ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՀ նախագահը ռազմական դրություն և համատարած զորահավաք հայտարարեց 09/27/2020 11:31 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քիչ առաջ հայտարարեց, որ ռազմական դրության պայմաններում ստորագրելու է համատարած զորահավաք։
«Արդեն մի քանի օր է Ադրբեջանի ամբողջ քաղաքական էլիտան տարբեր ձևաչափերով աշխարհին նախապատրաստում է պատերազմի։ Տարբեր շեշտադրումները կապված իբր Սիրիայից կամ այլ երկրներից քուրդ կամ այլազգի վարձկաններ կան Արցախում։ Այսինքն նրանք հայտարարում էին՝ իբր մենք անում ենք այն, ինչ իրենք են անում։ Մենք ինֆորմացիա ունենք, որ վերջին մի քանի օրերին իրենք ինքնաթիռներով Թուրքիայից և այլ երկրներից կամավորականներ, վարձկաններ են տեղափոխել Ադրբեջան։ Արդեն երկար ժամանակ է Թուրքիայի բանակը գտնվում է փաստացի Ադրբեջանում զորավարժության անվան տակ, բայց մենք հասկանում ենք՝ նպատակը որն է եղել։ Արդեն մի քանի օր է, համատարած մոբիլիզացիա են սկսել՝ իհարկե ներկայացնելով կեղծ օրակարգ, որ իբր Հայաստանը պատրաստում է պատերազմի։ Մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի, բայց պատերազմի կողմնակից չենք։ Աշխարհում ամենաշատը խաղաղություն Արցախում են ուզում և արցախցին է ուզում։ Ցանկացած պատերազմ սկսվելու պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի իշխանությունը ոչ միայն այսօր, վաղը և ապագայում։ Ամեն մի զոհի համար պատասխան են տալու»,-ասաց Արայիկ Հարությունյանը։
ԱՀ նախագահը նշեց, որ մենք արդեն ունենք կորուստներ։ Մարտունիում ունենք նաև երեխայի կորուստ. «Մենք չենք ուզել պատերազմ։ Մեզ պարտադրել են պատերազմ։ Չհայտարարած պատերազմ, բայց հայտարարված պատերազմ, քանի որ արդեն ամիսներ շարունակ հայտարարում են։ Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների։ Այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խելքի եկեք։ Այն հումանիտար աղետը, որը սպասում է տարածաշրջանում, ապմբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիևը և նրա սերունդները։ Առավոտյան արդեն մի քանի ժամ է լայնածավալ հրթիռակոծություն է, օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած ինչ կա չկա։ Ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ, ինքնաթիռներ ևս առաջնագծում եղել են։ Ոչ միայն հրթիռակոծել են զինվորական, այլև քաղաքացիական բնակավայրերը։ Ունենք քաղաքացիական շրջանում զոհեր, տասնյակ վիրավորներ։ Ռազմական դրության պայմաններում մի քանի րոպե հետո ստորագրելու եմ համատարած զորահավաք և ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբվել Արցախի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների շուրջը։ Բոլոր բնագավառներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան Ադրբեջանի իշխանության դեմ, պատերազմ հայտարարել ոչ թե Ստեփանակերտում, առաջնագծում, այլև ամբողջ աշխարհով մեկ։ Պատասխանը ստանալու են, որովհետև մենք արդար ենք, մենք խաղաղություն ենք ուզում, բայց պատրաստ ենք ամբողջ գնով, ազգով, մեր կյանքով պաշտպանել մեր հայրենիքը»,-ասաց ԱՀ նախագահը։
Արայիկ Հարությունյանը կոչով դիմեց մարդկանց՝ խնդրելով սահմանափակել տեղաշարժը, շարժվել միայն անհրաժեշտության դեպքում, որովհետև արդեն ճանապարհներն էլ են վերցրել նշանառության տակ։
«Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս։ Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթելու ենք»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2024 10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին
- 03/29/2024 10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել