ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը 10/25/2020 19:08 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչով է հանդես եկել՝ դիմելով հայ ժողովրդին.
«Սիրելի զավակներ Մեր,
Մեր ազգի ու հայրենիքի համար վճռորոշ այս պահին հերթական անգամ Հայրապետական Մեր ուղերձն ենք հղում ձեզ:
Այսօր աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ամենուր իր կարողությունն ու ներուժն է ներդնում՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի մեր սրբազան պայքարում։ Մեր քաջասիրտ զինվորները, ապավինած Տիրոջ զորությանը և մեր տաճարներում մատուցվող աղոթքներին, շարունակում են խիզախությամբ դիմագրավել և հակահարված հասցնել թշնամուն՝ ամուր գիտակցությամբ, որ հաղթանակն է երաշխիքն ու գրավականը Արցախի Հանրապետության անվտանգության ու անսասանության։
Պատմության ընթացքում մեր ժողովուրդը բազում փորձություններ է դիմագրավել, երբեք չի ընկրկել դժվարությունների առջև և միշտ դրսևորել է հաղթանակներ կերտելու անպարտելի ոգի ու զորություն։ Մեր հայրերը համբերել են նեղությունների, արիությամբ հեռու են վանել վախն ու հուսահատությունը, մահվանը հաղթել Քրիստոսի Հարության շնորհով ու հավատով և կերտել փառապանծ հաղթանակները հայրենի մեր երկրի։ Ճշմարիտ է ասված. «Քաջերի սերունդները քաջերն են»։ Այսօր քաջերի մեր նոր սերունդն է հերոսանում նույն ոգով և նախնյաց լուսավառ օրինակով՝ հանձնառու նվիրաբերել նաև անգին կյանքը մեր ժողովրդին և հայրենիքին։ Նույն քաջությունն ու հերոսությունը դրսևորում են նաև հայոց բանակին խիզախ մարտիկներ պարգևած սիրասուն ծնողները: Խոնարհում և երկնառաք օրհնություն մեր զինվորների և աշխարհազորայինների ընտանիքներին, թանկագին մայրերին ու հայրերին։ Մեր բարձր գնահատանքն ու աղոթքը մեր ժողովրդին զորավիգ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և հայ զինվորի հետ կողք կողքի մարտնչող նրանց զավակներին։
Այսօր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմը, ժխտական կեցվածքը մարդասիրական հրադադարի հանդեպ, վերջնագրային դիրքորոշմամբ բանակցությունների խափանումը, Արցախի բնակավայրերի ու բնակչության հրետակոծումը և պատճառած բազմաթիվ ավերներն ու մարդկային կորուստները, Արցախի հարցը ռազմական ուղիով վճռելու նկրտումները, ինչպես նաև վերջին տասնամյակների պատմությունը բավարար են փաստելու, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Մեր գոյության առջև ծառացած սպառնալիքը մեզ այլ ընտրություն չի թողնում, քան կենաց ու մահու պայքարով պաշտպանել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը և վերահաստատել խաղաղությունը, հատկապես երբ աշխարհը դեռ հապաղում է դատապարտել թշնամու ոճրագործություններն ու վայրագությունները։ Խաղաղության ու ազատության ձգտումներում մեզ աջակից է Աստված, ով մեր հոգու և հավատքի զորությամբ, ինչպես առաքյալն է ասում, Քրիստոս Հիսուսով հաղթություն պիտի պարգևի (հմմտ. Բ Կորնթ. 2.14):
Սիրելի զավակներ Մեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը, որպեսզի մեր զավակաց անձնուրաց քաջությունը պսակվի հաղթական ավարտով՝ խնայելով մարդկային թանկ կյանքեր։ Մեր արիությամբ, մեր կյանքով ու գործով արժանի լինենք մեր հերոս զավակներին, նրանց փառապանծ ոգուն և անմահ սխրանքին։ Հայրական Մեր պատգամն ենք ուղղում նաև հոգևոր սպասավորներին, հայոց բանակի գնդերեցներին՝ քաջալերելու և ոգեշնչելու ազգիս զավակներին հայրենյաց պաշտպանության պայքարում, հավատքով զորացնելու մեր ժողովրդին և աղոթք ու ջանք բերելու մեր ընդհանուր հաղթանակին։ Արդ, ազգովի, մեկ սիրտ և մեկ հոգի դարձած, միաբան և համախումբ կերտենք հերթական հաղթանակը մեր նորագույն պատմության։ Եվ ինչպես որ մենք ենք ոգեշնչվում մեր հերոս նախնիներով և առանձնակի հպարտությամբ արտաբերում պատմահոր խոսքերը, այնպես էլ գալիք սերունդները պիտի հռչակեն, որ քաջերի սերունդներն են, զավակները՝ հերոսական ժողովրդի։
Մեր սրտաբուխ աղոթքն է, որ անկոտրում լինեն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հաղթանակի կամքն ու վճռականությունը, ամուր՝ թիկունքը, և զորավոր՝ ոգին ու բազուկը հայրենյաց պաշտպան զինվորի։ Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը պահի, պահպանի ու ազատի մեր ժողովրդին չարի փորձություններից, երևելի և աներևույթ թշնամիներից և շնորհի խաղաղություն ու բարօրություն մեր հայրենիքին և համայն ազգիս հայոց, այսօր և հավիտյան. ամեն»,-ասված է կաթողիկոսի կոչում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ