ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարաններին որևէ բան չի խանգարում իրենց վարույթում քննվող քրեական գործերով, թեկուզ և ամբաստանյալների բացակայությամբ, վերանայել կալանավորված անձանց խափանման միջոցները. Արմինե Ֆանյան 10/22/2020 18:49 | ԼՐԱՀՈՍ
Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված դատական նիստերը, պարբերաբար հետաձգվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը։
Նշենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում լայնածավալ պատերազմական գործողություններն արդեն 25 օր է, ինչ շարունակվում են։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են անորոշ ժամկետներով՝ հատկապես այն գործերով, որոնցով ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Բանն այն է, որ ստեղծված իրավիճակում ՔԿՀ-ներից դատարան տեղափոխելու գործընթացում որոշակի բարդություններ են առաջացել. կալանավորներին դատարան չեն տեղափոխում։ Սակայն պետք է արձանագրել, որ մարտերը միայն առաջնագծում չեն ընթանում։ Կորոնավիրուսի համավարակը նոր թափ է ստանում և Հայաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսի վարակման 1000+ դեպքեր և այս պարագայում ստացվում է, որ նիստերը հետաձգվում են անորոշ ժամկետներում, իսկ ՔԿՀ-ներում կան կալանավորներ, որոնք կորոնավիրուսի համավարակի համար խոցելի խմբում են։
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ բնականաբար յուրաքանչյուրս գիտակցում է, թե հանրային և մասնավոր շահի հավասարակշռման տեսանկյունից որ շահն է գերակա, սակայն դա չպետք է հանգեցնի կալանավորված անձանց իրավունքների խախտման այն իմաստով, որ տևական ժամանակ չպետք է չվերանայվեն նրանց խափանման միջոցները, հակառակը, դատարանները, ինչպես կորոնավիրուսի համավարակի բռնկման սկզբնական փուլում, պետք է վերանայեն խափանման միջոցները՝ թեկուզ առանց պաշտպանների և ամբաստանյալների մասնակցության։
«Համենայն դեպս՝ մենք այդ փորձն արդեն իսկ ունենք և այդ դատական ակտերը մնացել են օրինական ուժի մեջ, դրանց օրինականությունն արդեն ստուգվել է, արդեն իսկ հիմնավորված է, որ դատարանները ճիշտ են վարվել, հետևապես, դատարաններին այս պահին որևէ բան չի խանգարում, կրկին իրենց վարույթում քննվող քրեական գործերով, թեկուզ և ամբաստանյալների բացակայությամբ վերանայել խափանման միջոցները։ Մնացած բոլոր դեպքերում, ցավոք, այն անձանց նկատմամբ, ում վերաբերյալ դատարանը խափանման միջոցի փոփոխման հնարավորություն չի տեսնի, նրանց իրավունքները դեռևս կխախտվեն, որովհետև այլ տարբերակ ստեղծված իրավիճակում պարզապես չկա »,- ասաց Ֆանյանը։
Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող կամ կորոնավիրուսի համավարակի համար խոցելի խմբերում գտնվող կալանավորներին, Ֆանյանը նշեց, որ մեխանիզմը նույնն է և, եթե նրանք ունեն պաշտպաններ, ապա վերջիններս պետք է միջնորդություն ներկայացնեն՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, իսկ եթե դատախազությունն ունի համապատասխան տվյալներ նրանց առողջական վիճակի մասին, իրենք հենց պետք է միջնորդություն ներկայացնեն՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է նախաքննության փուլում գտնվող գործերով կալանավորված անձանց, Ֆանյանը նշեց, որ դատախազությունը հենց ինքը լիազորություն ունի խափանման միջոցները փոխել և ազատության սահմանափակման հետ կապ չունեցող որևէ այլ խափանման միջոց կիրառել, հետևապես, այդ հարցի լուծումը կրկին դատախազության և դատարանների տիրույթում է ։
Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում եղել են դեպքեր, երբ դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը կամ ազատ է արձակել կալանքից՝ հաշվի առնելով պատերազմական դրությունը, Ֆանյանը պատասխանեց, որ տեղեկության էր հանդիպել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն այդ հիմքով կալանավորման մասին միջնորդությունը մերժել էր։
«Հենց ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դատարանը գտել էր, որ այդ անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա։ Ընդ որում՝ դատարանն արձանագրել էր, որ առկա են թե՛ հիմքերը, թե՛ պայմանները, բայց դատարանը նպատակահարմար չի գտնում հենց պատերազմական իրադրությամբ պայմանավորված անձին ազատությունից այս փուլում զրկել»,- ասաց նա՝ հավելելով, որ նմանատիպ այլ որոշումների մասին տեղեկություն չունի։
Նշենք, որ ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձինք ևս դիմումներ էին ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխման և առաջնագիծ մեկնելու համար, սակայն նրանց դիմումների վերաբերյալ որոշում չի կայացվել։ Արմինե Ֆանյանը պարզաբանեց, որ օրենսդրական ընթացակարգը բացակայում է և կոնկրետ ռազմական դրությամբ պայմանավորված թե՛ խափանման միջոցների փոփոխության, թե՛ պատժից ազատման կարգ մենք չունենք։
Ֆանյանը հայտնեց, որ ներկայումս իր պաշտպանյալներից մի քանիսն առաջնագծում են և գրասենյակում էլ բազմաթիվ շահառուներ ունեն, որոնք առաջնագծում են, բայց նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին և դատարանները չեն գնում խափանման միջոցի փոփոխման և ավելի խիստ խափանման միջոց ընտրելուն։
«Պաշտպանյալներ ունեմ, որոնք հենց առաջին իսկ օրվանից առաջնագծում են և նույնիսկ ինձ չեն տեղեկացրել, միանգամից մեկնել են և հետո ենք իմացել։ Այս պահին, իհարկե, դատարանները, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ադեկվատ մոտեցում են ցուցաբերում, բայց դրան ինչ-որ միասնական մոտեցում է պետք»,- նշեց Ֆանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել