Թեմաներ
Կիրակի 12 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2020   02:26 Փաշինյանի բնակության. վայրի` կառավարական առանձնատան մոտ հսկող ոստիկանները խարույկ են վառել 12/05/2020   22:38 «Սա լկտի սուտ է»․ Արփինե Հովհաննիսյանը՝ Ստյոպա Սաֆարյանին 12/05/2020   22:30 Ձեռք ենք բերել նոր ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակի կիրառության վերաբերյալ․ ՀՀ ՄԻՊ 12/05/2020   22:15 Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել ՊԲ նախկին հրամանատարին tert.am 12/05/2020   22:02 «Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս» 12/05/2020   21:57 Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 12/05/2020   21:35 Թաղումից հետո թաղման հանձնաժողով ստեղծելը մի տեսակ սյուռի ժանրիցա. Հակոբ Ճաղարյան 12/05/2020   21:27 «Հեղափոխության» կեղծ թեզերը. Ստեփան Դանիելյան 12/05/2020   21:13 Տիգրան Աբրահամյան. Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը 12/05/2020   19:12 Պատերազմը պաշտոնապես չի ավարտվել. Հայկ Դեմոյան 12/05/2020   18:46 «Այս քաղաքական հետապնդումներն անօգուտ են. պայքարել և հետայսու ևս պայքարելու եմ իմ համոզմունքների ու սկզբունքների համար». Հովհաննես Շահինյանի հայտարարությունը 12/05/2020   18:19 Նիկոլ Փաշինյանը մարդու արնախում տեսակ է. նա է սադրել Մարտի 1-ին. Շիրինյան 12/05/2020   18:16 Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում են զինված նշանառուները 12/05/2020   18:07 Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ 12/05/2020   18:04 Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ոչ միայն իրավապահ ուժերը, այլ առհասարակ պետական համակարգն այլևս չեն ենթարկվում. Վանեցյան 12/05/2020   17:55 Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ն ժամանակ տվեց 12/05/2020   17:39 Թող Փաշինյանը հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան 12/05/2020   17:39 Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը փորձում է գավառական շուստրիությամբ պահել իշխանություն՝ հույսը դնելով հայտնի չէ ինչի վրա. Զոհրաբյան 12/05/2020   17:27 Վարչապետի ամառանոցի մոտ ոստիկանները պատ են կազմել 12/05/2020   17:24 Նոր իշխանությունը Հայաստանում չի սպասարկելու օտարածին օրակարգեր, այլասերված կոնվենցիաները Հայաստանում տեղ չեն ունենալու. Իշխան Սաղաթելյան 12/05/2020   17:20 Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները քայլերթով գնում են կառավարական ամառանոց 12/05/2020   17:16 Ազատության հրապարակից երթ՝ դեպի կառավարական ամառանոց, որտեղ գտնվում է մեկ ոչնչություն. Մելիքյան 12/05/2020   17:13 Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ. Երեք գեներալներն իրավունք չունեին շտաբ մտնելու. Վազգեն Մանուկյան 12/05/2020   17:12 Արարատի մարզի համայնքապետերը պահանջում են Նիոլ Փաշինյանի հրաժարականը. Գեղամ Մանուկյան 12/05/2020   17:09 Հայ ժողովրդի զանգվածային ճնշումների, ինչու չէ՝ անհնազանդության բողոքի ակցիաների միջոցով պայքարը պետք է դառնա իրականություն և վերջ. Սաղաթելյան 12/05/2020   17:02 Նիկո՛լ, դու հայրենասպան ես, ֆեյք ես, մոլագար ես. Վանեցյան 12/05/2020   16:59 Եթե Նիկոլ Փաշինյանին հեռացած լիներ վեց ամիս առաջ՝ պատերազմ չէր լինի. Իշխան Սաղաթելյան 12/05/2020   16:46 Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին վերցրած. Վանեցյան 12/05/2020   16:38 Նիկո՛լ, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես. Վանեցյան 12/05/2020   16:32 Աննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը» 12/05/2020   16:28 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները. Ազատության հրապարակում ծածանվում է եզդի համայնքի դրոշը 12/05/2020   16:26 Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է. Վանեցյան 12/05/2020   16:23 Կառավարությունում խուճապ է. վարչապետի հրաժարականը պահանջող 43-45.000 մարդ է հավաքվել 12/05/2020   16:20 Մեր երկրի պետական համակարգի գլուխը կա, բայց այն դատարկ է. Գեղամ Մանուկյան   12/05/2020   16:19 Աստիճանաբար վերաբացվում են Ստեփանակերտի նախակրթարաններն ու հանրակրթարանները 12/05/2020   16:17 Մենք լուռ չենք, մենք միշտ խոսել ենք, ցավոք՝ լսող չի եղել. ՀՀ վաստակավոր արտիստ 12/05/2020   16:15 Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների 12/05/2020   16:12 Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից. Գագիկ Ծառուկյան 12/05/2020   15:59 Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել՝ երբ մենք սկսեցիք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սևեր, արցախցիներ-հայաստանցիներ, մենք հայ ենք. Դադիվանքի վանահայր 12/05/2020   15:55 Լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ ժողովրդի դեմ փողոց հանելու համար. Mediaport 12/05/2020   15:48 Այս հավաքը մեկին իշխանությունից հեռացնելու և մեկ ուրիշին իշխանության կարգելու համար չէ. Գեղամ Մանուկյան 12/05/2020   15:43 Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ և երաժշտական կատարումով 12/05/2020   15:36 Պատերազմը կարող էր շատ հանգիստ չլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը և իր դիլետանտիզմը. Զաքարյան 12/05/2020   15:36 Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ 12/05/2020   15:29 Նիկոլ Փաշինյանի այսօրվա լայվը հուսահատության վերջին ճիչն էր. Շարմազանով 12/05/2020   15:25 Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է 12/05/2020   15:12 Հնարավոր բոլոր կարող ուժերին իզոլացնելու համար ամեն ինչ արվում էր. քաղաքագետ 12/05/2020   15:12 Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ. Մուսինյան 12/05/2020   15:08 «Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձը 12/05/2020   14:57 Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
12/04/2020   22:13 ԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզը 12/05/2020   12:19 Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը. Mediaport 12/04/2020   21:03 Հոկտեմբերի 10-ին մենք ենք առաջինը խախտել հրադադարը. Նիկոլը պատերազմ էր ուզում. Արթուր Համբարձումյան 12/04/2020   17:50 36-ամյա տղամարդը 29-ամյա կնոջ նկատմամբ սեք­սո­ւալ բնույ­թի բռնի գոր­ծո­ղութ­յուն­ներ է կա­տա­րել. Նախաքննությունն ավարտվել է  12/04/2020   22:01 Արթուր Վանեցյանը՝ վարչապետի պաշտոնում Էդմոն Մարուքյանի թեկնածության վերաբերյալ ԼՀԿ-ի հայտարարության մասին 12/05/2020   16:23 Կառավարությունում խուճապ է. վարչապետի հրաժարականը պահանջող 43-45.000 մարդ է հավաքվել 12/04/2020   17:40 Ջալալ Հարությունյանի կյանքը փրկել է մարտունեցի Ռոբերտը 12/06/2020   02:26 Փաշինյանի բնակության. վայրի` կառավարական առանձնատան մոտ հսկող ոստիկանները խարույկ են վառել 12/04/2020   16:20 Թշնամու կողմից գրավված տարածքների անտառներում կան 100-ավոր ողջ զինվորներ. Կարեն Արայան 12/05/2020   21:13 Տիգրան Աբրահամյան. Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը 12/04/2020   10:08 Արշակ Սադոյանը գոռգոռացել է Փաշինյանի վրա, Գագիկ Գինոսյանն առաջարկել է մասնակցել Բաքվի զորահանդեսին. «Իրատես» 12/05/2020   22:38 «Սա լկտի սուտ է»․ Արփինե Հովհաննիսյանը՝ Ստյոպա Սաֆարյանին 12/05/2020   18:16 Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում են զինված նշանառուները 12/05/2020   10:03 Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին. «Հրապարակ» 12/05/2020   22:15 Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել ՊԲ նախկին հրամանատարին tert.am 12/04/2020   19:53 GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան 12/04/2020   23:09 Վաղը 15:00-ին Ազատության հրապարակում են լինելու իմ տղաները, Նրանք կամավոր այնտեղ են լինելու իրենց հոր փոխարեն. Աշոտյան 12/04/2020   16:47 Դա գաղտնի ձևով ավելացված կետ է և որևէ մեկի հետ քննարկում չի եղել. Փորձագետ 12/04/2020   16:58 Փաշինյանը վախի մթնոլորտ է սերմանել «Իմ քայլը» պատգամավորների շրջանում, սպառնում է ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել. Վանեցյան 12/04/2020   20:14 Արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է, առնվազն մեկ տարի սպասել է պետք. Ռոբերտ Քոչարյան

Այո, ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում. Լիլիթ Գալստյան 10/19/2020   16:15  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Դաշնակցական եմ արդեն երեսուն տարի և հպարտ եմ:
Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանության բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիվ է մղում Դաշնակցության վաշտը, և այդ վաշտում նաև մեր ղեկավար մարմնի անդամներ կան։ Այս մասին ֆոսբուքյան իր էջում գրել է  ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։ 

«ԴՈՒՔ, ՈՐ ԱՂՄԿՈՒՄ ԵՔ

Դաշնակցական եմ արդեն երեսուն տարի և հպարտ եմ:
Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանության բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիվ է մղում Դաշնակցության վաշտը, և այդ վաշտում նաև մեր ղեկավար մարմնի անդամներ կան:

Հպարտ եմ, բոլորի պես անասելի դառնացած ու միաժամանակ պարտք հերոսաբար զոհված յուրաքանչյուր հայ զինվորի առջև:
Հպարտ եմ, բոլորի պես անասելի դառնացած ու միաժամանկ պարտք մեր գումարտակի կազմում զոհված իմ ընկերների առջև…
Բայց այդ ցավը նաև ուժեղացնում է, պարտադրում լուծումներ գտնել, մեր թանկ զոհերին արժանի պետականություն կառուցել:

Ու այսօր, երբ բառի բուն իմաստով մեր զինվորի ոտքերի տակ թշնամու արկերից դողում է հողը, երբ մեր հողը մեր նահատակների արյամբ կարմիր է ներկվել, մեր զինվորի միտքն ու սիրտը թիկունքում է: Մեր զինվորը թիկունքում միասնություն ու մեկ բռունցք է ուզում տեսնել. սա այնքան պարզ է, անքննելի…

Պատերազմի երկրորդ օրը, երբ 14 ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին, որ մի կողմ են դնում քաղաքական տարաձայնություններն ու կանգնում են հայ զինվորի ու պետականության կողքին, հենց այս՝ պետական ու ազգային շահով էին առաջնորդվում:
Այո, ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում: Այս է պահանջում մեր պետականությանն ուղղված սպառնալիքի չեզոքացումը:

Մի՞թե պարզից էլ պարզ չէ, որ օրհասական այս պահին ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում առկա խնդիրները օպերատիվ, ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում, համազգային փորձի ու ներուժի մեկտեղում: /Գնահատականները՝ հետո…/

Մի՞թե սա չէ արդարացիորեն գոյապահպանական ու հայրենական գնահատված թուրք-ադրբեջանական պատերազմը դիմագրավելու միակ ճանապարհը: Մի՞թե սա մեր պետականությանն ուղղված սպառնալիքի չեզոքացման ճանապարհը չէ:

Մի՞թե չարենցյան <<Ով հայ ժողովուրդ քո փրկությունը քո միասնության մեջ է>> հորդորը սոսկ բաժակաճառ է ու տեքստեր զարդարելու հարմար մեջբերում:
Մի՞թե դժվար է հասկանալ, թե մեր միասնականությունը, հատկապես այս պահին, ինչ քաղաքական էներգիա և ուղերձ ունի՝ թե թշնամուն, թե միջազգային հանրությանը և թե՝ ներսում, բոլորիս համար, բայց նախևառաջ առաջնագծում մաքառող հայ զինվորի համար:

Եվ մի՞թե կա այլ ընտրություն, երբ վարչապետը Սարդարապատի զանգերն է հնչեցնում և հայտարարում, թե թշնամին մեր ննջարանի շեմին է…Թե՞ սրանք իրականությունից կտրված գեղարվեստական իլյուստրացիաներ են, սոսկ զգացական զեղումներ…

Մի՞թե պարզ չէ, որ մեր հասարակությունն այսօր պառակտող կոչերն ակամայից թուրքական քաղաքական նպատակներ են սպասարկում:
Ո՜չ, դուք պարզապես ոչ թե ունակ չեք հասկանալու, որ իշխանությունից բարձր արժեքներ կան, որ ազգային պետականությունն ու ժողովրդի լինելիությունը բարձր է քաղաքական ամբիցիաներից, պարզապես վարձկանի ձեր կոդն այլ հանձնառության է լծված:

Դուք արդեն տևական ժամանակ քայքայում եք մեր հասարակության դիմադրողականությունը, ներքին թշնամու որոնման ու հանրային պառակտման ձեր ճիգերն ուղղված են մեր ազգային պետականության ու դիմադրողականության թուլացմանը»:

Դուք լծվել եք վատթարագույնին՝ իռացիոնալի ճիրաններում պատանդառել եք հասարակությունը:

Դժվար չէ հասկանալն ու տեսնելը՝ սա ուղղորդված քաղաքականություն է, ծրագրավորած և երկու տարի ինտենսիվորեն իրականացված:

Այսօր էլ միասնականության ու ներուժի համախմբման 14 կուսակցությունների կոչը պիտակավորելու, հասարակությունը ջլատելու գործին լծվել են հենց նույն շրջանակները:

Եվ ովքե՞ր են աղմկողները՝
Նրանք, ովքեր Հայաստանը ապաոգեղենացնելու, մեր ազգային նկարագիրը խաթարելու ու զգոնությունը բթացնելու օրակարգերին էին լծվել:
Նրանք, ովքեր Հայաստանը վերականգնելու ռազմավարական ծրագիր էին մշակել և ըստ էության լծվել Հայաստանի կազմաքանդմանը…
Նրանք, ովքեր թուրքական շրջանակների հետ կրթական չափորոշիչներ էին մշակում ու թուրքից բարեկամի կերպար կերտում…
Նրանք, ովքեր նսեմացնում էին պատերազմի հերոսներին ու հայոց բանակը..
Նրանք, որոնք հայտնի ճանապարհներով իրենց զավակներին փախցրել են բանակից ու այսօր Վաշինգտոնից կամ Պրահայից մեզ խորհուրդներ են տալիս...
Նրանք, որոնք բանակից ու հայրենիքից ճողոպրելու համար պատրաստ են ծնող ու ազգություն ուրանալ...
Նրանք, որոնք իրենց <<ապահովության համար>> գրպանում մեկ այլ երկրի անձնագիր են պահում...
Նրանք, ովքեր քարկոծում էին մեր եկեղեցին ու քայքայում մեր արժեհամակարգը...
Նրանք, որոնց <<ջոկատներն>> այդպես էլ Երևանի սահմանը չհատեցին, որովհետև զենք տվողները վստահ չէին, որ այդ զենքը հետո ներքին հաշվեհարդարի չի ուղղվի…

Բնական է, հասկանալի, թե ինչու են հենց նույն շրջանակները թիրախավորել Դաշնակցությանը:
Նրանք և նրանց պատվեր իջեցնողները շատ լավ գիտեն, ազգայինը Դաշնակցության էությունն է, նրանք լավ գիտեն, որ Դաշնակցությունը ազգային պետականության ծառան է ու տերը, և սա մեզ համար սոսկ լոզունգ չէ…

Նայեք աշխարհի բոլոր ծագերում դիվանագիտական ու օրենսդրական դարպասները կոտրող Հայ Դատի գրասենյակների աշխատանքներն ու լռեք…
Նայեք Արցախի շուրջն իր ներուժը մոբիլիզացնող ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցի ճիգերն ու լռեք…
Նայեք Հայաստան հիմնադրամին միջոցներ ուղղելու ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի հայտարարություններն ու արդյունքներն ու լռեք…
Նայեք Արցախում, խաչը ձեռքին՝ հողի վրա քնած Բագրատ Սրբազանին ու լռեք…
Լսեք թուրքի թիկունքում Գինի լից երգող հրեշտակի աչքերով զինվորին ու լռեք…
Հիշեք ճակատում կողք- կողքի զոհված հայր ու որդուն, զույգ եղբայրներին, եռագույնով փաթաթված՝ թուրքի աչքերին ու գնդակին նայող գերուն ու լռեք…
Լռեք…

Մենք հաղթելու ենք, մենք դատապարտված ենք հաղթելու, ու գալու է կարգին երկիր կառուցելու ժամանակը:

Շատ բան ենք բաց թողել…Շատ բան կա անելու…

Պարտք ենք մեր զոհերին…

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:46 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու կուսակցությունների պահանջը կառավարությունն ընդունել է ի գիտություն. խոսնակ
15:23 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գավառում լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի 4-րդ երեխան՝ Մոնթեն
15:17 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊՆ-ն հերքում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին Ադրբեջանի հայտարարությունը
14:53 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կհամակարգի Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները
14:51 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքերը փորձեցին խանգարել, բայց չհաջողվեց. Սինանյան
14:48 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հունաստանի հայերը փակել են հույն-թուրքական սահմանային անցակետը
14:41 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզում ակտիվորեն ձեռնարկել ռազմական գործողություններ, կրել ադրբեջանական ԶՈՒ համազգեստ. դատախազ
14:26 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մայր հողն իր գիրկն ընդունեց հերոս զավակին՝ Սեյրան Ղարիբյանին. Խոնարհվում ենք
14:20 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Անջատում հանուն փրկության» սկզբունքը նույնն է, ինչ՝ ինքնորոշման իրավունքը. Չի կարող լինել միավորում ռասիստական ռեժիմի հետ. Եղիշե Կիրակոսյան
13:55 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

Տեսանյութեր

12/04/2020   13:11 Փաշինյանը շուտով կփախչի և փախուստի վայրից կհրապարակի իր հրաժարականի մասին. Արեն Ապիկյան

Տեսադարան

12/01/2020   15:10 Լաչինը՝ Ադրբեջանին հաձնելուց առաջ

Մամուլ

Արխիվ

[]