ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմական հանցագործությունների շարունակական կրկնությունը կարող է հիմք հանդիսանալ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման համար. իրավաբան 10/31/2020 20:35 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը ոչ միայն ՄԻԵԴ-ում պետք է բարձրացնել, այլ՝ այն կարելի է հասցնել ընդհուպ մինչև ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել էր Հադրութ քաղաքի 85-ամյա Եվգենիա Բաբայանի վկայությունների տեսագրությունը, որտեղ կինը պատմում է, որ առևանգվել է ադրբեջանցի 10 զինվորականի կողմից, ստիպողաբար իրեն տեղափոխել են Բաքու, այնուհետև տարվել է ոստիկանական բաժանմունքներ, որտեղ էլ ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև ականատես է եղել Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների տարբեր դեպքերի:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանական գերեվարությունից հետ վերադարձած հայ տատիկի պատմած վկայությունում հատկապես 2 դեպքի վրա առանձնակի շեշտադրում է պետք անել.
«Առաջին՝ գերեվարության մեջ գտնվող տատիկը խոստովանում է, որ իրեն նվաստացրել են և վերաբերվել են իր խոսքով «շան պես», ինչը ակնհայտ խախտում է Ժնևյան երեք կոնվենցիաներով նախատեսված գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի բոլոր կանոնները, ինչպես նաև անցնում է գերիների նկատմամբ թույլատրելի գործողությունների բոլոր սահմանագծերը:Երկրորդ, տատիկի պատմության մեջ կար մի դրվագ, որը նույնպես ուշադրության է արժանի, նա պատմում է, որ ականատես է եղել՝ ինչպես են հայ երիտասարդին մեշոկով դուրս հանում, սա առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ ադրբեջանական կողմը կատարել է պատերազմական հանցագործություն, այսինքն՝ գերեվարված անձից կորզել է ինֆորմացիա՝ նրան խոշտանգելով:Ուզում եմ նաև նշել, ՄԻԵԴ-ը բազմաթիվ անգամ նշել է, որ խոշտանգում կարելի է դիտարկել բացառապես անմարդկային վերաբերմունքը, որը նպատակ է հետապնդում կորզել ինֆորմացիա»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ այդ երիտասարդը ենթարկվել է խոշտանգման, որից հետո Ադրբեջանի ոստիկանության բաժանմունքում նրա նկատմամբ իրականացվել են գործողություններ, որոնք կյանքի իրավունքի վնաս են հասցրել, այսինքն՝ սպանել են, հետո մեշոկով դուրս են բերել:
«Ես կարծում եմ, որ պատկան մարմինները, պետք է այդ դեպքի վրա կատարեն հստակ շեշտադրում և ձեռնարկեն հստակ միջոցներ՝ պարզելու, թե տատիկի պատմած այդ երիտասարդը ով է եղել, արդյո՞ք գերեվարության մեջ հայտնվել է կենդանի վիճակում, եթե այո, ուրեմն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը ոչ միայն ՄԻԵԴ-ում պետք է բարձրացնել, այլ այն կարելի է հասցնել ընդհուպ մինչև ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան»,-ասաց փորձագետը:
Իրավաբանը նշեց, որ տատիկի խոշտանգման հետ կապված Եվրոպական դատարան դիմելու դեպքում, պետք է արձանագրվեն ադրբեջանական կառավարության խախտումները, որից հետո կարող է լինել խոշոր չափով դրամական փոխհատուցում տատիկին՝իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար.
« Խոշտանգված զինծառայողի դեպքով նույնպես պետք է դիմել Եվրոպական դատարան և Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության կյանքի իրավունքի խախտման համար,գերիների նկատմամբ կոնվենցիայով նախատեսված իրավունքների չպահպանման համար:Եթե պարզ դառնա, որ գերեվարված երիտասարդը կենդանի ժամանակ է գերության մեջ հայտնվել և հետո սպանվել, այս դեպքում արդեն գործ ունենք պատերազմական հանցագործության հետ, պատերազմական դաշտում հակառակորդի զինծառայողին սպանելը, ինքը պատերազմական հանցագործություն չի դիտարկվում, բայց գերեվարության մեջ գտնվող անձի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերել և միտումնավոր նրան հասցնել մահվան, սա արդեն պատերազմական լուրջ հանցագործություն է, և նման գործողությունների շարունակական կրկնությունը կարող է հիմք հանդիսանալ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և սանկցիաների կիրառմանը»,-ասաց փորձագետը:
Իրավաբանը նաև ընդգծեց, որ վերջերս ՄԻԵԴ-ի Մեծ պալատը արձանագրել էր, որ հայերի նկատմամբ ատելությունն ունի էթնիկ հիմք, որը Ադրբեջանն է սերմանում, ուստի, ըստ էության, հայերի և ադրբեջանցիների մեկ տարածքում գտնվելը և համակեցություն վարելը անհնար է,և սա նույնպես պետք է հիմք հանդիսանա, որպեսզի պարզ դարձնենք միջազգային հանրությանը, որ գերության մեջ գտնվող մեր քաղաքացիների օր առաջ Հայաստան վերադարձը կենսական նշանակություն ունի նրանց կյանքի իրավունքի պահպանման համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ