ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղեկատվության հրապարակման և տարածման կանոնները խախտելու համար առաջարկվում է ազատազրկել. Խմբակցությունները` աղմկահարույց նախագծի մասին 11/09/2020 15:45 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Վերջին օրերին մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ անել եւ ազատազրկման ձեւով պատիժ նախատեսել ռազմական դրության ընթացքում տեղեկատվության հրապարակման և տարածման կանոնները խախտելու համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծը պաշտոնական խողովակներով դեռ խորհրդարան չի հասել. «Ես դեռ ծանոթ չեմ նախագծին, որովհետև մեր պատգամավորներից պաշտոնական խողովակով ոչինչ չի ասվել, հետևաբար չեմ կարող տեսակետ հայտնել՝ ինչ նախագիծ է և ինչպես է ծագել միտքը: Նախագիծը, ըստ ամենայնի, ներկայացվել է կառավարության կողմից, բայց թե ինչ հիմնավորմամբ և ինչ անհրաժեշտությամբ չեմ կարող ասել»,-ասաց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ նախ պետք է հասկանանք՝ այն խորհրդարան կգա, թե ոչ, որից հետո տեսակետ հայտնել. «Գուցե դա ինչ-որ սևագիր տարբերակ է և հետո պարզվի, որ սևագիր էլ մնալու է, այդ պատճառով չեմ ուզում շտապել և դիրքորոշում հայտնել»,-նշեց պատգամավորը:
Հարցին՝ արդյոք այս ընթացքում լրատվամիջոցներում եղել են խուճապ առաջացնող և խնդրահարույց հրապարակումներ, որոնց համար միայն վարչական տուգանքները որպես զսպող օղակ արդյունավետ չեն, Թագուհի Թովմասյանը նկատեց՝ լուրջ լրատվամիջոցներում, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են որպես ԶԼՄ-ներ, այդպիսի հրապարակումների չի հանդիպել. «Բայց հանդիպել եմ շատ տարբեր կայքերի, որոնց ծագումը չգիտեմ, որոնց գտնվելու վայրը, աշխատակազմից որևէ մեկին չեմ ճանաչում: Այսինքն կան կայքեր, որոնք զբաղված են տարատեսակ ինֆորմացիաներ տարածելով և պատասխանատվություն չեն կրում: Կարծում եմ՝ թերևս այսպիսի նախագծերով փորձ է արվում նման կայքերին պատասխանատվության դաշտ բերել, բայց այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ բնույթի կայքերի նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելով՝ իրականում կարող ենք վնասել բարեխիղճ աշխատող լրատվամիջոցների աշխատանքը, վտանգել նրանց խոսքի ազատությունը, հետևաբար կարծում եմ՝ անանուն, կեղծ լուրեր տարածող կայքերին պետք է ուղղակի գտնել և արգելափակել, որովհետև իրենք ոչ թե լրատվամիջոց են, այլ ուղղակի զբաղված են գումար աշխատելով»,-ասաց Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով, որ պետք է տարբերենք լրատվամիջոցներին գումար աշխատող, կեղծ լուրեր տարածող կայքերից, որպեսզի որևէ լրատվամիջոց օրենքի որևէ խստացումից չտուժի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ այս նախագիծն անպտուղ և անիմաստ է: Պատգամավորը կարծում է՝ հենց նմանատիպ նախաձեռնություններն են, որ խուճապ են առաջացնելու. «Երկու տարի առաջ Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրենց ժողովրդին «ավետեցին», որ Հյուսիսային Կորեան հաղթել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, և ամբողջ ժողովուրդը հրճվանքի մեջ էր, մինչդեռ որքան տեղյակ եմ իրենց թիմն ընդահանրապես չէր էլ մասնակցել աշխարհի առաջնությանը: Հիմա եթե նպատակն այն է, որ բոլորիս բերանը փակեն, կասեմ, որ Հայաստանը Հյուսիսային Կորեա չէ և որևէ մեկին դա չի հաջողվելու: Ռազմական դրության ժամանակ մենք բոլորս գիտենք՝ ինչպես ենք մեզ պահում և իմանալով հսկայական տեղեկատվություն, հսկայական մտահոգիչ տեղեկատվություն, որը ռադիկալ տարբերվում է պաշտոնական տեղեկատվությունից, մենք լռել ենք, չենք խոսել և այս պահին ևս չենք խոսում: Այսինքն կարծիք ունենալը կամ մտահոգություն, հարցադրումներ հայտնելը պետք է ազատազրկե?ն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նախագծի հեղինակներին խորհուրդ տալով հետ կանգնել պատգամավորի բնորոշմամբ մարդկանց մտահոգությունները, քաղաքական ուժերի կարծիքները խեղդելու նախաձեռնությունից:
Պատգամավորը գտնում է, որ նախագիծը հակառակ էֆեկտն է ունենալու և բումերանգի նման հարվածելու է նախաձեռնողներին. «Որևէ քաղաքական ուժ այս ընթացքում թույլ չի տվել գնահատական հնչեցնել, որը կարող է խուճապ կամ հոռետեսական, անկումային տրամադրություններ առաջացնել: Այսինքն ինչի համար եք բերում այս նախաձեռնությունը: Բերում եք, որ ժողովուրդը չիմանա ճշմարտությունը: Իմանալու է, քանի որ մենք լուսնի, Մարսի վրա չենք ապրում»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց՝ չի հասցնում լրատվամիջոցների ամբողջ ծավալն ուսումնասիրել, սակայն իրեն հայտնի չէ լրատվամիջոց, որն անցել է սահմանները, փորձել հրապարակել տեղեկատվություն, որը կարող էր վնասել առաջնագծում կանգնած զինվորին:
ԱԺ ընդդիմադիր մյուս՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում նախագծի վերաբերյալ քննարկումներ դեռևս չեն եղել: Պատգամավոր Աննա Կոստանյանը «Փաստինֆո»-ին ասաց, որ նախագծին ամբողջապես առայժմ առիթ չի ունեցել ծանոթանալ, բայց առաջին հայացքից այն պատգամավորին բացասական է թվում. «Սա շատ ծանր մահակ կարող է հանդիսանալ քաղաքացիների վրա: Հնարավոր բոլոր մեղմացուցիչ հանգամանքները պետք է հաշվի առնել: Չեմ կարող ասել՝ օրինակ հաշվի առնվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից համապատասխան խախտումներ թույլատրելու առնչությամբ նմանատիպ խիստ, պատժիչ գործողություններ իրականացնելը, թե դա ուղղակի քաղաքացիների ինչ-որ առումով նաև խոսքի ազատությունը սահմանափակելու համար է: Չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել, բայց առաջին հայացքից արդեն իսկ բացասական երանգ է ստեղծում նախագիծը»,-նշեց Աննա Կոստանյանը:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել