ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի հատ լավ փռշտացող լինի՝ թուրքերը կփախնեն. Եթե բեսպիլոտնիկը չլիներ, մեր տղերքը հասել էին մինչև Քուռ ու Արաքս. Դեդո Բորիկ 10/22/2020 17:56 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ես մեծ մարդ եմ, քիչ եմ քնում: Առավոտ 6-ին գնացի բոստանում գործ անելու, մեկ էլ աման աստված ձեներ եմ լսում։ Ես կրակոցներից չեմ վախենում, ահագին աշխատեցի, զավտրիկիս ժամն էր, եկա հարցրի ի՞նչ հաշիվա, ասացին կռիվա սկսվել, ասում եմ այ մարդ առանց հայտարարելու ի՞նչ կռիվ։ Գնացի զավտրիկս արեցի»։
Հադրութի շրջանի բնակիչ Բորիկ Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում էր ինչպես է Ադրբեջանի սանձազերծված լայնածավալ պատերազմի առաջին օրվա կրակոցների ձայները լսելուց հետո Հակակու գյուղից հասել Աբովյան քաղաք, որտեղ արդեն տասներորդ օրն է բնակվում։
«Ինձ զոռով գցեցին մաշինը, ասեցին գնա, ասեցին ստեղ օգուտ չես, վնաս ես։ Թոռս երկու մտքանի է դառնում՝ իմ ու սահմանի մասին էր մտածելու։ Մեքենայով 4 հոգով եկանք Աբովյան քաղաք»։
Դեդո Բորիկ պատմում է, որ իր մեծ տունը թողել է ոստիկանների հսկողությանը՝ զգուշացրել «ակուրատնի» լինեն։ Մինչև տանից հեռանալը իրեն ոստիկաններն օգնության են հասել՝ սնունդ էին հասցնում։ Ասում է՝ գոհ է բոլորից, որ իրեն միայնակ չեն թողել, գոհ է համայն հայությունից, որ չեն թողնում ինքը ոչ մի բանի կարիք զգա։ Միայն սովոր է աշխատելուն, 79 տարեկան է, ուզում է պարբերաբար շարժվել, իր բոստանի գործն անել։
«Ես պարապ լինելու իրավունք չունեմ, նստում եմ ճնշումս բարձրանումա»։
Բորիկ Բաբայանի ընտանիքի անդամները շատ են, ունի 6 թոռ, 5 ծոռ։ Միասին մի տանն են ապրում։ Մի նոր տուն էր սկսել կառուցել, մնում էր միայն տանիքը կառուցեին, բայց պատերազմը գործերը կիսատ թողեց։ Ասում է՝ հոգ չէ, հետ կգնա, գործը կշարունակի։
«Ընտանիքս մեծ է, ընտրություններին, որ մասնակցում ենք ինը ձայն ենք ապահովում»։
Երկար տարիներ Երևանում է ապրել, 1992 թվականին կամավորագրվել էր, որ մասնակցեր պատերազմին, 50-ն անց էր՝ իրեն չէին ընդունում, բայց ելք է գտել, մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։ Հիմա էլ տեսնում է՝ինչպես են թոռները պաշտպանում հայրենի հողը։
«Որդիս էլ է կռվել, ոտքը կտրվել է։ Հիմա երեք թոռս Արցախում են՝ առաջնագծում։ Ես գրագետ տղա չեմ, բայց գործից հասկանում եմ։
Աշխարհում տենց բան չկա՝ 90 միլիոնը 3 միլիոնի դեմ կռվի։ Մերոնք փռթում են։ Մերոնք լավ են, ես իրանց ցավը տանեմ, հասարակ զինվորից մինչև գեներալ, ուրախ եմ, որ երեք թոռներս ծառայում են առաջնագծում։ Եթե մենք ընդեղ լինեինք՝ մի երկուսին էլ մենք կսպանեինք, աջ աչքս չի տեսնում։ Ուզում եմ ասել՝ հաղթելու ենք։ Ինձնից ջահելները՝ 60-65 տարեկանները գյուղը հսկում են, մեր գյուղ սնարյադ չի ընկնում։
Տղեքը մեկ-մեկ ասում են՝ ուրա՞ Բորիկը»։
Բորիկ պապը հարսանիքների, սգո արարողությունների հանդիսավար է, նաև խոհարար։
«Դրանք էն ժամանակվանից վախկոտ էին, մի հատ լավ փռշտացող լինի՝ կփախնեն։ Եթե բեսպիլոտնիկը չլինի, մեր տղերքը հասել էին մինչև Քուռ ու Արաքս։ Ես ուզում եմ, որ մերոնք հաղթեն, իրենց խայտառակ անեն, որ էրդողանն ու Ալիևը տրաքեն։ Կուզենամ էնքան ապրեմ, որ տեսնեմ ոնց են երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը խայտառակ լինում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել