Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

«Ամեն ուշացած օրվա հետ Թուրքիան էլ ավելի է խորացնում իր ազդեցությունը տարածաշրջանում և թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանում սա շատ լավ հասկանում են». միջազգայնագետ 10/19/2020   15:45  |  Հարցազրույց

Արդեն 22 օր շարունակ արցախա – ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով չի դադարում ադրբեջանաթուրրքական ու ահաբեկիչների եռամիասնության կողմից սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան։ Մինսկի համանախագահողների կոչերը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի անմիջական ջանքերով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում. Ադրբեջանը նախ պարտավորվում է հարգել, ապա խախտում է հրադադարն ու անցնում հարձակման։ Հայկական կողմը շարունակում է համառ մարտեր մղել՝ հետ շպրտելով թշնամու անհավասար ուժերը, զոհերի թիվն օր օրի մտահոգիչ պատկեր է գրանցում։

Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

- Համանախագահող երկու երկրների՝ թե ՌԴ-ի, թե Ֆրանսիայի ղեկավարների միջամտության մակարդակով արդեն իսկ հրադադարի հաստատման պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք ադրբեջանական կողմը տապալեց։ Ի՞նչ սպասենք երրորդ համանախագահող երկրից՝ ԱՄՆ-ից։

- Այս պահին կդժվարանամ ասել, թե ինչ կարելի է սպասել ԱՄՆ-ից, որովհետև նախևառաջ չգիտեմ, թե ինչո՞ւ է մեր ԱԳ նախարարը մեկնում ԱՄՆ և արդյո՞ք այդ հանդիպմանը նախատեսված է նաև Ադրբեջանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն։ Եթե նա նույնպես մեկնելու է, միգուցե Վաշինգտոնը կփորձի նորից բարձրացնել հրադադարի հարցը, իսկ եթե նա չի մեկնելու, ապա սա ուղղակի երկկողմ հանդիպում է լինելու և առանձնապես այս ձևաչափից որևէ սպասելիք չունեմ։

- Ի՞նչ եք կարծում, հրադադարի պարտավորությանը Ալիևի կողմից այսօրինակ անտեսումը ապտակ չէ՞ ուղղված այդ երկրներին։

- Իհարկե, սա ապտակ է և մասնավորապես այն մասով, որ Ադրբեջանը սկզբում գնում համաձայնվում է հրադադարի պայմանների հետ ու վերադառնալով խախտում է այն, ընդ որում սա տեղի է ունենում երկու անգամ՝ առաջին անգամ Լավրովի հետ հանդիպումից, մյուս անգամ նրա հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Բնականաբար սա նաև ապտակ է Մինսկի խմբի բոլոր համանախագահողներին, այդ թվում նաև Ռուսաստանին։

- Ի՞նչ պատասխան է ենթադրում ադրբեջանական կողմի դրսևորած այս վարքագիծը։

- Կարծում եմ այստեղ պետք է հաշվի առնել այն, որ ամբողջ գործընթացի հետևում կանգնած է Թուրքիան և հենց նա է զերծ պահում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը։ Այս պատճառով էլ Ադրբեջանը սանձարձակ քայլերի է դիմում։ Սրանով է պայմանավորված նաև ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը գործընթացներին՝ թե արտգործնախարարությունների, թե պաշտպանության ոլորտի գերատեսչությունների շփումների առումով։ Գիտենք նաև Էրդողան – Պուտին հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին։

- Ի՞նչ եք կարծում, բացի Թուրքիայից այլ գերտերություններ կանգնած են այս ամենի հետևում։

- Կարծում եմ՝ ոչ։ Թուրքիան ինքնին գերտերություն է և կարիք չունի, որ որևէ այլ տերություն իր մեջքի հետևում կանգնած լինի։ Բացի այդ, նա բազմիցս ապացուցել է, որ ինքն ինքնաբավ է, խաղում է բացառապեսս իր խաղը, որ բխում է միայն իր շահերից։ Բացի այս, այսօր աշխարհում չկա մի որևէ պետություն, որ կարողանա թուրքերի վրա ճնշում գործադրել և զսպել Թուրքիային։

- Ադրբեջանական զինված ուժերը արդեն մի քանի օր է թիրախավորել են արցախա-ադրբեջանական շփման գծի հատկապես հարավային սահմանը, այդ թվում նաև ԻԻՀ-ի հետ պետական սահմանը։ Ադրբեջանի կողմից հատուկ թիրախում է հայտնվել, մասնավորապես Իրանի համար կարևոր նշանակության Խուդաֆերինի ջրամբարը, որի խոցումը լուրջ էկոլոգիական խնդիրների առաջ կկանգնեցի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ի՞նչ նպատակ է սա հետապնդում։

- Չեմ բացառում, որ սրանով Ադրբեջանը մարտավարական հնարք է կիրառում և փորձում է հենց այդ հատվածով ճեղքում իրականացնել, բայց, միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանն էլ ամբողջապես պատրաստված է և, ըստ տարբեր աղբյուրների, զորք և զենք է կուտակել սահմանի այդ հատվածում։ Կարծում եմ ադրբեջանցիները հասկանում են, որ իրենց այս արկածախնդրությունը կարող է նաև Իրանի կողմից արժանի հակահարված ստանա։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ որևէ զարգացում, կարծում եմ, չկա, բացի նրանից, որ Իրանի տարածքում ադրբեջանական կողմից պարբերաբար տարբեր տեսակի ԱԹՍ-ներ են հայտնվում, որոնք խոցվում են հենց Իրանի կողմից։ Իրանը շարունակում է ուշադրությամբ հետևել գործողությունների զարգացմանը և բավականին լուրջ պատրաստված է հնարավոր արկածախնդրություններին համարժեք պատասխան տալու համար։

- Արդյո՞ք այս պահին մենք միայն արցախա- ադրբեջանական հակամարտության հետ գործ ունենք, թե՞ Թուրքիան, այնուամենայնիվ, ցանկություններ ունի այս տարածաշրջանում լուրջ փոփոխություններ մտցնել՝ ներազդելով այստեղ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերի նվազեցմանը։

- Սա իրականում նաև տարածաշրջանային ազդեցության պայքար է։ Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հրավային Կովկասում, իսկ սա կարող է տեղի ունենալ Ռուսաստանի ազդեցության նավազման կամ վերացման հաշվին, որովհետև գիտենք, թե ինչ լուրջ տնտեսական ազդեցություն ունի Թուրքիան Վրաստանի, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցություն՝ Ադրբեջանի վրա։ Եվ, եթե այստեղ՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Թուրքիան հաջողի, սա կլինի թուրքական ազդեցության տարածումը ողջ Հարավային Կովկասում։

- Այսօր գիշեր Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձ է կատարել իրեն հայկական դրոշներով դիմավորած հայկական համայնքի մեծաթիվ անդամների ցույցին, հայտարարելով, որ ԱՄՆ-ն ինչ-որ աշխատանքներ կկատարի հայերի ուղղությամբ։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը։

- Կարծում եմ, նա նկատի ուներ մեր արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա հանդիպումը, որովհետև այլ գործողություններ ԱՄՆ –ն ինքնուրույն չի անում։ Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն կարծես ամբողջապես աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը և ինքնուրույն ոչինչ կարծես չի ձեռնարկել։ Որպես Մինսկի խմբի համանախագահ Վաշինգտոնը բազմիցս հանդես է եկել հրադադարի հաստատման անհրաժեշտության հրատապության վերաբերյալ։

- Ի՞նչ եք կարծում, Թուրքիային, այնուամենայնիվ, կհաջողվի՞ չեզոքացնել Ռուսաստանի Դաշնության և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։

- Թուրքիայի ագրեսիվ վարքը հենց դրան էլ միտված է, որը լուրջ մարտահրավեր է Իրանին և Ռուսաստանին և ամեն ուշացած օրվա հետ Թուրքիան էլ ավելի է խորացնում իր ազդեցությունը տարածաշրջանում և կարծում եմ, որ թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում սա շատ լավ հասկանում են։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:14 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Նվազագույն բանը, որ Վաշինգտոնը կարող է հիմա անել, Մոսկվային չխանգարելն է». Սուրեն Սարգսյան
11:01 12/10/2020  |  ՄեկնաբանությունՀՀ կառավարությունը պարտավոր է արգելել դրանց ներմուծումը Հայաստան. լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին . քաղաքագետ
20:25 03/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Միջազգային հանրությունը անկարող է որևէ կերպ սաստել Թուրքիային և կանխել վերջինիս հրահրած ագրեսիան.Սուրեն Սարգսյան
19:01 29/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չեմ բացառում, որ կուլիսային խոսակցությունների ժամանակ Թուրքիայի հետ այլկերպ կխոսեն, բայց հանրային դաշտում Թուրքիային ոչ մեկ այսօր չի կարող քննադատել. միջազգայնագետ
11:25 17/09/2020  |  ՄեկնաբանությունՏպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները սպասում են Բայդենի հաղթանակին.քաղաքագետ
10:44 15/09/2020  |  ՄեկնաբանությունՓաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ. քաղաքագետ
09:58 11/09/2020  |  ՄեկնաբանությունՎարչապետը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին և ժողովրդին այս տարելիցի կապակցությամբ. Սուրեն Սարգսյան
10:42 27/07/2020  |  Մեկնաբանություն«Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել». Սուրեն Սարգսյան
10:42 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵվս մեկ հաղթանակ «Բանաձեւային պատերազմում». Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց. Սուրեն Սարգսյան
10:30 23/07/2020  |  ՄեկնաբանությունՀայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին. Սուրեն Սարգսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]