Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Արմեն Սարգսյանի և աշխարհում հայտնի գործիչների մասնակցությամբ Երևանում անցկացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը» 10/10/2020   22:14  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո Երևանում այսօր անցկացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:

Հեռավար ձևաչափով տեղի ունեցած գագաթնաժողովին մասնակցել և առցանց հետևել են ավելի քան 500 պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Երևանյան գագաթնաժողովին քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերներն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները, և այդ համատեքստում պարենային անվտանգությանը, կրթությանը, առողջապահությանը, մասնավորապես՝ COVID 19-ին առնչվող հարցեր:

Ողջունելով տարբեր երկրներից համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած տեղի ունեցող իրադարձություններին, որոշվել է անցկացնել միջազգային այս գագաթնաժողովը՝ փոխելով ձևաչափն ու քննարկման օրակարգը: «Իհարկե, դժվար է լինելու այս կարճ ժամանակում՝ մեկ օրում քննարկումներ ունենալ և պատասխանել բոլոր հարցերին, սակայն մի բան հստակ է. մենք պետք է անդրադառնանք հիմնական հարցին՝ աշխարհն իսկապես փոխվել է: Սա նոր աշխարհ է, և մեր համաժողովն էլ հենց այս խորագիրն ունի: Ի սկզբանե մտածում էինք անցկացնել համաժողով արհեստական բանականության ու աշխարհաքաղաքականության մասին, սակայն իրադարձությունները ստիպեցին մեզ այն նվիրել նոր աշխարհը հասկանալուն,-ասել է նախագահն՝ ավելացնելով. -Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն մենք պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետության և Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի միջև»:

Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձել են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային:

Գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր մենք հավաքվել ենք Երևանում, երբ Հայաստանի համար շատ դժվարին ժամանակներ են, ինչը պայմանավորված է կորոնավիրուսով, ինչպես ամբողջ աշխարհում, և պատերազմով՝ տարածաշրջանում: 2018 թվականին Շամոնիում, պարոն նախագահ, ասացիք, որ մուտք ենք գործում քվանտային աշխարհ: Կորոնավիրուսը, Հայաստանում տեղի ունեցածը, պարզ են դարձնում, որ մենք իսկապես քվանտային, անկանխատեսելի, անորոշ աշխարհում ենք ապրում»:

Գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ընդգծել է, որ աշխարհն անցնում է դժվար մի փուլով, որը հրամայական է դարձնում համերաշխության կառուցումը: «Մենք տեսնում ենք բոլոր մակարդակներով լարման աճ, աճող ազգայնականություն՝ սկսած ձեր իսկ տարածաշրջանում տիրող իրավիճակից, որն ավելի է ահագնացել Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունների պատճառով, ովքեր ընտրել են ուժի և առճակատման տրամաբանությունը: Ցանկանում եմ ձեր ժողովրդին հայտնել իմ անկեղծ բարեկամությունը, և, ինչպես հավաստիացրել էր նախագահ Մակրոնը, հայտնել Եվրոպայի ընկերների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղ կարգավորմանը,-նշել է Դոմինիկ դը Վիլպենը: -Մենք ապրում ենք ցավի, վախի և դժվարությունների ժամանակներում: Միայն միասին և համախմբված կկարողանանք անդրադառնալ մեր աշխարհի գլոբալ և աննախադեպ խնդիրներին: Ժամանակն է ունենալ համակարգված տեսլական և նախաձեռնություններ»:

Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը նույնպես իր տեսաուղերձում նշել է, որ գագաթնաժողովը տեղի է ունենում ոչ սովորական պայմաններում. «Իմանալով, թե ինչ ողբերգություն է այժմ տեղի ունենում Հարավային Կովկասում, ուզում եմ հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ խաղաղ հանգուցալուծում կունենա: Այժմ ավելի քան երբևէ կարևոր է, որ հավատարիմ մնանք երկխոսությանը և հարգենք մարդկային կյանքը՝ անկախ տարիքից, սեռից և ազգությունից: Որևէ տեսակի ուժի կիրառումը հատկապես անթույլատրելի է կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Սա մի նոր մարտահրավեր է ողջ մարդկությանը»:

«Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողով»-ի համակազմակերպիչներից է նաև Հայաստանի Կենտրոնական բանկը, որի նախագահ Մարտին Գալստյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի մասնակիցներին հնարավոր կլինի հյուրընկալել Դիլիջանում, ինչպես նախորդ տարի. «Մեր հանդիպումը կայանում է դժվարին ժամանակներում: Աշխարհը դիմագրավում է գլոբալ համավարակին, որն արդեն իսկ ավելի քան մեկ միլիոն կյանք է խլել, և դեռևս լուծումը գտնված չէ: Հայաստանը ևս դիմագրավում է դժվարին ժամանակներ: Ինչպես համաժողովի խորագիրն է վկայում, մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, աշխարհ, որտեղ ճգնաժամերն օրինաչափ են դարձել: Փոփոխության աղբյուրները կարող են շատ տարբեր լինել՝ աշխարհաքաղաքականությունը, տեխնոլոգիաները, առողջապահությունը, կրթությունը և այլն: Մենք պետք է օգտագործենք լավ ժամանակները՝ վատ ժամանակներին պատրաստվելու համար»:

Գագաթնաժողովի՝ «Մուտք գործելով նոր աշխարհ» թեմայով քննարկումների ժամանակ, որը վարել է CNN-ի նախկին գլխավոր մեկնաբան Ռից Խանը, նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է փոփոխվող աշխարհի մարտահրավերներին:

«Ես ցանկանում եմ կենտրոնանալ երկու կետի վրա, որոնցից մեկը C-19-ն է՝ կորոնավիրուսը: Աշխարհը փոխվում է, և կորոնավիրուսը հիշեցնում է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն առողջությանը և առողջապահությանը, այլև մեր կյանքի բոլոր ոլորտներին,-նշել է նախագահը: -Անգամ C-20-ը, որը, ինչպես նշեցի, Կովկաս-20-ն է, ինչ-որ առումով փոփոխվող աշխարհի արդյունք է: Այսօր փաստն այն է, որ թեպետ կար բանակցություններ վարող միջազգայնորեն ընդունելի ձևաչափ՝ Մինսկի խումբը, ադրբեջանական կողմը, որը դժգոհ էր բանակցություններից, որոշեց, որ կարող է սկսել պատերազմ: Ադրբեջանական կողմից հակամարտությանը ներգրավվեց նաև Թուրքիան՝ տարբեր ձևերով՝ զինուժի ներկայությամբ, ռազմական ինքնաթիռներով, դրոններով, խորհրդականներով, սպաներով և անգամ՝ տարածաշրջան իսլամիստ ահաբեկիչների բերելով:

Հակամարտությունը, որը փոքր էր, շատ, թե քիչ կառավարելի և կարող էր հանգուցալուծվել բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ-ի և երեք համանախագահների հովանու ներքո, այժմ ներուժ ունի վերածվելու ավելի ծավալուն հակամարտության՝ տարածաշրջանը վերածելով մի ուրիշ Սիրիայի, որը, սակայն, կլինի Սիրիայի տասնապատիկը և կվնասի բոլորին:

Սա նոր աշխարհ է, որը նաև նոր է կործանարար լինելու տեսանկյունից: C-20-ը դրա ապացույցն է»:

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նույնպես իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին և, ողջունելով ժամանակավոր մարդասիրական հրադադարի մասին համաձայնությունը, մասնավորապես նշել. «Ցանկանում եմ միայն մեկ բան, որ աշխարհի այդ գեղեցիկ վայրում խաղաղություն լինի: Իսկ մնացածը կլուծենք քայլ առ քայլ»:

Նախագահ Սարգսյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատելով Ռուսաստանի դերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու հարցում, մասնավորապես ասել է. «Երկու շաբաթվա դժվարին մարտերի ընթացքում Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը ցույց տվեցին, որ անպարտելի են նույնիսկ Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջան բերված իսլամիստ ահաբեկչական խմբերի դեմ պայքարում: Չկա այլ լուծում, քան վերադառնալ բանակցությունների սեղան և բանակցել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ տարածաշրջանի ապագայի համար: Պատերազմն ամենևին լուծում չէ»:

Նախագահն անդրադարձել է նաև կիբերանվտանգության խնդիրներին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության շրջանակում ևս մեծ կիբերհարձակումներ են տեղի ունեցել. «Կիբերպատերազմներն այսօր իրականություն են, և դրանք ամենուր են, ինչպես, օրինակ, ադրբեջանական կողմից թուրքական և իսրայելական դրոնների օգտագործումն է: Դրանք բոլորը կապված են կիբերանվտանգության հետ: Կարծում եմ, որ այն նույնքան կարևոր է, որքան միջուկային սպառնալիքն էր սառը պատերազմի ժամանակ:

Կիբերանվտանգությունը կարող է վտանգ լինել նաև միջուկային տեսանկյունից: Այստեղ խոսվեց միջուկային անվտանգության մասին: Որպես հայ և Հայաստանի նախագահ՝ ինձ համար շատ անհանգստացնող է ադրբեջանական կողմից լսել, որ եթե պատերազմը շարունակվի, նրանք կհարվածեն Հայաստանի ատոմակայանին: Սա բացարձակ անընդունելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրջ փոքր հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային և համաշխարհային աղետի, մեկ այլ Չեռնոբիլի, եթե նրանք հարվածեն ատոմակայանին: Իսկ դրանից կտուժի ոչ միայն Հայաստանը, այլև բոլորը: Իսկ նրանք կարող են հարված հասցնել ոչ միայն մեխանիկական, այլև էլեկտրոնային զենքի միջոցով՝ կիբերհարվածով»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ապագայի համար ինչ-որ բան զարգացնելու համար հիմքում պետք է դնել մարդկային արժեքները. «Մեր կյանքում կան արժեքավոր բաներ, որոնք չեն փոխվում ժամանակի կամ տարածության մեջ: Եվ դրանց հիմքում ընկած արժեքները, հաստատունները մեր մարդկային արժեքներն են»:

Ամփոփելով քննարկումը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ գագաթնաժողովը թեկուզ և փոքր, բայց իր ներդրումը կարող է ունենալ բանավեճ առաջացնելու, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, և ինչպես ենք մենք ապրելու վաղը:

Գագաթնաժողովին նոր աշխարհի մարտահրավերների համատեքստում կարևորվել է պարենային անվտանգության, կրթության, առողջապահության ոլորտների դերը, քննարկումներ են ծավալվել այդ ոլորտների զարգացման հեռանակարների վերաբերյալ: Քննարկումների ընթացքում որպես մոդերատորներ հանդես են եկել Bloomberg-ի գործադիր պրոդյուսեր, գլոբալ տնօրեն Թոդ Բաերը, ANCORED-ի հիմնադիր Մայքլ Սթոփֆորդը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Tortoise Intelligence-ի տնօրեն Ալեքսանդրա Մուսավիզադեն, Revery Group-ի տեղեկատվական հարցերով ղեկավար Ալմա Դոնոհոեն, որպես հիմնական բանախոսներ՝ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄՓՀԱՊԿ) գործադիր քարտուղար Լասինա Զերբոն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրը, «Dassault Aviation»-ի ղեկավար Օլիվիե Դասոն, Elettronica ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Էնզո Բենինին, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզին, Moderna ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը, Քենթի համալսարանի պրոֆեսոր միջազգային քաղաքականության պրոֆեսոր Էլենա Կորոստելևան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տնօրեն Ֆրենսիս Մալիժը, Ատլանտյան խորհրդի «Ապագա Եվրոպա» նախաձեռնության գործընկեր, դեսպան Դանիել Ֆրեդը, Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարագանովը, Vocal Europe-ի պատվավոր նախագահ Անրի Մալոսը, Եվրոպական հանձնաժողովի Հաղորդակցման ցանցի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրենի տեղակալ Խալիլ Ռուհանան, Google ընկերության արտադրության ղեկավար Թեդ Սուդերը, Քեմբրիջի համալսարանի տիեզերաբանության և աստղաֆիզիկայի պատվավոր պրոֆեսոր Լորդ Ռիսը, SAMSUNG ELECTRONICS-ի գլոբալ ռազմավարական գործողությունների կառավարման գծով փոխնախագահ Բարբարա Հոֆմանը, IBM ընկերության՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տնօրեն, փոխնախագահ Իրիս Ջեբան, Կոլումբիայի համալսարանի միջազգային և հասարակական կապերի պրոֆեսոր Ռոբերտ Ջերվիսը, «Դասո սիստեմս» ընկերության կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեն, Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Գենե Բլոքը, THALES-ի փոխնախագահ Ռեմի Փոլը, Հարվարդի բիզնես դպրոցի միջազգային կառավարման պրոֆեսոր Ռավի Աբդելալը, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Օքսֆորդի համալսարանի համաշխարհային պատմության պրոֆեսոր Պիտեր Ֆրանկոպանը։ Քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:33 09/10/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխարհին կարևոր ուղերձներ հղելու միջազգային հարթակ. Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Մտքերի հայկական գագաթնաժողովը
22:53 07/10/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
19:57 07/10/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
19:18 04/10/2020Հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին. Արմեն Սարգսյանի ուղերձը Սփյուռքին
18:22 04/10/2020«Ֆարմատեք» ընկերությունը բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար
13:14 04/10/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը Միասնության օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
14:03 03/10/2020  |  Միջազգային լրահոսԹուրքիան սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը
21:37 02/10/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
01:05 02/10/2020Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահն՝ «Ալ Ջազիրա»-ին
19:16 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]