Թեմաներ
Կիրակի 06 / 20 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/20/2021   20:42 Նիկոլն ու իրանցքայլականները իսկապես «կյանքի ու մահու» կռիվ տվեցին. Հրանտ Մելիք-Շահնազարյան 06/20/2021   20:37 Այդ ցուցումը տրվել է ուղղակիորեն ոստիկանապետի կողմից. Արփինե Հովհաննիսյան 06/20/2021   20:29 Երևանի 9/24 ընտրատեղամասում սկսվել են քվեարկության ամփոփման աշխատանքները 06/20/2021   20:26 Կրակոցներ՝ թիվ 11/11 ընտրատեղամասում 06/20/2021   20:18 Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին շիշ բռնողի եղբոր անունով պետբյուջեց 5 միլիոն դոլար է կանխիկացրել. Փաստաթղթեր 06/20/2021   20:07 Ժամը 20.00-ի դրությամբ ավարտվեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները 06/20/2021   20:01 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ.ՔԿ 06/20/2021   20:00 Վայոց Ձորի Զառիթափ համայնքում զինվորներին տրվել է ծրարը՝ 3 համարի քվեաթերթիկի հետ միասին 06/20/2021   20:00 Պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը. Աբրահամյան 06/20/2021   19:55 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին 06/20/2021   19:52 Ժամը 19:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում 06/20/2021   19:45 ՔՊ կողմից ընտրակաշառք բաժանելու լուրերի հետքերով. Yerevan.Today 06/20/2021   19:42 Հայրս պայքարել ու պայքարում է արժանապատիվ Հայաստանի համար. Աննա Մկրտչյան 06/20/2021   19:36 Գավառում արձանագրվել են այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքեր 06/20/2021   19:31 Արդարությունը միշտ հաղթում է. Արթուր Վանեցյան 06/20/2021   19:26 Վերջին վճռական ժամն է. Տիգրան Աբրահամյան 06/20/2021   19:23 Թալինի ոստիկաններն ընտրակաշառք ստանալու դեպք են բացահայտել 06/20/2021   19:19 ՄԻՊ-ը ահազանգ է ստացել «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5 համակիրների օրենքի խախտմամբ Ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկելու և այնտեղ առանց հիմքի պահվելու մասին 06/20/2021   19:15 Դատավոր Մանվել Շահվերդյանը՝ իրեն առևանգելու և ԱԱԾ-ում պահելու մասին 06/20/2021   19:04 Արման Բաբաջանյանը ՄԻՊ-ի հետ հեռախոսազրույցում չի բացառել, որ այսօրվա դեպքը կարող է կապված լինել Երևանում հունիսի 18-ի իրենց դաշինքի եզրափակիչ հավաքի ընթացքում ելույթներում հնչած շեշտադրումների հետ 06/20/2021   19:01 ՀՔԾ-ն քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց Եղեգնաձորից ապօրինի ձերբակալված «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին 06/20/2021   18:50 Սպաները զինծառայողներին ստիպում են, որ քվեարկեն իշխող քաղաքական ուժի համար. Մելիքյան 06/20/2021   18:41 Կրկին զգուշացնում եմ՝ նման որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու. Արամ Վարդեւանյան 06/20/2021   18:35 Կարծես հատուկ դիտավորություն է դրսևորվում Սյունիքում՝ իշխանական ուժի համար ինչ-որ թվեր ապահովելու նպատակով. Մելիքյան 06/20/2021   18:30 Երևանում կրակոցներ են հնչել, քաղաքացին իր բնակարանից հրացանով կրակոցներ է արձակել օդ 06/20/2021   18:28 Հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները. Ահազանգ 06/20/2021   18:25 Իրանը հնարավոր է համարում միջուկային գործարքի շուրջ համաձայնագրի կնքումը Վիեննայի բանակցությունների նոր փուլում 06/20/2021   18:23 Առաջին անգամ պիտի ընտրության մասնակցեիր, ցավոք վիժվածք նիկոլը ձեզ ամեն ինչից զրկեց. Զոհված զինծառայողի մոր գրառումը 06/20/2021   18:14 Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17%-ը 06/20/2021   18:12 Մինչև քվեարկության օրը դատախազությունն ստացել է 338 հաղորդում և ահազանգ.դատախազ 06/20/2021   18:04 ԱՄՆ-ի զինվորականները զինյալների խումբը տեղափոխել են Սիրիայի ռազմաբազա 06/20/2021   18:00 Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել՝ անանուն զանգի հիման վրա (տեսանյութ) 06/20/2021   17:43 Քվեարկության օրը՝ մինչև ժամը 13.00-ն, ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 64 հաղորդման, հարուցվել է 1 քրեական գործ. ամփոփում 06/20/2021   17:42 Ոստիկաններն ընտրատեղամասից բերման են ենթարկել դիտորդական առաքելություն իրականացնող Արմեն Գրիգորյանին 06/20/2021   17:34 Ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 60 ահազանգ 06/20/2021   17:29 Ոստիկանները կնոջ նկատմամբ՝ բերման ենթարկելիս, ինչպես նաեւ ոստիկանության բաժնում, գործադրել են օրենքով արգելված վերաբերմունք. ՄԻՊ 06/20/2021   17:28 Ժամը 16.00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում 06/20/2021   17:18 «Ինձ կարելի է». ՔՊ պատգամավորի թեկնածուն տեղամասում քարոզչություն է արել 06/20/2021   17:17 ՔՊ ներկայացուցիչները մուտք են գործում և շրջում տեղամասային կենտրոններում. միջադեպ է հրահրվել «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձի նկատմամբ 06/20/2021   17:16 Սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է.Իշխան Սաղաթելյանը մասնակցեց քվեարկությանը 06/20/2021   17:05 Պարտված իշխանությունը ժողովրդական խոսքով «սկսել է ձեռքը գցել փրփուրներին. Դավիթ Հարությունյան 06/20/2021   17:02 Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին 06/20/2021   17:01 Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ.հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ 06/20/2021   16:58 Կազմակերպիչներն իրենց ականջին լավ օղ չեն արել օրենքի տառը պահպանելու անհրաժեշտությունը. Սոս Հակոբյան 06/20/2021   16:57 Թիվ 9/59 ընտրատեղամասում ժամը 14։10-ի դրությամբ քվեարկել է 565-566 քաղաքացի 06/20/2021   16:54 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հարձակվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա 06/20/2021   16:48 Արարատի ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է 06/20/2021   16:41 Զինվորներին ուղղորդում են ընտրություն կատարելու համար.Մեղրիի համայնքապետ 06/20/2021   16:40 Մարզային ընտրատեղամասերից շարունակում ենք ստանալ բազմաթիվ ահազանգեր՝ տեղերում պաշտոնատար անձանց կողմից ուղորդումների ու ճնշումների վերաբերյալ. Սոս Հակոբյան 06/20/2021   16:36 Քաղաքացին ահազանգում է՝ 8/7 ընտրատեղամասում ցուցակում առկա է եղել մահացած մարդու անուն-ազգանուն
06/18/2021   22:37 Կամավորը, հյուրընկալվելով Փաշինյանի առանձնատանը, ուղիղ հարցրել է, թե ինչ է արել տիկին Աննան՝ բունկերում 06/19/2021   19:19 Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ 06/20/2021   10:08 ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար 06/18/2021   21:12 Կառավարության շենքի պատշգամբներց հետևում էին «Հայաստան» դաշինքի հավաքին, տեսանկարահանում 06/19/2021   15:18 Ձերբակալել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Բաբայան 06/19/2021   19:06 Չարչյանի անմիջական համակարգմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 8 վիրաբուժական թիմ աշխատում էր Արցախի զինվորական հոսպիտալում և Ստեփանակերտի հիվանդանոցում. բժիշկ 06/20/2021   00:07 Դատարանի մոտ են հավաքվել ազատամարտիկներ, որոնց կյանքը փրկել է Արմեն Չարչյանը ու պահանջում են ազատ արձակել նրան ապօրինի արգելանքից 06/20/2021   16:08 Կարինե Հովակիմյանը խոստովանեց, որ ընտրատեղամասի կնիքը տարել է իր հետ տուն 06/19/2021   16:55 Ահազանգեր ենք ստանում, որ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում. կա մտավախություն, որ սա արվել է հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով.Արամ Վարդևանյան 06/20/2021   11:41 Հրատապ.Բռնի ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայաստան» դաշինքի՝ Փարաքար համայնքում գտնվող շտաբներից մեկի ղեկավարին 06/20/2021   08:26 Պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց 06/20/2021   11:01 Ահազանգ. Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ստուգում է, թե ում օգտին են քվեարկել՝ բացակա քվեաթերթիկները ստուգելով 06/20/2021   14:34 Ամբողջ Հայաստանում մեր շանսերը բարձր են և կրել ենք արդեն.Առուշ Առուշանյան 06/18/2021   23:25 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը. Արթուր Վանեցյանի սկանդալային բացահայտումները 06/20/2021   15:23 Դիվանագետները մեկ մարդու պես մերժել են Նիկոլ Փաշինյանին. ԱՂԲՅՈւՐ 06/19/2021   15:57 Սպաներ, դուք պարտավոր չեք կատարելու ապօրինի որևէ հրաման, քաղաքական որևէ պատվեր. Գեներալ- լեյտենանտ Վարյանի կոչը 06/19/2021   13:00 Աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել․ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր․ Փաշինյան 06/20/2021   00:17 Հրատապ. Երեւանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը` Կարինե Հովակիմյանը, կնիքը տարել է տուն 06/18/2021   23:56 ԲՀԿ պատգամավորներին թույլ է տրվել հանդիպել Չարչյանին՝ բարձրացված սկանդալից հետո միայն 06/18/2021   21:29 Ձեր շեֆի վերջն եկել է. Մելիք-Շահնազարյան

Ղարաբաղն Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ 10/31/2020   16:46  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

Al Arabiya - Պարոն Փաշինյան, բարի գալուստ Al Arabiya: Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար: Որքանո՞վ է վտանգավոր իրավիճակն այսօր Ղարաբաղում՝ հատկապես նկատի առնելով, որ Դուք օրերս կոչ արեցիք համընդհանուր ռազմական և քաղաքացիական պատրաստության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կցանկանայի խոսել տարածաշրջանային առումով վտանգավորության մասին: Որովհետև թե ինչքանով է իրավիճակը վտանգավոր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, կարծում եմ՝ պարզ է: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի Ձեր հեռուստադիտողը ճիշտ ընկալի, թե ինչու է տեղի ունենում պատերազմը, և ինչ ենթատեքստ ունի այն:

Նախ, արձանագրենք, որ այս պատերազմը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի միջամտության: Որովհետև հիմա արդեն ակնհայտ է և ապացուցված, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան՝ հարձակումը ձեռնարկելու համար:

Երկրորդ, այս պատերազմը, ըստ էության, դարձավ շարունակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների, որոնք սկսվեցին օգոստոսին և չավարտվեցին մինչև պատերազմի մեկնարկը: Թուրքիայի որոշակի ռազմական կոնտինգենտ պատերազմի մեկնարկի պահին շարունակում էր գտնվել Ադրբեջանում և մասնակցում է պատերազմին:

Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու է այս ամեն ինչը հետաքրքրում Թուրքիային: Կարծում եմ, որ պետք է մենք այս ամենը դիտարկենք այն էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Սա Օսմանյան կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է, և իմ համոզմամբ՝ այդ քաղաքականությունը պետք է միջազգային հանրության կողմից խստագույնս կասեցվի: Հակառակ դեպքում՝ այն նույնպիսի սպառնալիքներ է պարունակում ինչպես Միջերկրական ծովի երկրների, արաբական աշխարհի, Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպայի համար:

Ես մի քանի անգամ ասել եմ նաև եվրոպական հեռուստատեսությունների և լրատվամիջոցների հետ զրույցներում, որ եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն: Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Դուք նշեցիք, թե ինչու է Թուրքիան շահագրգռված Ադրբեջանին աջակցելու հարցում: Բայց Դուք նաև մեղադրեցիք Բաքվին՝ Թուրքիայի միջոցով վարձկաններ ներգրավելու համար, ինչպես նաև պատասխանեցիք հայկական արմատներով արաբներին օգնության կանչելու՝ Ձեզ հասցեագրված մեղադրանքին: Ո՞րն է տարբերությունը վարձկանների և նրանց միջև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ, մենք այդպիսի երևույթ չունենք, չկա այդպիսի երևույթ: Երկրորդ՝ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր աշխատում կամ ապրում են որևէ օտարերկրյա երկրում, և այս իրավիճակից ելնելով՝ նրանք վերադառնում են՝ իրենց հայրենիքը պաշտպանելու: Եվ կան ղարաբաղցիներ, ովքեր ապրում են արտերկրում և վերադառնում են իրենց հայրենիքը պաշտպանելու: Բայց ես Ձեզ ասեմ, որ այդպիսի երևույթ, որը կարող է դիտարկվել որպես մասշտաբային, մենք չունենք: Ես չեմ բացառում այդպիսի դեպքեր, բայց բացառում եմ, որ այս տրամաբանությունից դուրս որևէ բան մենք ունենանք: 

Al Arabiya - Պարոն Փաշինյան, ո՞րն է այս հակամարտության լուծման Ձեր տեսլականը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Առաջինը՝ պետք է ռազմական գործողությունները դադարեն, որովհետև ռազմական գործողությունների պայմաններում դժվար է պատկերացնել դիվանագիտական լուծում: Որից հետո պետք է տեղի ունենան առարկայական բանակցություններ լուծումների վերաբերյալ, այնպես, ինչպես նախատեսված է Մոսկվայի՝ հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ, որն ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից:

Al Arabiya - Այս անգամ ի՞նչը կարող է համոզել Հայաստանին նստել և բանակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել բանակցությունների, միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների: Պրոբլեմն ուրիշ բանում է՝ այն պահին, երբ Հայաստանի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար այդ փոխզիջումն անմիջապես դառնում է անընդունելի: Ես Ձեզ կարող եմ բերել 2011 թվականի Կազանի օրինակը: Գիտեք, հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ անկախության, ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը: Բայց 2011 թվականի, այսպես կոչված, Կազանյան պրոցեսի ընթացքում հայկական կողմը համաձայնվել էր Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ, որը վերջնական կարգավիճակ չէր, այլ ընդամենը միջանկյալ կարգավիճակ: Այսինքն՝ իր նախնական նշաձողից որոշակիորեն հետքայլ էր կատարել՝ կոմպրոմիսի հասնելու տրամաբանությամբ: Բայց վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այդ կոմպրոմիսը և ավելի խիստ պայմաններ առաջադրեց հայկական կողմին: Այս պրոցեսն է, որ թույլ չի տվել և միչև օրս էլ թույլ չի տալիս հասնել դիվանագիտական լուծման:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունեն հայերի հետ, և իրենք անպայման կօգնեն նրանց: Ինչպե՞ս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները: Որովհետև ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել: Այն, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգներն այս գործընթացին, ցույց կտա ժամանակը:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Ձեր թվիթներից մեկում Դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի պահանջները միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավոր չեն և կոչ արեցիք ճանաչել և առերեսվել պատմական իրողությունների հետ: Միջազգային իրավունքի ի՞նչ դրույթների վրա եք Դուք հիմնվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, շատ կարևոր է, որ մենք իմանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Իմիջիայլոց, 2 կամ 1 օր առաջ շատ կարևոր բան տեղի ունեցավ: Ցավոք, շատ դեպքերում փորձ է արվում Ղարաբաղի հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, այսինքն՝ վեճ, որտեղ կա 2 կողմ: Մի կողմն ասում է՝ այս հողը մերն է, մյուս կողմն ասում է՝ այս հողը մերն է: Բայց իրականում այս կոնֆլիկտը կապ չունի այդպիսի պնդումների հետ: Ի՞նչն էր կարևոր:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2 օր առաջ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում, հայտարարեց, որ սա ծագել է ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես էթնիկ կոնֆլիկտ: Ցավոք, քանի որ հակամարտության պատմությունը բավական երկար է, միջազգային հանրությունը շատ հաճախ կորցնում է սկզբնաղբյուրը և ընկալումը, թե այս ինչ պատմություն է Ղարաբաղի հարցը: Իսկ Ղարաբաղի հարցն այս փուլում ծագել է 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունում սկսվել էին ժողովրդավարացման պրոցեսներ: Այդ ժամանակ կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի բնակչությունը 80 տոկոսով հայերն էին: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, օգտվելով Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթացներից, որոշեց բարձրաձայնել իր խախտված իրավունքների հարցը:

Իսկ որո՞նք էին իրենց խախտված իրավունքները: Խորհրդային Միության ձևավորման պրոցեսում՝ արդեն 1920-ական թվականներին, էլի 80 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի՝ Ստալինի կայացրած կամայական որոշման արդյունքում: Եվ Լեռնային Ղարաբաղի հայությունը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանը որոշեց բարձրաձայնել այդ հարցը և բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարի միջոցով փորձել լուծել այդ խնդիրը, կարգավիճակի խնդիրը, ինչին Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնություններով: Եվ այդ բռնություններն առաջինը արտահայտվեցին ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում՝ հայերի նկատմամբ ձեռնարկված բռնություններով և սպանություններով: Սա կոնֆլիկտի առաջին փուլն էր:

Հաջորդ փուլը զարգացավ Խորհրդային Միության փլուզման իրավիճակում: Եվ, ըստ Խորհրդային Միությունում գործող կարգերի, եթե խորհրդային հանրապետություններից մեկն ստանում է անկախություն, նրա կազմում գտնվող ինքնավար միավորումները, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է, կարող էր որոշում կայացնել իր կարգավիճակի վերաբերյալ: Որովհետև նրանք միասին էին ընդգրկվել Խորհրդային Միության կազմում՝ ոչ թե միասին էին ընդգրկվել, այլ միասին ունեին սուբյեկտություն Խորհրդային Միության կազմում: Երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին հռչակեց իր անկախությունը: Եվ ինչպես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Ադրբեջանն է անկախացել Խորհրդային Միությունից, նույն տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից:

Այո, մինչ այսօր միջազգային հանրությունն այդ փաստը, այդ անկախացումը չի ճանաչել: Եվ կոնֆլիկտի էությունը կամ պայքարը հենց դրա մեջ է. Լեռնային Ղարաբաղի հայությունը պայքարում է, որ իր ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից: Սա է ամբողջ պատմությունը: Բայց շատ կարևոր է հասկանալ այդ անկախացման պատճառը, պատճառահետևանքային կապը: Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ թե անկախության է ձգտել ուղղակի քմահաճույքի համար, այլ պարզապես Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքն ունեցել է գոյութենական վտանգի խնդիր, ինչն արտահայտվել է նախ մշակութային ցեղասպանության երևույթներով, 1988 թվականի խաղաղ պայքարից հետո՝ արդեն բռնություններով, 1991 թվականից հետո արդեն լիարժեք ռազմական հարձակմամբ:

Հիմա էլ մենք այսօր տեսնում ենք, որ Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը հրթիռակոծվում են: Ըստ էության, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը, ընդգծեմ, միշտ եղել է բնակչության 80 և ավելի տոկոսը, չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում: Չի կարող գոյություն ունենալ: Եվ այս իրադարձությունները, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են ահաբեկիչներ և ահաբեկչական մեթոդներ, ևս մի փաստով և փաստարկով է լրացնում Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը, որը միջազգային իրավունքի մեջ ընդունված է ձևակերպել որպես «անջատում հանուն փրկության»:

Al Arabiya - Պարոն վարչապետ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը Ղարաբաղի կամ Արցախի մասին խոսելիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հենց դա եմ ասում: Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է: Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար:

Al Arabiya - Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, որ իրենց բանակը վերահսկողություն է հաստատել որոշ սահմանամերձ գյուղերի վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ռազմական գործողություններ են տեղի ունենում, շատ ծանր ռազմական գործողություններ, և որոշակի առաջընթաց ունի Ադրբեջանի բանակը: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և Պաշտպանության բանակը հերոսաբար պայքարում են իրենց անվտանգության համար և մտադիր են պայքարել մինչև վերջ:

Al Arabiya - Պարոն վարչապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, թե ներկայիս առճակատումը կապված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքների հետ և տարբերվում է երկու ժողովուրդների միջև ավանդաբար առկա հակամարտությունից իր գազային բաղադրիչով: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գազն այստեղ հաստատ ունի ոչ առաջնային իմաստ: Եվ փորձ է արվում որոշ ուժերի կողմից այս կոնֆլիկտին տալ երբեմն գազային ենթատեքստ, երբեմն կրոնական ենթատեքստ, երբեմն, ասացի, տարածքային ենթատեքստ: Ինչո՞ւ է այդ ամեն ինչն արվում: Կոնֆլիկտի բուն էությունից ուշադրությունը շեղելու համար: Սա շատ կարևոր է: Տեսեք, Ձեր հարցերին ի պատասխան անընդհատ փորձում էի ասել, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք կոնֆլիկտի էության վրա: Այն ինչի՞ մասին է: Որովհետև որևէ պրոբլեմ բուժելու համար անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել: Ինչո՞ւ են ասում տարածքային վեճ: Ինչո՞ւ են ասում գազի կոնֆլիկտ: Ինչո՞ւ են ասում երբեմն կրոնական կոնֆլիկտ: Բուն էությունից շեղելու համար: Որովհետև եթե ախտորոշված չէ, ճիշտ ընկալված չէ, այդ պրոբլեմը չի լուծվի: Հետևաբար, դա անում են այն ուժերը, ովքեր հետաքրքրված չեն պրոբլեմի էությամբ և պրոբլեմի լուծմամբ: Հետաքրքրված չեն: Նրանց պետք է նենգափոխել՝ իրենց շահերն այդ համատեքստում սպասարկելու համար: Ի՞նչ կապ ունի գազն այստեղ ընդհանրապես:

Al Arabiya - Ի վերջո, մինչև ե՞րբ է այս հակամարտությունը շարունակվելու, և ինչպե՞ս պետք է այն ավարտվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են՝ բռնությունները դադարեցնելու համար: Բայց, էլի եմ ասում, մենք այստեղ էլ պետք է էությունը հասկանանք: Որովհետև մինչ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկում էին հրադադարի հաստատման հարցը, Թուրքիան ի սկզբանե ասում էր, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց և հաստատվում է - սա միակ փաստը չէ, մյուս փաստերը ես նշեցի - որ Թուրքիան է, որ ավելի բորբոքում է այս կոնֆլիկտը և տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը: Եվ հիմա պատահական չէ, որ կան երկրներ, որ բռնությունների դադարեցման հենց այս հաջորդականությունն են տեսնում՝ ահաբեկիչների և վարձկանների հեռացում տարածաշրջանից և Թուրքիայի մասնակցության սահմանափակում այս կոնֆլիկտին: Հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա այդ արդյունքը:

Al Arabiya - Դիտորդները նաև հարցնում են, թե արդյոք Հայաստանը ծանրակշիռ ապացույցներ ունի՞ Թուրքիայից Բաքու ռազմական տեխնիկայի և վարձկանների փոխադրման վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես 2 փաստի մասին կցանկանայի խոսել, որպեսզի շատ երկար չմանրամասնեմ:

Առաջին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի հայցի հիման վրա, ապացուցված է համարել Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսին, և հայցի ապահովման միջոց է կիրառում:

Երկրորդ՝ վարձկանների առկայության վերաբերյալ հայտարարություններ են արել Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Համացանցում կան հրապարակված նյութեր, որոնք արդեն հրապարակային են, որոնք ապացուցում են այդ ամենը: Եվ Հայաստանն էլ իր հերթին ունի ապացույցների պատրաստած փաթեթ, որոնք մենք տրամադրել ենք մեր միջազգային գործընկերներին և կարող ենք տրամադրել:

Al Arabiya - Թույլ տվեք Ձեզ վերջին հարցը տալ: Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել ադրբեջանցիներին ու հայերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ եզրափակիչ խոսքն այն է, ինչ ես ասել եմ վարչապետ դառնալուց հետո: Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար:

Al Arabiya – Պարոն վարչապետ, շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:42 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի գործողություններն անհարգալից վերաբերմունք են՝ իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ. Մնացականյան
16:37 31/10/2020  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը
16:15 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Տաք ծածկոցներ, գլխարկներ ու շապիկներ՝ առաջնագծի տղաներին. Ամեն կարած ծածկոցի հետ ձեռագիր մաղթանքներ են դնում
16:00 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Թշնամին դրոններով վերևից նկարում է և տեսնում, որ ինչքան էլ սնարյադներով, հրանոթներով, գրադով խփում է՝ խրամատում կանգնած հայ զինվորը դիրքը չի լքում. ազատամարտիկ
15:54 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բաքուն Արցախում կիրառում է Սիրիայի ՀԹՇ ահաբեկիչների մարտավարությունը
15:22 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Իմ տղան պետք է գնա, բա հայ է, հայրենիքն այս պահին իր կարիքն է զգում. դիպուկահար մայրը որդուն ռազմաճակատ է ճանապարհում
14:57 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական «հրադադար». Արցախի հարավ-արեւելիքի ուղղությամբ կիրառվում են թուրքական F-16 կործանիչներ, T-90 տանկեր
14:52 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում. ԱՀ ԱԻՊԾ
14:46 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական ուժերն այս անգամ թիրախավորել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան. Սեմյոն Պեգովի տեսանյութը
14:45 31/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին. Ստեփանյան

Տեսանյութեր

06/17/2021   11:58 Հրահանգ է իջեցված. դեբոշի ու սադրանքների կգնա իշխանությունը. «Հրապարակ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]