Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   13:39 Ժողովուրդներն իրա հետ յոլլա էին գնում, բայց իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին պաշտոնյան պատմեց ինչպես են դատարկվել Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարան 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Միայն Ադրբեջանն ավելի քան 10.000 զոհ ունի, հազարավոր դիակներ դուրս չեն բերվում առաջնագծից, սանիտարական սարսափելի վիճակ է. Դավիթ Բաբայան 10/22/2020   20:15  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

«Ադրբեջանն իր պահվածքով, փաստորեն, բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես ինստիտուտի ու կառույցի։ Իհարկե, հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի տարածաշրջանում վերահսկվի խաղաղությունը և դադարեցվեն պատերազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, այսպիսի պահվածքն այս ամենից հետո չի կարող անպատասխան մնալ։ Այս պահին, իհարկե, բնական է, որ շեշտը պետք է դրվի խաղության և կայունության վերականգնման վրա,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը խախտող Ադրբեջանի վարքագիծը ու ավելացնում. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրորդ երկրի՝ Ֆրասիայի հրադադարի կոչն արհամարհելուց հետո, Ադրբեջանի ուղղությամբ պետք է ավելի կոշտ պատասխանի սպասել։

«Կարող է այդ կոշտ միջամտությունը նույնիսկ տեսանելի չլինի, որովհետև նման իրավիճակներում կոշտ պատասխանն ամեն ձևով էլ կարող է դրսևորվել, ասենք նրանով, որ Ադրբեջանը համաձայնի գալ բանակցային սեղանի շուրջ»,- ասում է Դավիթ Բաբայանը։

Խոսելով ադրբեջանական կողմի՝ պատերազմական իրավիճակում դրսևորվող վարքագծի մասին, Արցախի նախագահի խորհրդականը նկատում է՝ պատերազմական գործողությունները պետք է արագ դադարեցվեն մի պարզ պատճառով, որովհետև տարածաշրջանում մարդասիրական աղետ է.«Միայն Ադրբեջանն ավելի քան 10.000 զոհ ունի, հազարավոր դիակներ դուրս չեն բերվում առաջնագծից։ Տեղ - տեղ նույնիսկ սանիտարական սարսափելի իրավիճակ է ստեղծվել։ Լավ, ի՞նչ անենք, ասեք... Հետևաբար, այս պահի դրությամբ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատերազմական գործողություններն ավարտվեն։ Այլ տարբերակ պարզապես չկա։ Հակառակ դեպքում, եթե պատերազմը շարունակվում է, առաջին հերթին շատ մեծ զոհեր ենք գրանցում, երկրորդ հերթին՝ կամա թե ակամա, այս պատերազմին տարածաշրջանային այլ խոշոր երկրներ կարող են ներգրավվել, ինչի արդյունքում՝ գլոբալ պատերազմի վտանգն անխուսափելի կդառնա»։

Անդրադառնալով այսօր նախագահ Ալիևի կողմից արված այն հայտարարությանը, որով վերջինս դեմ է արտահայտվում Արցախում հանրաքվե անցկացնելու հեռանկարին, Դավիթ Բաբայանը նկատում է՝սրանով Ալիևը ևս մեկ ավելորդ անգամ հաստատում է, որ ինքը ագրեսոր է, միաժամանակ հաստատելով նաև այն, որ ինքը, փաստորեն, հույս ունի, որ կարող է ցեղասպանություն իրականացնել Արցախում, ուրիշ ոչինչ։

Ի՞նչ պետք սպասի հայկական կողմն այս օրերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցերից, որի ընթացքում բազմավեկտոր հանդիպումների ընթացքում քննարկվում է արցախա- ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմի հրահրած ռազմական ագրեսիայի առաջացրած հետևանքները, մասնավորապես այս ենթատեքստում կարևորելով վերջինիս Բրյուսելյան այցը, որտեղ նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ. «ՆԱՏՕ-ից մենք առաջին հերթին պատեք է որոշ չափազանց կարևոր հարցերի պատասխաններ ստանանք,- ասում է Դավիթ Բաբայանը և մանրամասնում,- օրինակ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և ակնհայտ կերպով մտել է պատերազմական գործողությունների մեջ։ ՆԱՏՕ-ն այդ մասին իմացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե իմացել է՝ հավանություն տվե՞լ է նման հարձակմանը, թե՞ չի տվել։ Եթե տվել է իր համաձայնությունը, ի՞նչ հիմնավորմամբ է տվել այն։ Ընդ որում, Եթե ՆԱՏՕ-ն տվել է իր համաձայնությունը, սա այլ խնդիր է, իսկ եթե չի տվել, նշանակում է, որ Թուրքիան արհամարհում է ՆԱՏՕ-ին։ Եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի կարծիքը հաշվի չի առնում, կամ պարզապես թաքուն ձևով է պատերազմ սկսում, այս դեպքում ի՞նչ է ստացվում, որ ՆԱՏՕ-ն այնքան թույլ կառույց է, որ Թուրքիան իրեն կարող է նման վա՞րք թույլ տալ և սա անպատասխա՞ն է մնալու Թուրքիայի համար։ Մենք պետք է հասկանանք՝ կարո՞ղ է ՆԱՏՕ-ն սանձազերծել իր անդամ երկրներից մեկին, ով տարածաշրջանում բացահայտ ահաբեկչությամբ է զբաղվում՝ չափազանց վատ հարված հասցնելով այդ կազմակերպության վարկանիշի»,- նկատում է պարոն Բաբայանը։

Խոսելով մոտ մեկ ամիս ձգվող աննախադեպ պատերազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության որդեգրած վերաբերմունքի մասին, Արցախի նախագահի խորհրդականը նշում է.«Արդեն ժամանակն է, պահը չափացանց բարդ է, առանց հապաղելու մենք պետք է հարցին այլևս հասուն մոտենանք՝ ի՞նչ միջազգային հանրություն, ինչի մասին է խոսքը ... Թուրքիային կարող են համարժեք պատասխան տալ միայն 2-3 երկիր։ Մեր արտաքին քաղաքականությունը պետք է դադարեցի այն գործելաոճը, թե նայեք՝ մենք սրանց հետ էլ լավ ենք, նրանց հետ էլ լավ ենք...Հերիք է, սա չի աշխատում։ Արդեն ակնհայտ է՝ միջազգային հանրությունն ի վիճակի չէ միասնական կարծիք հայտնելու, դա անհնարին բան է։ Մենք պետք է աշխատենք այն երկրների հետ, որոնք ի վիճակի են և որոնց հետ մենք բնական դաշնակցային կապեր և ընդհանուր շահեր ունենք։ Մենք պետք է դասակարգենք երկրները՝ կա եղբայրական երկիր, որն ամենաբարձր կատեգորիան է, կան դաշնակիցներ, հարևաններ և կան երկրներ, որոնց հետ պարզապես պետք է շփում ապահովել, ըստ այդմ էլ՝ մեր ակնկալիքները պետք է համապատասխանեն այս դասակարգմանը։ Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ, երբ այս ամենն իրար ենք խառնում, շատ վատ վիճակի մեջ ենք հայտնվում։ Ինչ վերաբերում է Արցախի միջազգային ճանաչման հարցին՝ կան երկրներ, որոնք երբեք չեն ճանաչելու Արցախի անկախությունը։ Այդ երկրները մեծամասնություն են կազմում, մենք պետք է իրատես լինենք և մեր հարաբերությունները բարեկամ երկրների հետ ճիշտ կառուցենք»։

Հարցին՝ ի՞նչը կարող է դադարեցնել արդեն մոտ մեկ ամիս ձգվող պատերազմական գործողությունները, Դավիթ Բաբայանը մեկ հստակ պատասխան ունի՝ այս պահին պատերազմը կանգնեցնելու միայն մեկ ճանապարհ կա՝ եղբայրական Ռուսաստանի հետ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել, այլ ուղի չկա, մոռանանք մնացյալ ամեն ինչ, ամեն տեսակի պատրանք, նշում է Արցախի նախագահի խորհրդականը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:09 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքական արտադրության հերթական «Բայրակթարն» է ոչնչացվել
19:53 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանցի հրամանատարներն առաջնորդվում են թուրք զինվորականների ցուցումներով. պատմել է ռազմագերին
19:35 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թեժ մարտեր են մղվում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում
18:07 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մերօրյա հերոսները պետական պարգևների են արժանացել
17:56 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մի հատ լավ փռշտացող լինի՝ թուրքերը կփախնեն. Եթե բեսպիլոտնիկը չլիներ, մեր տղերքը հասել էին մինչև Քուռ ու Արաքս. Դեդո Բորիկ
17:22 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը
17:14 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված հայորդիների ևս 40 անուն
17:00 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական Եվլախի օդանավակայանում հայտնաբերվել է թուրքական Bayraktar TB2 հարվածային եւ իսրայելական Hermes 900 հետախուզական ԱԹՍ-եր
16:40 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները չեն կատարվում
16:11 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Դաժանագույն պատերազմ է՝ հրետակոծում են վերևից, առավոտից երեկո խփում են, բայց մեր տղաները երկաթի պես կանգնած են». Պարգև սրբազան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]