Թեմաներ
Շաբաթ 11 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   12:32 Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակակցույցը պատահական չէր և կարծես թե դրա հիմնավորումները սկսում են երևալ. քաղաքագետ 11/28/2020   12:28 Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ. Հասրաթյան 11/28/2020   12:24 Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են օտարերկրյա դիվանագետների այց դեպի Աղդամի շրջան 11/28/2020   12:16 37 օր՝ զօր ու գիշեր սպասել է Քո վերադարձին… 11/28/2020   12:13 Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում.Սենոր Հասրաթյան 11/28/2020   12:02 Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 11/28/2020   11:54 Առաջարկում ենք ստեղծել եռակողմ ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին.Էդմոն Մարուքյան 11/28/2020   11:51 Ատելության,պառակտման անբարոյական և թուրքամետ գրոհ է սոցիալական ցանցերում արցախցիների հանդեպ. Արման Աբովյան 11/28/2020   11:45 Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները.ԱՀ ԱԻՊԾ 11/28/2020   11:41 Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն 11/28/2020   11:39 Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում.ԱՀ ԱԻՊԾ 11/28/2020   11:38 Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ցավը.Արմեն Աշոտյան 11/28/2020   11:27 Դու պարտության խորհրդանիշ ես եւ վերջ. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   11:22 Կառավարությունը քաղաքական առումով երկար կյանք չունի, սակայն ՊՆ-ի դեպքում ամեն օրը նշանակություն ունի.Տիգրան Աբրահամյան 11/28/2020   11:18 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1248 դեպք 11/28/2020   11:08 Էս ի՞նչ զզվելի եք դուք՝ անհայրենիք տականքներ, ելակով ու «Արտ լանչ»-ով բանակը կազմաքանդածներ.Զոհրաբյան 11/28/2020   11:05 Ահա եւ ՀՀԿ -ի ու նիկոլիզմի տարբերությունը. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   10:37 Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ 11/28/2020   10:31 Մենք պարտավոր ենք երկրում մնացած պոտենցիալը ծառայեցնել հասարակության առողջացման եւ պետությունը վերջնական տապալումից զերծ պահելու համար.Արման Սաղաթելյան 11/28/2020   10:24 Հայտնի է 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/28/2020   09:51 Կարին Տոնոյան. Հանդիպում ենք այսօր ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում 11/28/2020   09:48 13 կետ. «Լուսավոր Հայաստանը» ճանապարհային քարտեզ է ներկայացրել «Ժողովուրդ» 11/28/2020   09:45 Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու. «Հրապարակ» 11/28/2020   09:44 Պատգամավորներից ոմանք սկսել են ուղիներ փնտրել դեպի քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժեր «Փաստ» 11/28/2020   09:41 «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Հրապարակ» 11/28/2020   09:39 Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ. «Փաստ» 11/28/2020   09:35 Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել «Հրապարակ» 11/28/2020   09:32 Իշխանություններն պարտավոր են բացատրել, թե մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ 11/28/2020   09:29 Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». Մի քանի պատճառ ունեն «Փաստ» 11/28/2020   09:27 ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ» 11/28/2020   00:49 40 օրվա ընթացքում թաղեցի 150 ընկեր. Ես չեմ կարող պարզապես վեր կենալ գնալ Երևան, այստեղ իմ տունն է, իմ պատիվը. Չարեքթարի բնակիչ 11/28/2020   00:03 Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու. Արթուր Գրիգորյան 11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   23:33 Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել. Ոսկանյան 11/27/2020   23:12 Իրանական լրատվամիջոցները բացահայտել են ֆիզիկոս-միջուկագետի սպանության մանրամասները 11/27/2020   22:48 Մեզ չի՛ կարող ղեկավարել ալիևի կոշիկները ամեն օր համբուրող մարդը. Ռուբեն Մելիքյանը վաղը կմասնակցի Կինո Մոսկվայի դիմաց կայանալիք հավաքին 11/27/2020   22:31 Հայաստանի վարչապետը ոգևորվում է այն փաստից, որ դեռևս վռնդված չէ. Արա Զոհրաբյան 11/27/2020   22:21 ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից գերիների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր 11/27/2020   22:06 Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան 11/27/2020   21:55 Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան 11/27/2020   21:46 Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ 11/27/2020   21:24 Ամեն դպրոցում ողջ ճշմարտությունը մատուցելու անհրաժեշտությունը դառնում ա ուղակի հրամայական. Թեհմինե Ենոքյան 11/27/2020   21:06 ԿԽՄԿ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին տեղեկություն են տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին 11/27/2020   20:58 Նիկոլ Փաշինյանն իր արարողակարգի պետին գործուղել է Ռուսաստան՝ իր այցը կազմակերպելու համար 11/27/2020   20:50 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին 11/27/2020   20:40 Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան 11/27/2020   20:29 Սոթքի դեպքերով Ալիևն անուղղակի ստորացնում է Փաշինյանին, ցույց է տալիս, որ երբ իր զորքն ուզի կմտնի դուրս կգա ՀՀ տարածք. քաղտեխնոլոգ 11/27/2020   20:22 Ադրբեջանն անգամ համաձայնություն է տվել, որ մարդիկ մտնեն գործ անեն, հիմա էլ Կարմիր խաչն է ձգձգում. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020   20:17 Ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք վերահսկել հայկական մնացած Արցախի հատվածում ադրբեջանցիների տեղաշարժերն ու կանխել հայության հանդեպ ուժի կիրառման դեպքերը. Արցախի նախկին ԱԳ նախարար
11/26/2020   13:51 Անհապաղ Հայաստանին տրամադրել Սևրի պայմանագրով նախատեսված Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները. Կարեն Արայանն առաջարկում է ֆլեշմոբ սկսել 11/26/2020   19:53 Միացյալ Թագավորությունից ժամանած խմբին է փոխանցվելՀայաստանում հիվանդանոցների համակարգման գործառույթը. Արժանապատիվ բուժաշխատողների միությունն անհանգստացած է 11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/26/2020   17:36 Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․ Կարեն Հովհաննիսյան 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/26/2020   21:17 «Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ. Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/26/2020   20:36 Քարվաճառում սահմանի դարպասը կտեղափոխվի, նոր սահման է գծվել՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ. Թագուհի Թովմասյան 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/26/2020   20:39 «Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել». Հայկազուն Ալվրցյան 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/26/2020   23:37 Երկիրը քանդվում է և վաղը մյուս օրը մուսուլմանական֊քրիստոնեական կռիվ է լինելու. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020   16:06 Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան

Դատարաններին որևէ բան չի խանգարում իրենց վարույթում քննվող քրեական գործերով, թեկուզ և ամբաստանյալների բացակայությամբ, վերանայել կալանավորված անձանց խափանման միջոցները. Արմինե Ֆանյան 10/22/2020   18:49  |  ԼՐԱՀՈՍ

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված դատական նիստերը, պարբերաբար հետաձգվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը։

Նշենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում լայնածավալ պատերազմական գործողություններն արդեն 25 օր է, ինչ շարունակվում են։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են անորոշ ժամկետներով՝ հատկապես այն գործերով, որոնցով ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Բանն այն է, որ ստեղծված իրավիճակում ՔԿՀ-ներից դատարան տեղափոխելու գործընթացում որոշակի բարդություններ են առաջացել. կալանավորներին դատարան չեն տեղափոխում։ Սակայն պետք է արձանագրել, որ մարտերը միայն առաջնագծում չեն ընթանում։ Կորոնավիրուսի համավարակը նոր թափ է ստանում և Հայաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսի վարակման 1000+ դեպքեր և այս պարագայում ստացվում է, որ նիստերը հետաձգվում են անորոշ ժամկետներում, իսկ ՔԿՀ-ներում կան կալանավորներ, որոնք կորոնավիրուսի համավարակի համար խոցելի խմբում են։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ բնականաբար յուրաքանչյուրս գիտակցում է, թե հանրային և մասնավոր շահի հավասարակշռման տեսանկյունից որ շահն է գերակա, սակայն դա չպետք է հանգեցնի կալանավորված անձանց իրավունքների խախտման այն իմաստով, որ տևական ժամանակ չպետք է չվերանայվեն նրանց խափանման միջոցները, հակառակը, դատարանները, ինչպես կորոնավիրուսի համավարակի բռնկման սկզբնական փուլում, պետք է վերանայեն խափանման միջոցները՝ թեկուզ առանց պաշտպանների և ամբաստանյալների մասնակցության։

«Համենայն դեպս՝ մենք այդ փորձն արդեն իսկ ունենք և այդ դատական ակտերը մնացել են օրինական ուժի մեջ, դրանց օրինականությունն արդեն ստուգվել է, արդեն իսկ հիմնավորված է, որ դատարանները ճիշտ են վարվել, հետևապես, դատարաններին այս պահին որևէ բան չի խանգարում, կրկին իրենց վարույթում քննվող քրեական գործերով, թեկուզ և ամբաստանյալների բացակայությամբ վերանայել խափանման միջոցները։ Մնացած բոլոր դեպքերում, ցավոք, այն անձանց նկատմամբ, ում վերաբերյալ դատարանը խափանման միջոցի փոփոխման հնարավորություն չի տեսնի, նրանց իրավունքները դեռևս կխախտվեն, որովհետև այլ տարբերակ ստեղծված իրավիճակում պարզապես չկա »,- ասաց Ֆանյանը։

Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող կամ կորոնավիրուսի համավարակի համար խոցելի խմբերում գտնվող կալանավորներին, Ֆանյանը նշեց, որ մեխանիզմը նույնն է և, եթե նրանք ունեն պաշտպաններ, ապա վերջիններս պետք է միջնորդություն ներկայացնեն՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, իսկ եթե դատախազությունն ունի համապատասխան տվյալներ նրանց առողջական վիճակի մասին, իրենք հենց պետք է միջնորդություն ներկայացնեն՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է նախաքննության փուլում գտնվող գործերով կալանավորված անձանց, Ֆանյանը նշեց, որ դատախազությունը հենց ինքը լիազորություն ունի խափանման միջոցները փոխել և ազատության սահմանափակման հետ կապ չունեցող որևէ այլ խափանման միջոց կիրառել, հետևապես, այդ հարցի լուծումը կրկին դատախազության և դատարանների տիրույթում է ։

Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում եղել են դեպքեր, երբ դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը կամ ազատ է արձակել կալանքից՝ հաշվի առնելով պատերազմական դրությունը, Ֆանյանը պատասխանեց, որ տեղեկության էր հանդիպել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն այդ հիմքով կալանավորման մասին միջնորդությունը մերժել էր։

«Հենց ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դատարանը գտել էր, որ այդ անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա։ Ընդ որում՝ դատարանն արձանագրել էր, որ առկա են թե՛ հիմքերը, թե՛ պայմանները, բայց դատարանը նպատակահարմար չի գտնում հենց պատերազմական իրադրությամբ պայմանավորված անձին ազատությունից այս փուլում զրկել»,- ասաց նա՝ հավելելով, որ նմանատիպ այլ որոշումների մասին տեղեկություն չունի։


Նշենք, որ ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձինք ևս դիմումներ էին ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխման և առաջնագիծ մեկնելու համար, սակայն նրանց դիմումների վերաբերյալ որոշում չի կայացվել։ Արմինե Ֆանյանը պարզաբանեց, որ օրենսդրական ընթացակարգը բացակայում է և կոնկրետ ռազմական դրությամբ պայմանավորված թե՛ խափանման միջոցների փոփոխության, թե՛ պատժից ազատման կարգ մենք չունենք։

Ֆանյանը հայտնեց, որ ներկայումս իր պաշտպանյալներից մի քանիսն առաջնագծում են և գրասենյակում էլ բազմաթիվ շահառուներ ունեն, որոնք առաջնագծում են, բայց նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին և դատարանները չեն գնում խափանման միջոցի փոփոխման և ավելի խիստ խափանման միջոց ընտրելուն։

«Պաշտպանյալներ ունեմ, որոնք հենց առաջին իսկ օրվանից առաջնագծում են և նույնիսկ ինձ չեն տեղեկացրել, միանգամից մեկնել են և հետո ենք իմացել։ Այս պահին, իհարկե, դատարանները, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ադեկվատ մոտեցում են ցուցաբերում, բայց դրան ինչ-որ միասնական մոտեցում է պետք»,- նշեց Ֆանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]