Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Բովանդակային բանակցություններ նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում․ Նիկոլ Փաշինյան 10/22/2020   22:53  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ինտերֆաքս» – Շնորհակալություն հարցազրույցի համար: Սկսենք առաջին հարցից: Երեկ Դուք հայտարարեցիք այն մասին, որ գոնե այս փուլում Ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում է հայկական կողմին, որ այդ մենք ենք խախտել պայմանավորվածությունը: Բայց մենք գիտենք, թե որն է ճշմարտությունը: Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Եվ խնդիրը նրանում է, որ ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացի և մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարում է կամ ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի: Այսինքն՝ ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ: Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը:

«Ինտերֆաքս» – Տվյալ փուլում կարող ենք հավաստել, որ դիվանագիտական աշխատանքը շարունակվում է և կշարունակվի՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե: Մենք արագ որոշակի լուծումների հանգելու կարիք ունենք: Բայց այս ժամանակամիջոցում, հատկապես՝ երկու տապալված պայմանավորվածություններից հետո՝ ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը: Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ ուզում, որ ես պատրաստ չեմ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ:

«Ինտերֆաքս» – Երեկ Մոսկվայում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Կա՞ն ինչ-որ նոր պայմանավորվածություններ այդ այցի արդյունքներով: Եվ վաղը նախատեսված է Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Բայց, իհարկե, դիվանագիտական աշխատանք տարվում է, դիվանագիտական աշխատանքը կշարունակվի: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին:

«Ինտերֆաքս» – Ինչպիսի՞ զիջումների եք Դուք պատրաստ գնալ: Կարող է խոսք գնալ Ադրբեջնին 7 շրջանների հանձնման կամ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտուց հայկական զինված ուժերի դուրս բերման մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Երբ հիմա ռազմական գործողություններ են ընթանում, բոլորովին տեղին չէ նման հարցեր քննարկել: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և՛ վարձկանները, և՛ ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա: Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ:

Եվ մեզ համար շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բայց այժմ այս ամբողջ գործընթացը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստից: Առաջին գործը, որ մենք պետք անենք, դա գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է: Ահաբեկիչների ներկայությունն կոնրկետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար: Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմաբովորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր: Սա է այն հիմնական պահը, հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս մեզ գալ դիվանագիտական լուծման:

Սկզբում պետք է լուծել ահաբեկիչների հարցը, քանի որ եթե նրանք հաջողություններ արձանագրեն այստեղ, նրանք կշարունակեն գնալ հարավ և հյուսիս: Քանի որ դա նրանց պրոֆեսիոնալ աշխատանքն է՝ ահաբեկել, ապակայունացնել և նրանց համար մեծ տարբերություն չկա որտեղ դա անել:

«Ինտերֆաքս» - Դուք ասացիք՝ լուծել ահաբեկիչների հարցը: Ինչպե՞ս: Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրների կամ կառույցների կողմից հայտարարությունները, արձագանքները շրջադարձային նշանակություն չեն ունեցել խնդրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, օրինակ՝ հակաահաբեկչական օպերացիայի իրականացում: Սա մի տարբերակ:

«Ինտերֆաքս» – Միայն հայկակա՞ն կողմի ուժերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Լեռնային Ղարաբաղի ուժերը դա անում են այնքանով, որքանով դա հնարավոր է: Գործնականում, նրանք հիմա պատերազմում են երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ: Բայց ես կարծում եմ, որ այս հարցի հասցեատերը միայն ես չեմ, քանի որ մենք, իհարկե, այդ հակաահաբեկչական գործողություններն ապահովում ենք այնքանով, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ պետք է խառնվեն երկրներ, որոնց ազգային անվտանգության համար այս իրավիճակն ունի կոնկրետ սպառնալիք:

«Ինտերֆաքս» – Այդ երկրների թվում կարո՞ղ ենք նկատի ունենալ Ռուսաստանը և Իրանը: Եվ, արդյոք Դուք նրանց հետ նման խոսակցություն ունեցել եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, առաջին հերթին այստեղ շոշափվում են Ռուսաստանի շահերը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նվազագույնը երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա նրանում է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն Լեռնային Ղարաբաղում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը: Բայց այս հարցի կապակցությամբ մենք խորհրդակցություններ ենք ունեցել ռուսաստանյան գործընկերների հետ և իհարկե մեր տեսակետը հայտնել ենք:

«Ինտերֆաքս» – Ճի՞շտ եմ հասկանում, որ կանխարգելիչ գործողություններ կարող են իրականցվել ինչպես Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ Ադրբեջանում: Կարո՞ղ ենք սա համարել երրորդ ուժերի հրավեր Ձեր կողմից՝ միջամտելու այս հակամարտությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում երրորդ ուժեր, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է: Եվ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում հավատարիմ կլինի անվտանգության ոլորտում իր պարտավորություններին: Սա մի հարց է, որը հետագա դիտարկման կարիք ունի: Այստեղ կան շատ նյուանսներ: Ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից և գործնականում շատ օտարերկրյա գործընկերներ արդեն պաշտոնապես ընդունել, ճանաչել են, հաստատել են դա: Եվ ես կարծում եմ և հույս ունեմ, որ հետագա արձագանքը նույնպես կլինի այդ ոգու մեջ:

«Ինտերֆաքս» – Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, բայց առաջ կքաշի իր պայմանները: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցի կապակցությամբ: Ինչպիսի՞ երկրների համակազմ կարող է լինել խաղաղապահ ուժերում, ո՞ւմ գլխավորությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե այստեղ պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը:

«Ինտերֆաքս» – Ալիևը նաև հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ոչ մի հանրաքվե լինել չի կարող, բայց չբացառեց մշակութային ինքնավարության հնարավորությունը: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ դիրքորոշման մեջ ոչ մի նոր բան չկա: Սա դիրքորոշում է, որը բարձրաձայնվում է վերջին 15 կամ 20 տարիների ընթացքում: Այն ընդունելի չէ մեզ համար: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանված և հարգված լինի:

«Ինտերֆաքս» – Պատրա՞ստ եք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, տարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ և հրավեր ստացե՞լ եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն:

«Ինտերֆաքս» – Որտե՞ղ կարող է տեղի ունենալ հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոսկվայում:

«Ինտերֆաքս» – Ի՞նչ պայմաններում: Երևանի տեսնկյունից ի՞նչ են նշանակում բովանդակային բանակցություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում:

«Ինտերֆաքս» – Դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգանքը և իրավունքի պաշտպանությունն է:

«Ինտերֆաքս» – Հնարավոր համարո՞ւմ եք բանակցությունների ձևաչափի փոփոխությունը: Հնարավո՞ր է Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին, ինչը պնդում է Ադրբեջանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը:

«Ինտերֆաքս» – Դուք հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցումը ինչ-որ փուլում, թե արդեն ամեն ինչ կորսված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց որևէ նախնական նախապայմանների: Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում:

«Ինտերֆաքս» – Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շատ ակտիվորեն պաշտպանում է Ադրբեջանին: Արդյոք այս հակամարտության աճը կարող է բերել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չեմ կարծում, որ դա հնարավոր է, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան այստեղ չի մասնակցում որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, այլ որպես երկիր, որն ապակայունացնող դեր է խաղում ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այն երկրների հետ, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Օրինակ՝ Հունաստանը: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Թուրքիան անընդհատ իրականացնում է քայլեր, որոնք ավելացնում են և ստեղծում են լարվածություն Հունաստանի հետ հարաբերություններում:

«Ինտերֆաքս» – Կարծո՞ւմ եք, որ Ռուսաստանը կարող էր համոզել Թուրքիային՝ չխառնվել Ղարաբաղյան հակամարտությանը: Դուք Ռուսաստանի նախագահի հետ քննարկե՞լ եք այս հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանյան ներկայացուցիչները այս հարցի կապակցությամբ մի անգամ չէ, որ ձևակերպել են իրենց դիրքորոշումը: Որքան համոզիչ կլինեն քայլերը կամ ՌԴ դիրքորոշումը, դա արդեն այլ հարց է: Ես արդեն ասացի, որ այս իրավիճակն արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի սահմաններից: Սա արդեն ավելի լայն խնդիր է և այն վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, այլ նաև վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին, մասնավորապես, մեր տարածաշրջանում: Այստեղ շատ բան է որոշվում և կախված ինչ որոշումների և իրավիճակի մենք կհանգենք, դա կոնկրետ հետևանքներ կունենա ոչ միայն Հարավային Կովկասի երկրների համար, այլ նաև շատ այլ երկրների համար: Այդ երկրները պետք է իրավիճակն ընդունեն հենց այդ տեսանկյունից: Անհրաժեշտ է հաշվի նստել այն պոտենցիալ հետևանքների հետ, որոնք անխուսափելիորեն կլինեն: Եվ անհրաժեշտ է, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, որոնք կկանխեն այն բացասական հետևանքները, որոնք թվում են անխուսափելի, եթե պրոցեսներն ընթանան բացասական սցենարով:

«Ինտերֆաքս» - Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Դուք մտադի՞ր եք դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին:

«Ինտերֆաքս» – Վերջին քայլը, որից հետո բանակցություններին վերադարձ չի լինի, դա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է: Ե՞րբ կլինի այդ կարմիր սահմանագիծը, որից հետո Դուք դա կանեք: Եվ, ի դեպ, երեկ, Թուրքիայի փոխшնախագահ Ֆուադ Օկտայը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը պաշտոնապես իրենց դիմի օգնության համար, ապա նրանք կարող են և զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նրանք արդեն ուղարկել են իրենց զորքը: Եվ դա ընդամնեը պաշտոնական և ոչ պաշտոնական ձևակերպումների հարց է: Եվ Ֆուադ Օկտայի հայտարարությունը Թուրքիայի պատասխանն է այս տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների ներկայության հարցի հետ կապված քննարկումներին:

Հայաստանը նպատակ չի դրել լինել միակ երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ինտերֆաքս» – Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները վերջին օրերին անցկացնում են ակտիվ հանդիպումներ: Դուք ինչ-որ ձևով ներգրավվա՞ծ եք այդ գործըթնացում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահները ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին:

«Ինտերֆաքս» – Դուք օգտակա՞ր եք համարում այդ հանդիպումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես դրանք վնասակար չեմ համարում:

«Ինտերֆաքս» – Եթե շատ հակիրճ, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լուծման բանալին փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործըթնացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի:

«Ինտերֆաքս» – Ի՞նչպես է պատերազմն ազդել տնտեսության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատերազմը երբեք լավ չի անդրադառում տնտեսության վրա: Այն բացասական ազդեցություն ունի:

«Ինտերֆաքս» – 2021թ. Հունվարից Հայաստանը Թուրքիայից ապրանքների ներկրման վրա արգելք է դրել: Հրապարակված ցանկի համաձայն՝ այնտեղ տարբեր ոլորտների մեծ թվով անուն ապրանքներ են ընդգրկված: Որքա՞ն բացասական ազդեցություն կունենա այն հայկական տնտեսության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք հույս ունենք, որ դրական ազդեցություն կունենա: Դա շատ կարևոր քաղաքական որոշում է: Մեր տնտեսությունը պետք է արձագանքի Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը:

«Ինտերֆաքս» – Ռուսաստանից ակնկալո՞ւմ եք օգնություն, եթե՝ ոչ ռազմական, ապա՝ ֆինանսական մասով: Կարո՞ղ է Ռուսաստանից օժանդակություն լինել, ասենք՝ վարկի տրամադրման, կամ էներգակիրների արտոնյալ գների տեսքով: Մինչ հակամարտությունը, Դուք բանակցություններ էիք վարում գազի գնի նվազեցման ուղղությամբ: Արդյոք այս հարցերը քննարկվել են Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ Երևան այցի ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, քննարկել ենք տնտեսական հարցեր: Հիմա մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը և վստահ եմ, որ հետագայում էլ այն կզգանք և Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:43 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռազմաճակատ մեկնելուց առաջ թեստավորումը նպատակահարմար չէ կազմակերպել․ Հայտնի չէ՝ ո՞վ, ե՞րբ է մեկնում․ Համաճարակաբան
22:28 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդի դիվերսիոն խմբերը շատ փոքր են լինում և մեկ հակահարվածից հետո փախչում և երկար ժամանակ չեն վերադառնում․ Արծրուն Հովհաննիսյան
22:17 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ․ Արծրուն Հովհաննիսյան
22:12 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 հայորդիների անունները
22:05 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի միջազգային ճանաչման ժամը եկել է. Արամ Ա
21:37 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վարչապետն ընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը
21:00 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ Ռուսաստանի դիրքորոշումը չի համընկնում. Վլադիմիր Պուտին
20:50 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշտներ, հրթիռ ու կործանիչներ ունենք
20:44 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՆԱՏՕ-ն Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նվազեցնելու նպատակով
20:34 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է. Շուշան Ստեփանյան

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]