Թեմաներ
Երեքշաբթի 10 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/20/2020   20:31 Կարոտել եմ Արցախի անարատ օդը, մեր երեխաների ժպիտով խաղը, 30 տարվա երջանիկ կյանքը. Արցախցիները ստիպված լքել են հայրենիքը 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակարոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/20/2020   20:08 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելու գործընթացում ՀՔԾ-ն հանցանք չի տեսել. Քրգործի հարուցումը մերժվել է 10/20/2020   19:56 Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շ.Ստեփանյան 10/20/2020   19:45 Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկել են երկրի պատերազմական վիճակը 10/20/2020   19:22 ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Գերանբոյի և Թերթերի շրջաններին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը 10/20/2020   19:14 Ադրբեջան հասած սիրիացի 2000 ահաբեկիչներից առնվազն 135-ը ոչնչացված են 10/20/2020   19:14 Իմ տեղեկություններով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է տվել. Ալեքսանդր Կոց 10/20/2020   19:12 «Քաղաքացու որոշում»-ը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի 10/20/2020   19:08 Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա.«Թղթե տունը» դրամայի հայ դերասան 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   18:33 Գնդապետներ Գեղամ Գաբրիելյանն ու Աշոտ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով 10/20/2020   18:24 Արմեն Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/20/2020   18:06 Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը 10/20/2020   17:56 Փաշինյանն աշխատանքից ազատել է անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնյային 10/20/2020   17:54 Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում. ԱՀ ԱԻՊԾ 10/20/2020   17:47 Խնդիրը դրվել է ու կատարվել. մտել են հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրքը 10/20/2020   17:42 Ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ. ՀՀ գլխավոր դատախազ 10/20/2020   17:40 ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը.ՊՆ 10/20/2020   17:29 ՀՀ վարչապետը ԼՂՀ հակամարտության մեջ սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պաշտոնապես պետք է դիմի Ռուսաստանին. Կոսաչով 10/20/2020   17:28 Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ.Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հայտարարությունը 10/20/2020   17:18 Զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը 10/20/2020   17:15 Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգարեք.Վարդան Օնանյան 10/20/2020   17:06 Իրատեսական է դառնում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական ներգրավվածության խնդիրը, բուն Արցախն իրենց քիչ է հետաքրքրում. Ս.Դանիելյան 10/20/2020   16:55 250,000 եվրո մեկ օրում՝ Նիդերլանդահայերն օնլայն դրամահավաք են կազմակերպել 10/20/2020   16:54 Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել 10/20/2020   16:41 Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով 10/20/2020   16:03 Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման. վարչապետ 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:44 ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/20/2020   15:34 Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ 10/20/2020   15:20 Աննա Հակոբյան. ՀՀ-ն չծնկեց ձեր շնորհիվ, Գևորգ, Արտավազդ, Մանվել, Գևորգ 10/20/2020   15:16 Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:13 Արցախի ՊԲ-ն շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել. Նիկոլ Փաշինյան 10/20/2020   15:09 Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է. ՊՆ խոսնակ 10/20/2020   15:02 Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին 10/20/2020   14:58 Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից. Դերձյան 10/20/2020   14:51 Ադրբեջանը պատասխանատվություն է կրում կոնֆլիկտային գոտում լրագրողներին թիրախավորելու համար 10/20/2020   14:43 Խոսքը գնում է ՀՀ և ԱՀ բնակչության նկատմամբ էթնիկ զտման և ահաբեկչական մեթոդներ խրախուսող քաղաքականության մասին. ՄԻՊ 10/20/2020   14:43 Ալեն Սիմոնյանը դուրս եկավ կառավարությունից, լրագրողների հարցերին չպատասխանեց 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/20/2020   14:34 Պետք է չնայենք աջ-ձախ, այլ պետք է մեր մարտը հաղթենք, հետո կտեսնենք ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները. Քոչարյան 10/20/2020   14:27 Որտե՞ղ են այս պահին Արցախի նախկին նախագահները. Հրապարակ 10/20/2020   14:21 Երեք համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ հրադադարի իրականացում. Շավարշ Քոչարյան 10/20/2020   14:13 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ 10/20/2020   14:09 Երևանում կկառուցվի նոր հիվանդանոց 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   14:01 Վարչապետի՝ Մոսկվա մեկնելու մասին խոսք չկա. Մոսկվայից առաջարկի մասին տեղեկություն չունենք. Մանե Գևորգյան
10/19/2020   00:18 Ադրբեջանի ԶՈՒ զինվորականը զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը. ՀՀ ՄԻՊ 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/18/2020   23:46 Իսպանիայում վերջին հրաժեշտն են տվել Արցախի հերոս Արմեն Կնյազյանին 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/19/2020   00:13 Կարևոր պահ. Շուշան Ստեփանյանի գրառումը 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/18/2020   22:45 Ունենք վիրավոր կանայք, ունենք զոհված կին զինծառայողներ․ Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/19/2020   08:59 Հերոսական դրվագ. գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել 10/19/2020   00:51 Դոնալդ Թրամփի ավտոշարասյանը դիմավորեցին Արցախի և Հայաստանի դրոշները պարզած 10/19/2020   16:54 Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետ Սեյիդ Զաուր Հուսեյն օղլու Ջաֆարովը 10/19/2020   01:20 Առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին. Սյունիքի մարզպետ 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/19/2020   20:45 Տեղեկություն չունեմ, երկու ժամ է հեռախոսս հանձնած է եղել. Մարուքյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   18:43 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   19:07 Հանդիպման հիմքում պետք է լինի փոխզիջումային տրամաբանություն. Մանե Գեւորգյանը՝ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   12:06 «Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են».Շուշան Ստեփանյան 10/19/2020   18:23 Շոմբի Շարփն ասաց, որ աշխատում են մարդասիրական խողովակ բացել և հասնել Արցախ․ ակցիայի մասնակիցները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ

Ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում կատարելու վրա. Գալստյան 09/30/2020   23:37  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Մեծ հաշվով՝ ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների մեկ հոդվածի ավել կամ պակաս խախտում կատարելու վրա։ Մարդու իրավունքների տոտալ անարգանքի մասին է խոսք գնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական բնակչությունը Արցախում և Վարդենիսում։ Ագրեսիայի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, առկա է գույքային մեծ վնաս։ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

ՄԻԵԴ-ը ՀՀ դիմումի հիման վրա նախօրեին որոշել է միջանկյալ միջոց կիրառել՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ Սակայն այսօր արձանագրվեց հերթական պատերազմական հանցագործությունը. Ռմբակոծել են Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ։

Միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը բավականին մեծ ձեռքբերում է, սակայն տվյալ իրավիճակում՝ էսկալացիայի այս մակարդակում և այն ապացույցների լույսի ներքո, որ քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը սպառնալիքի տակ է, որոշման ձևակերպումներն ընդհանրական են։ Խնդիրն այն է, որ միջանկյալ միջոցը չի ենթադրում անմիջական գործողություն ՄԻԵԴ-ի կամ ԵԽ-ի կողմից և երկու կողմերն էլ պետք է տրամադրեն իրենց ձեռնարկած միջոցների վերաբերյալ քայլեր՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար։ Բացի դա՝ նախորդող օրերին մենք շարունակաբար ներկայացրել ենք լրացուցիչ ապացույցներ՝ հակառակորդի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ և հակառակորդ կողմը, կարծես թե թույլ է տալիս, որ ՄԻԵԴ ներկայացվող ապացույցներն ավելանան, մասնավորապես, այսօր էլ ՄԻԵԴ-ի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումից հետո էլ հակառակորդը շարունակել է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, օրինակ՝ Մարտակերտում։ Գալստյանը գտնում է, որ դա համապատասխան ապացույցների ներքո կարող է համարվել միջանկյալ միջոցի կիրառմամբ սահմանված կանոնների խախտում, որն էլ իր հերթին հանգեցնում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում։ Ինչ վերաբերում է նախադեպերին, ապա Գալստյանը մատնանշեց, որ ՄԻԵԴ-ն արդեն նախադեպեր ունի՝ անհատական գործերով կիրառված միջանկյալ միջոցների դեպքում պետության կողմից այդ միջանկյալ միջոցի պայմանները չկատարելուց հետո 34-րդ հոդվածի խախտում ճանաչելու վերաբերյալ, ինչը պետության համար «ոչ ցանկալի» հոդվածի խախտում է։

«Պետությունները խուսափում են նրանից, որովհետև այդ հարցը հետո քննարկվում է նախարարների կոմիտեում և դրանցով ավելի շատ միջոցներ են ձեռնարկվում պետություններում նմանատիպ հարցերը լուծելու, այդ խախտումները հետագայում թույլ չտալու համար։ Այսինքն՝ եթե դատարանը 34-րդ հոդվածի խախտում գտավ, Ադրբեջանի համար նախարարների կոմիտեում այս գործերով վճիռների կատարումը շատ ցավոտ է լինելու»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ միջանկյալ միջոցի կարևորությունը դրանում է։

Նշենք, որ հայկական կողմի վրա դա ևս տարածվում է, այլ կերպ ասած՝ Հայաստանը ևս պետք է զգույշ և նրբանկատ լինի՝ նման իրավիճակներից, խնդիրներից խուսափելու համար, թեև՝ Գալստյանի պնդմամբ՝ հայկական կողմը նման խնդիր՝ հակառակորդի խաղաղ բնակավայրերը կամ առանց անհրաժեշտության ռմբակոծելու խնդիր չունի։ Ըստ էության՝ միջանկյալ միջոցն ուղղակիորեն իրավիճակ չի փոխելու, առավել կարևոր են դրան հետևող գործողությունները, մասնավորապես, հետագայում հնարավոր է ներկայացվի միջպետական գանգատ, որի շրջանակներում կներկայացվեն համապատասխան ապացույցները կամ խախտումների վերաբերյալ գանգատ կներկայացվի։

«Սա հետագայում ևս մեկ խախտում արձանագրելու հնարավորություն է ստեղծում, որը պետք է զսպօղակ կամ զսպաշապիկ լիներ Ադրբեջանի համար»,- ասաց Գալստյանը։

Նշենք, որ, թեև հայկական կողմն ագրեսոր պետության խաղաղ բնակիչներին թիրախավորելու խնդիր չունի, Ադրբեջանն ինքն է իր բնակիչներին որպես «կենդանի վահան» օգտագործում՝ ռազմական օբյեկտները տեղադրելով բնակելի ենթակառուցվածքներում, ապա կրակ արձակում հենց իրենց բնակելի վայրերից։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն իր իսկ քաղաքացիներին օգտագործում է որպես «կենդանի վահան»։ Գալստյանն ընդգծեց, որ դա պատերազմական հանցագործություն է հենց նման գործողություններ իրականացնող պետության կողմից և, թեև ՄԻԵԴ-ի պրակտիկայում այս պահին չի կարող մատնանշել վճիռ, որը կվերաբերեր այդ հարցին, բայց գտնում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն իրենք իրենց պետության դեմ կարող են դիմում- գանգատ ներկայացնել այն մասին, որ իրենց պետությունն այնպիսի գործողություններ է իրականացրել, որ հայկական կողմի գործողություններից՝ իրենց տուժելու պատճառը հենց ադրբեջանական կողմի գործողություններն են կամ ադրբեջանական կողմի զենքերի տեղակայման վայրերն են։

«Նման իրավիճակ կարող է լինել, բայց միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից բնակչությանը կենդանի վահան օգտագործելը նույնպես հանցագործություն է, արգելված գործողություն է»,- ասաց Գալստյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքան։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվում է ոչ միայն թուրքական արտադրության զինտեխնիկա, այլ նաեւ թուրքական զորամիավորումներն են մասնակցում գրոհներին։Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:22 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռազմական գործողությունների ժամանակ Արցախի ռազմաքաղաքական դաշինք կնքելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը. քաղաքագետ
23:09 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի․ Արայիկ Հարությունյան
22:52 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան
22:44 30/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը
22:43 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չգիտեմ ինչքանով է Ռուսաստանը պատրաստ խոսելու Էրդողանի հետ․ Արայիկ Հարությունյան
22:34 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները, պայթեցրել է իրեն՝ թշնամիների հետ միասին․ Արայիկ Հարությունյան
22:30 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները
22:20 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով․ Արայիկ Հարությունյան
22:05 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք․ Թևան Պողոսյան
21:33 30/09/2020«Հայաստան» համահայկական հիմնադրամ-ի դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն

Տեսանյութեր

10/20/2020   18:50 Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել հակառակորդին, վերցրել դիրքը. պատմում են հերոսները

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]