ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր ահաբեկչական խմբավորումների նպատակն էր հրկիզումներ, պայթյուններ կազմակերպել, մարդկանց ոչնչացնել․ ոչ մեկին կենդանի չթողնելու հրամաններ էր արձակվել․ Գերեվարված ահաբեկիչ 11/01/2020 12:19 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը:
ՔԿ-ն ներկայացրել է կասկածյալ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված:
Նա ազգությամբ արաբ է, Սիրիայի քաղաքացի։ Աշխատել է Սիրիայում որպես բանվոր։ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը պատմում է, որ սեպտեմբերի կեսերին արդեն իմացել է, որ Արցախում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ է։ Այնուհետև «Սուելյման Շահ» խմբավորման գլխավոր հրամանատարի կողմից մարդ է ուղարկվել իրենց մոտ՝ երիտասարդների հավաքագրելու առաջարկով։
Նա մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են հավաքագրվել ու մեկնել Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված են տարբեր խմբավորումների հրամայական կազմը։ Այնտեղ ներկա է եղել «Սուլեյման Շահ» խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը։
Նրանք հոկտեմբերի 17-ին հատել են Թուրքիայի սահմանը, սահմանապահները, ոստիկանները նրանց որևէ հարց չեն տվել։ Թուրքիայի քաղաքացիական օդանավակայանում նույնպես հարցեր չեն տվել, անձնագրեր չեն պահանջել։ Ինքնաթիռում տեսել է Թուրքիայի ԶՈւ դրոշով ու զինվորական համազգեստով թուրք զինվորականի։ Տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ օդանավակայան, այնտեղից՝ Ադրբեջան։
Նրանց տեղափոխել են Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, տվել ադրբեջանակն ԶՈւ համազգեստ ու զենք։
«Մենք բոլորս զինված էինք, Ադրբեջանի զինվորականներն ասել էին, որ պետք է կռվենք հայերի դեմ։ Տեղում կային նաև Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ, կրում էին թուրքական ԶՈւ համազգեստ։
Թուրքիայի զինվորականները հիմնականում մասնագիտակացված էին և կցված էին հրետանային միջոցներին։ Թուրքերի մեջ կային և ղեկավար անձնակազմի զինվորականներ, և շարքային»,- ասում է սիրիացին։
Շուրջ 200 հոգու հրաման է տրվել գրավել հայկական գյուղերից մեկը, ասվել է, որ այնտեղ մարդ չի բնակվում։ Միևնույն ժամանակ հանձնարարվել է, որ գյուղում ոչ ոքի կենդանի չթողնել։ Երբ մոտեցել են գյուղին, երկու կողմերից հայերը սկսել են կրակ արձակել։ Նա վիրավորվել է ոտքից ու ձեռքից, խնդրել է խմբի անդամներին օգնել, սակայն հրաժարվել են ու հեռացել։
Նա նշում է, որ իրենց ասված էր՝ ով սրտից թույլ է ու վախկոտ, թող հաբեր խմի, դրանք խմելուց հետո մարդ դառնում է անվախ։
Սիրիացին պատմում է, որ Թուրքիայի ԶՈւ աջակցում է Ադրբեջանին հայերի դեմ սեպտեմբերի 27-ից ընթացող պատերազմում, մասնավորապես աջակցում է հրետանիով, ղեկավարում ռազնական գործողությունները, ԱԹՍ-ները կառավարվում է Թուրքիայի ԶՈւ զինծառայողների կողմից։
«Մեր ահաբեկչական խմբավորումների ներգրավումն Ադրբեջանի կողմից նպատակ ուներ ապակայունացնել Արցախի ներքին վիճակը՝ հրկիզումներ, պայթյուններ, մարդկանց ոչնչացնել, այսինքն ոչ մեկին կենդանի չթողնելու հրամաններ էր արձակվել»,- նշում է նա։
Ահաբեկչական խմբավորումները, ըստ նրա, ֆինանսավորվում էին Թուրքիայի կողմից։ Զենքը նույնպես հատկացնում էր Թուրքիան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ