Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/18/2024   23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ 03/18/2024   23:45 Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. Փաշինյանը՝ Տավուշում 03/18/2024   23:35 Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/18/2024   23:34 Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը 03/18/2024   23:29 Պուտինն ու Էրդողանը տրամադրված են փոխգործակցության՝ ի շահ երկրների հարաբերությունների 03/18/2024   23:23 Շանս էս դեղից պիտի սրսկեմ, ո՞նց պիտի դեղատունը դեղը բաց թողնի․ Տիգրան Մաթևոսյան 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   22:51 Պուտինն ընտրություններում մրցակիցներին առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   22:28 ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի Հանրապետության ԱԳ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 03/18/2024   22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին 03/18/2024   22:00 ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում․ Սթոլտենբերգ 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/18/2024   21:20 Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում 03/18/2024   20:58 Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա 03/18/2024   20:39 Էստոնիայի արդարադատության նախարարը հրաժարական կտա սկանդալից հետո 03/18/2024   20:22 Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 03/18/2024   20:18 Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի մտավորականների 03/18/2024   19:51 Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. իրանագետ 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   19:13 ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը շարունակում է մնալ փակ բեռնատարների համար 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   18:43 Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   18:18 Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/18/2024   18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան 03/18/2024   18:02 ՌԴ ամենաերկար երկաթուղու վրա գնացքի 20 դատարկ վագոն դուրս է եկել ռելսերից 03/18/2024   17:58 ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ 03/18/2024   17:55 Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. քաղաքագետ 03/18/2024   17:48 Փաշինյանը շարունակում է հանդիպումները. խոստանում են տեսանյութ հրապարակել 03/18/2024   17:37 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին․ խուլիգանության կասկածանքով նրան բերման են ենթարկել 03/18/2024   17:35 Մեքսիկայում կարտելի զինված անձինք առևանգել են Վրաստանի մոտ 30 քաղաքացու 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   17:26 Թուրքիան զգուշացնում է հյուրանոցների հնարավոր փակման մասին. պատճառը պարտքերն են 03/18/2024   17:12 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի 03/18/2024   17:08 2-րդ կորպուսի հրամանատարը վարչապետին խնդրել է, որ տրակտոր տան՝ դիրքերը կահավորելու համար, չի արվել. Մենք չենք պատրաստվում պատերազմի. Արշակ Կարապետյան 03/18/2024   16:51 Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում 03/18/2024   16:44 Մի՞թե մի անշունչ քարի չափ չկանք, որն աղաղակում է՝ սա Հայաստան է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 03/18/2024   16:43 Ատամնաբույժը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին են վկայում լեզվի գույնի փոփոխությունները 03/18/2024   16:41 20 հարց` մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 03/18/2024   16:39 Թույլ տվեք մնալ պոլիտկոռեկտության շրջանակներում. Մխիթար Հայրապետյանը արձագանքը՝ Հայաստանի մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հարցին 03/18/2024   16:32 Պետության ֆունկցիան պատերազմը կանխելն է, հարձակման դեպքում պաշտպանություն կազմակերպելը, ոչ թե պետությունը մաս-մաս հանձնելը. ադրբեջանագետ 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   16:15 Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել 03/18/2024   16:09 ՆԱՏՕ-ի զինվորներն արդեն Ուկրաինայում են. ԶԼՄ 03/18/2024   16:05 Տավուշի բնակիչները տարածքներ հանձնելուն ընդդիմացող ստորագրավահաք են սկսել ու Փաշինյանը շտապեց Տավուշ. ո՞րն է նպատակը 03/18/2024   15:57 Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ 03/18/2024   15:49 Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ու աշխատակիցը կալանավորվել են 03/18/2024   15:46 Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/17/2024   13:55 38-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ. shamshyan.com 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/17/2024   10:11 Պայթյուն գազալցակայանում. աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/17/2024   12:34 Մասնագետը նշել է երեք համեմունք նիհարելու և առողջ աղիների համար 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/17/2024   14:24 ԱԹՍ-ով հարձակում՝ Մոսկվայի վրա. այն խոցվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   13:26 Երեքշաբթի ինտենսիվ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 5-7 աստիճանով կցրտի 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի

«Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվի, Թուրքիան շանս չի ունենա, չափավորվելու է» «Փաստ» 10/27/2020   09:47  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հերթական անգամ համոզվեցինք, որ մենք գործում ենք թուրքական սովորույթի դեմ: Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտելու ադրբեջանա-թուրքական վարքագիծն այսկերպ է մեկնաբանում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: «Պայմանավորվել եւ առաջինը խախտել պայմանավորվածությունը, պայմանավորվել, բայց մտքում ունենալ հակառակը: Ընդհանրապես, հնարավոր ամեն բան խախտելը թուրքական ավանդույթ է: Հետեւապես, այլ բան ակնկալելը պարզապես միամտություն է: Եթե թուրքն ինչ-որ բան է ասում, մտածեք հակառակը, եւ դուք միշտ ճիշտ կլինեք»,«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը:

Հայկ Սուքիասյանը «քաղաքակիրթ աշխարհ» կոչվածի մասին վկայակոչեց, բայց միաժամանակ հետեւյալ հարցադրումն արեց. «Քաղաքակիրթ աշխարհն իր քաղաքական վարքագծում արդյոք քաղաքակի՞րթ է: Շատ մեծ հարցական է սա: Եթե աշխարհը քաղաքակիրթ լիներ, հակաքաղաքակրթությունը կրող Թուրքիային վաղուց պետք է չափավորած լիներ: Ժամանակին աշխարհի առաջավոր հումանիստները, գրականագետներն ու գիտության մարդիկ ասում էին՝ ի հայտ եկան թուրքերը՝ որպես քաղաքակրթության հակոտնյա: Թուրքերը քաղաքակրթության թշնամի են, իսկ մեր պատկերացրած «քաղաքակիրթ աշխարհը», որը պետք է աջակցեր հայ ժողովրդին, որից քրիստոնեական աշխարհի լույսն է գալիս, ստացվում է, որ աջակցում է հակաքաղաքակրթությանը»:

Նրա խոսքով, վերոնշյալ համատեքստում կան պարզապես գերտերություններ, որոնց ասածը թուրքերը չեն անում: «Այդ վարքագիծն են դրսեւորում՝ հավանաբար մտքում ունենալով դարերով փաստարկված այն հիմքը, ըստ որի՝ աշխարհը հետեւողական չէ իր իսկ վարած քաղաքականությանը, եւ աշխարհը հետեւողական չէ իր որդեգրած արժեքներին: Այսօր, օրինակ՝ ազգերի, ժողովուրդների ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքը համաշխարհային իրավական մտքի ամենաբարձր գլուխգործոցն է, բայց չէ՞ որ այսօր աշխարհն այդ իրավունքը չի հարգում: Հետեւապես, գործում է հոտառությունը. ընդհանրապես թյուրքական էթնոսի հոգեբանությունը մի քիչ ուրիշ է: Լավ հոտառություն ունի եւ հավանաբար լավ գիտի աշխարհի քաղաքական պատկերը: Միգուցե լավ հասկանում են, որ իրենց չեն նեղելու, ու դրա համար շարունակում են խախտել ամեն հնարավոր բան»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հրադադար, մեծ հաշվով, չի լինելու, ու մեր բանակը պետք է շարունակի գործել այնպես, ինչպես մինչ օրս է գործում: Քաղաքագետի խոսքով, առհասարակ, պետությունների եւ հատկապես գերտերությունների քաղաքականությունը ազգային շահերի վրա է հիմնված:

«Մենք, որպես ժողովուրդ, առաջնային ենք համարում այն, որ քաղաքականության մեջ քիչ թե շատ պետք է բարոյական բաղադրիչը լինի: Բայց, օրինակ՝ գերմանացիներն ասում են, որ աշխարհում իրենց ազգային շահերից բարոյական ոչինչ չկա: Յուրաքանչյուր պետություն իր ազգային շահն է համարում բարոյական: Պետությունները թե՛ միջազգային իրավունքը, թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենց համար հարմար պահերի են կիրառում: Մեր պարագայում դեռ հարմար չէ այն կիրառել: Մենք միջազգային իրավունքը լավ գիտենք, բայց հստակ մի բան պետք է իմանանք. որպեսզի իրավունքն աշխատի, յուրաքանչյուր իրավունքի հետեւում պետք է հզոր բանակ լինի: Այսօր կարող եմ փաստել, որ մեր բանակը լավագույններից մեկն է աշխարհում: Մեր դիվանագետները պետք է բանակցեն, անգամ երկարաձգեն այդ բանակցությունները, որ մեր բանակը կարողանա ազատագրել այն տարածքները, որոնք որ պետք է: Իրավունքին տեր լինելու համար կարեւոր է հզոր բանակը, որը եւ կա: Որքան բանակն առաջ գնա, այդքան էլ իրավունքը կաշխատի»,-շեշտեց Հ. Սուքիասյանը:

Անդրադառնալով Թուրքիայի պահվածքին՝ նա նշեց, որ նպատակը, մեծ հաշվով, Հայաստանի պետականությունը փլուզելն է: «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»: Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, եւ պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք հարց, տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից:

Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաեւ այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ: Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը եւս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք: Հիմա մտել է ու փորձում է Հարավային Կովկասը արյան բաղնիքների վերածել: Բայց իրականում դեմ են առել հայկական պատնեշի, որը լավագույնս է աշխատում: Ես մի բան կարող եմ վստահեցնել՝ հեռանկարի մեջ Թուրքիան չափավորվելու է: Վստահեցնում եմ՝ Թուրքիային չափավորելու են: Իհարկե, կան այլ տեսակետներ եւս:

Ասում են՝ ՆԱՏՕ-ին ձեռնտու է, որ Թուրքիան այստեղ ուժեղանա, որովհետեւ այդպես Ռուսաստանի դիրքերն են թուլանում: Բայց եթե Թուրքիան այստեղ ուժեղացավ կամ շարունակեց խժդժությունները, դեմ է առնելու Ռուսաստանի միջուկային զենքին, մեզ օգնելու է նաեւ Իրանը, որովհետեւ պանթուրքիզմի արեալի ձգումը Իրանի սահմաններ Իրանի համար մահ է: Թուրքիան Ադրբեջանին անուղղակի ձեւով կօգնի, բայց ուղիղ պայքարի մեջ չի կարող մտնել: Հասկանալով, որ արդբեջանցին այլեւս մեր դեմ կռվելու ոչ մի շանս չունի, կչափավորվի, բայց այս պատերազմի մեջ ուրիշ դերակատար էլ կա: Դա Իսրայելն է՝ Հոլոքոստ տեսած պետությունը, որն այսօր հովանավորում է ցեղասպանության գյուտարարին՝ Թուրքիային:

Հետեւապես, Իսրայելը եւս ցեղասպան պետություն է: Սա նշանակում է, որ մեր բանակն այսօր շատ ավելի մեծ բանի դեմ է կռվում, քան պարզապես թուրք-ադրբեջանական տանդեմն է: Դժվար է, բայց մեր բանակը լավագույնս է կռվում: Մեր բանակը չեզոքացրեց նրանց բլից-կրիգի նպատակը: Մեծ հաշվով, եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվեց, Թուրքիան շանս չունի, չափավորվելու է: Բայց ամենակարեւորը կռվելն է, ամենակարեւորը բանակն է: Ամեն բան ճիշտ է՝ դիվանագիտությունը եւս, բայց մեր գերխնդիրն այս պահին բանակը առաջ մղելն է»,-ասաց նա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27.10.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:29 27/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է.
09:25 27/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ
00:41 27/10/2020  |  ԼՐԱՀՈՍՀետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել. Ոստիկանության պարզաբանում
23:57 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չհաղթելու տարբերակ չունենք. Իշխան Սաղաթելյան
23:21 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական աղբյուրներից ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ մեծ մասամբ մոնտաժված տեսանյութեր եւ լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ
23:13 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին
23:09 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ
23:04 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ
23:01 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թշնամական երկու ԱԹՍ է խոցվել. Վ.Պողոսյան
22:48 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ցանկացած բեռ, որը մտնում է ՀՀ, հանձնվում է հօգուտ պետության. ԱԻ փոխնախարար

Արխիվ

[]