ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան 09/29/2020 21:26 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վարչապետի խոսքով՝ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: ՀՀ վարչապետն այս մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման շրջանակներում:
«Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Շատ բարդ է խոսել բանակցությունների մասին, հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում:
Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսվել: Երկար ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ատելության քարոզ է իրականացնում հայերի դեմ և երկար ժամանակ սպառնում է, որ ի հակառակ միջազգային կոչերին՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասաց վարչապետը:
Նա հույս հայտնեց, որ գոնե այս այն իրավիճակը, որ հիմա կա, Ադրբեջանին կհամոզեն, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում: Այսինքն, նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Եվ ես հույս ունեմ, որ սա կհամոզի Ադրբեջանին, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կա միայն խաղաղ և բանակցային գործընթաց կոնֆլիկտի համար, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն արձանագրեց՝ երբ դարձել է վարչապետ, առաջարկել և շարունակում է առաջարկել հստակ բանաձև կոնֆլիկտը լուծելու համար՝ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Այդ որոշումը պետք է հավասարապես ընդունելի լինի բոլորի համար: Ցավոք, Ադրբեջանի նախագահը ցանկանում է հասնել այնպիսի լուծման, որը ընդունելի կլինի միայն Ադրբեջանի համար:
Դա հնարավոր չէ, հարկավոր է փոխզիջում, իսկ փոխզիջման համար պետք է մթնոլորտ, դրա համար Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Ադրբեջանի ագրեսիան եղել է նախօրոք պլանավորած օպերացիա, և որևէ կասկած չկա, որ այդ օպերացիան պլանավորվել է թուրքական զինված ուժերի հետ զորավարժությունների ընթացքում»,- եզրափակեց Փաշինյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ