ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր տարածաշրջանը դարձել է Թուրքիա – Ռուսաստան հիբրիդային պատերազմի վայրը». Թևան Պողոսյան 10/12/2020 18:15 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«1915 թվականից Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվում։ Չգիտեմ՝ դեռ քանի անգամ պետք է պատմությունը կրկնվի, որ աշխարհը սա հասկանա։ Հուսամ՝ ողջ աշխարհի հայերի մոտ չկա այդ պատրանքը, որ թշնամուն կարելի է վստահել։ Արդեն պետք է վերանալ հակառակորդ հասկացությունից, Թուրքիան մեր թշնամին է՝ Ադրբեջանի հետ միասին,-«Փաստինֆո»-ի հետ զրույց ասում է քաղաքագետ Թևան Պողոսյանն, անդրադառնալով ահաբեկիչ Թուրքիա – Ադրբեջան տանդեմի կողմից սեպտեմբերի 27-ից արցախա – ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված ռազմական աննախադեպ ագրեսիայի թեմային և հավելում,- մեր թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում, հետևաբար մենք պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք մերը պարտադրել, իսկ երբ գալիս է ժամանակը, պետք է ճիշտ հաշվարկել, թե ո՞ր գործընկերների հետ ենք միասնական ուժ ձևավորելու, որպեսզի մեր պարտադրանքը գործի վերածենք»։
Թևան Պողոսյանն ընդգծում է՝ մեզ համար սա ուղղակի հայրենական պատերազմի մի ընկալում է՝ Թուրքիայի որդեգրած քաղաքականության նկատմամբ, բայց աշխարհը ևս պետք է ընկալի, որ այստեղ տեղի են ունենում այնպիսի մարտահրավերներ, որ կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մի շարք պետությունների անվտանգության համար.«Եթե Թուրքիան այս տարածքում իր ոտքերն բավարար չափով ամրացնի, կրկնելու է այն, ինչ արեց Սիրիայում՝ ճամբարներ է պատրաստելու, որտեղից և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի Դաշնության վրա է նրանց ուղարկելու, և ո՞վ է ասել, որ այդ վարձկան ահաբեկիչները Վրաստանի սահմանով այլ երկրներ չեն գնալու և տարածվելու։ Աշխարհը պետք է գիտակցի, որ այսօրվա դրությամբ Արցախի Պաշտպանության բանակը, Հայաստանն ու ողջ հայությունը պայքարում է համաշխարհային այդ հիվանդության՝ ահաբեկիչների դեմ։ Այլ կերպ ասած՝ մեր տարածաշրջանը դարձել է Թուրքիա – Ռուսաստան հիբրիդային պատերազմի վայրը, ինչպես Սիրիայում կամ Միջին Արևելքում է։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի որդեգրած քաղաքականությանը վերաբերող հարցին՝ կարծում եմ առաջին հերթին նաև հենց իրենց շահերի մեջ է մտնում գիտակցել, որ, օրինակ, այն 4000 վարձկան ահաբեկիչները, որոնց Թուրքիան ներմուծել է այս տարածք, ինչքան էլ, որ Արցախի Պաշտպանության բանակը դրանց մի մեծ մասին վերացնի, մի զանգված փախնելու է կամ հարավ՝ Իրանի տարածք, կամ հյուսիս՝ Ռուսաստանի Դաշնություն։ Հետևաբար, մի օր թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը մի օր առճակատվելու ենք այս խնդրի հետ, տեղի՞ն չէ, որ նրանք հիմա միանան մեզ և փորձենք միացյալ ուժերով լուծենք այս խնդիրը, որ Թուրքիան է դրել մեր առաջ»։
Խոսելով ստեղծված իրավիճակում ներքաղաքական կեցվածքի և այս ուղղությամբ տարբող աշխատանքների թեմային, քաղաքագետը հատուկ կերպով նշում է՝ ինչպես մեր տղաներն են այս օրերին հողին կանգնած պայքարում, որպեսզի մենք կերտենք մեր հերթական հաղթանակները, այնպես էլ պետության մնացյալ բոլոր օղակները պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը, որպեսզի մեր հաղթանակն ամբողջական լինի.«Այստեղ հատկապես կարևոր է հենց դիվանագիտական կորպուսի ճիշտ և համակարգված աշխատանքը, որովհետև դա նույնպես մարտադաշտ է, որտեղ մեզ հստակ ու կայուն հաղթանակներ են պետք։ Մենք մեր պետության ներսում, բոլորով միասին, ամեն կերպ աշխարհին ցույց ենք տալու և ապացուցելու ենք, թե ինչ է իրականում կատարվում այստեղ մեզ հետ։
Խոսելով վերջանական հաղթանակի կերտման ճանապարհի և դրան հասնելու ուղիների մասին, Թևան Պողոսյանն ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի հիմնական և ռեալ դաշնակիցը հենց մեր միասնականությունն է.
«Մենք պայքարելու ենք, կռվելու ենք, եթե պետք լինի՝ մահանալու ենք այստեղ՝ մեր հողի վրա ազատ և անկախ ապրելու իրավունքը ձեռք բերելու համար։ Լավ ենք անում, որ մեզ պաշտպանում ենք, պաշտպանելուց էլ պայքարելու ենք մինչև վերջ, թույլ չենք տալու, որ մեզ սպանեն, արդյունքների մասին էլ թող ուրիշները մտածեն»,- ասում է Թևան Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ