Թեմաներ
Երկուշաբթի 10 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/26/2020   02:12 Արցախը պատրաստակամ է´ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը. Արայիկ Հարությունյան 10/26/2020   01:25 Ողբերգական վթար` Աիմավիրի Կարմիր կամրջի տակ. կա զոհ 10/26/2020   00:09 Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել 10/25/2020   23:54 Հոկտեմբերի 26-ին կհաստատվի հումանիտար հրադադար. ԱԳՆ 10/25/2020   23:49 Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան 10/25/2020   23:28 Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարան 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին 10/25/2020   22:45 ԱՄՆ-ն հեշտությամբ կկարգավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. Թրամփ 10/25/2020   22:31 Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները.Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   22:18 Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են թեժ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   22:03 Ռուսաստանը Ադրբեջանին տվյալներ ներկայացրել է վարձկանների ներկայության մասին. Պետդումայի պատգամավորը՝ Ղարաբաղում գրոհայինների մասին 10/25/2020   21:44 Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում.վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ. ԱՀ ԱԻՊԾ 10/25/2020   21:34 Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում կատարվող գործողությունները որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա. Փաշինյան 10/25/2020   21:26 Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ 10/25/2020   21:09 Օրվա ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը. Արցախի ԱԻՊԾ 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/25/2020   20:44 ԱԱԾ ղեկավարն այցելել է սահմանապահ զորքեր և հանդիպել սահմանապահների հետ 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը 10/25/2020   20:11 Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում հայտնաբերվել է թուրքական F-16 կործանիչ 10/25/2020   19:58 ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը 10/25/2020   19:50 Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և Ադամ Շիֆի հետ 10/25/2020   19:43 Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան 10/25/2020   19:35 Կարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո. Շուշան Ստեփանյան 10/25/2020   19:26 Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Հայրումյանին կշնորհվի Արցախի հերոսի կոչում 10/25/2020   19:19 Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է. Սենոր Հասրաթյան 10/25/2020   19:08 Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը 10/25/2020   19:02 Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   18:43 Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը. Փաշինյան 10/25/2020   18:39 Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն. ՊՆ խոսնակ 10/25/2020   18:34 Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ. ՄԻՊ 10/25/2020   18:30 Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը. ԱՀ ԱԳՆ 10/25/2020   18:26 Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Հովհաննիսյան 10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/25/2020   18:04 Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք. ԱՀ ԱԻՊԾ 10/25/2020   18:00 Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. ԱՀ նախագահ 10/25/2020   17:52 Ուշքս ու խելքս սահմանին է. Արցախցի Սվետլանա տատը մեկ սենյակում ապրում է 9 թոռների հետ 10/25/2020   17:46 Ծանր վիրավորում ստացած հայ զինվորին գնդակահարելու մասին կադրերն իրական են. ԱՀ ՄԻՊ 10/25/2020   17:44 Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը պահանջել է Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից, կիրառել տնտեսական պատժամիջոցներ 10/25/2020   17:38 ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկատվություն է պահանջել 5 հայ ռազմագերու վերաբերյալ 10/25/2020   17:09 Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 10/25/2020   16:57 Զինվորները մկրտվում են մարտից առաջ 10/25/2020   16:16 Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին 10/25/2020   15:57 Քիչ առաջ Ազգային ժողովում ընդունեցինք Ֆրանսիայի պատգամավորներին ու ամեն ինչ ասել ենք. Լենա Նազարյան 10/25/2020   15:27 ՊԲ֊ն ներկայացրել է նորօրյա հերոսներին 10/25/2020   15:18 Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ 10/25/2020   15:12 Այսօր երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը
10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/24/2020   10:18 Ադրբեջանցի հատուկջոկատայինները չեն դիմանում հայերի հետ բախումների ժամանակ. Թուրքիան 1200 հատուկ ջոկատային է տեղափոխել արցախյան ճակատ 10/24/2020   09:52 Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ. «Հրապարակ» 10/24/2020   12:17 Ալիևը հայտարարել է, թե պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները նույնիսկ այսօր 10/24/2020   23:22 «Ադրբեջանական զինված ուժերը փորձել են հասնել Բերձոր և դուրս գալ մինչև ՀՀ սահման». Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/25/2020   11:02 Դիպուկահարի կրակոցից սպանվել է գործարար Ալեքսանդր Պետրովը 10/24/2020   15:01 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ. Հավերժ փառք 10/25/2020   13:07 Ալիեւը ներկայացրել է հրադադարի իր պայմանները 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը 10/24/2020   20:49 Հարավային ուղղությամբ հակառակորդն անցել է պաշտպանության. Հասրաթյան 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/24/2020   22:43 «Կարմիրով նշված ամբողջ հատվածներն այս պահին ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են գտնվում».Արծրուն Հովհաննսիյան 10/24/2020   17:20 Ո՞վ է սպանել Բենիկին ու Յուրիին. BBC- ն մանրամասնորեն հետազոտել է ԼՂՀ-ում հայ գերիների գնդակահարման տեսանյութը 10/24/2020   15:47 Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված մոտ 800 քաղաքացի. Արսեն Թորոսյան 10/24/2020   23:01 «Եթե ԱՄՆ-ում այս պահին ընթացող բանակցությունների արդյունքում հաջողվի գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի». Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը

Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում` Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է 10/17/2020   18:49  |  Ղարաբաղյան հակամարտություն

Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։

Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրեց հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։
Դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ հետևյալ խնդիրներին․

Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից երեք շաբաթ անց արդեն կարող ենք փաստել, որ ծրագրավորված բլիցկրիգը տապալվեց, ինչպես նաև կարող ենք պնդել, որ Ադրբեջանը երբեք նման լայնածավալ պատերազմական գործողություններ չէր սկսի, առանց Թուրքիայի լիակատար ռազմական, քաղաքական և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների աջակցության։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 11-ժամյա հանդիպման արդյունքներով ընդունված հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը շատ թույլ լավատեսություն առաջացրեց հայկական հասարակությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իսկ կողմից ընդունված փաստաթղթերի և համաձայնությունների չհարգելու նախկին դեպքերը։

Հայտարարված հումանիտար հրադադարից անմիջապես հետո ադրբեջանական հարձակողական գործողությունների ինտենսիվությունը էլ ավելի աճեց։ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ, հոկտեմբերի 13-ին միայն իրականացրել են 36 մարտական թռիչք։

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև ռազմական ինքնաթիռներ և հարձակողական ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի հարձակումների ինտենսիվությունը և բացառապես հարձակողական բնույթի սպառազինությունների կիրառումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը վկայում են, որ այդ երկրի իշխանությունների նպատակն է պատճառել հնարավորինս մեծ վնաս՝ ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, այնպես էլ ենթակառուցվածքի առումով։

Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ներկայացրեց Արցախի բնակչության շրջանում կորուստները և գույքի, ենթակառուցվածքների մասով գրանցված վնասները։ Նա նաև տեղեկացրեց, որ հազարավոր կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր ապրում են մշտական կյանքի սպառնալիքի և հոգեբանական տեռորի պայմաններում։

Դեսպան Պապիկյանը նաև տեղեկացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից թիրախավորելու մասին՝ նշելով, որ Հայաստանի զինված ուժերը, հետևելով Ադրբեջանի տրամաբանությանը, այսուհետ կարող են թիրախավորել Ադրբեջանի տարածքում ցանկացած զինվորական օբյեկտ։

Քաղաքական և դիվանագիտական բնույթի զարգացումներ․

Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ հայտարարություն արեցին՝ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մակարդակով՝ կոչ անելով հարգել հրադադարը և աշխատել հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների հաստատման ուղղությամբ։ Միջազգային հանրությունը շարունակում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իր կոչերը։

Հայաստանը մշտապես շեշտել է, որ իմաստալի երկխոսություն և բանակցային գործընթաց ունենալու համար նախ և առաջ պետք է նման գործընթացի շրջանակներում մեկ ընդ միշտ բացառել ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, և այսօր Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները։

Թուրքիայի ներգրավվածություն.

Հանգամանալից ներկայացրեց թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ադրբեջանի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարձակումների օդային ապահովման, ինչպես նաև օդային հարձակումների վերահսկման և կառավարման իրականացման մասին վկայող փաստերը։

Թուրքիայի կողմից Ադրբեջանի աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիայի աջակցությունը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները՝ Արցախի ժողովրդին բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին։

Ռազմական աջակցությունից զատ, Թուրքիան շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Բաքվի որոշումների կայացման գործընթացում։ Որպես օրինակ բերվեց այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայից վերադառնալուն պես հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որից հետո, և չնայած Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, հայտարարել է, որ հումանիտար հրադադար հաստատելու պայմաններ ներկայումս առկա չեն։

Թուրքիայի ղեկավարությունը, հակառակ Մոսկվայի հայտարարության, հրահրում է Ադրբեջանին՝ շարունակել ռազմական ագրեսիան։ Հետևաբար, Թուրքիան այսօր դարձել է ռազմական գործողությունները դադարեցնելու համար հիմնական խոչընդոտը։

Թուրքիայի ներգրավվածությունը կասկածներ չի հարուցել նաև ՄԻԵԴ-ի մոտ, որը հոկտեմբերի 14-ին վերահաստատեց հոկտեմբերի 6-ին Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումը։

Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների մասնակցությունը ռազմական գործողություններին.

Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցությունը նոր զարգացում է ԼՂ հակամարտության համատեքստում։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով մինչև 4000 ահաբեկչական մարտիկներ են պատերազմում Ադրբեջանի կողմից։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է դրանցից 107-ի զոհվելու փաստը։

Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Թուրքիայի կողմից զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան հաստատվել է ինչպես հետախուզական, այնպես էլ լրատվական բազմաթիվ հետաքննությունների արդյունքներով։

Սա չափազանց վտանգավոր զարգացում է․ այսօր ԵԱՀԿ-ում ունենք մասնակից պետություն, որն օգտագործում է զինյալ ահաբեկիչներին իր կողմից հրահրվող պատերազմներում:

Ավելին, Թուրքիան իր հավաքագրման սխեմայի միջոցով ֆինանսավորում է ահաբեկիչներին և նպաստում է ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչական մարտիկների տարածմանն աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
Հավատարմության զգացողության շնորհիվ այս խմբերը դառնում են Թուրքիայի վստահված բանակը, որը կարող է տեղակայվի աշխարհի տարբեր մասերում, որտեղ զինված ուժերի ներգրավվումը նպատակահարմար չէ: Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. հարցն այն է, թե ո՞րն է լինելու հաջորդ տարածաշրջանը։

Այսօր Արցախի և Հայաստանի ժողովուրդը մարտնչում է միջազգային ահաբեկչության դեմ, կռիվ է տալիս այն պետությունների դեմ, որոնք չեն խորշում ահաբեկիչներին և ջիհադիստներին օգտագործելուց։ Թուրքիայի նման գործելաոճը կանգնացնելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ և հասցեական դատապարտի այդ վարքագիծը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նման քաղաքականությունից հրաժարվելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի թիրախավորված միջոցառումներ իրականացնի։

Եզրակացնելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:29 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ․ՊՆ
18:19 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Լուսանկարի վրա պատկերված է Գյանջայի առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղը
18:05 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է Ստեփանակերտի տարեց բնակչուհին
17:15 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Միլոնովի Ղարաբաղ այցի պատճառով
17:14 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վրաստանի օդային տարածքով ռազմական փոխադրումների մասին լուրերը կեղծ են. Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է
16:59 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Լոնդոնի հայերը BBC-ից պահանջում են են ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին
16:09 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վարչապետի խոսնակը՝ օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու կուսակցությունների պահանջի մասին
15:53 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին. Արտակ Զեյնալյան
15:27 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է․Արծրուն Հովհաննիսյան
15:27 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի նպատակն է ռազմական ճանապարհով լուծել հարցը․Կարեն Հովհաննիսյան

Արխիվ

[]