ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թալիշի դեպքերը կրկնվել են Հադրութում. ԱՀ ՄԻՊ (լուսանկարներ 18+) 10/12/2020 13:27 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Թալիշի դեպքերը կրկնվել են Հադրութում. ԱՀ ՄԻՊ
Հադրութում տեղի ունեցածը նման է 2016թ ապրիլին Թալիշում տեղի ունեցած դեպքերին։ Թալիշի դեպքերը կրկնվել են Հադրութում, քանի որ իրենք անզեն, անօգնական, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ուղիղ կերպով թիրախավորել, սպանել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով արդեն 15-րդ օրն է, ինչ փաստացի պատերազմ է ընթանում: Չնայած հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է այն՝ հրթիռակոծելով Ստեփանակերտը և այլ բնակավայրեր, դիվերսիոն ներթափանցում իրականացրել՝ Հադրութ քաղաքի ուղղությամբ։ Թեև հակառակորդի առաջխաղացումը կանխվել է, բայց թշնամին, հավատարիմ մնալով իր ձեռագրին, սպանել է երկու քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա մորը: Նման դեպք տեղի է ունեցել նաև 2016թ Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները մտել են տարեց ամուսինների տուն, սպանել նարանց, ապա կտրել ականջները:
Արտակ Բեգլարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ լուսանկարներ է հրապարակվել, որտեղ երևում է, որ տղայի ձեռքի ափին ևս կրակել են, ինչը նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող տղան ձեռքը բարձրացրել է պաշտպանվելու կամ ցույց տալու համար, որ զինված չէ։
«Այստեղից ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակում են տեռորիզմը, նորից շարունակում են պատերազմական հանցագործությունները և դրա խորքում ընկած է նաև հայատյացության ընդգծված տրամադրությունները» ,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ Հադրութի դեպքերը դեռևս ավելի մանրամասն չենք կարողացել պարզել։
Անդրադառնալով զինծառայողների մարմինների նկատմամբ հնարավոր ոտնձգություններին՝ Բեգլարյանը նշեց, որ կան որոշ տեսանյութեր, այդ թվում՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչի հիման վրա են ասում, որ բարձր հավանականությամբ արդեն նմանատիպ դեպքեր, խոշտանգումներ, վայրագություններ արձանագրվել են։
«Հաշվի առնելով նաև 2016թ բացասական փորձառությունը, դրան անպատժելիությունը, ավելին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսումը, այնուհետև՝ հայատյացության քաղաքականության ակտիվ շարունակությունը և վարձկան ահաբեկիչների ընդգրկումն այս պատերազմում, հավանականությունը շատ բարձր է, որ հայ զինծառայողների մարմինների հանդեպ նման վայրագությունները կկրկնվեն»,- նշեց Բեգլարյանը։
Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր բազմաթիվ կոնվենցիաներ, այդ թվում՝ Ժնևյան, խախտվել են, սակայն խախտումների վերաբերյալ ավելի հստակ իրավական վերլուծություններ կներկայացվեն, երբ ակնհայտորեն ապացուցվի և ծավալները հասկացվի ՝ զինծառայողների և նրանց մարմինների նկատմամբ կատարված հանցագործությունների։
Նշենք, որ ԱՀ ՄԻՊ-ի զեկույցի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս):
Բեգլարյանն արձանագրեց, որ քաղաքացիական օբյեկտները և բնակիչները թիրախավորվել են՝ հրետանիով, հրթիռային միջոցներով և ԱԹՍ-ներով, ինչի հետևանքով արդեն կան բազմաթիվ զոհեր։ Բեգլարյանը նշեց, որ զեկույցը բազմաթիվ խողովակներով, բազմաթիվ տեղեր ուղարկվել է և կշարունակեն դեռևս ուղարկել։ Նրա փոխանցմամբ՝ միջազգային կառույցներից դեռևս արձագանք չկա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է հրադադարը:
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը երեկ ադրբեջանական վայրագությունները փաստող լուսանկարներ է հրապարակել. կից ներկայացվում են լուսանկարները
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել