ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմական դրության պայմաններում ՍԴ նախագահը կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի՝ իր բաժին որոշումը.Ղազարյան 11/03/2020 20:03 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ՀՀ ՍԴ նորանշանակ նախագահն աշխատանքից ազատել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։ Այս մասին հայտնում է Էդգար Ղազարյանը։
«Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իմ նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին որոշումը՝ ինձ ազատելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Մեկ տարի և ինը ամիս բարձր դատարանում իմ աշխատանքը մի մեծ ձեռքբերում էր իմ կյանքում, ինչի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին, բազմաշնորհ գիտնական և ազնիվ պետական գործիչ, Սահմանադրական դատարանի նախագահ, դոկտոր Հրայր Թովմասյանին։
Սահմանադրական դատարանում իմ աշխատանքը համընկավ մեր պետության, դատաիրավական համակարգի և, հատկապես, Սահմանադրական դատարանի համար փորձության ամենաբարդ շրջանի հետ։ Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանի քաղաքական իշխանությունը հնարավոր բոլոր անազնիվ, հակասահմանադրական և հակաօրինական միջոցներով, բառի բոլոր իմաստներով հարձակում է գործել Սահմանադրական դատարանի վրա՝ փորձելով իր ապօրինի ազդեցությունը բանեցնել իշխանության այս կարևոր մարմնի վրա, ինչը մասամբ, ցավոք սրտի, ժամանակավորապես հաջողվել է` բարձր դատարանը մղելով խորը ճգնաժամի մեջ և վտանգել սահմանադրական արդարադատության ինստիտուտը մեր երկրում, խարխլելով Հայոց անկախ պետականությունը։
Այս աշխատանքի ընթացքում ես հնարավորություն ունեցա նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել իրավունքի ոլորտում, ճանաչել ուժեղ և թույլ մարդկանց, տեսնել, թե ինչպես են պատասխանատու պահերին իրենց դրսևորում ազնիվ և ստոր մարդիկ, ապրել փորձության ևս մի շրջան, և ինքս ինձ համար ապացուցել Ֆերդինանդ Ղազարյանից ինձ ժառանգված՝ սեփական գաղափարներին հավատարմությունն ու սկզբունքայնությունը։ Շնորհակալ եմ բազում գործընկերներին, որոնց հետ աշխատանքը հաճելի էր ինձ համար և նաև նրանց, որոնք միամտորեն ի ցույց դրեցին իրենց փոքր էությունը՝ մշտապես ինձ հեռացնելով իրենցից ողջ կյանքի համար։
Մենք մեր երկիրն այս վիճակում թողնելու իրավունք և ռեսուրս չունենք, պետք է վերստին վերակառուցենք ոչ միայն քանդված Ստեփանակերտը, Շուշին և մյուս քաղաքները, այլև մեր պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունն ու հանրային կյանքը։ Առայժմ մեզ պետք է ՀԱՂԹԱՆԱԿ պատերազմում, այնուհետև ՀԱՂԹԱՆԱԿ բոլոր ոլորտներում»,- ֆեյսբուքում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ