Թեմաներ
Հինգշաբթի 10 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2020   00:27 Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան. «Երկիր մեդիա» 10/22/2020   00:18 Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ․ ՀՀ ԱԳՆ 10/22/2020   00:09 ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   23:43 Հազարավոր կյանքեր փրկվել են բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   23:07 Անսալով Արցախի Հանրապետության կոչին՝ ճանաչել Արցախի Անկախությունը. ՀԱՀ 10/21/2020   22:45 Հայաստան համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «50 Plus». Հայկակ Արշամյան 10/21/2020   22:33 Սա այլևս պատերազմ չէ տարածքների համար, այլ հայ ժողովրդի պայքարն է հանուն գոյատևման. Միքայել Մելքումյան 10/21/2020   22:25 ԼՂ-ում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չմիջամտի. ՀՀ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին 10/21/2020   22:16 Վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   21:55 Ողջունում ենք ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման փաստը. Իշխան Սաղաթելյան 10/21/2020   21:52 Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում 10/21/2020   21:40 «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգի ձայնագրությունը 10/21/2020   21:27 Դեպի Արցախ և Արցախից ստացվող զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանվել է 0 դրամ 10/21/2020   21:12 Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում վերահաստատել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը 10/21/2020   21:07 Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են. Ռոբերտ Քոչարյան 10/21/2020   20:58 Այս հրաշք-հրաշք տղան` Արենը, ևս էլ չկա. Նաիրա Զոհրաբյան 10/21/2020   20:47 Իրանը պարտավորվել է մեկ շաբաթվա ընթացքում հաստատել Ուկրաինային Boeing-ի կործանման մեջ կասկածվողների ձերբակալությունը 10/21/2020   20:27 Պոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ 10/21/2020   19:49 Ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ 6459 զինծառայող 10/21/2020   19:45 Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում. Մարուքյան 10/21/2020   19:43 ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն 10/21/2020   19:37 Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից 10/21/2020   19:26 ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել անհապաղ հրադադարի հաստատմանը.Արցախի ԱԳՆ 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   19:15 Երևանում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր 10/21/2020   19:01 ՀՀ գլխավոր դատախազն իր միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները և համագործակցության կոչ արել 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   18:51 Ահաբեկիչները մեծ վտանգ են նաեւ Ալիեւի համար.նրանք կարող են մնալ հենց Ադրբեջանում և կործանել Ալիևի իշխանությունը. Արտակարգ և լիազոր դեսպան 10/21/2020   18:07 Օպերատիվ շտաբ ստեղծելու օրակարգ չկա. Մանե Գեւորգյան 10/21/2020   17:57 Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք 10/21/2020   17:53 Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ 10/21/2020   17:51 Որքան երկար է այս վիճակը շարունակվում, այնքանով ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը վերջանալու է Արցախի ճանաչմամբ. քաղաքագետ 10/21/2020   17:47 Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն ադրբեջանական կողմի համար ստրատեգիական նշանակություն ունի. փորձագետ 10/21/2020   17:41 Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումը թե բնական է, թե անխուսափելի. Լիլիթ Գալստյան 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/21/2020   17:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ 10/21/2020   17:31 Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ.ԱԳՆ 10/21/2020   17:18 Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես չեն գա 10/21/2020   17:16 Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա արգելքն ուժի մեջ մտնի դեկտեմբերի 31-ից 10/21/2020   17:08 Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. Նիկոլ Փաշինյան 10/21/2020   17:01 Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին: Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին. Արցախի նախագահ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/21/2020   16:27 Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար 10/21/2020   16:21 ՊԵԿ. 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը 10/21/2020   16:13 Դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում առնվազն հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան 10/21/2020   16:09 Հետադարձ չի կարող լինել, Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջան. ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանո
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/20/2020   21:01 Պուտինը եւ Մակրոնը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման շահագրգռվածությունը 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը

Կա վեճերի միայն մեկ լուծում, դա երկխոսությունն է. ՀՀ նախագահ 09/29/2020   19:49  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

«Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, և թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում և՝ ֆինանսական և տնտեսական կյանքը: Սակայն նախքան արհեստական բանականության մասին խոսելը կուզեի անդրադառնալ բնական բանականությանը կամ դրա բացակայությանը,- այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հանդես գալով բացման խոսքով՝ հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Դուք նախաբանում նշեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին: Ես չեմ կարող այսօր շրջանցել այս թեման, քանի որ ինչպես գուցե արդեն լսել եք, կիրակի առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել և լայնամասշտաբ պատերազմ, ռազմական ակտիվություն ու հարձակումներ է սկսել Արցախի Հանրապետության սահմանին: Այսօր ադրբեջանական կողմը հրետակոծել է անգամ մի շարք գյուղեր Հայաստանի տարածքում: Այստեղ ես ցանկանում եմ դիմել մարդկային, այլ ոչ թե արհեստական բանականությանը: Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան, որն Ադրբեջանի թիկունքում է, տուժել են կորոնավիրուսից և ապագայում դրա պատճառով շատ ավելի են տուժելու: Եվ մինչ մենք բոլորս պայքարում ենք համավարակի դեմ, նրանք նոր պատերազմ են հրահրում: Արհեստական բանականությունը կհաշվարկեր և գուցե ապագայում ունենար հոգու և մարդկության տարրեր՝ չանելու սա: Սակայն մարդիկ դիմում են նման քայլերի:

Սա հին վեճ է, որը 30 + 70 տարվա պատմություն ունի: 30-ը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ժամանակահատվածն է: Իսկ 70-ն այն ժամանակն է, երբ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ պատմական հայկական տարածքը տվեց Ադրբեջանին, և այն դարձավ Ադրբեջանական ԽՍՀ մաս: Մինչդեռ մշտական բնակչության բացարձակ մեծամասնությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայեր են: Սա պատմական հայկական տարածք է՝ իր թագավորներով լինելով հազարամյակների հայկական պատմության մի մասը:

Մարդկային բանականությունը մեզ կասի, իսկ արհեստական բանականությունը կհաստատի, որ կա վեճերի միայն մեկ լուծում: Դա երկխոսությունն է: Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը՝ ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի:

Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա:

Հայերի համար սա բացարձակ անընդունելի է: Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության և համայն հայության կողմից մի պարզ պատճառով. Թուրքիայի գործոնի ավելացումն այս հակամարտությանը, հաշվի առնելով, որ այդ երկիրը բացեիբաց է իր աջակցությունը տրամադրում, մեզ տանում է 100 տարի ետ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը փորձեց արդարացում գտնել՝ ասելով, թե համաշխարհային պատերազմ էր, հայերը, հույները քրիստոնյաներ էին, անհնազանդ էին, այդ իսկ պատճառով եկեք ոչնչացնենք նրանց: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Հայերը Օսմանյան կայսրության լավ քաղաքացիներ էին, ապրում էին շատ վայրերում, այդ թվում և՝ Ստամբուլում: Նրանք խորհրդարանի անդամ էին: Մինչդեռ անգամ հայ պատգամավորները սպանվեցին: Այն ժամանակ արդարացումն Առաջին համաշխարհային պատերազմն էր կամ այն, որ նրանք քրիստոնյաներ են: Այժմ արդարացումն այն է, թե՝ «Ադրբեջանը մեր եղբայրն է, մենք էթնիկ նույն ազգն ենք» և այլն: Սա միջնադարյան մոտեցում է: Ինչպե՞ս կարելի է աշխարհում պատերազմ սկսել՝ մտածելով, թե էթնիկ առումով կապված եք:

Ինչպե՞ս կարելի է աշխարհում արտաքին և ռազմական քաղաքականությունը վարել՝ հիմնվելով էթնիկ պատկանելության վրա»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ խնդրի կարգավորումը ոչ բանական ճանապարհից՝ պատերազմից անհրաժեշտ է բերել ավելի բանական տարբերակի, որը երկխոսությունն է:

Դիմելով համաժողովի մասնակիցներին և վերադառնալով քննարկվող թեմային՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Դուք պետք է ըմբռնումով մոտենաք, քանի որ ես չէի կարող չխոսել այս մասին, քանի որ այսօր մարդիկ են մահանում: Ադրբեջանցիները թիրախավորում են կարմիր խաչով մեքենաները, որտեղ վիրավորներն են կամ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ: Սա անմարդկային արարք է: Հուսով եմ, որ 50 տարի անց գուցե արհեստական բանականությունը կսովորեցնի մարդկանց լինել ավելի մարդկային»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:58 28/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին
18:25 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍԳերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
18:23 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՖրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը
15:24 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր երկների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
13:57 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների
13:38 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱնկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիթոն
12:50 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Երևանի և Հռոմի միջև հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իտալիայի նախագահը
11:40 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե մենք լինենք միասնական,կազմակերպված, ապա աշխարհում մեզ ոչ ոք չի կարող ոչինչ ստիպել. Արմեն Սարգսյան
10:42 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՍի Ծինպինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առիթով
10:22 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍԳործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Տեսանյութեր

10/21/2020   18:04 Պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում բոլորի համար մեծ-մեծ ժենգյալով հաց եմ թխելու

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]