Թեմաներ
Հինգշաբթի 11 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2020   00:36 Կարեն Բեքարյանը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել՝ իրացնելով Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը. պաշտպան 11/26/2020   00:33 Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատի բանաձեւը սադրանք է անվանել 11/26/2020   00:18 Փաշինյանից ազատվելու մեկ ձև կա՝ ընդդիմությունը վայր է դնում մանդատներն ու ստիպում գնալ արտահերթի. Վահան Բաբայան 11/26/2020   00:13 Գնացեք Եռաբլուր, մոտեցեք պատահական մարդկանց, իմացեք օրինակ Ալենին, ով ծառայում էր Մատաղիսում ու մահացել է զրահաբաճկոն չունենալու պատճառով. Լրագրող 11/25/2020   23:48 Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ 11/25/2020   23:39 Ոստիկանության ծառայողները մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել 11/25/2020   23:19 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ 11/25/2020   22:54 Այսքանից հետո կարող եմ ասել, որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է. Արշավիր Ղարամյան 11/25/2020   22:45 Գյումրի քաղաքի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել 11/25/2020   22:41 Արման Թաթոյանի դեմ սոցցանցում հարձակումները կազմակերպված են պաշտոնատար անձանց կողմից 11/25/2020   22:28 Մեր գերեվարված երիտասարդների հետ կապված առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել Լարիսա Ալավերդյանը. Գևորգ Դանիելյան 11/25/2020   22:08 Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի. Ֆրանսիայի ԱԳՆ 11/25/2020   21:58 Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը. Արցախի ԱԳՆ 11/25/2020   21:51 Փորձեցի հետաքրքրվել, թե ով է Նիկոլի կամակատար դատավորը. Բաբկեն Հարությունյան 11/25/2020   21:40 Փաշինյան. Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է 11/25/2020   21:34 Քեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, դու այլևս գործոն չես՝ ոչ ներսում, ոչ դրսում․ Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին 11/25/2020   21:19 Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Բանաձևն ընդունված է 11/25/2020   21:16 Մենք ավելի աղքատացող հասարակություն ենք ունենալու, դրամի արժեզրկումը կհանգեցնի էներգակիրների գների բարձրացման. Տնտեսագետ 11/25/2020   21:10 Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը 11/25/2020   21:01 Միթե՞ մեր երկրում զինվորն արժեք չունի. զոհված զինծառայողի մայրը ևս հացադուլ է անում 11/25/2020   20:35 Մահացել Է Դիեգո Մարադոնան 11/25/2020   20:23 Ֆրանսիայի Սենատը քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևի նախագիծը 11/25/2020   20:20 ԱԳՆ-ն հանձնարարել է բոլոր դեսպաններին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով. Ապացույց 11/25/2020   20:07 ԶԼՄ-ները հաղորդում են ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր հարձակմանը Իսրայելի նախապատրաստության մասին 11/25/2020   19:34 Մտասեւեռվածություն կա իմ անձի նկատմամբ, փորձում են վարկաբեկել.Արա Սաղաթելյան 11/25/2020   19:24 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ 11/25/2020   19:14 Ափալ թափալի վերջը «շառ ա». Ռազմական դրության չեղարկման հարցը չի ընդգրկվի ԱԺ արտահերթում, կառավարությունը մեկ շաբաթ ժամանակ ունի՝ ամբողջացնելու ծրագրերը 11/25/2020   18:58 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին Yerevan.Today 11/25/2020   18:55 Ռազմական գերատեսչությունն առաջարկում է հանել ռազմական դրության իրավական ռեժիմը, ընդունել եռամսյա վարժական հավաքների որոշումը 11/25/2020   18:49 Անհետ կորած զինվորականների որոնողական աշխատանքները դադարեցվել են, նախ տարածքները պետք է ականազերծեն. Անհայտ կորած զինվորի հորեղբայր 11/25/2020   18:35 Սպասում եմ, թե երբ են բոլորը զգալու, որ իրենց մեջքին կոշիկ մաքրողին իջեցնելու համար պետք է անել վտանգավոր շարժումներ.Սարհատ Պետրոսյան 11/25/2020   18:30 Իշխանության ներկայացուցիչները տարբեր հիմնավորումներ փնտրում ռազմական դրությունը պահելու համար.Էդմոն Մարուքյան 11/25/2020   18:30 ՀՔԾ է հրավիրվել ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը 11/25/2020   18:28 Վայելեք ձեր ստեղծած քաոսը, շարունակեք խժռել ինչ տեսնում եք ձեր շուրջը. Էդիկ Բաղդասարյան 11/25/2020   18:25 Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել. Վարդան Հարությունյան 11/25/2020   18:16 Վարչապետը ներկայացրել է գերեվարված անձանց հետվարադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները 11/25/2020   17:59 Հրավիրել էին բացատրություններ տալու և հայտարարություններ անելու համար. Հրաժարվել եմ պատասխանել օգտվելով իմ իրավունքից. Իսագուլյան 11/25/2020   17:55 Այն, ինչ բերեց Նիկոլը մեր պետության ու ժողովրդի գլխին, ոչ մի կերպ համակերպվել չի լինելու.Արտակ Զաքարյան 11/25/2020   17:53 Օր առաջ ռազմական դրությունը վերացնելը կնպաստի, որ կարողանանք քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք. Գորգիսյան 11/25/2020   17:48 Հետայսու Արցախ մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով 11/25/2020   17:45 Մի քանի ադրբեջանցի՝ ռուս խաղաղապահների համազգեստով ներխուժել են Արցախի հայկական գյուղեր 11/25/2020   17:41 Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության անվտանգությունը 11/25/2020   17:28 Բժշկական ջոկատն օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը 11/25/2020   17:20 Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել 11/25/2020   17:10 Մարդը արժեք չէ, զինվորն արժեք չէ, հողն արժեք չէ․․․ 11/25/2020   17:09 Ադրբեջանական բանակը մտավ Քելբաջար 11/25/2020   17:00 ԿԳՄՍ 4 փոխնախարար ազատվելու դիմում է գրել. Նախարարությունն ասում է չեն ստացել, վարչապետի աշխատակազմը լռում է 11/25/2020   16:53 «Նիկոլ Փաշինյանը միանգամայն վերջացած մարդ և քաղաքական գործիչ է, ով այլևս իր փրկությունը գտնում է միայն ամենօրյա խումհարներում».Լևոն Ջավախյան 11/25/2020   16:50 Տեղումներ չեն սպասվում 11/25/2020   16:49 Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել
11/25/2020   20:20 ԱԳՆ-ն հանձնարարել է բոլոր դեսպաններին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով. Ապացույց 11/24/2020   12:29 Mediaport. Արայիկ Հարությունյանի Մոսկվա այցի համար չարտերային թռիչքի գումարը կազմել 25.000 եվրո 11/25/2020   13:10 Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Փաշինյանը խնդրել է սպասել 11/25/2020   21:19 Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Բանաձևն ընդունված է 11/25/2020   11:52 Սամվել Բաբայանը նորովի է մտել խաղի մեջ. միացել է նախկինների վրա սլաքներ ուղղելու Փաշինյանական գծին 11/24/2020   19:24 Հիմա բոլորը Հայաստանի թիվ մեկ դավաճան Նիկոլ Փաշինյանի շնիկներն են, ի՞նչ եք կարծում այդ շնիկներին ես պետք է բացատրություն տա՞մ. Իսագուլյան 11/25/2020   11:21 Mediaport. Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից 11/24/2020   23:39 «Անդրանիկ, դավաճա՛ն». ակցիա պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի բակում 11/24/2020   15:36 Հովհաննես Քոչարյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու Փաշինյանի առաջարկի մասին 11/24/2020   18:15 Թուրքերը, թերեւս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է Իգոր Խաչատուրով 168.am 11/24/2020   22:53 Սահմանն ինչու՞ է թուրքը գծում, եթե պայմանավորվածությունը եռակողմ է. Թագուհի Թովմասյան 11/24/2020   14:45 Հայը հայի վրա է կրակել, չեն իմացել՝ հայը որն է, թուրքը՝ որը. անհետ կորած զինվորի հորեղբայր 11/25/2020   18:58 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին Yerevan.Today 11/24/2020   14:01 Ջորջ Սորոսը ձերբակալվել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար 11/24/2020   15:52 Շուշիում գերեվարված 80-ամյա Ջոնիկ Թևոսյանին Ադրբեջանում անվանել են «Խոջալուի դահիճ» 11/24/2020   14:21 Դատախազությունը պահանջում է կալանավորել Վանեցյանին, Բաղդասարյանին և Ավագյանին 11/24/2020   15:59 Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ են առաջացել 11/25/2020   13:04 ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանին առաջարկվել է արդարադատության նախարարի պաշտոնը 11/24/2020   09:32 Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի թեկնածու . «Ժողովուրդ» 11/24/2020   23:52 Արցախը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. սարսափելի ծանր հոգեբանական վիճակ է. Բաբայան

Չի կարող լինել որևէ զիջում. ԱԳ նախարարի հարցազրույցը CNN-ին 10/25/2020   12:36  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի «Amanpour» հեռուստածրագրին:

Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։

Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից և Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլևս չպետք է տեղի ունենա:

Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետև մենք հետևում էինք այդ իրավիճակին, և այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։

Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։

Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետևյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձև ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սևով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաև ձեր ժողովուրդի անվտանգության և այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք և Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:

Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարևոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչև 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։

Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային և Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը:

Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:

Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն և ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:

Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, ահնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:

Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաև Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:17 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հանուն հաղթանակի՝ երեխաները ևս միացել են համահայկական շարժմանը և օգնում են բանակին
10:44 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱՄՆ-ը պատժամիջոցների կիրառմամբ պետք է ճնշի Ադրբեջանին պահպանել հրադադարը. ԱՄՆ կոնգրեսական
10:31 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ ստորաբաժանումները հայտնաբերում և ոչնչացնում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը. ՊՆ խոսնակ
10:22 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում
10:15 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վաղ առավոտյան` թարմ ապրանք. Արծրուն Հովհաննիսյան
09:41 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հրետանի է կիրառվել ՄարտունուԿարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն, Ասկերանի Ավետարանոց գյուղերի ուղղությամբ
23:42 24/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին
23:27 24/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` ԱՀ ՊԲ զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման կապակցությամբ
23:22 24/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Ադրբեջանական զինված ուժերը փորձել են հասնել Բերձոր և դուրս գալ մինչև ՀՀ սահման». Արծրուն Հովհաննիսյան
23:08 24/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Ունենք փաստեր, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակում են կատարում հայկական զինված ուժերի համազգեստով».Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութեր

11/25/2020   10:58 Քարվաճառն այսօր կհանձնվի. զորքերը երեկ վերջին անգամ լուսանկարվել են «Ժողովուրդ»

Տեսադարան

11/25/2020   19:19 Դադիվանք, մեր օրեր

Մամուլ

Արխիվ

[]