Թեմաներ
Երկուշաբթի 10 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/26/2020   22:48 Ցանկացած բեռ, որը մտնում է ՀՀ, հանձնվում է հօգուտ պետության. ԱԻ փոխնախարար 10/26/2020   22:43 Առանց ապավինելու հրաշքի 10/26/2020   22:36 Հայկական ստորաբաժանումները հաճախ նահանջում են, բայց նոր բնագծեր են զբաղեցնում. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:22 Երեկ մարտերի ընթացում հակառակորդին հաջողվեց գրավել Ղուբաթլուն.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:07 ժենգյալով հաց, կորկոտ ու փախլավա՝ Հադրութցի կանայք Երեւանում հոգում են իրենց ապրուստի միջոցը 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   21:59 Եթե ԱՄՆ-ի շահերից բխի Թուրքիային պատժելու հեռանկարը, ապա նա դա անպայման կանի. Թևան Պողոսյան 10/26/2020   21:48 Դեռևս վաղաժամ է խոսել դիակների փոխանակման մասին. Բաբայան 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/26/2020   21:11 Կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել. Աբրահամյան 10/26/2020   21:07 Եթե Ադրբեջանը հարձակվում է, կիրառում է զինտեխնիկա, Հայաստանը պետք է կիրառի դրանից երկու անգամ ավելին. ռազմական փորձագետ 10/26/2020   20:52 Աննա Հակոբյանը՝ 13 հոգանոց կանանց ջոկատով, կմեկնի առաջնագիծ 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/26/2020   20:28 Մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում. Փաշինյան 10/26/2020   20:11 Կյանքից հեռացել հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը 10/26/2020   19:57 Թուրքամետ ՀԹՇ խմբավորումը ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ-ում 10/26/2020   19:47 Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի. Փաշինյան 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/26/2020   19:07 Հերթական անգամ չստացվեց պահպանել հրադադարը. Նիկոլ Փաշինյան 10/26/2020   18:57 Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ. ԱՀ նախագահ 10/26/2020   18:52 Էրդողանը գերագրեսիվ է դարձել, անհնար է դարձել կանխատեսել Թուրքիայի նախագահի հաջորդ քայլը. Արմեն Մարուքյան 10/26/2020   18:52 Ռուսական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել թուրքիայի կողմից աջակցվող սիրական զինյալների ճամբարին 10/26/2020   18:45 Թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը և Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ 10/26/2020   18:41 ԻԻՀ-ն հատուկ նշանակության ուժեր, ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Նախիջևանի ու Արցախի հետ սահմանին 10/26/2020   18:32 «Մինսկի խմբի համանախագահ երկրներում ամենաբարձր մակարդակով քննարկվում է Արցախի անկախության ճանաչման հարցը».պատմաբան 10/26/2020   18:29 Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ խոսնակ 10/26/2020   18:09 «Էնտեղ թորքը թխալա, իրար արալ». Արցախցի երեխաները հիշում են՝ ինչպես սկսվեցին կրակոցները 10/26/2020   18:01 Երևանի քաղաքապետի գլխավորելիք կամավորական ստորաբաժանումը դեռ կազմավորման փուլում է 10/26/2020   17:59 ԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ 10/26/2020   17:50 Եվ այսպես, ինչ ունենք Ղարաբաղում՝ արյունալի պատերազմի 30-րդ օրը. Լապշին 10/26/2020   17:48 Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դատական նիստերը կիրականացվեն հեռավար տարբերակով 10/26/2020   17:40 «Միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող գործունեությունն այլևս պետք է հստակ կոչի իր անունով՝ ցեղասպանություն է».պատմաբան 10/26/2020   17:36 Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ խոշոր գումարներ չեն փոխանցել պետբյուջե.Իվետա Տոնոյան 10/26/2020   17:26 Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին 10/26/2020   17:11 Կապի ոլորտի մեր հերոսները.Վահրամ Պողոսյան 10/26/2020   17:06 ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը փոխվել է 10/26/2020   17:02 «Թուրքիան արդեն հատուկ ջոկատայիններ է բերում Ադրբեջան, սա խոսում է այն մասին, որ ահաբեկիչների նոր մուտք ռազմաճակատ այլևս չկա».պատմաբան 10/26/2020   16:59 Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը 10/26/2020   16:54 Հունական Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով կլուսավորվի և կբարձրացվի հայկական դրոշը 10/26/2020   16:48 Ջարդել է պետք թշնամուն, այս պատերազմը գոյի կռիվ է. Ռուբեն Գևորգյան 10/26/2020   16:40 Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   16:33 «Չպահպանելով հրադադարի ռեժիմը՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս զբաղվել գերիների փոխանակման խնդրով». Արցախի նախագահի մամուլի խոսնակ 10/26/2020   16:30 Ադրբեջանի զինված ուժերի արձանագրած առաջխաղացումը կարող է ապագայում խաթարել տարածաշրջանի անվտանգությունը.Կովկասյան հարցերով իրանցի փորձագետ Շաիբ Բահման 10/26/2020   16:27 «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ՍԴ-ն որոշեց 10/26/2020   16:17 Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. ԱՀ կառավարության նոր որոշումը 10/26/2020   16:09 Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ. Էնֆիաջյան 10/26/2020   15:59 Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ 10/26/2020   15:27 «Rotax» ընկերությունը դադարեցրել է իր շարժիչների մատակարարումը Թուրքիային.շարժիչներն օգտագործվում էին «BayraktarTB2» մարտական ԱԹՍ-ների համար 10/26/2020   15:13 Ալիևը չի բացառել թուրքական F-16 կործանիչների կիրառումը
10/26/2020   13:06 Խոնարհ հերոսներ, որոնց դեմքերն անգամ չի ցուցադրվում․ Իշխան Սաղաթելյանի կարճ տեսաանդրադարձը 10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/24/2020   23:22 «Ադրբեջանական զինված ուժերը փորձել են հասնել Բերձոր և դուրս գալ մինչև ՀՀ սահման». Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   11:02 Դիպուկահարի կրակոցից սպանվել է գործարար Ալեքսանդր Պետրովը 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/25/2020   13:07 Ալիեւը ներկայացրել է հրադադարի իր պայմանները 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին 10/25/2020   23:54 Հոկտեմբերի 26-ին կհաստատվի հումանիտար հրադադար. ԱԳՆ 10/24/2020   23:01 «Եթե ԱՄՆ-ում այս պահին ընթացող բանակցությունների արդյունքում հաջողվի գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի». Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   16:40 Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   19:57 Թուրքամետ ՀԹՇ խմբավորումը ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ-ում

Հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա. ՀՀ Նախագահ 09/30/2020   17:33  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

«Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, դիմել ենք միջազգային հանրությանը, դիմել ենք բոլորին: Մենք Թուրքիայի նման չենք դիմում միայն նրանց, ովքեր էթնիկապես կամ կրոնապես մոտ են մեզ: Մենք ապրում են գլոբալ միջավայրում և պետք է հարգենք միմյանց կրոնը, էթնիկ պատկանելությունը: Մենք դիմել ենք բոլորին՝ սկսած ՄԱԿ-ից, մեր բարեկամներին արաբական, իսլամական աշխարհից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից և ԱՄՆ-ից: Դիմել ենք՝ ասելով, որ նրանք պետք է միջազգային ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ հենց ա՛յդ երկիրն է սկսել այս արյունահեղությունը: Մենք նաև կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ են համանախագահող երեք երկրների ղեկավարների հետ: Հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը, միջազգային ճնշումները, ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները ի վերջո կկարողանան զսպել Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային, որն այսօր արդեն բացահայտ է աջակցում Ադրբեջանին, կդադարեցնեն այս ամենը և կվերադարձնեն բանակցային սեղանի շուրջ»: Այս մասին  ասել է  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված  հարցազրույցում: 

Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

- Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ:

Վերադառնալով Ձեր հարցին՝ ցանկանում եմ անդրադառնալ երկու-երեք կետի: Նախ, երբ Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքների» մասին, իրականում դա Լեռնային Ղարաբաղն է, որը պատմական հայկական տարածք է, որտեղ հայերը դարերով, հազարամյակներ շարունակ ապրել են:

Շուրջ 70 տարի առաջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ տարածքը տվեց Ադրբեջանին, և այն դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ընդ որում՝ բնակիչների 90 տոկոսը մշտապես հայեր են եղել, հռչակեցին սեփական երկրում ազատ ապրելու իրենց իրավունքը և վճռեցին սեփական ճակատագիրը: Հետևաբար, սա «օկուպացված տարածք» չէ:

Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բանակի ներկայությանը՝ պետք է նշել, որ այդ մասին լուրերը պարզապես պատմություններ չեն: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին որքան ցանկանում է, հումանիտար տեսանկյունից կցանկանայի տեսնել, թե ինչպես են երկրները միմյանց աջակցում կրթության, գիտության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Սակայն երբ թուրքական բանակի գեներալները գտնվում են Ադրբեջանում, թուրքական կողմից սիրիական վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի կողմից տրամադրված և թուրքական արտադրության զենքերի լայն տեսականի, և երբ թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են իրականացնում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հատվածում՝ հարվածի տակ առնելով անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը, կարծում եմ՝ այս ամենն արդարացում չունի: Սա բացահայտ միջամտություն է Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքին եւ ազատ ապրելու վճռականությանը: Կարծում եմ՝ այս պարագայում Ադրբեջանին աջակցելն ու օգնություն տրամադրելը նշանակում են մասնակիցը դառնալ արյունահեղությանը, փոխանակ այդ երկրին խորհուրդ տալու՝ խոսել Հայաստանի հետ, որպեսզի վերսկսվեն բանակցությունները:

26 տարի է՝ գոյություն ունի մի հարթակ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի կողմից: Այն ղեկավարում են Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Ես խորապես հավատացած եմ, որ գոյություն ունի այս խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ, և դա բանակցություններն են:

Լեռնային Ղարաբաղում հայերը չեն կարող պարտվել, Արցախում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայերը որևէ կերպ չեն կարող դա ընդունել, հատկապես, Թուրքիայի ներգրավվածության պայմաններում: Մենք բոլորս հիշում ենք՝ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ սա կրկնվի:

Հարց- Պարոն նախագահ, ես ցանկանում եմ նշել մի շարք կետեր, որոնց Դուք թերևս կարող եք անդրադառնալ: Նախ և առաջ, Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն է սկսել բախումները: Ադրբեջանը նաև մեղադրանք է հնչեցնում, որ ձեզ աջակցում է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Եթե Թուրքիան ունի սիրիացի վարձկաններ, ապա այդ երկիրն ասում է, թե Լեռնային Ղարաբաղում վարձկաններ կան PKK-ից: Դուք նշեցիք, որ Թուրքիան պետք է խորհուրդ տա Ադրբեջանին: Արդյո՞ք ընդունում եք, որ այդ երկիրը կարող է միջնորդ լինել, պատրա՞ստ եք որոշակի բանակցություններ վարել ուղղակիորեն Թուրքիայի հետ:

- Ես ասում էի, որ լավ կլիներ, եթե Թուրքիան խորհուրդ տա, այլ ոչ թե ներգրավվի պատերազմում և իր զինվորականներին, գեներալներին, վարձկաններին, մարտիկներին, ինքնաթիռներն ուղարկի Լեռնային Ղարաբաղ: Սակայն նրանք ճիշտ հակառակն են անում: Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք հանդես գալ որպես միջնորդ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ: Թուրքիան կարող է ձևացնել, թե կան խնդիրներ Հայաստանի հետ: Սակայն բացարձակ անհեթեթություն է այն, թե Հայաստանում կան PKK-ի զինյալներ: Բացարձակ անհեթեթություն: Նրանք նաև ասում են, թե հայերը թիրախավորում են Ադրբեջանում միջազգային նշանակության նավթամուղեր ու գազամուղներ: Սա ևս անհեթեթություն է: Թույլ տվեք ձեզ մի հարց ուղղել տարրական տրամաբանության տեսանկյունից. եթե հայերը մտադրություն ունենային հարվածել գազամուղի, որը Բաքվից գնում է Ջեյհան, ինչո՞ւ նրանք դա չարեցին 20 տարի առաջ, երբ այս գազամուղը կառուցման գործընթացում էր: Մեկ կամ երկու կրակոց, և այդ գազամուղը երբեք էլ այդտեղ չէր լինի: 20 տարի առաջ կրակելով՝ նրանք թույլ չէին տա Ադրբեջանին Թուրքիայի միջոցով միջազգային հանրությանը վաճառել միլիարդավոր դոլարների նավթ ու դառնալ հարուստ և օգտագործել այդ գումարն իրենց բանակն ուժեղացնելու, ողջ աշխարհից զենքեր գնելու ու հիմա էլ հայերի դեմ կրակելու համար:

Որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե մենք ցանկանայինք կրակել գազատարի վրա, մենք դա 20 տարի առաջ կանեինք: Թուրքիան կարող է ձևացնել և հայտարարել, թե PKK զինյալներ կան, թե հայերը ցանկանում են հարվածել գազատարներին: Այդ ամենը պարզապես արդարացումներ են, որպեսզի իրենց ուժեղ ներկայությունն ապահովեն Ադրբեջանում:

Կարծում եմ՝ Ադրբեջանում Թուրքիայի ուժեղ ներկայությունը մեկ այլ ահագնացող սպառնալիք է Հայաստանի համար:

Հարց- Ինչո՞ւ եք կարծում, որ Թուրքիան է այս ամենն անում: Ինչպե՞ս են իրադարձությունները զարգանում. առաջիկայում կտեսնե՞նք արդյոք ավելի շատ բանակցություններ և, հնարավոր է, որոշակի լուծում, դիտորդներ, թե՞ ավելի շատ ռազմական առճակատումներ կլինեն:

-Առաջին հերթին, թույլ տվեք ասել, որ ռազմական գործողությունները և հարձակումները սկսվել են Ադրբեջանի կողմից: Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունեն: Նրանք ապրում են իրենց անկախ հանրապետությունում, ապրում են սովորական, բնականոն կյանքով, ինչու՞ պետք է հարձակվեին Ադրբեջանի վրա և այս արյունահեղությունն անեին:

Հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից, քանի որ ինչ-որ իմաստով նրանք պատրանքներ ունեն, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ասում եմ, որ դա պատրանք է, որովհետև կարող եմ հաստատել, որ հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա: Յուրաքանչյուր հայ կդառնա զինվոր և կօգնի Լեռնային Ղարաբաղի հայերին՝ պաշտպանելու իրենց հայրենիքը:

Որևէ այլ ճանապարհ չկա, քան բանակցությունների սեղանին վերադառնալը:

Ձեր հարցն ավելի շատ պետք է ուղղված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. նա է սկսել այս առճակատումները և հենց նա էլ պետք է դադարեցնի այն: Հայերը պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և ադրբեջանական կողմը պետք է որոշի, հասկանա և համաձայնի, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Կա միայն մարդկային լուծում՝ բանակցությունները: Բանակցությունների համար անհրաժեշտություն չկա գտնել բանակցողներ, միջնորդներ, քանի որ արդեն իսկ կա ԵԱՀԿ-ն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան, համանախագահող երկրներ, որոնց բոլորը կարող են վստահել:

Դեպի խաղաղություն տանող ճանապարհը բանակցություններին վերադառնալն է, այլ ոչ թե մարդկային կյանքեր ոչնչացնելը: Կյանքեր են խլվում երկու կողմում՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական: Կարելի է հորինել ցանկացած ենթադրյալ պատճառ, թե ինչու ես այս կամ գործողությունն անում, կարելի է ասել, թե կա PKK-ն, որի պատճառով է Թուրքիայի բանակն Ադրբեջանում կամ նրանք պաշտպանում են գազատարները, կամ էթնիկապես նույն են, ունեն էթնիկական կապեր և այլն: Սակայն այս ամենը չի կարող հիմք տալ՝ հարձակվել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա և նաև կրակել Հայաստանի Հանրապետության վրա: Թող Թուրքիան հիշի, որ ինքը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կազմակերպության, որն այսօրվա Թուրքիայի գործողություններին ամբողջությամբ հակադրվող պաշտպանական քաղաքականություն ունի:

Հարց- Այո, դա ճիշտ է, պարոն նախագահ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ի՞նչ եք ակնկալում ՆԱՏՕ-ից: Ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: Ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խումբը կարո՞ղ է արդյունավետ քայլեր անել. մինչև այսօր մենք որևէ համարժեք լուծում չենք տեսել Մինսկի խմբի կամ ՆԱՏՕ-ի կողմից:

-Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, դիմել ենք միջազգային հանրությանը, դիմել ենք բոլորին: Մենք Թուրքիայի նման չենք դիմում միայն նրանց, ովքեր էթնիկապես կամ կրոնապես մոտ են մեզ: Մենք ապրում են գլոբալ միջավայրում և պետք է հարգենք միմյանց կրոնը, էթնիկ պատկանելությունը: Մենք դիմել ենք բոլորին՝ սկսած ՄԱԿ-ից, մեր բարեկամներին արաբական, իսլամական աշխարհից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից և ԱՄՆ-ից: Դիմել ենք՝ ասելով, որ նրանք պետք է միջազգային ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ հենց ա՛յդ երկիրն է սկսել այս արյունահեղությունը: Մենք նաև կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ են համանախագահող երեք երկրների ղեկավարների հետ: Հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը, միջազգային ճնշումները, ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները ի վերջո կկարողանան զսպել Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային, որն այսօր արդեն բացահայտ է աջակցում Ադրբեջանին, կդադարեցնեն այս ամենը և կվերադարձնեն բանակցային սեղանի շուրջ:

Կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ հայ ժողովուրդը որևէ կերպ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվեն: Մենք երբեք թույլ չենք տա, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում:

Ես դիմում եմ բոլորին, այդ թվում՝ ադրբեջանական և թուրքական կողմերին՝ կանգնեցրե՛ք այս արյունահեղությունները և վերադարձե՛ք բանակցությունների սեղան:

-Շնորհակալություն, պարոն նախագահ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:29 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան
17:27 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այս անգամ ևս գործ ունենք ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքի հետ
16:54 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ուսանողները կամավորական խմբերով մեկնում են Արցախ
16:49 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չկա. դրանք բնականոն կերպով իրականացվում են
15:57 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Լեւոն Քոչարյանը սահմանին է. Hraparak.am
15:57 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ալիևի դստերը պատկանող ավիաընկերության երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել. «Ռազմինֆո»
15:52 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Բոլորին խնդրում եմ աղոթել չքնաղ երկիր Հայաստանի համար».Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի
15:19 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռմբակոծվել է Մարտակերտը. կան զոհեր
15:00 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանն ինքն իրեն մեկուսացրել է. Սամվել Մարտիրոսյան
14:57 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ջավախքից Երևան հասած առաջին խմբաքանակ՝ 100 տոննա սննդամթերքը կուղարկվի Արցախ

Արխիվ

[]