատագրական են լինում պետության և ազգի համար:
Տեսեք, Մ. Համբարձումյանի դեպքն արդեն ԱԱԾ տնօրենի ինքնակամ հրաժարականի երկրորդ դեպքն է, առաջինը Արթուր Վանեցյանն էր, որը հրաժարական տալով Փաշինյանին ուղղակի կոչ էր արել, զգուշացրել՝ կանգ առ… Ավաղ, նույն պաշտոնն զբաղեցնող երկրորդ բարձրաստիճան սպան է հրաժարական տալիս՝ Փաշինյան-վարչապետի կողմից կատարված, ըստ էության, լրջագույն հանցագործություններ մատնանշելով, սակայն վերջինս կանգ չի առնում:
ԱԱԾ նախկին ղեկավարն այդ համատեքստում առանձնացնում է քաղաքական ձերբակալություններն ու հաշվեհարդարները ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք այս օրերին բավական ինտենսիվ շարունակվում են՝ հստակ ցուցանելով, որ նա ոչնչի առջև կանգ չի առնելու:
Բայց եկեք տեսեք, որ այս համապատկերում, երբ, ըստ էության բացարձակ անգործության է մատնված ողջ օրենսդիր և գործադիր իշխանությունը, կառավարության անդամները գլուխները ջայլամի պես ավազի մեջ մտցրած պապանձվել են, իսկ օրենսդիրի իշխանական ներկայացուցիչները լռելյայն արդարացնում են Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը: Նրանցից ընդամենը մեկ պատգամավոր է, որ լքել է իշխանական ,,Իմ քայլը,, խմբակցությունը՝ անհամաձայնություն հայտնելով Փաշինյանի ստորագրած համաձայնագրին: Մեկ պատգամավոր, կառավարության մեկ աշխատակից-խորհրդական: Մնացյալը դեռ լուռ են, մնացյալը՝ համաձայն են և ուրեմն, Փաշինյանի վերը նշված բոլոր թերությունները, արատները և հանցանքները կիսում են: Բնականաբար, կիսում են նաև Փաշինյանի ձեռքով՝ հայության համար ստորագրված կապիտուլյացիոն պայմանագիրը:
Իր ազատմանն անդրադառնալով՝ ԱԱԾ արդեն նախկին պետը Փաշինյանին, ըստ էության հրաժարականի և ՝ առկա իրականության հետ առերեսվելու կոչ էր արել:
Փաշինյանը, ցավոք, բունկերում և ուժայինների հետևում թաքնված՝ ոչ ընդդիմության ձայնն է լսում, ոչ էլ՝ իշխանության մեջ եղած հատուկենտ իրատես և համարձակ անձանց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ