Թեմաներ
Շաբաթ 11 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   22:39 Դեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի 11/28/2020   22:36 Ռևանշ լինելու է. Ռուսլան Բաղդասարյան 11/28/2020   22:30 Արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով․ ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ Վահան Քերոբյան 11/28/2020   21:56 Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից. Մ. Մինասյան 11/28/2020   21:20 Հայրենիքի պաշտպանի տանը 200 զինվոր է վերականգնվում՝ առանց պետական աջակցության. Նախարարությունից ասել են՝ պետպատվերի համար դիմեք 2021-ին 11/28/2020   20:37 Կարո՞ղ ես դուրս գալ առանց թիկնապահի, գնալ Եռաբլուր և ասել՝ կներեք երեխաներ, որ կռվել եք մեր անկախության համար, որը սկուտեղի վրա տվել ենք թշնամուն. Մարտոյանը՝ Փաշինյանին 11/28/2020   20:31 ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը 11/28/2020   20:21 Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին 11/28/2020   20:17 Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ. Աշոտյան 11/28/2020   20:04 Զոհված զինվորները, գերիները, մեր հողերը, որ օրի օրի տեսնում ենք թշնամին էլի է առաջ եկել. Աշոտ Ղազարյան 11/28/2020   20:01 Ֆիզուլիում 4 ադրբեջանցի է մահացել ականի պայթյունի հետևանքով 11/28/2020   19:56 Բագրատաշենում և Գոգավանում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը 11/28/2020   19:53 Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան 11/28/2020   19:46 «Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին NEWS.am 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/28/2020   18:36 «Հայաստանի իշխանությունները 450 կամավորների թույ չեն տվել մեկնել Արցախ». Արմեն Մարտոյան 11/28/2020   18:30 Ես ատում եմ բոլոր հեղափոխությունները.Դավիթ Հակոբյան 11/28/2020   18:14 Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը 11/28/2020   18:14 GPS-ով Թուրքիա և Հայաստան գոյություն չունեն, լավ է, որ Թուրքիայի Գուգլի GPS-ով չեն նայում, այնտեղ ընդհանրապես Հայաստան չկա. Հայկ Նահապետյան 11/28/2020   18:05 Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/28/2020   18:03 Փաստացի ի՞նչ ունենք այսօր. Թոփ 25 11/28/2020   17:59 Միթե՞ մինչ այս պահը չհասկացաք, որ մեր ազգային ողբերգության հիմնական պատճառը մտավորականության լռությունն էր. քաղաքագետ 11/28/2020   17:57 «Ֆարխոյանի ցուցակում» հայտնվողները կպատժվեն՝ պետական դավաճանությանն օժանդակելու, մասնակցելու համար. Մալյան 11/28/2020   17:53 Ժամկետային զինծառայողների հարազատները կհանդիպեն Պաշտպանության նախարարի հետ 11/28/2020   17:52 Մակունց, դավաճա՜ն: Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին.բողոքի ակցիա «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում. Mediaport 11/28/2020   17:45 ՀՀ-ն բաց տեքստով ասում է, որ օտարերկրյա կապիտալի անվտանգության հարցերով ներդրողը պետք է զբաղվի. Ո՞ր ներդրողը կմտածի Հայաստանում ներդրում անելու մասին. փորձագետ 11/28/2020   17:40 Նոյեմբերի 10-ի համաձայնագիրում կան հաշվի չառնված կետեր. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար 11/28/2020   17:31 Ֆրանսիայի պետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է տեղափոխել 25 տոննա օգնություն 11/28/2020   17:12 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը 11/28/2020   17:09 Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/28/2020   16:52 10 մլն նամակ պետք է գնա աշխարհով մեկ. Արվեստագետները վաղը քայլերթ կիրականացնեն 11/28/2020   16:41 Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 11/28/2020   16:30 Մեր դարավոր նյութական ժառանգությունը թողել ենք թշնամուն՝ փաթեթով ու փնթի 11/28/2020   16:19 «Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը 11/28/2020   16:09 ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերեվարված 11 անձի և ձերբակալված 3 քաղաքացիների վերաբերյալ 11/28/2020   16:04 Եկեք հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն իշխանությունն է. Վարդան Պետրոսյան 11/28/2020   15:59 Սա դավաճանություն է ակնհայտորեն՝ բոլոր փաստերով եզրահանգումներով,հայ զինվորը չէր կարող պարտվել.Միքայել Պողոսյան 11/28/2020   15:43 Արթուր Դավթյանը պնդում է՝ արդարադատության նախարար դառնալու հավակնություն չունի 11/28/2020   15:30 ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 11/28/2020   15:21 Պետք է միավորվեն նրանք, ովքեր այլ քաղաքական հայացքներ են ունեցել, մոլորված են եղել. Դեղտրիկյան 11/28/2020   15:19 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնելու քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են 11/28/2020   15:09 Ադրբեջանի առջև պետք է պայման դնել և կանգնեցնել տարածքների վերադարձի գործընթացը, մինչև գերիները վերադառնան տուն.Հրանտ Թոխատյան 11/28/2020   15:06 Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան 11/28/2020   14:58 Կա վախ՝ Ադրբեջանն սկսում է վաճառել մեր գերիներին գերության. Հրանտ Թոխատյան 11/28/2020   14:50 Հայաստանում իշխանություն չկա, որն ի վիճակի կլինի լուծել գերիների փոխանակման հարցը և կարող է բանակցել. Մհեր Մկրտչյան 11/28/2020   14:38 Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին հորդորում են մնալ. Մուշեղ Ալավերդյան 11/28/2020   14:34 Աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականում 11/28/2020   14:20 Ռազմական գործողություններին մասնակցելու համար արգելանքից ազատված, բայց ծառայությունից խուսափած անձանց վարքագիծը կքննարկվի. դատախազություն
11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/28/2020   20:21 Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին 11/27/2020   15:33 «Ի՞նչ վստահությամբ ենք մեր հիվանդանոցները հանձնում Բրիտանիայից ժամանած ինչ – որ բժիշկների, իսկ իմ կարծիքով՝ գործակալական ցանցին». ահազանգում է բժիշկը 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/28/2020   11:05 Ահա եւ ՀՀԿ -ի ու նիկոլիզմի տարբերությունը. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են 11/28/2020   18:05 Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/28/2020   11:38 Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ցավը.Արմեն Աշոտյան

Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում 10/22/2020   14:36  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 21-ին հոդված է հրպարակել New York Post  պարբերականում, որը վերնագրված է «Թուրքիան նոր գազանություններ է իրականացնում հայերի նկատմամբ»:

Ստորեւ ներկայացնում ենք հոցվածի հայերեն թարգմանությունը.

«Աշխարհի հեռավոր մի անկյունում` չճանաչված հանրապետությունում, որը շատ քարտեզների վրա չես գտնի, երկու շաբաթ առաջ եկեղեցի է ռմբակոծվել։

Հայկական եւ ադրբեջանական ուժերն այժմ անդադրում պատերազմի 25-րդ օրն են թեւակոխում՝ մի երկրի համար, որը հայերը կոչում են Արցախ, իսկ ադրբեջանցիները վաղուց Ղարաբաղ են կոչել, ինչը նշանակում է «սեւ այգի»։

Մինչ հրադադարը ձախողվում է, հայկական եւ ադրբեջանական զորքերն ու խաղաղ բնակիչները միակը չեն, որոնք զոհվում են հինավուրց լեռներում եւ փախչում Եդեմ հիշեցնող այս դաշտերից։ Այստեղ ցրված են սիրիացի վարձկանների ծվենները, իսրայելական անօդաչու թռչող սարքերի, թուրքական ուղղաթիռների եւ ռուսական ռումբերի բեկորները, որոնց պայթյուններից սկիզբ է առնում անկանխատեսելի տարածաշրջանային պատերազմ։

Կան նաեւ այլ գործող ուժեր։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը ռմբակոծվելուց ժամեր անց կրկին ենթարկվեց ռմբակոծության։

Եկեղեցու ռմբահարումը նույն բանը չէ, ինչ` ռազմահենակետինը։ Եկեղեցու ռմբահարումը նույնը չէ, ինչ` հիվանդանոցինը կամ, նույնիսկ, մանկապարտեզինը: Նման դեպքեր եւս տեղի ունեցան վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ Ադրբեջանը սկսել էր համընդհանուր, անօրինական կասետային հրետակոծումներն ընդդեմ Արցախի բոլոր քաղաքների հայ բնակչության։

Եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ եւ հիշողություն ունի։ Ռմբակոծված սրբավայրն այնպիսի փոշի է բարձրացնում, որը հողմ է դառնում եւ, անգամ, ամենաարդիական մտածողությամբ հային քշում է ավելի քան մեկ դար հետ` դեպի 1915 թվական։

Դա այն տարեթիվն է, երբ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսել էր համակարգված տեղահանումը, հավատափոխության փորձը եւ, ի վերջո, միլիոնուկես քրիստոնյա հայերի կոտորածը։

«Թուրքիայի քրիստոնյաները վտանգի տակ են»,- ահազանգում էին «The New York Times»-ի 1915-ի խորագրերը։ «Հայաստանում կատարված սարսափի պատմությունը»։ «Հայաստանի մահը»։ Այն համաշխարհային իրադարձություն էր դարձել. աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի ահասարսուռ ջարդը։ Ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը` ծավալված Արարատի խոժոռ հայացքի ներքո, աստվածաշնչյան լեռներում, որտեղ Նոյի տապանն էր հանգրվանել։

Ապաեւ մեկ այլ խորագիր` «Թուրք պաշտոնյան հերքում է դաժանությունները»։

Մինչ հայերը մատաղացու գառների պես սպանդի էին ենթարկվում, Թուրքիայի կառավարությունն արդեն իսկ սկսել էր նույն էջերում Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը։ Եվ երկրի ամբողջ արեւելյան դաշտում ոչնչացնում էր այն ամենը` ներառյալ հարյուրավոր եկեղեցիներ, որոնք հայերի հոգեւոր ու ֆիզիկական գոյակերպի առհավատչյան էին։

Հայաստանի մի փոքրիկ պատառը հրաշքով վերապրեց Ցեղասպանությունը` նախ որպես անկախ հանրապետություն, իսկ հետո,- քանզի պատմությունը երբեք առատաձեռն չէ,- իբրեւ խորհրդային Հայաստան։ Մի քանի տարի անց Հայաստանն էլ ավելի բզկտվեց։

Իոսիֆ Ստալինի գաղափարով Լեռնային Ղարաբաղի հայկական տարածքը շնորհվեց խորհրդային Ադրբեջանին։ Այն մնաց «եղբայրական»Ադրբեջանի սահմաններում որպես կիսաինքնավար տարածք, իսկ հայերը շարունակեցին բնակչության մեծամասնությունը կազմել` չնայած մոլեգնող զանգվածային ջարդերին:

Երբ լուծարվում էր Խորհրդային Միությունը, ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Արցախի համար բնական ցանկությունն էր` քվեարկել հանուն ինքնիշխանության։ Հասկանալի էր նաեւ, որ տարածքի տիրապետումը գրեթե մեկ դար վայելած Ադրբեջանը հակված չէր հրաժարվել այդ «համեղ պատառիկից»։ Ահա թե ինչպես սկիզբ առավ առաջին պատերազմը։

Այդ պատերազմն ինձ շատ ծանոթ է։ Երբ 1991-ին Հայաստանը հայտարարեց Խորհրդային Միությունից իր անկախությունը, ես ծառայեցի որպես նոր Հանրապետության առաջին արտգործնախարար եւ պատիվ ունեցա սկսելու դիվանագիտական հարաբերություններ աշխարհի ժողովուրդների հետ, բանակցելու ՄԱԿ-ին, ԵԱՀԽ-ին եւ միջազգային այլ կազմակերպությունների Հայաստանի անդամակցության հարցի շուրջ։ Երբ Արցախում պատերազմ ժայթքեց, ես ունեի խաղաղ բանակցությունների հիմքերը դնելու պատասխանատվություն։

Այդ օրերին, ինչպես այժմ տեղի ունեցող հրադադարի բանակցություններում, դիվանագիտական հանրությունը ջանում էր հակամարտությունը տեղավորել միջազգայնորեն ճանաչված, սակայն փոխբացասող արտահայտություններում, որպիսիք էին` «ազգերի տարածքային ամբողջականությունը» եւ «ժողովուրդների ինքնորոշումը»։ Մինչդեռ քաղաքական վերլուծաբանները նախընտրում էին հետգաղութային ձեւաչափերը կամ «ռեալ-պոլիտիկի» ձեւակերպումները։ Այս ուժերը արձագանք չստացան։

1994 թվականին, երբ հայերը ստանձնեցին Արցախի վերահսկողությունը,

միջնորդավորված հրադադարի պայմանակարգ հաստատվեց։ Բայց պատերազմն իրականում ավարտ չունեցավ։ Որպես համերաշխության քայլ եւ ապագայի խոստում, Ադրբեջանի ավագ դաշնակից Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը` միջազգային իրավունքի համաձայն պատերազմական գործողության պատճառաբանմամբ։ Եվ հետագա տասնամյակները նվիրեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտելուն, այլ նաեւ այլատյաց բռնապետության վերածվելուն։ Նույնը արեց Ադրբեջանը։

Նախագահ Իլհամ Ալիեւի թվիթերյան գրառումն էր՝ «Հայաստանը նույնիսկ գաղութ չէ։ Այն նույնիսկ արժանի չէ ծառա լինելուն»։

Եվ ահա 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի ֆինանսավորմամբ, նրա զինամթերքով ու առաջնորդությամբ, հարձակում գործեց Արցախի վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չփորձեց անգամ թաքցնել իր գործուն միջամտությունը պատերազմին։ Այս տարվա սկզբին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ նա հայերին կոչեց «kılıç artığı», ինչը նշանակում է «թրի մնացորդներ»։

Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ Ստեփանակերտը, Շուշին եւ Արցախի բոլոր քաղաքները համընդհանուր կերպով հրթիռակոծվում էին, մենք չէինք ուզում ընդունել այն, թե ինչ նա նկատի ուներ «թրի մնացորդներ» ասելով։

Այո, եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ ունի։ Եկեղեցու ռմբակոծումը հարյուրամյա պատմության ակնթարթային վերհուշն է, որում իրապատումների, արտահայտությունների, ձեւաչափերի ու ձեւակերպումների բազմությունը ճանապարհ է հարթում դեպի մեկ ակնհայտ ճշմարտություն։

Նույնիսկ հիմա, երբ մոլորակը աշխարհիկ մոտեցում ունի նման աղերսների հանդեպ, քրիստոնյաները կրկին վտանգի տակ են։ Ցեղասպանության ուրվականը կրկին պաշարել է «սեւ այգին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:38 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՐաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ում ելույթ է ունեցել եւ անդրադարձել Արցախի խնդրին
09:39 08/10/2019  |  ՄամուլՎտանգ է զգացել. Կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքից տանում էին. «Իրատես»
09:23 23/09/2018  |  Ընտրական իրավունքՔաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը
18:11 20/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը
10:33 14/04/2017  |  ՄամուլՎարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում են քաղաքականությունից. «Ժամանակ»
09:04 15/01/2014  |  Մամուլ«Ժառանգություն»-ը կղեկավարի Արմեն Մարտիրոսյա՞նը
21:20 19/04/2013  |  ԼՐԱՀՈՍՁևավորվում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը
18:59 29/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը
21:49 22/02/2013  |  ԼՐԱՀՈՍ Րաֆֆի Հովհաննիսյան. Շարժումը չի մարելու, մենք գնալու ենք դեպի հաղթանակ
21:42 21/02/2013  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի դիմումը

Արխիվ

[]