ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտավոր ենք մինչև վերջ պայքարելու, եթե չենք ուզում աննամուս, գաղթական ժողովրդի անուն ձեռք բերել. Մանվել Եղիազարյան 09/28/2020 18:40 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Աշխարհն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ մեծ պայթյունի պահանջ ունի։ Միջազգային արենան արդեն չի կարողանում ազդեցություն ունենալ Էրդողանի և Ալիևի վրա, դրա համար էլ անում են այն, ինչ ցանկանում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Ամեն դեպքում՝ երրորդ համաշխարհային պատերազմը մոտ է, ում խելքին ինչ փչում՝ անում է։ Այնպես, որ դա է պատճառը, որ Էրդողանն արդեն դուրս է եկել կոնտրոլից, մարդը ոչ մեկի ազդեցությունը չի ճանաչում, նշանակում է՝ իր վախճանն է փնտրում»,- ասաց Եղիազարյանը։
Եղիազարյանը նշեց, որ հայերը համաշխարհային արենայում մենակ են մնացել, ուստի, պարտավոր ենք կռվելու մինչև վերջ։
«Եթե Թուրքիան է քիթը խոթում, ուրեմն մենք պարտավոր ենք նրանց դեմ էլ կռվել։ Թե դա ինչ արդյունքի կբերի, ես դա չգիտեմ։ Ամեն դեպքում՝ մենք պարտավոր ենք մինչև վերջ պայքարելու, եթե չենք ուզում աննամուս, գաղթական ժողովրդի անուն ձեռք բերել։ Իսկ Թուրքիան լկտի, անամոթ մասնիկ է, որն ուզում է արդարացնել իրեն, հայ ժողովրդի եղեռնը շարունակել, ավելին, ցանկանում է Ադրբեջանի ձեռքով վերջակետ դնի այն պատասխանատվությանը, որը կրում է Թուրքիան ժառանգաբար։ Այ դա է ուզում անել Թուրքիան, բայց մենք չենք ընկրկելու»,-նշեց Եղիազարյանը։
Համեմատելով 2016թ դեպքերի հետ՝ Եղիազարյանն արձանագրեց, որ պատերազմը մնում է պատերազմ, միայն խնդիրն այն է, որ Ադրբեջանն ունի համալրում, սակայն իրենք էլ շատ լավ հասկացել են, որ մեզ ընկճելը հեշտ չէ, իսկ մենք հասկացանք, որ մենք հաղթական ժողովուրդ ենք։ Ազատամարտիկի խոսքով, եթե 2016թ հավաքագրվում էր 300 մարդ, ապա այսօր 3000 մարդ է ցանկանում մասնակցել պատերազմին՝ «Արաբո» ջոկատի կազմում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությունը՝ ավելի քան 50 բնակավայր, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, քանի որ ոչ միայն թուրքական զինատեսակներն են օգտագործվում, այլ նաեւ դրանք կիրառում են թուրքական զորամիավորումները։ «Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար»,- սեպտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։
Արցախում ու Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն ու զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ