ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում առնվազն 3 սիրիացի զինյալ է զոհվել․ The Guardian-ը զրուցել է նրանց հարազատների հետ 10/01/2020 12:43 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին օրերին ռազմական գործողությունների ժամանակ զոհվել են առնվազն 3 սիրիացի ընդդիմադիր զինյալներ՝ հաստատելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը արտաքին միջամտության մասին հայտարարությունը: Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian-ը՝ այսպիսով` իր տեղեկատվությամբ եւս հաստատված համարելով
Արցախում ընթացող մարտերում օտարերկրացիների ներգրավվածությունը։
Պարբերականը մտահոգություն է հայտնել, որ ռազմական այս գործողությունները կարող են զսպանակաձև մեծանալ ու դառնալ առավել լայն, տարածաշրջանային հակամարտություն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցամաքային մարտերի բռնված սիրիացիները ամենայն հավանականությամբ պայմանագրային զինյալներ են, որոնք աշխատում են թուրքական անվտանգության ընկերությունների հետ: Ինչն ըստ պարբերականի նշանակում է նոր սահմաններ՝ Անկարայի՝ ավելի ու ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության համար։
Վերլուծաբաններն ասում են, որ Թուրքիայի միջամտությունը վեճին՝ վտանգավոր նոր գործոն է, որը սպառնում է մարտերն ավելի երկար և արյունոտ դարձնել:
«Թուրքիան հայտարարել, որ աջակցում է Ադրբեջանին, մինչդեռ Ռուսաստանը ռազմական դաշինք ունի Հայաստանի հետ, բայց կապեր ունի և զենք է վաճառում երկու կողմերին: Թուրքիան սահմանակից է Հայաստանին, իսկ Ռուսաստանը սահմանակից է Ադրբեջանին»,- հիշեցնում է պարբերականը։
Guardian- ը զրուցել է՝ Սիրիայի Իդլիբ նահանգի մի քանի բնակչի հետ, որոնք Սիրիայի ապստամբների կողմից վերահսկվող վերջին տարածքում են ապրում։ Նրանք ասել են, որ գրեթե մեկ տասնամյակ շարունակվող պատերազմը և սաստկացող աղքատությունն իրենց ստիպել է գրանցվել ռազմական ղեկավարների և միջնորդների մոտ, որոնք խոստանում են աշխատանք՝ արտասահմանյան մասնավոր թուրքական անվտանգության ընկերություններում:
Վերջիններս հայտնել են, որ ռազմական հրամանատարներն ու բրոքերներն իրենց առաջարկել են աշխատել պահակակետերի և նավթագազային օբյեկտների պահակախմբում երեք-վեցամսյա պայմանագրերով 7,000-10,000 թուրքական լիրա, կամ ամսական 700 -1000 ֆունտ։ Այս թիվը նրանց համար համեմատաբար մեծ գումարներ է, որով կարող են խուսափել Սիրիայի ծայրահեղ աղքատությունից:
Օմար Աբդոն՝ սպանված մարտիկ Մուհամեդ Շաալանի զարմիկն ասել է, որ Ալ Համզայի ստորաբաժանումում գտնվող տղամարդիկ երեքշաբթի կապվել են ընտանիքի հետ՝ տեղեկացնելու Շաալանի մահվան մասին:
«Նա մեզ ասաց, որ սեպտեմբերի 20-ին մեկնում է Ադրբեջան: Մենք չգիտենք նրա մահվան հանգամանքները։ Ասացին, որ այս պահին դժվար է նրա դիակը բերել, բայց նրանք կփորձեն », - պարբերականին պատմել է Աբդոն։
Այն Ջարա գյուղից Հուսեյն Թալհայի և Սադամ Ազիզ Ազկորի ընտանիքները նույնպես ասում են, որ նույն օրը զորամասի հրամանատարները զանգահարել են իրենց ՝ հայտնելու հարազատի մահվան մասին: Տեղական լրատվամիջոցները հայտնում են ևս երեք զոհերի մասին:
«Դիտորդների համար կասկածելի է, թե ինչու են Բաքվի՝ բարձր պատրաստված և լավ զինված ռազմական ուժերը օգնության կարիք ունեցել սիրիացի վարձկաններից։ Հաշվի առնելով այն, որ սիրիացի վարձկաններն ասում են, որ հավաքագրումը սկսվել է մեկ ամիս առաջ, ենթադրվում է, որ Ադրբեջանը որոշ ժամանակ պլանավորում էր իր ռազմական արշավը»,- գրել է պարբերականը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ