Թեմաներ
Ուրբաթ 11 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   17:55 Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է.Ղազինյան 11/27/2020   17:54 Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ 11/27/2020   17:41 Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցով դիմել է Պուտինին 11/27/2020   17:37 Վարչապետը պաշտպանվելու համար ոստիկաններ է շարել, բա դու էն մարդը չէիր, որ գալիս խոսում էիր, թասիբ ունեցեք. Ժամկետային զինծառայողի հարազատ 11/27/2020   17:35 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/27/2020   17:34 Ռազմամթերք և պայթուցիկ սարքեր են Արցախից բերել Հայաստան. հարուցվել է քրեական գործ 11/27/2020   17:20 Սոթքում մեծ թվով հայ զինվորականներն էին լուռ կանգնած, 1,5 կմ հեռավորության վրա ադրբեջանական դրոշն էր. Զոհրաբյան 11/27/2020   17:17 Հայկ Մամիջանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան 11/27/2020   17:13 Կառավարությունը պետք է զբաղվի գերիների հարցերով. Թաթոյան 11/27/2020   17:08 56 իմ քայլական պատգամավորները, որոնք կարծում են, թե երկրում դեռ պետք է պահպանվի ռազմական դրությունը 11/27/2020   17:00 Սա ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է. Արման Թաթոյան 11/27/2020   16:45 Մեր այսօրվա խնդիրը մերժվածի հեռացումը չէ, նա արդեն մերժված է ու հեռացած, խնդիրն հաջորդ քայլերն են. քաղաքագետ 11/27/2020   16:44 Պուտինը անվտանգության Խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը 11/27/2020   16:40 ԶՈՒ հրամանատարությունը նաև պետք է մեկնաբանի՝ ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը. Տիգրան Աբրահամյան 11/27/2020   16:27 119 միլիոն 180 հազար դրամի տեխնիկա` Սյունիքի մարզին 11/27/2020   16:22 Նիկոլը թուրքի սահմանը բերեց մտցրեց ձեր տուն, դուք ամեն օր ապրելու եք թուրքի սպառնալիքի տակ. Նաիրա Զոհրաբյան 11/27/2020   16:19 Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի 11/27/2020   16:19 Ռուս պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում 11/27/2020   16:13 Կառավարության շենքի առջև բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել՝ բողոքի ակցիաների բացակայության պայմաններում 11/27/2020   16:11 Հայաստանը պետք է հասնի ադրբեջանական պետության միջազգային պատասխանատվությանը. ԱՀ ՄԻՊ 11/27/2020   16:06 Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան 11/27/2020   16:00 Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել 11/27/2020   15:51 ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված պատերազմում զինված ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. ամփոփում 11/27/2020   15:39 Ֆրանսիայի պատվիրակությունը պետնախարարի գլխավորությամբ ժամանում է Հայաստան 11/27/2020   15:33 «Ի՞նչ վստահությամբ ենք մեր հիվանդանոցները հանձնում Բրիտանիայից ժամանած ինչ – որ բժիշկների, իսկ իմ կարծիքով՝ գործակալական ցանցին». ահազանգում է բժիշկը 11/27/2020   15:24 Չգիտենք Փաշինյանը ի՞նչ է պայմանավորվել, ինչե՞ր է խոստացել, ինչե՞ր է խոստանալու. Գեղամ Մանուկյան 11/27/2020   15:17 Մարդիկ տներն են քանդում, անորոշ վիճակ է . Թովմասյան 11/27/2020   15:16 Ազգությամբ ադրբեջանցի, «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի պատասխանատուն ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՀՀ ՔԿ 11/27/2020   15:07 Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը ՊԲ հրամանատարական կետ քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է.վարչապետ 11/27/2020   15:06 Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը. երեխաները դպրոց են գնացել Պուտինի եւ Շայգուի նկարներով 11/27/2020   15:02 Խնդրում եմ, աղերսում եմ, դիմում ՌԴ իշխանություններին՝ երեխաներին շուտափույթ ընտանիքներին հասցրեք. Զոհված զինվորի մայր 11/27/2020   14:57 Արդեն անցել է Հայաստանի տարածքները զիջելուն, ու էլի շարունակում է հպարտ քաղաքացուն էշի տեղ դնել. Արտակ Զաքարյան 11/27/2020   14:47 Զինվորական դատախազությունն ուսումնասիրում է զինված ուժերի կարիքների համար կատարված գնումները. Գոռ Աբրահամյան 11/27/2020   14:46 Ինչու՞ ես հոկտեմբերի 20-ին մերժել Վ.Պուտինի առաջարկը ՝պատերազմը դադարեցնել,որի համաձայն Շուշին ու Հադրութը մեզ էր մնում. Շարմազանով 11/27/2020   14:37 Կան որոշ կասկածներ. ԱՀ ՄԻՊ-ը՝ Բաքվում հայ գերիների մասնակցությամբ զորահանդես կազմակերպելու մասին 11/27/2020   14:36 Ինքնասպանություն պիտի գործեր փաստաթուղթը ստորագրելուց հետո, գոնե հիմա շուտ պետք է հեռանա. Կիմ Բալայան 11/27/2020   14:30 Այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ չկար, ցանկացած այլ տարբերակ լինելու էր ավելի վատը.Փաշինյան 11/27/2020   14:20 Հայաստանի ապագայի խոսակցությունը քեզ հետ չի կարող լինել, պետությունը կանգ է առել, գնա՛, որ շարժվենք․․․ 11/27/2020   14:20 Փողոցային, անգրագետ, պոռոտախոս ու ստախոս դավաճանների ժամանակն ավարտվել է. Արթուր Ղազինյան 11/27/2020   14:14 Ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին. Թշնամին տարբեր տեղերից զինծառայողների մարմինները հավաքագրել է. Բեգլարյան 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/27/2020   14:03 Հայաստանում և այտեղից դուրս կան մարդիկ և խմբեր, որոնք փորձում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս.Փաշինյան 11/27/2020   13:47 Կան ադրբեջանցիների կողմից գերիներին խոշտանգելու, դիակապտության դեպքեր՝ գլխատում են, կտրում ականջները, հանում աչքերը. ԱՀ ՄԻՊ 11/27/2020   13:38 Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ 11/27/2020   13:30 Մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալ ունենք, որոնցից մոտ 30-ի ինքնությունը կարողացել ենք պարզել. Արտակ Բեգլարյան 11/27/2020   13:27 Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել «Իմ քայլի» մանդատը ու հայտարարել ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին 11/27/2020   13:19 Իշխանությունները միշտ անցողիկ են՝ մեկը հաջողակ, մյուսն անհաջողակ, մեկը՝ կոռումպացված, մյուսը՝ պարտվող. մինչդեռ ժողովուրդը մնայուն է. Նաիրի Հոխիկյան 11/27/2020   13:17 Գեղարքունիքում գյուղացիները բանակցելով ադրբեջանցիների հետ՝ փրկել են կարևոր բլուրներ.Արմեն Աշոտյան
11/26/2020   13:51 Անհապաղ Հայաստանին տրամադրել Սևրի պայմանագրով նախատեսված Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները. Կարեն Արայանն առաջարկում է ֆլեշմոբ սկսել 11/25/2020   20:20 ԱԳՆ-ն հանձնարարել է բոլոր դեսպաններին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով. Ապացույց 11/26/2020   19:53 Միացյալ Թագավորությունից ժամանած խմբին է փոխանցվելՀայաստանում հիվանդանոցների համակարգման գործառույթը. Արժանապատիվ բուժաշխատողների միությունն անհանգստացած է 11/25/2020   21:19 Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Բանաձևն ընդունված է 11/26/2020   17:36 Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․ Կարեն Հովհաննիսյան 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/25/2020   18:58 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին Yerevan.Today 11/26/2020   00:18 Փաշինյանից ազատվելու մեկ ձև կա՝ ընդդիմությունը վայր է դնում մանդատներն ու ստիպում գնալ արտահերթի. Վահան Բաբայան 11/25/2020   21:10 Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/26/2020   21:17 «Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ. Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան 11/26/2020   20:36 Քարվաճառում սահմանի դարպասը կտեղափոխվի, նոր սահման է գծվել՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ. Թագուհի Թովմասյան 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/26/2020   20:39 «Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել». Հայկազուն Ալվրցյան 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/26/2020   23:37 Երկիրը քանդվում է և վաղը մյուս օրը մուսուլմանական֊քրիստոնեական կռիվ է լինելու. անհետ կորած զինվորի հարազատ 11/26/2020   00:13 Գնացեք Եռաբլուր, մոտեցեք պատահական մարդկանց, իմացեք օրինակ Ալենին, ով ծառայում էր Մատաղիսում ու մահացել է զրահաբաճկոն չունենալու պատճառով. Լրագրող 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/25/2020   21:40 Փաշինյան. Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է

Ստեփանակերտի այն հատվածներում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք, այլև զինծառայող չկա. Փաշինյան 10/18/2020   17:07  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

Ֆրանս 24 - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար։ Վստահաբար, ձեր տարածաշրջանը շատ դժվարին ժամանակներ է ապրում այս օրերին։

Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի քարտեզի վրա, որն այս պահին լայնորեն շրջանառվում է միջազգային հարթակներում։ Հնարավոր է, որ Դուք համաձայն չեք այդ քարտեզում պատկերվածի հետ։ Այնտեղ Հայաստանը գտնվում է ձախ մասում, իսկ Ադրբեջանը՝ աջ կողմում, և այն, ինչ կարմիրով ներկված է որպես ադրբեջանական տարածք, վիճելի շրջանն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության, որը նախորդ դարի 90-ականների սկզբին անկախություն հռչակեց, ինչն առ այսօր չի ճանաչվել ՄԱԿ-ի գեթ մեկ անդամ երկրի կողմից, ներառյալ Հայաստանը։

Վերջերս մենք ականատես եղանք խնդրի լուծման չափազանց կոշտ մոտեցումների։ Մասնավորապես, Դուք գնացիք Լեռնային Ղարաբաղ և հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այստեղ կրկին ես պետք է հիշատակեմ, պարոն վարչապետ, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից և ոչ մեկը համաձայն չէ այդ ձևակերպման հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք: Ցավոք, ինչ-որ պահի միջազգային լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում են որպես տարածքային վեճ: Եվ սրա պատճառն այն է, որ մոռացության է մատնվել Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման պատմությունը:

1988 թվականին Խորհրդային Միության ժամանակներում, երբ տեղի էր ունենում վերակառուցման և ժողովրդավարացման գործընթաց, Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով գորբաչովյան բարեփոխումների շրջանից, որոշեց վերականգնել իր իրավունքները: Իսկ իրավունքը խախտվել էր Խորհրդային Միության ձևավորման շրջանում, երբ Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կցվեց Խորհրդային Ադրբեջանին և ոչ թե դրվեց Խորհրդային Հայաստանի կազմ: Եվ ահա 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանին միավորվելու վերաբերյալ որոշում, և դա բացարձակապես խաղաղ գործընթաց էր: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն ժամանակ այդ շարժումն ընկալվում էր որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթաց, և շատերը Եվրոպայում ասում էին, որ Ղարաբաղյան շարժման սկսած պրոցեսի արդյունքում էր, որ փլուզվեց Բեռլինի պատը: Եվ ահա այս խաղաղ քաղաքական որոշմանը Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ իրականացնելով հայերի սպանություններ Սումգայիթ և Բաքու քաղաքներում: Եվ ահա այսպես ծագեց կոնֆլիկտը:

Ինչ վերաբերում է արդեն Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանին, երբ Խորհրդային Ադրբեջանը հռչակեց անկախություն Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, կայացրեց որոշում և հռչակեց իր անկախությունը: Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա:

Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ, այո՛, սա ոչ թե տարածքային վեճ է, սա մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, որովհետև, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, 1988 թվականին այդ գոյութենական վտանգը եղել է:

«Ֆրանս24» - Պարոն վարչապետ, Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի մասին։ Ես կուզենայի վկայակոչել միջազգային իրավունքի շրջանակում առկա կարգավորումները։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, և Դուք գիտեք, պարոն վարչապետ, այնտեղ նշված է՝ օկուպացված տարածքներ, ինչը ենթադրում է, որ այդ տարածքներն օկուպացվել են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ո՞վ է օկուպացրել: Եթե ուշադիր նայեք այդ բանաձևերը…

«Ֆրանս24» - Օրինակ, 62243 բանաձևի մեջ նշված է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որից հետևում է, որ Ադրբեջանը չէ, որ օկուպացրել է իր սեփական տարածքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես շարունակեմ իմ նախադասությունը: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում էր գոյութենական վտանգի առաջ: Մինչև շարժում սկսելն այդ գոյութենական վտանգը սողացող էր՝ այն առումով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված էր հայկական ինքնության դեմ: Իսկ շարժումը սկսվելուց առաջ այդ գոյութենական վտանգն արդեն դարձավ ուղիղ սպառնալիք, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ օգտագործվում էր ուժ: Եվ անկախության հռչակման այդ շրջանում ամբողջական ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Քաղաքները, գյուղերը, բնակավայրերը ռմբակոծվում էին, և մարդիկ հնարավորություն չունեին շուրջ 2 տարի իրենց բնակարաններում, իրենց տներում ապրելու: Եվ քանի որ ոչ մի միջազգային ուժ չէր կանգնեցնում այս պրոցեսը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանական ուժեր ձևավորեց, և ինքնապաշտպանական ուժերի գործունեության արդյունքում այդ հրետակոծություններն ու հրթիռակոծությունները պարզապես ստիպված էին հեռու տանել իրենց տներից:

Եթե Դուք ուշադիր նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, կտեսնեք՝ այդտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները կորսվել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի, տեղի հայկական ուժերի գործունեության արդյունքում: Այսօր էլ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, և դա կարող է կրկին բերել ծանր հետևանքների ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար:

«Ֆրանս24»- Պարոն վարչապետ, քիչ ժամանակ է մեզ մնացել։ Ես կուզենայի անդրադառնալ այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է Ձեր կողմից Թուրքիայի առնչությամբ։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուղղակիորեն և բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով։ Դուք պնդում եք, որ Թուրքիան ներգրավված է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական նկրտումներում։ Այնքան էլ մեծ չէ աջակցությունը Ձեր միջազգային գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից։ Արդյոք Դուք գտնում եք, որ աշխարհը ճիշտ չի ընկալում խնդիրը կամ անտարբեր է դրա նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ եկեք արձանագրենք, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները:

Երկրորդը՝ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, երկրներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը ձեռնարկելու համար: Եվ, ըստ էության, ես հստակ ասում եմ, որ, այո՛, Թուրքիան վերադարձել է 100 տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ: Ես ասել եմ, որ եթե այս փաստը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

«Ֆրանս24»- Պարոն վարչապետ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզենայի ևս մեկ հարց ուղղել Ձեզ։ Վերջերս պատասխանելով քաղաքացիական անձանց սպանություններին առնչվող հարցադրմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ռազմական տեխնիկան քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու մեջ, ինչն էլ իր կարծիքով հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Ձեր մեկնաբանությունը, պարոն վարչապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով:

Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի:

«Ֆրանս24» - Պարոն վարչապետ, և ամենավերջին հարցը։ Դուք աննախադեպ մեծ հեղինակություն եք վայելում Ձեր երկրում։ Միջազգային հանրությունը չափազանց բարյացակամ վերաբերմունք դրսևորեց Ձեր կառավարության հանդեպ։

Բոլորովին վերջերս՝ 2018 թ.-ին խաղաղ գործընթացի արդյունքում, որը հայտնի է որպես Թավշյա հեղափոխություն, Դուք եկաք իշխանության։ Ինչու՞ չեք օգտագործում Ձեր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որն ինչպես Դուք գիտեք, ենթադրում է փոխզիջում` տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը մենք տեսնում ենք այսօր և որի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ ձգձգվող հայ-ադրբեջանական այս հակամարտության ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն:

«Ֆրանս24» - Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, պարոն վարչապետ, թե ինչ զիջումների եք պատրաստ Դուք գնալ։ Ես Ձեզ կխնդրեի այդ ենթատեքստում անդրադառնալ նաև այսպես կոչված բուֆերային գոտուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, կարող եմ ավելի կոնկրետ: Երբ ես դարձա վարչապետ, ես նախ առաջարկեցի հետևյալ բանաձևը: Գիտեք, ինչ, անընդհատ խոսվում է զիջումների մասին: Նախ մենք պետք է հայեցակարգ ունենանք՝ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ որևէ լուծում պետք է նաև հակառակ կողմի համար ընդունելի լինի: Բայց Ադրբեջանը շարունակել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, որը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի:

«Ֆրանս24»- Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մենք կուզենայինք Ձեզ ավելի շատ հարցեր տալ։ Սակայն, ցավոք սրտի, ժամանակակը թույլ չի տալիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:53 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը փակ հանդիպում կունենան քաղհասարակության ներկայացուցիչների հետ
16:41 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ. ՄԻՊ
16:15 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Զանգվածը չի ուզում մտածել, այն միշտ ուզում է հավատալ. անգամ ցեղասպանության օրերին նրանք ավելի շատ հավատում էին, քան մտածում. Ալեն Ղևոնդյան
15:52 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մարդկությունը գործ ունի կատարյալ մոլագարի հետ, որին Իսրայելի հետախուզության նախկին շեֆ Յակով Կեդմինը համարում է «Կապը կտրած կատաղած շուն». Նավասարդյանը՝ Էդրողանի մասին
14:50 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի թեմի Առաջնորդը այցելել է վիրավոր զինվորներին
14:32 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայաստանը դատապարտում է այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ԱԳԵԾ խոսնակի հայտարարության մասին
13:57 18/10/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
13:44 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թալիշ զինվորականի թաղման թափորը չի ունեցել Ադրբեջանի որեւէ խորհրդանիշ. Բաքվի բռնապետն անհանգստացած է
13:33 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրք-ադրբեջանական, ահաբեկիչների եռամիասնության ագրեսիայի հետեւանքով խատվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք
12:52 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը. ԱՆ

Արխիվ

[]