ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եկեք պատասխան տվեք` ինչու եք ստորագրել. Երկրում կա՞ իշխանություն, թե անիշխանություն է 11/11/2020 22:14 | ԼՐԱՀՈՍ
«Եթե իշխանությունը ստանձնել եք, եկեք ԱԺ, մի բան ասեք։ Եկեք, ասեք՝ լավ ենք արել, որ ստորագրել ենք այդ պայմանագիրը։ Կամ եկեք ասեք՝ լավ չենք արել, որ գոնե մի լուծում տանք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով իմքայլական պատգամավորներին։
Նա ընդգծել է, որ ճգնաժամիային այս պահին չի կարելի թաքնվել, իմաստ չկա։
«Անվտանգությունն ապահովված է, հանգիստ կարող եք գալ նիստի։ Եկեք նիստի, դուք իշխանություն ունեք այս պահին, եկեք։ Ձեր իշխանությունը սպառվում է, այլևս չի լինի այսպես, որ ժողովրդին թողնեք փողոցներում, թողնեք տարբեր տեղերում՝ իրենց հարցերով, հուզմունքով ու ցասումով։ Ի՞նչ եք մտածում, որ մի հինգ օր պիտի անցնի, արդեն ժողովուրդն ասի՝ լավ եք արե՞լ։ Եկեք մի բան ասեք, որից հետո մենք կասենք։ Հիմա ձեր խոսելու ժամանակն է։ Կողմ եք վարչապետի ստորագրությանը, թե դեմ, պիտի գաք ու ասեք։ Չեք ուզում լինել ԱԺ պատգամավոր, եկեք դա ասեք։ Եկեք ասեք՝ չգիտեիք, որ այսքան ռիսկային բան է պատերազմական վիճակում պատգամավոր լինելը»,- շեշտեց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ երկու օր է՝ ինքը սպառնալիքներ է ստանում, իր անվտանգությունը ռիսկի տակ է.
«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ամբողջ պատասխանատուն այս իշխանությունն է լինելու։ Զանգ է եղել նաև, որ ինձ զգուշացնեն, թե վերացնելու են։ Այդ մասին իրազեկված է ոստիկանապետը, այդ մարդուն հայտնաբերել են։ Ինձ ասում են, որ գնամ հաղորդում տամ, այս շենքից չենք կարող դուրս գալ, ի՞նչ հաղորդում։ Կա՞ իշխանություն երկրում, թե՞՝ անիշխանություն է սա։ Եթե վարչապետը չի հասկացել, որ դաչայից ու «Մերսեդեսից» բացի կա Արցախի խնդիր..., պատգամավորներն էլ մտածել են, որ սա 460 հազար դրամանոց աշխատանք է, գործուղումներ, պատիվ, հարգանք։
Պատգամավորի գործը նաև այն է, որ ռիսկ անեք, գաք այս շենք, ռիսկ անեք ժողովրդին ասեք՝ ինչ եք ստորագրել։ Կա երկու ժամ, որ կարող եք գալ ու քվորում ապահովել։ Եթե չեկաք, նիստը չի կայանա...։ Եթե դուք չեկաք, դա նշանակում է, որ դուք կողմ եք՝ երկրում լինելու են բախումներ»։
Պատգամավորը հայտարարեց, որ քաղաքում շրջում են բազմաթիվ զինված անձինք, օրեր առաջ խորհրդարան մտած անձինք ևս զինված էին։
«Եթե դուք չեք ուզում պրոցեսները բերել քաղաքական դաշտ, այդ զինված մարդիկ սկսելու են իրար խփել..., եկեք ԱԺ, ձեր մազը ծռող չկա»,- նշեց նա։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, ոչ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները ստորագրություններ են հավաքել և դիմել՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ ժամը 20.15 ԱԺ խորհրդի նիստ անցկացնելու փորձ է եղել, մասնակցել է նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
«Ես ասացի, որ պրոցեսները պետք է բերել քաղաքական ուղիներով, այդ ժամանակ խորհրդի նիստին մասնակցում էր 7 հոգի, այսինքն՝ քվորում չկար։ ԱԺ «Կանոնակարգի» համաձայն՝ քվորումը բաց է դեռևս երկու ժամ, մեզ պետք է խորհրդի ևս երեք անդամ, որ դառնանք 10 հոգի, որպեսզի խորհրդի նիստը կայանա և նշանակվի ԱԺ արտահերթ նիստ»,- ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ