ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատրաստ է կասեցնել Թուրքիային ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների տրամադրումը 10/02/2020 19:26 | Միջազգային լրահոս
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների տրամադրումը, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են Անկարայի կողմից Մարդու իրավունքների խախտումների: Այս մասին նա հայտարարել Է The Canadian Press-ին տված հարցազրույցում, քանի որ Թուրքիան բախվում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս շաբաթ վերսկսված ռազմական գործողություններին մասնակից լինելու մեղադրանքներին։
Ավելի վաղ Կանադայի հայ համայնքը կոչ էր արել դադարեցնել Burlington, Ont ընկերության արտադրած նշանառության սենսորի արտահանումը, որը ենթադրաբար օգտագործվում է թուրքական մարտական դրոններում։
Շամպանը եւ նրա բրիտանացի գործընկեր Դոմինիկ Ռաաբը մտահոգություն են հայտնել լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ եւ կոչ արել նրանց խաղաղ բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Կանադայի զինաթափման Project Plowshares խումբը հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ Թուրքիան ավելի ու ավելի է օգտագործում նշանառության սենսորը, l3harris WESCAM-ը, որը ամերիկյան L3Harris ընկերության Կանադական դուստր ընկերությունն է, եւ դա մարդու իրավունքների խախտման զգալի ռիսկ է ստեղծում:
«Ես մեր պաշտոնյաներին հանձնարարել եմ հետաքննել այդ պնդումները,- ասել է Շամպանը The Canadian Press-ի հետ հարցազրույցում։ - Ես պատրաստ եմ արտահանումը կասեցնել կամ չեղարկել»։
Նրա խոսքով՝ նա հավատարիմ է «բարձրագույն ստանդարտների պահպանմանը»՝ արտահանման թույլտվություն ստանալու ընկերությունների հարցումների քննարկման ժամանակ, ներառյալ՝ Միավորված Ազգերի Կազմակերպության զենքի առեւտրի մասին պայմանագրին Կանադայի հավատարմությունը:
Project Plowshares-ը սեպտեմբերին հրապարակել էր «Killer Optics: WESCAM հաղորդիչների արտահանում Թուրքիա․ Կանադայի կողմից Զենքի առեւտրի մասին պայմանագրին հետեւելու լակմուսի թուղթ» անվանմամբ զեկույցը։
Խումբը հայտարարել է, որ ապացույցներ է հավաքել բաց աղբյուրներից, ԶԼՄ-ների հաղորդագրություններից, ակադեմիական աղբյուրներից, որոնք վստահելի են Մարդու իրավունքների դիտորդների եւ բաց աղբյուրներից ստացված տվյալների համար, որոնք «համոզիչ կերպով ցույց են տալիս», որ WESCAM-ի սենսորները, որոնք տեղադրված են անօդաչու թռչող սարքերում (ԱԹՍ), լայնորեն օգտագործվում են Թուրքիայի կողմից վերջին ռազմական գործողություններում:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը դաշնային կառավարությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ուղղակի ագրեսիան եւ անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա:
«Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների շրջանում զոհերի թիվն աճում է, իսկ Ադրբեջանի ագրեսիան քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերածություններ է առաջացրել, ներառյալ հիմնական հումանիտար բեռները, մասամբ կանադական բարելավված դրոնների օգտագործման միջոցով»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ։
Շամպանին տված հարցազրույցում ասել է, որ լրջորեն է վերաբերվում Կանադայի իրավական պարտավորություններին, երբ խոսքը վերաբերում է արտահանման թույլտվությունների խնդրանքներին: Շամպանը հրաժարվել է հայտնել, թե որքան ժամանակ կպահանջվի հետաքննության համար։ Նրա խոսքով՝ ինքը խորհրդակցություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի եւ այլ դաշնակիցների հետ, որպեսզի «ստանա լավագույն հետախուզական տվյալները»:
«Եվ, ինչպես ասացի, եթե ինչ-որ ապացույցներ հայտնվեն, որ այդ թույլտվությունները նպատակային չեն օգտագործվել, ես պատրաստ եմ կասեցնել կամ չեղարկել դրանք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել