ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է սպանել Բենիկին ու Յուրիին. BBC- ն մանրամասնորեն հետազոտել է ԼՂՀ-ում հայ գերիների գնդակահարման տեսանյութը 10/24/2020 17:20 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Դեռ անցյալ շաբաթ սոցցանցերում տեսագրություններ ի հայտ եկան, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից կատարված կատարված ռազմական հանցագործությունների մասին։ Ներկայացված երկու տեսանյութերը ցույց են տալիս ադրբեջանական զինվորականների կողմից երկու հայերի գերեվարման և, ենթադրաբար, նրանց սպանության պահերը, որոնց անդրադարձել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ BBC-ի՝ հայկական իշխանությունները նույնականացրել-պարզել են մահացածների ինքնությունը: Ըստ այդմ, նրանցից մեկը՝ ծնված Բենիկ Հակոբյանն է՝ ծնված՝ 1947թ. Մյուսը՝ 1995թ. ծնված Յուրա Ադամյանը:
BBC-ն ուսումնասիրելով սոցցանցերում տարածված տեսագրությունները՝ որ ներկայացվում են իբրև ընթացող պատերազմում գերիների սպանության կադրեր, կարծիք է հայտնում, թե՝ միայն 2 դեպքում հայ գերիների տեսանյութերի մասին կարելի է վստահաբար խոսել կատարվածի բնույթի մասին:
Կադրից այն կողմ տղամարդու ձայնը ռուսերեն, ընդ որում, ակնհայտ ակցենտով, ձեռքերը վեր՝ դեպի իրեն շարժվելու հրաման է է տալիս: Նույն այդ տղամարդը ադրբեջաներեն դիմում է զինված ադրբեջանցի զինվորներին՝ ասելով, որ չհարվածեն գերիներին:
Երկրորդ տեսանյութը, ենթադրաբար ցույց է տալիս նրանց՝ Ադամյանի և Հակոբյանի գնդակահարման պահը: Դատելով կադրերից՝ գերիների ձեռքերը կապված են, իսկ ուսերին ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշներն են: Կադրի ետևից հնչող ձայնը հրաման է տալիս՝ «Նշան բռնեք գլխին»: Եվ հնչող կրակոցներից հետո՝ տղամարդիկ ընկնում են գետնին:
BBC-ի ռուսական ծառայությունը հաստատել է, որ կադրի ետևում հրաման տվողն ադրբեջաներենի լեզվակիր է, ցայտուն՝ տարածաշրջանային ակցենտով: Հագուստից դատելով՝ առաջին տեսանյութում պատկերված գերեվարվածները հայեր են, և մյուս տեսանյութի՝ գնդակահարության զոհերը՝ նույնպես հայեր են՝ հենց նույն մարդիկ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը գնդակահարությանը՝ տեսանյութը սադրանք անվանելով: Ի դեպ, Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին:
Դրանից հետո դատախազությունից հայտնել են, թե՝ հետաքննությունն ավարտվել է, տեսանյութը ֆեյք, կեղծ անվանելով:
BBC-ն, տեսանյութերի մանրամասն ուսումնասիրության արդյունքում՝ պարզել է, որ տեսագրությունները կատարվել են Հադրութ քաղաքում՝ այս պատերազմի թեժ մարտերի վայրում: Ըստ BBC-ի՝ հնարավոր է՝ տեսանյութերն արվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:
Ադրբեջանը Հադրութը գրավելու մասին հայտարարեց հոկտեմբերի 9-ին, սակայն հետագայում թողարկված նյութերը վկայում են, որ ադրբեջանական բանակը միայն որոշ բարձունքների վերահսկողությունն է վերցրել: Առաջին տեսանյութերը Հադրութի կենտրոնից ադրբեջանցիները հրապարակել են միայն հոկտեմբերի 15-ին: Երկու գերիների մասին տեսանյութերը սոցցանցերում են հայտնվել հոկտեմբերի 15-ին:
Առաջինը ձայնագրվել է քաղաքի հյուսիսում ճանապարհի մոտ թմբի վրա: Այնտեղ երևում են 4 շինություններ, որոնք հեշտությամբ կարելի է տեսնել արբանյակային նկարներում: Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, արվել է զբոսայգում՝ Մկրտչյան փողոցի վրա քաղաքի հարավում:
Bellingcat պարբերականի հետաքննող լրագրողներն առաջինն են հրապարակել տեսագրությունների վերլուծությունը և ենթադրել, որ դրանք իրական են: Երկու հայերի գերեվարման և սպանության վայրերը համընկնում են այն վայրերի հետ, որոնք պարզել էր BBC-ն: Bellingcat-ի լրագրողները հաստատել են նաև, որ զինվորների սաղավարտներն ու հրացանները համապատասխանում են նրանց, որոնք ավելի վաղ օգտագործել են ադրբեջանցի զինվորականները:
Ադրբեջանցի օգտատերերը կասկածի տակ առնելով տեսանյութերի իսկությունը՝ նշել են, թե կադրերում արյուն չի երևում: Սակայն BBC-ի կողմից հարցաքննված ռազմական փորձագետները տեսագրությունների իսկության հարցում կասկած չունեն:
Ձայնագրության իսկության առումով այն ցույց է տրվել նաև բրիտանական ռազմական հետախուզության նախկի մի սպայի, որը համաձայնել է մեկնաբանել ձայնագրությունը՝ անանուն մնալու պայմանով:
Փորձագետի խոսքով՝ «դրանք իսկական փամփուշտներ են, և ներկայացվածը իրական սպանություն է: Սա գնդակահարության իրական պահ է, և ես չեմ տեսնում ոչ մի պատճառ այն բեմադրություն համարելու համար»,-ասել է նա:
BBC-ն հայցումներ է ուղարկել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարի գրասենյակ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային հանձնաժողով:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարը ուշադիր հետևում է իրավիճակին՝ ուսումնասիրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին բոլոր մեղադրանքները և գործողություններ կձեռնարկի, երբ նպատակահարմար կգտնի՝ պատասխանել են Би-би-си-ին վերջինիս մամլո ծառայությունից:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանական բանակը կատարել է անհերքելի ռազմական հանցագործություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ