Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ)
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով 10/21/2020   13:20  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվող «Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալների բացակայության հիմքով։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ոստիկանության ուժերի վերաբաշխման պատճառով տարբեր քրեական գործերով կալանավորներին դատական նիստերին չեն տեղափոխում, իսկ ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվող ամբաստանյալներին, ապա նրանց բացակայության վերաբերյալ տեղեկություն չկա։ Դատական նիստին ներկայանալու համար դատարան էր եկել Պավել Մանուկյանը, որի նկատմամբ կիրառված է դատական սանկցիա։ Մեսրոպ Մակյանը նաև տեղեկացրեց, որ դատական դեպարտամենտին ուղղված գրություն է ստացվել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, որով ՓՊ նախագահը տեղեկացրել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը կամավոր հիմունքներով գտնվել է Արցախում և վնասվածք ստանալու պատճառով այժմ բուժում է ստանում Էրեբունի ԲԿ-ում, ուստի՝ խնդրել է, որ Մուշեղ Շուշանյանի բացակայությունը համարվի հարգելի։

Պաշտպան Մուխսիկարոյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ, եթե պատերազմ է ընթանում, հացթուխն է գնում պատերազմ, Հայաստանու՞մ չպետք է հաց ուտեն, դատարանը կարող է առանձին որոշում կայացնել և կալանավորված անձանց կարգադրիչների միջոցով դատարան բերել, մարդու իրավունքները խախտվում են, քանի որ մարդն ուզում է գալ դատարան՝ իր դատական նիստին։ Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ ևս մեկ անգամ ընդգծեց, որ առանձին որոշմամբ դատարան չեն բերվում ամբաստանյալները։ Դատարան են ներկայացվել նաև խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ, որոնք քննարկման առարկա դառնալ չեն կարող՝ կապված ամբաստանյալների բացակայության հետ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ իր պաշտպանյալների մասով գործը պետք է անջատվի և գործով դատաքննությունը շարունակվի, քանի որ մտնում ենք երկարատև պատերազմի մեջ և թե պաշտպանների, թե՛ ամբաստանյալների, թե՛ մեղադրող կողմի ներկայացուցիչները չգիտեն, թե վաղը որտեղ են լինելու։

«Այլ կերպ հնարավոր չէ։ Մենք արդեն մտել ենք մի շրջան, որտեղ պատերազմը կլինի երկարատև։ Ցավում եմ, բայց դա է»,- ասաց պաշտպանը։ Նախագահող դատավորն էլ հետաքրքրվեց՝ որտեղից նման տեղեկություն, ինչին ի պատասխան Փոստանջյանն ասաց, որ, եթե ՄԻԵԴ-ում կողմ է նաև Թուրքիան, ուրեմն տարածաշրջանում թույլ են տվել, որ Հարավային Կովկասում մուտք գործի Թուրքիան և պատերազմը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի կամ Արցախի և Ադրբեջանի միջև է, այլ՝ բավականին մեծ աշխարհաքաղաքական բախում է տեղի ունենում։ Ինչ վերաբերում է դատական նիստի նշանակման հետ կապված, պաշտպան Մուխսիկարոյանը նշեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ որևէ մեկը չի կարող ասել, թե երբ դատարանն ամբողջ կազմով կարող է շարունակել դատաքննությունը։ Մուխսիկարոյանի խոսքով՝ դատական համակարգն էլ պետք է դառնա ռազմական տրիբունա և նման վերաբերմունքը, մոտեցումը չի կարող լինել, պետք է հարցը կարգավորվի և դատաքննությունները պետք է ավելի օպտիմալ և արագ ընթացակարգով պետք է ընթանան, որովհետև դա է պահանջում պատերազմական իրավիճակը։

«Չի կարող պետական համակարգի ինչ-որ օղակ չաշխատել և ասել, որ դա նորմալ է։ Եթե հացթուխն է գնում պատերազմ, ուրեմն հաց պետք է ոչ ոք չուտի՞»,- ասաց նա՝ հավելելով, որ նիստը պետք է հետաձգվի մինչև լուծվի կալանավորված անձանց խափանման միջոցի փոփոխման հարցը և անորոշ հետաձգվի՝ մինչև պատերազմի ավարտ։ Մեղադրող դատախազն էլ առաջարկեց՝ սահմանել երեքշաբաթյա ժամկետ։
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ պաշտպանների ներկայացրած տարբերակը քննարկելու համար գոնե պետք է ունենալ բոլոր պաշտպանների ներկայությունը, քանի որ նշված հարցերի քննարկումն առնչվում է բոլորի շահերին և դատարանը բոլորի կարծիքը պետք է լսի։ Բացի դա՝ գործը գտնվում է պաշտպանական ճառերի փուլում և մի պաշտպանի արտասանած ճառից կարող է բխել մյուս պաշտպանի ճառը, ուստի՝ չի բացառվում, որ կխախտվի օբյեկտիվությունը։ Ինչ վերաբերում է անձանց դատարան բերելուն, ապա դատարանը բոլոր միջոցները ձեռնարկել է՝ կալանավորված անձանց դատարան բերելու համար։
Դատական նիստը հետաձգվեց՝ երեքշաբաթյա ժամկետով։ Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին։
Նշենք, որ գործի քննությունը գտնվում է պաշտպանական ճառերի փուլում։ Մեղադրող և տուժող կողմն արդեն ներկայացրել են մեղադրական ճառը։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:

Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։

Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:58 12/08/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը
14:05 04/03/2020  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Բիլյանը կապ չունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ. «Սասնա ծռեր » գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է
13:32 15/01/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա ծռեր-1» գործով ամբաստանյալը վիրահատվել է
11:22 08/01/2020  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր-1» գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյաի վիճակը առողջական վիճակը վատացել է. նիստը հետաձգվեց
13:02 13/11/2019  |  Դատական ռեպորտաժներՍպանված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը խնդրում էր, որ իրեն բաց թողնեն
11:43 13/11/2019  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր -1» գործով դատական նիստը կընթանա առանց մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի
14:12 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներՈստիկանները վիրավորվել են փողոցի տարածքում․ Վարուժան Ավետիսյան
12:43 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներՎարուժան Ավետիսյանը ներքին համոզմունք ունի, որ Սմբատ Բարսեղյանը «պարզապես» իր վրա է վերցրել սպանությունները
12:07 06/11/2019  |  Դատական ռեպորտաժներԵթե պետք լինի, էլի ենք անելու․ Պավել Մանուկյան
16:04 26/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերին» բուժօգնություն ցույց տված բժիշկներին բերման են ենթարկելու դատարան. ինչու՞ չեն ուզում դատարանում վկայություն տալ. Նարեկ Մալյան 

Արխիվ

[]