ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020 19:13 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Նույնիսկ մեկնաբանելու հարկ չկա, որ Թուրքիայի լկտի պահվածքը պայմանավորված է պանթուրքիզմի գաղափարի իրականացման մոլուցքով։ Սա կրկին անգամ մատնում է Թուրքիայի ագրեսոր, նվաճողական քաղաքականության ողջ էությունը։ Սա թուրքական կողմի արմենոցիդ դրսևորումներից հերթականն է» - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նշելով, որ Հայաստանը «շլակ բոուն»-ի դեր է կատարում՝ Թուրքիայի երազանքի իրականացման ճանապարհին, այն է՝ Պանթուրքիզմի իրականացմանը։
«Այլ կերպ ասած, պանթուրքիզմի իրականացմանն այս պահին միայն և միայն Հայաստանն է խանգարում Թուրքիային»,- ասել է դիվանագետը՝ անդրադառնալով Թուրքիայի անթաքույց մասնակցությանը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։ Դիվանագետի դիտարկմամբ՝ Թուրքիայի այսօրինակ ագրեսիվ վարքը միայն մեր երկրի նկատմամաբ չէ դրսևորվում։ Այս պետությունը մի քանի ուղղություններով փորձում է իրականացնել պանթուքիզմի իր քաղաքականությունը, այդ թվում՝ Սիրիան, Լիբիան, Եգիպտոսը, Միջերկրակած ծովը, որտեղ նա ցանկանում է զավթել բոլորովին օտար երկրի ընդերքի հարստությունը և ահա Կովկասը հիմա մտել է այդ ցուցակի մեջ։ Թեև հենց այս տարածաշրջանում Թուրքիան կոնկրետ խնդիրներ ունի Հայաստանի հետ՝ դա 1915 թվականի արյունոտ հետքն է, որը, ըստ էության, Հայաստանը և հայերին լիկվիդացնելու քաղաքական կուրսն էր։ Պետք է միշտ հիշենք, որ այս նպատակը մշտապես առկա է եղել թրքական քաղաքականության հիմքում, պարզապես խորհրդային միության սառը պատերազմի տարիներին նա դա անել չէր կարողանում»։
Վերլուծելով երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից արված հայտարարությանն այն մասին, թե ժամանակն է վերջ դնել՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը»՝ Արման Նավասարդյանը նկատում է.
«Ուզում եմ ձեզ մի դեպք պատմել՝ նեօօսմանիզմի ռեանիմացիայի գործում կարևոր դերակատարություն ունեցած Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու և Քլինթոնի հետ զրույցից։ Հանդիպումներից մեկի ժամանակ Դավութօղլին ասում է՝ տվեք ինձ մի կարգին, որպեսզի ես 1000 կմ շառավղով տրամագիծ գծեմ։ Նայեք, թե քանի՞ պետություն է հայտնվում այս շրջանակի մեջ։ Քլինթոնը նրան պատասխանում է՝ 22 պետություն։ Այնուհետև Դավութօղլին 3000 կմ շառավղով շրջանակ է գծում և հարցնում Քլինթոնին՝ թե քանի՞ պետություն է հայտնվում այս շրջանակի մեջ։ Այս անգամ նրան պատասխանում են՝ 70 պետություն։ Ահա Դավութօղլին հայտարարում է, որ Թուրքիան բոլոր 70 պետությունների հետ հարցեր ունի լուծելու։ Թե ի՞նչ հարցեր են դրանք, մենք արդեն իսկ տեսնում ենք այսօր՝ մեր օրերում, երբ նա մի քանի ուղղություններով ռազմական ագրեսիա է իրականացնում իր հարևանությամբ գտնվող պետությունների նկատմամբ՝ հասնելու համար իր դարավոր երազանքին՝ Պանթուրքիզի կառուցմանը»։
Հարցին՝ ի՞նչը կարող է զսպաշապիկ հանդիսանալ Թուրքիայի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսևորվող այսօրինակ ագրեսիայի համար, Արման Նավասարդյանը պատասխանում է՝ միայն Ռուսաստանի Դաշնությունը կարող է սանձել Թուրքիայի այսօրվա դրսևորած քաղաքական խուլիգանությունը, երբ, նա իր վարձկաններին Ադրբեջան ուղարկելով, փորձում է իր փայփայած երազանքին հասնել Ադրբեջանի ձեռքերով.
«Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ապա այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունն անպայմանորեն կմտնի խաղի մեջ, որովհետև Թուրքիային զսպող միակ ռեալ օղակը Ռուսաստանի Դաշնությունն է։ Բացի այդ, Թուրքիայի կողմից Հայաստանի պետական սահմանների նկատմամբ ռազմական գործողությունների սանձազերծումը մեծ պայթյունի դեր կկատարի տարածաշրջանում, վերածվելով ընդհուպ մինչև երրորդ համաշխարհային պատերազմի»։
Արման Նավասարդյանն, այնուամենայնիվ կարծում է, թե Թուրքիան այս փուլում Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ոտնձգությունների չի գնա, իսկ այս ամենն արվում է Ռուսաստանի Դաշնության հետ մանրախնդիր տարբեր տիպի հարցեր սակարկելու համար, կապված Սիրիայի, Լիբիայի և այլ խնդիրների հետ.«Այնպես որ, Թուրքիային զսպող միակ օղակը եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե դուք կարծում եք, թե Ամերիկան երբևէ այդ քայլին կգնա, սխալվում եք։ Այդպիսի բան չի լինի։ Այստեղ ուզում եմ ձեզ հիշեցնել 1918 թվականի Բրիտանական կայսրության տարածած հայտարարությունն այն մասին, որ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ Արարատի կատար...
Այնպես որ, ոչ ոք երբեք չի գա ու նեցուկ չի կանգնի մեզ։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է անել դա, որովհետև այն բխում է նաև իր պետական շահերից՝ կորցրեց Հայաստանը՝ կկորցնի նաև Ռուսաստանը։ Եվրոպական կամ ամերիկյան երկրներն այս տարածաշրջանում կորցնելու ոչինչ չունեն։ Բացի այդ, Ռուսաստանը շատ ավելի հզոր ռազմական հնարավորություններ ունի, քան նույնիսկ Թուրքիան»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/26/2021 11:00 «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ «Հրապարակ»
- 01/26/2021 10:03 Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար«Ժողովուրդ»
- 01/26/2021 10:01 «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Փաստ»
- 01/26/2021 09:56 Որն է Իրանի իրական նպատակը «Ժողովուրդ»
- 01/26/2021 08:57 Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ»
- 01/26/2021 08:45 Մերոնք Եվրոպայում․ «Հրապարակ»
- 01/26/2021 08:43 ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/26/2021 23:44 Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան
- 01/26/2021 23:11 Հասարակության համար կարևոր էր գործընթացը, այլ ոչ թե արդյունքը, իսկ Նիկոլն այդ արատավոր շքերթի հրամանատարն էր. Միքայել Մինասյան
- 01/26/2021 21:41 Փաստորեն Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար. Վահագն Վարագյան
- 01/26/2021 20:54 Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները