ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2-3 օրվա ընթացքում մխրճվել հայկական դիրքեր 10-15 կմ խորությամբ. սա է եղել ադրբեջանցիների նպատակը, որը ձախողվել է. Սեյրան Օհանյան 10/01/2020 22:36 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Մարտական գործողությունների հինգերորդ օրն է։ Ադրբեջանի զինված ուժերի՝ Թուրքիայի մասնակցությամբ, հեռահար նպատակն է եղել երկու-երեք օրվա ընթացքում մխրճվել մարտավարական խորության մոտ 10-15 կիլոմետր Արցախի ՊԲ խորություն և այնուհետև պարտադրանքի լեզվով խոսել ԱՀ և ՀՀ ղեկավարության հետ։ Ըստ էության խախտել են պայմանավորվածությունը՝ ուժի չկիրառման հարցում։ Կարելի է ասել, որ այսօր դիրքային պատերազմ է ընթանում»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, հավելելով, որ կարողանում են իրենց առջև դրված խնդիրը լուծել։
«Չեք պատկերացնի՝ ինչպիսի հմուտ գործողություններով են մեր հրամանատարները կարողանում ղեկավարել իրենց ստորաբաժանումները՝ մարտավարական հնարքներ օգտագործելով։ Չեք պատկերացնում, թե ինչպիսի հմուտ գործողություններով են կարողանում մեր զինվորները խոցել հակառակորդի օդուժը։ Հակատանկային միջոցներով մեկ ժամում՝ մեկ հոգով հակառակորդի յոթ-ութ զրահատեխնիկա են խոցում։ Մեր հրետանավորները դիպուկ հնարքներով կարողանում են ճնշել հակառակորդին։ Մերձամարտի մեջ մեր զինվորները կարողանում են հակառակորդին պարտադրել այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Կողք կողքի կանգնած պապ ու թոռ, կռվում են մեր հայրենիքի համար, սպան և հրամանատարը, զինվորը կռվում են մեր հայրենիքի համար և հաղթանակներ են կրում»,- Ասաց Օհանյանը։
Ռազմական գործիչ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը նշեց, որ մեծ պատիվ է՝ ԱՀ նախագահի կոչով և իրենց պարտքով ԱՀ նախկինում բոլոր ՊՆ-ների և հիմնադիր ու ճանապարհ անցած փորձառու հրամանատարների հետ միասին Արցախում լինելը։ Հանդիպել են նախագահին, այցելել են պաշտպանության նախարարին՝ իրենց աջակցությունն են հայտնել։ Արձանագրեց, որ ՊԲ այսօրվա պաշտպանության նախարարը՝ գեներալ, մայոր Հարությունյանը ստորաբաժանումների հետ մեկտեղ հմուտ գործողություններ են իրականացնում։ Եկել են այն եզրակացության, որ Արցախի ՊԲ-ն և հրամանատարական կազմը իրենց շարունակական զարգացումը, կատարելագործումը ապահովել են։
«Մենք համոզվեցինք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու, մեր աջակցությունը, մնացած գործողությունները իրականացնում ենք Արցախի ժողովրդի և մնացած միջոցառումներին մեր հնարավորության շրջանակներում։ Այսօր Արցախը աշխարհի ուշադրության կենտրոնում է, Արցախում տիրող այն գործողությունները, որոնք որ սադրել են Ադրբեջանի զինված ուժերը, ըստ էության թուրք-ադրբեջանական հեռահար տանդեմն իրականացնելու համար» ,- ասաց Սեյրան Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ