Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնությունգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում 10/22/2020   14:36  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 21-ին հոդված է հրպարակել New York Post  պարբերականում, որը վերնագրված է «Թուրքիան նոր գազանություններ է իրականացնում հայերի նկատմամբ»:

Ստորեւ ներկայացնում ենք հոցվածի հայերեն թարգմանությունը.

«Աշխարհի հեռավոր մի անկյունում` չճանաչված հանրապետությունում, որը շատ քարտեզների վրա չես գտնի, երկու շաբաթ առաջ եկեղեցի է ռմբակոծվել։

Հայկական եւ ադրբեջանական ուժերն այժմ անդադրում պատերազմի 25-րդ օրն են թեւակոխում՝ մի երկրի համար, որը հայերը կոչում են Արցախ, իսկ ադրբեջանցիները վաղուց Ղարաբաղ են կոչել, ինչը նշանակում է «սեւ այգի»։

Մինչ հրադադարը ձախողվում է, հայկական եւ ադրբեջանական զորքերն ու խաղաղ բնակիչները միակը չեն, որոնք զոհվում են հինավուրց լեռներում եւ փախչում Եդեմ հիշեցնող այս դաշտերից։ Այստեղ ցրված են սիրիացի վարձկանների ծվենները, իսրայելական անօդաչու թռչող սարքերի, թուրքական ուղղաթիռների եւ ռուսական ռումբերի բեկորները, որոնց պայթյուններից սկիզբ է առնում անկանխատեսելի տարածաշրջանային պատերազմ։

Կան նաեւ այլ գործող ուժեր։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը ռմբակոծվելուց ժամեր անց կրկին ենթարկվեց ռմբակոծության։

Եկեղեցու ռմբահարումը նույն բանը չէ, ինչ` ռազմահենակետինը։ Եկեղեցու ռմբահարումը նույնը չէ, ինչ` հիվանդանոցինը կամ, նույնիսկ, մանկապարտեզինը: Նման դեպքեր եւս տեղի ունեցան վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ Ադրբեջանը սկսել էր համընդհանուր, անօրինական կասետային հրետակոծումներն ընդդեմ Արցախի բոլոր քաղաքների հայ բնակչության։

Եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ եւ հիշողություն ունի։ Ռմբակոծված սրբավայրն այնպիսի փոշի է բարձրացնում, որը հողմ է դառնում եւ, անգամ, ամենաարդիական մտածողությամբ հային քշում է ավելի քան մեկ դար հետ` դեպի 1915 թվական։

Դա այն տարեթիվն է, երբ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսել էր համակարգված տեղահանումը, հավատափոխության փորձը եւ, ի վերջո, միլիոնուկես քրիստոնյա հայերի կոտորածը։

«Թուրքիայի քրիստոնյաները վտանգի տակ են»,- ահազանգում էին «The New York Times»-ի 1915-ի խորագրերը։ «Հայաստանում կատարված սարսափի պատմությունը»։ «Հայաստանի մահը»։ Այն համաշխարհային իրադարձություն էր դարձել. աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի ահասարսուռ ջարդը։ Ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը` ծավալված Արարատի խոժոռ հայացքի ներքո, աստվածաշնչյան լեռներում, որտեղ Նոյի տապանն էր հանգրվանել։

Ապաեւ մեկ այլ խորագիր` «Թուրք պաշտոնյան հերքում է դաժանությունները»։

Մինչ հայերը մատաղացու գառների պես սպանդի էին ենթարկվում, Թուրքիայի կառավարությունն արդեն իսկ սկսել էր նույն էջերում Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը։ Եվ երկրի ամբողջ արեւելյան դաշտում ոչնչացնում էր այն ամենը` ներառյալ հարյուրավոր եկեղեցիներ, որոնք հայերի հոգեւոր ու ֆիզիկական գոյակերպի առհավատչյան էին։

Հայաստանի մի փոքրիկ պատառը հրաշքով վերապրեց Ցեղասպանությունը` նախ որպես անկախ հանրապետություն, իսկ հետո,- քանզի պատմությունը երբեք առատաձեռն չէ,- իբրեւ խորհրդային Հայաստան։ Մի քանի տարի անց Հայաստանն էլ ավելի բզկտվեց։

Իոսիֆ Ստալինի գաղափարով Լեռնային Ղարաբաղի հայկական տարածքը շնորհվեց խորհրդային Ադրբեջանին։ Այն մնաց «եղբայրական»Ադրբեջանի սահմաններում որպես կիսաինքնավար տարածք, իսկ հայերը շարունակեցին բնակչության մեծամասնությունը կազմել` չնայած մոլեգնող զանգվածային ջարդերին:

Երբ լուծարվում էր Խորհրդային Միությունը, ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Արցախի համար բնական ցանկությունն էր` քվեարկել հանուն ինքնիշխանության։ Հասկանալի էր նաեւ, որ տարածքի տիրապետումը գրեթե մեկ դար վայելած Ադրբեջանը հակված չէր հրաժարվել այդ «համեղ պատառիկից»։ Ահա թե ինչպես սկիզբ առավ առաջին պատերազմը։

Այդ պատերազմն ինձ շատ ծանոթ է։ Երբ 1991-ին Հայաստանը հայտարարեց Խորհրդային Միությունից իր անկախությունը, ես ծառայեցի որպես նոր Հանրապետության առաջին արտգործնախարար եւ պատիվ ունեցա սկսելու դիվանագիտական հարաբերություններ աշխարհի ժողովուրդների հետ, բանակցելու ՄԱԿ-ին, ԵԱՀԽ-ին եւ միջազգային այլ կազմակերպությունների Հայաստանի անդամակցության հարցի շուրջ։ Երբ Արցախում պատերազմ ժայթքեց, ես ունեի խաղաղ բանակցությունների հիմքերը դնելու պատասխանատվություն։

Այդ օրերին, ինչպես այժմ տեղի ունեցող հրադադարի բանակցություններում, դիվանագիտական հանրությունը ջանում էր հակամարտությունը տեղավորել միջազգայնորեն ճանաչված, սակայն փոխբացասող արտահայտություններում, որպիսիք էին` «ազգերի տարածքային ամբողջականությունը» եւ «ժողովուրդների ինքնորոշումը»։ Մինչդեռ քաղաքական վերլուծաբանները նախընտրում էին հետգաղութային ձեւաչափերը կամ «ռեալ-պոլիտիկի» ձեւակերպումները։ Այս ուժերը արձագանք չստացան։

1994 թվականին, երբ հայերը ստանձնեցին Արցախի վերահսկողությունը,

միջնորդավորված հրադադարի պայմանակարգ հաստատվեց։ Բայց պատերազմն իրականում ավարտ չունեցավ։ Որպես համերաշխության քայլ եւ ապագայի խոստում, Ադրբեջանի ավագ դաշնակից Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը` միջազգային իրավունքի համաձայն պատերազմական գործողության պատճառաբանմամբ։ Եվ հետագա տասնամյակները նվիրեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտելուն, այլ նաեւ այլատյաց բռնապետության վերածվելուն։ Նույնը արեց Ադրբեջանը։

Նախագահ Իլհամ Ալիեւի թվիթերյան գրառումն էր՝ «Հայաստանը նույնիսկ գաղութ չէ։ Այն նույնիսկ արժանի չէ ծառա լինելուն»։

Եվ ահա 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի ֆինանսավորմամբ, նրա զինամթերքով ու առաջնորդությամբ, հարձակում գործեց Արցախի վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չփորձեց անգամ թաքցնել իր գործուն միջամտությունը պատերազմին։ Այս տարվա սկզբին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ նա հայերին կոչեց «kılıç artığı», ինչը նշանակում է «թրի մնացորդներ»։

Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ Ստեփանակերտը, Շուշին եւ Արցախի բոլոր քաղաքները համընդհանուր կերպով հրթիռակոծվում էին, մենք չէինք ուզում ընդունել այն, թե ինչ նա նկատի ուներ «թրի մնացորդներ» ասելով։

Այո, եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ ունի։ Եկեղեցու ռմբակոծումը հարյուրամյա պատմության ակնթարթային վերհուշն է, որում իրապատումների, արտահայտությունների, ձեւաչափերի ու ձեւակերպումների բազմությունը ճանապարհ է հարթում դեպի մեկ ակնհայտ ճշմարտություն։

Նույնիսկ հիմա, երբ մոլորակը աշխարհիկ մոտեցում ունի նման աղերսների հանդեպ, քրիստոնյաները կրկին վտանգի տակ են։ Ցեղասպանության ուրվականը կրկին պաշարել է «սեւ այգին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:38 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՐաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ում ելույթ է ունեցել եւ անդրադարձել Արցախի խնդրին
09:39 08/10/2019  |  ՄամուլՎտանգ է զգացել. Կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքից տանում էին. «Իրատես»
09:23 23/09/2018  |  Ընտրական իրավունքՔաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը
18:11 20/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը
10:33 14/04/2017  |  ՄամուլՎարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում են քաղաքականությունից. «Ժամանակ»
09:04 15/01/2014  |  Մամուլ«Ժառանգություն»-ը կղեկավարի Արմեն Մարտիրոսյա՞նը
21:20 19/04/2013  |  ԼՐԱՀՈՍՁևավորվում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը
18:59 29/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը
21:49 22/02/2013  |  ԼՐԱՀՈՍ Րաֆֆի Հովհաննիսյան. Շարժումը չի մարելու, մենք գնալու ենք դեպի հաղթանակ
21:42 21/02/2013  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի դիմումը

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]