Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ներսից քայքայված Եվրոպայից, որ քեզ բարև տալուց առաջ հարցնում են ԼԳԲՏ-ն, Եհովայի վկաներին, մորմոններին կընդունե՞ս…. Վիգեն Կ.Կարապետյան 11/08/2020   13:50  |  Հարցազրույց

Գերմանիան Էրդողանից վախենում է և  վախից է կաշառում  թուրքերին, որ նրանք ավելի շատ գաղթականներ չուղղորդեն Եվրոպա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Փարիզում բնակվող մեր  հայրենակիցը՝ Ճանաչված սրտաբան և հանրային գործիչ Վիգեն Կ.Կարապետյանը, ում  նախնիները սերում են հերոսական Զեյթունից։ Նրա հայրը՝ Կարո Յո. Կարապետյանը /Երուսաղեմ, Բոստոն/ նույնպես ճանաչված սրտաբան էր և միաժամանակ՝ վիպասան, ով հանդես էր գալիս Անել մականունով։ Նա երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի , իսկ Վիգենը՝ Գարեգին Առաջին Վեհափառի բժիշկն էր։

Պարոն Կարապետյանն իր հիմնական մասնագիտությանը զուգահեռ նաև ակտիվ հանրային գործիչ է՝ երեկ Փարիզում ցույցերի և երթերի էր մասնակցում, այսօր՝ Հայաստանում է՝ զինվորին անհրաժեշտ՝ իր աջակցությամբ, վաղը՝ Արցախում է ցանկանում լինել՝ բանակին  օգտակար լինելու ցանկությամբ:

Նրա հետ  հարցազրույցը նպատակ ունի նաև՝ առաջին ձեռքից  տեղեկանալ, թե՝ հատուկ նամակներով դիմելով աշխարհի մի շարք  պետությունների ղեկավարներին, նա ի՞նչ հարցեր և հարցադրումներ է ուղղել վերջիններիս:

Եվ այսպես, պարոն Կարապետյան, հետաքրքիր է, այդ յոթ նամակները ո՞ր երկրների ղեկավարներին եք ուղղել, ինչու՞ հենց այդ երկրներին: Ընդհանրապես, ի՞նչ մեսիջներ են պարունակում դրանք և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Այս յոթ նամակների նպատակը ճշմարտությունն ընդգծելն էր և այն իրենց առջև դնելը: Իրենք իրականությունը  լավ գիտեն, բայց թող գիտենան, որ դիմացինները շատ լավ հասկանում են՝  թուրքադրբեջանական հարձակման այս  դիվային ծրագրին  չխանգարելով փաստում են՝ իրենց մեջ ևս  կոնկրետ դերակատարում ունեցողներ կան:   Այսպիսով նաև՝ վկայակոչելով հայ ժողովրդի անցյալում նրանց ունեցած տխուր դերը՝ միտք ունեի հանրային կարծիքը շարժել:

Նամակներից մեկն ուղղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին, քանզի ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ամենակարևոր անդամն է, և այսօր կարևոր է ՆԱՏՕ-ի անդամների շրջանում ճեղք գտնելը, մանավանդ,  այս միավորման անդամ է նաև Թուրքիան: Եվ այստեղ մեր  շեշտադրումը հետևյալն է՝  երկիր, որ մարդկային իրավունքների, արդարության և ժողովրդավարության սկզբունքների ջատագով է իրեն հռչակել, երկիր,  որը   Կոսովոյի իրավունքը հռչակել տվեց, ինչու՞ է զլանում  նույն սկզբունքը կիրառել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի  պարագայում: Ստացվում է, որ ԱՄՆ-ը  մարդու իրավունք ասելով՝ հայերին չի՞  դիտարկում, թե՞ հայերը միայն ընտրության փուլերում են իրենց համար մարդ դառնում:

«Մենք ապավինում ենք Աստծուն»՝ այս խոսքերն է գրված ԱՄՆ դոլարային թղթադրամների  դարձերեսին և ես ուղղակի հարցրել եմ իրեն՝ դուք ո՞ր Աստծուն   եք հավատում: Հաստատ՝ ոչ մեր  Աստծուն, քանի որ մեր Աստված չի արտոնի ոճրագործի դաշնակիցը լինել:

Երկրորդ նամակն ուղղել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որպես  «բաժանիր, որ տիրես» սկզբունքը կյանքի կոչող երկրի ղեկավարի: Կոնկրետ  փաստեր եմ հիշեցրել իրեն, շեշտելով՝  ուր Անգլիան մտել է, այդ երկիրը  քաոսի է վերածվել,  դուք Հնդկաստան մտաք՝  այն բաժանվեց երկու պետության՝ Հնդկաստան և Պակիստան, մտաք  Կիպրոս, վերջինս հարավի և հյուսիսի բաժանվեց, նույն կերպ՝  Պաղեստինի պարագայում, հիմա՝ Կովկասում, մեր աչքի առաջ նույնն եք անում: Ի դեպ, հիշեցրել եմ  նաև, թե ինչպես դեռ 1986 թվականին Լորդերի պալատում արևմտահայերին մերժեցին օգնել, ասելով՝  մեր նավերը ձեր լեռները չեն կարող բարձրանալ… Սակայն հիմա, ուր որ կարելի է մի բան թռցնել, ձեր նավերը լավ էլ բարձրանում են: Իսկ դուք այսօր առաջին քրիստոնյա երկիր Հայաստանը զոհաբերում եք քարյուղի և գազի գծով ձեր դաշնակից  ադրբեջանին:

Նույն նենգությամբ է, որ օրերս վետո դրեցիք ՄԱԿ-ի բանաձևի վրա՝ ուղղակիորեն համաձայնություն տալով՝ հակամարտությանը Թուրքիայի ակտիվ մասնակցությանը և Արցախի դեմ վարձկան-ահաբեկիչներ ուղարկելուն:

Երրորդ նամակս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եմ հղել:   Մասնավորաբար, իրեն հարցնում եմ՝ տիկին,  ինչու՞ եք  լուռ, և հիշու՞մ եք արդյոք 1915 թվականին ձեր  պատասխանատվությունը,  հիշում եք՝ ի՞նչ դեր խաղաց Գերմանիան հայերի տարագրության   կազմակերպման համատեքստում  թուրքերի ուսուցիչը դառնալով: Իսկ  հիմա մերժում եք Հունաստանի՝ Թուրքիային զենք չվաճառելու՝ ձեզ ուղղված առաջարկը:

-Բայց չէ՞ որ հենց Գերմանիան այն երկիրն է, որը թուրքական գործոնի, թուրք փախստականության  ձեռքը կրակն է ընկել, ինչի մասին պարբերաբար միջազգային մամուլն ահազանգում է:

-Գերմանիան Էրդողանից վախենում է և  վախից է կաշառում  թուրքերին, որ նրանք ավելի շատ գաղթականներ չուղղորդեն Եվրոպա: Բայց որքան էլ կաշառի,  նրանք  կանոնավոր կերպով գալիս, լցվում են Գերմանիա: Իհարկե, տիկին Մերկելը փորձում է արդարացնել իրեն, թե՝  իրենք աշխատուժի պակաս ունեն, իսկ  թուրքերն էժան աշխատուժ են…Իրեն ասում եմ՝ մի՞թե ավելի քրիստորնեական չէր լինի, եթե ձեր ազգակիցների շրջանում ծնելիությունը քաջալերեիք: 

-Բնականաբար, նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին եք դիմել նամակով: Պարոն Կարապետյան, քանի որ դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Փարիզում՝ ի պաշտպանություն Արցախի կազմակերպված երթերին և միտինգներին, պիտի խնդրեմ՝ գնահատել՝ հայկական  սփյուռքում նմանօրինակ  ակցիաների կարևորությունը:

-Անշուշտ Մակրոնին էլ նամակ ուղղեցի, որը, վստահ եմ, հասել է:

Ինչ վերաբերվում է  Փարիզի շարժումներին. դրանց մասնակցել եմ և կարող եմ վկայել, թե որքան ակտիվ է ֆրանսահայ  գաղութը՝ Արցախի և Հայաստանի կողքին գտնվելու առումով: Բայց ոչ միայն ֆրանսահայերը: ԱՄՆ-ում, ուր զավակներս կապրեն, նաև եվրոպական մյուս երկրներում, ուր շատ ծանոթ- բարեկամներ ունեմ, երբեք այսքան հուզմունք և սրտացավություն չէի տեսել: Այսօր ամենից անտարբերն անգամ  մտածում է, թե՝  ի՞նչ կարող է անել, ինչպե՞ս կարող է օգնել: Բոլորը  մեկ սիրտ, մեկ հոգի՝ Հայաստանի կողքին են:

Ինչ վերաբերվում է Ֆրանսիային, ապա պարոն Մակրոնին հիշեցրել եմ, որ  1915-ին ֆրանսիական բանակը չեկավ արևմտահայերին  օգնելու, նաև չենք մոռացել Կիլիկիայի վերջնական կորուստը, երբ 1922-ին ֆրանսիական բանակը  ձգեց հայ ժողովրդին ու Կիլիկիայում էլ 30000 հայեր կոտորվեցին: Այս ամենը վկայում են,  որ նրանք էլ պատասխանատվություն ունեն: Ժամանակին դա է վկայել նաև  Ժան Ժորեսը՝ նշանավոր ֆրանսիացին, իր հայրենակիցներին նախատելով, թե՝ «Մարդկությունը այլեւս չի կարող ապրել՝ նկուղներում պահելով սպանված ժողովրդի դին»: Բայց՝  աղվոր կխոսեն, մինչդեռ՝ հիմա գործելու ժամանակն է:

-Իսկ չե՞ք կարծում, որ Ֆրանսիայի նախագահին և Գերմանիայի կանցլերին ուղղված՝ Էրդողանի վիրավորական  հռետորաբանության լավագույն պատասխանը ԼեռնայինՂարաբաղի անկախության ճանաչումը կարող էր լինել:

 - Անցած 30 տարիներին, ըստ իս,  բոլոր երկրների մեջ Ֆրանսիան է, որ շարունակաբար բարեկամ է մնացել Հայաստանին:  Հավատում եմ, որ Ֆրանսիան իր դերը կունենա Արցախի անկախության ճանաչման առումով: Կարծում եմ՝ առաջին  ճանաչողներից մեկը Ֆրանսիան պիտի լինի: Ի դեպ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի  պատգամավորների  հետ նույն օդանավով ժամանեցինք Երևան և առիթ ունեցա նրանց հետ զրուցել, իսկ օրերս, արդեն Արցախ այցելելուց և թուրքադրբեջանական ավերածություններն ու դաժանությունները սեփական աչքերով տեսնելուց հետո նրանց հրաժեշտի խոսքը լսեցի: Ակնհայտ էր՝ ընդվզումով էին գնում: ՈՒղղակի հստակ ասելով՝  ոճիր է կատարվում Արցախի հանդեպ: Նրանց, այդ պատգամավորներին էլ պիտի ուղարկեմ նամակներս:  Սրանից հետո նրանց սուտ լուրեր չես կարող տալ:

-Պարոն Կարապետյան, ինձ շարունակ կարևոր մի հարց է հետաքրքրում՝ ի՞նչն է պատճառը, որ Ֆրանսիան, որի բարեկամական վերաբերմունքը Հայաստանը մշտապես է զգացել, այսօր զլանում է ճշգրիտ ներկայացնել այն իրականությունը, ինչ կատարվում է Արցախում: Ավելին, տպավորությունն այնպիսին է, թե՝ ֆրանսիական մամուլը, ԶԼՄ-ները ադրբեջանամետ են: Ի դեպ, հենց այս օրերին նաև տեղեկատվություն եղավ, որ Էրդողանը 8 միլիարդ եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը չլուսաբանելու համար:

-Հարցը, թե ինչու է ֆրանսիական  մամուլն ավելի ադրբեջանամետ, իր արմատներն ունի: Գալով այս օրերի իրողություններին, ասեմ՝ երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանի  զենքը Իսրայելն է  տրամադրում,  ֆրանսիական  մամուլը սկսեց կամ չանդրադառնալ պատերազմին, կամ էլ՝ ադրբեջանամետ դարձավ:  Պետք չէ  զարմանալ, մամուլը մեր ձեռքում չէ, ընդհատակյա ուժեր կան, որ գործում են, տարիներ շարունակ են գործել: Տեսեք, Էրդողանի քայլը դուք նշեցիք: Այդ քաղաքականությունը նոր չէ:  Ես շատ հիվանդներ ունեմ, հավատացեք՝ լուր չունեն, կարծում են՝ Ղարաբաղը, Արցախը մի վայր է, որի համար ադրբեջանը  և Հայաստանը  կռվում են, պայքար մղում: 

-Հետաքրքիր է, որ Վլադիմիր Պուտինին ևս նամակ եք գրել, թեպետ, անկեղծ լինենք, ՌԴ-ն  այն եզակի պետությունն  է, որ առավելաբար կոնկրետ գործ է անում:

-Իրեն էլ գրել եմ՝ պատմական էքսկուրս կատարելով՝ վկայակոչելով Լենին-ստալինյան անարդար որոշումները: Ես  պարոն Պուտինին ասել եմ՝ մենք ձեր կարիքն ունենք, դուք Հայաստանի  գոյության միակ երաշխավորն եք: Եվ Արցախի… Բայց ասել եմ՝ դուք էլ մե՛ր պետքն ունեք, քանի որ եթե Արցախին ու  Հայաստանին որևէ կերպ վնաս հասցվի, դուք գործ եք ունենում պանթուրանական շղթայի հետ:

-Դուք ձեր նամակները որակում եք քարեր որպես, որ նետել եք աշխարհի երկների ղեկավարներին՝ որպես զգուշացում:

-Ես Պուտինին հստակ ասում եմ՝, Կովկասում ո՞վ է ձեր հենարանը՝ կեղծավոր Վրաստա՞նը, որն իր օդային տարածքով չի թողնում Ռուսաստանը հումանիտար օգնություն ուղարկի Հայաստանին, թե՞ Թուրքիայի եղբայր ադրբեջանը: Ի դեպ, նրան հիշեցրել եմ  Ղրիմի պատմությունը, որը շատ կարևոր է, հատկապես, երբ մեր դեմ  որպես  ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիր՝ դրվում է ազատագրված տարածքները հանձնելու ծրագիր: Բայց դրանք սոսկ տարածքներ չեն, դա մեր Հայրենիքն է: Ի վերջո, այս դեպքում դոմինանտ է ազգերի ինքնորոշաման իրավուքը, որի օրինակը  Կոսովոն և Ղրիմն են  տալիս:

- Պարոն Վիգեն, Հունաստանին ուղղված ձեր նամակը հետաքրքիր զուգորդումներ ունի, նախ՝ այն, որ հայերն ու հույները թշնամու հարցում բախտ չունեն, քանի որ թշնամին էլ պիտի մարդկային լինի, մինչդեռ մեր երկուսի ընդհանուր թշնամին բարբարոս թուրքն է:

-Իրեն ասել եմ, որ շատ գործուն չեն եղել իրենց միջամտության մեջ, թեպետ  թուրքական հոգեբանությունը լավ գիտեն՝ երբ  թուրքը  տկար է, ոտքերդ է համբուրում, իսկ երբ զորավոր դիրքում է, գլուխդ կկտրի:

-Նամակների մեջ ուշագրավ է Իսրայելին ուղղված նամակը, որը Հոլոքոստի զոհ լինելով հանդերձ,  այսօր ստանձնել է  Ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի թշնամի՝ թուրքադրբեջանական տանդեմին զենք մատակարարելու ամոթալի գործը: Ընդ որում,  տեսակետ կա, որ իրենց կողմից են կառավարվում մահաբեր ԱԹՍ-ները:

-Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուին ուղղված նամակների մեջ երկու երկրների նմանությունները նշելով՝ ասում եմ, որ իրենց Հոլոքոստը  տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը հարկ  եղած կերպով ճանաչվեր: Գրել եմ, որ  զարմացած ենք, թե՝ ինչպես ինքզինքը արդարության վրա խարսխված  համարող պետությունը  մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք գիտենք, որ զենքերի հոսքը  իրենցից է գալիս, որ անօդաչուներն ու  կասետային ռումբերը, որ մեր ժողովրդի ու  զինվորների կյանքերը խլում են, իսրայելական զենքեր են: Վերջերս նաև ֆոսֆորային զենք գործածվեց, իսկ բոլոր այդ զենքերը միջազգային օրենքների համաձայն՝ արգելված են: Բայց գործածում են, և ոչ մեկը չի խոսում, չի անդրադառնում, որ հանցանք է գործվում:

Ասել եմ, պարո՛ն վարչապետ, եթե ձեր  պատասխանն այն է, որ ձեր աշխարհագրական շահերն այդ են պահանջում, դրա համար եք անում,  լավ, սակայն,  պիտի խնդրեմ՝ այլևս բարոյականության ու արդարության անունից չխոսեք: Նաև՝ անդրադառնում եմ այն մեծ վտանգին, որ 95 միլիոնանոց մոլեռանդ Թուրքիան / Ադրբեջանը՝ ներառյալ/ է մոտ ապագայում ներկայացնելու Իսրայելի համար: Ի վերջո, հիշեցնում եմ իրեն Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ Երուսաղեմը թուրքերինն է:

Ամփոփելով՝ այս երկրների ղեկավարներին հորդորում եմ՝  նախ ճանաչել Արցախի դատը, ապա՝ Արցախի անկախ Հանրապետության՝ հանրաքվեով հաստատված իրավունքը՝  անկախությունը: Ի հավելումն, նրանք,  ովքեր Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել, այն նույնպես  ճանաչեն:

Միաժամանակ, կցանկանայի շեշտել, որ նամակներում առկա քննադատությունը կամ մեղադրանքը ուղղված չէ ժողովուրդներին: Այն ուղղված է ղեկավարներին , իսկ ժողովուրդները, կարծում ենք,  պիտի օգնեն մեզ՝ ճնշում բանեցնելով իրենց կառավարությունների վրա, որ ճշմարտությունը հաստատվի:

-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում մեր դիվանագիտությունը և արդյո՞ք Ձեր այս նամակները  մեր  դիվանագիտական բացերի վկայությունը չե՞ն:

-Թերևս,  դյուրին է քննադատելը, սակայն, անկեղծ լինեմ՝ մտածում եմ՝ շատ խեղճ է մեր դիվանագիտությունը, ընդ որում, բոլոր ժամանակներում՝ անցյալ դարում էլ, 21-րդ դարում  էլ այն մեր թույլ կողմն է եղել: Մենք երբեք չենք կարողացել ծրագրել գալիք փոթորիկը՝ ինչպես  1915-ին: 1994-ի հաղթանակից հետո նստեցինք «բանակցելու» /5+2 շրջանները սեղանին դնելով/՝մեր պատմական հողերն ազատագրելուց հետո ի՞նչ կար բանակցելու: Միայն խաղաղություն կնքելու համար պետք էր սեղան նստել: Ռուսաստանը նստե՞ց բանակցությունների սեղանին Ղրիմի համար: Իսկ անիրավությամբ հյուսիսային Կիպրոսը  գրաված Թուրքիան նստե՞ց բանակցելու:

Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մեր դիվանագիտությունը բավական կաղում է: Այս առումով ասեմ, որ ադրբեջանցիների  տարած քաղաքականությունը դրսում ավելի արդյունավետ է,  քան՝ մերը: Իհարկե, շատ բան պայմանավորված է դրամով և կաշառքով: Բայց մենք սա կարող ենք ջրի երես հանել: Փաստերն ունենք: Ֆրանսիացիների մեջ երեսփոխան կար՝ Ռաշիդա Դատի, որը  Փարիզի քաղաքապետարանի աջերի ներկայացուցիչն էր, նրանց վարձկանը: Ինչու՞ այդ մասին չի խոսվում: Իհարկե, այս դեպքում, խոսողը Սփյուռքը պիտի լինի, քանի որ  խնդիրներին տիրապետողը յուրաքանչյուր գաղթօջախում տվյալ համայնքի ներկայացուցիչները կարող են լինել՝ օտար պետություններում՝ տարբեր մարզերում իրենց ահագին փորձառությամբ :

Այս համատեքստում,  կարծում եմ՝ ժամանակն է հրաժարվել  «արի դու դրամը տուր, մենք գիտենք՝ ուր կուղղենք» քաղաքականությունից: Կամ՝ երբ  սփյուռքի նախարարությունը փակվեց այն տրամաբանությամբ,  թե՝ նախկինների ստեղծածն է, և այլն, բայց, ներողություն, այն, ինչ վատ է, եթե կարող էիք շտկել, շտկեիք, իսկ լավի վրա զարգացնեիք, ինչու՞ վերացրիք արդեն իսկ գոյություն ունեցող կառույցը: Չէ՞ որ այսօր ավելի շատ հայ  դրսում կա / շուրջ 20 միլիոն / քան՝ Հայաստանում:

Այսօր անչափ կարևոր է, որ Հայաստանի նախաձեռնությամբ ծրագիր մշակվի դրսի աշխարհի համար: Տեսեք՝ հեռուսատեսությամբ և ռադիոյով ահռելի քարոզչություն են տանում թուրքերը, իսկ Հայաստանն  ի՞նչ է կարողանում անել, ՄԱԿ-ին է բողոքում, այստեղ-այնտեղ՝ բողոքի ցույցեր է անում, բայց դրանք լրատվամիջոցներում առանձնապես արձագանք չեն գտնում: Սա  հատուկ աշխատանք է, որ արվել և արվում է, ընդ որում, ոչ միայն էքստրեմալ իրավիճակում, այլև՝ մշտապես պիտի արվի: Այն, որ նրանք կաշառել են և  միշտ հարցերն այդպես են լուծել, հայտնի բան է: Ասել կուզեմ՝ սա գործ է, որը պիտի կատարի սփյուռքում ապրողը: Պիտի քով-քովի գանք, քարյուղ չունենք, սփյուռք ունենք:

-Այսօր մեր իրականության մեջ նորից վերադարձել ենք հայությանն ուղեկցող   հայտնի հարցադրումներին՝  Ռուսաստան, թե՞ Ամերիկա, Ռուսաստան, թե՞ Թուրքիա: Ըստ Ձեզ, որքանո՞վ են տեղին  այսօր իսկ  ընթացող դաժան պատերազմի համատեքստում այդ հարցադրումները, երբ բոլորիս աչքի առաջ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Թուրքիայի ամբիցիաներն ու քաղաքականությունը:

-Դիվանագիտության բացերի թեման  է կրկին,   ի՞նչ ասել է՝  ռուսին կռնակ դարձնել և  հավատալ եվրոպացուն և ամերիկացուն: Պատմական իրադարձությունները և ողջամտությունը հուշում են՝   Եվրոպան միշտ խաբել է մեզ, ԱՄՆ-ը՝ նույնպես, նույնիսկ Վիլսոնը, որ  քարտեզը գծել էր:  Բայց ո՞վ հաղթեց, ի վերջո: Հաղթեց թուրքը: Նրանք մտան, որբանոցներ ստեղծեցին, որոնց համար շնորհակալություն ենք հայտնում մինչև հիմա, բայց լավ կլիներ՝ որբանոցի տեղ՝ բանակ ուղարկեին մեզ:

Ի վերջո, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ինքնին ներսից քայքայված Եվրոպայից, ինչպե՞ս այսօր կարող ենք վստահել իրենց  «արժեքներին»: Վստահել արժեքներին, այլ ոչ՝ չարժեքներին՝ ԼԳԲՏ, միասեռականություն, ընտանիք երևույթի քայքայում: Կամ՝ որ  քեզ բարև տալուց առաջ հարցնում են ԼԳԲՏ-ն,  Եհովայի վկաներին, մորմոններին  կընդունե՞ս…Փոխանակ մտածեն՝ ինչպես կարելի է փրկել քրիստոնեության խորհրդանիշ պետությունը:

Ասել կուզեմ, որ մեր միակ նեցուկը Ռուսաստանն է, իսկ այս պարագայում որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանին ասել՝ մի խառնվիր: Ո՞րն է մեր դիրքը, մեր կողմնորոշումը:  ժամանակը չէ՞  զգաստանանք ամբողջ ազգով: Մեր բանակը կռվում է, պաշտպանում է, հաղթում է,  բայց անչափ կարևոր է, որ դիվանագիտական ճակատում  ամրանանք:

-Միով բանիվ, Դուք լավատե՞ս եք…

- 95 միլիոն թուրք-ազերիների, մոլեռանդ մուսուլմանների և էրդողանի ֆաշիզմի հետ գործ ունենք, որի համար   եվրոպացի-ամերիկացի՝ միևնույն է,  երեսներին թքի էլ՝  չեն սաստում: Իսկ մենք անմիջապես մեր կողքին ունենք  կեղծավոր Վրաստան, որն ավելի վատ  դիրք բռնեց այս ընթացքում և ունենք բարեկամական Իրան, որի հանդեպ ԱՄՆ-ը Իսրայելի շահերով պայմանավորված՝  իր ազդեցությունն ու բռնաճնշումներն  է գործադրում:

  Ցավոք,  մեր բոլոր ղեկավարները անցած   3 տասնամյակի ընթացքում չնախատեսեցին, թե՝ ո՞նց պիտի կազմակերպել հաջորդ պատերազմը: 30 տարի է՝ Ալիևը սպառնում է: Մենք չմտածեցինք, թե ինչպես գերարդիական զենքեր ձեռք բերել: Շառլ դը Գոլը՝ ֆրանսիացի ամենահարգված քաղաքագետը 1-ին համաշխարհայինից հետո գիրք գրեց, ուր հստակ ասում էր՝ հաջորդ պատերազմը հրասայլերով՝ տանկերով  պիտի լինի, բայց իրեն լսող չեղավ: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական հրասայլերը Ֆրանսիա մտան և մի քանի օրում Փարիզը գրավեցին, որովհետև ֆրանսիացիներն անպատրաստ էին: Հիմա՝ հանճարե՞ղ պիտի լինես, որ հասկանաս, թե 30 տարի անց նոր պատերազմը նոր զենքերով է լինելու: Հայոց խելքով, հայոց դրամով՝ դրսում և ներսում կարելի չէ՞ր, որ մենք գերարդիական զենքերի տիրանայինք, իսկ եթե պետք էր Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնել, ավելի խորացնեիք, ամրապնդեինք:

Իմ լավատեսությունը պայմանավորված է մեր բանակի՝  մեր զինվորների և կամավորների հերոսություններով,  հայ մայրերի զոհաբերությամբ, թիկունքի և սփյուռքի սատարումով: Բայց այս ամենով հանդերձ, ես մտածում եմ, որ այս պատերազմը Արցախի և ադրբեջանի պատերազմ չէ սոսկ, սա դիվային ուժերի հարձակում է: Մեկ պատկերով եթե ամփոփենք՝ նայեք հայ զինվորի դեմքին և նայեք այս արյունարբուների դեմքերին ու արարքներին՝  մենք իրենց վիրավորներին կբուժենք, կվիրահատենք, իրենք՝ մերոնց գլուխներն են կտրում: ՈՒրեմն, սա նորմալ պատերազմ չէ, սա դիվային հարձակում է: Մեր դիմաց թուրքն է և թուրքից ավելին…Դևերն ու սատանան, որոնք միայն Հիսուսից են վախենում: Վստահ եմ՝ Աստված հայ ժողովրդի հետ է: Ձեր հարցին, թե՝ լավատե՞ս եք, պիտի հաստատ ասեմ, այո՛, լավատես եմ, քանի որ մենք աստվածաշնչյան, մարգարեական ազգ ենք:  Բայց մենք միայն խաղաղություն չենք ուզում, այլ՝ հաղթանակ, իսկ հաղթանակը ազգային միասնականությամբ  և հավատքով է ձեռք բերվում:

Հեղինակ՝ Ա.Ե.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:26 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին
13:13 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24»-ին
10:30 04/11/2020  |  ՄամուլԻսլամիստական ուժերը սպառնում են եվրոպական երկրների անվտանգությունը. «Հրապարակ»
20:25 03/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ
19:47 03/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵվրոպան ինքն է ստեղծել այն Թուրքիան, որն այսօր սպառնալիք է աշխարհի համար․ Ռուբեն Մելքոնյան
19:17 03/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չենք թաքցնում, որ ՌԴ-ն չի պաշտպանում ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հնարավորության եւ թույլատրելիության մասին դիրքորոշումը. Լավրով
21:23 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Թուրքիայի նախագահ Էրդողանը 2. 8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը». բելգիաբնակ իրավապաշտպան
23:09 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պարզվում է տղամարդու իրավունքն՝ իրեն կին համարելու, ավելի կարևոր է, քան ազգի ապրելու իրավունքը. Արա Զոհրաբյան
18:02 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
12:42 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ոչ մեկ, այդ թվում Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ․ Մնացականյան

Արխիվ

[]